Շվեդիան չի վախենում սին հակասեմական պիտակից

by

Վերջերս Շվեդիայի ու Իսրայելի միջեւ ծագած դիվանագիտական սկանդալը կարծես շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով երկու երկրների քաղաքական ու հասարակական նորանոր շրջանականեր: Պատճառը շվեդական հայտնի “Aftonbladet” թերթում տպագրված հեղինակային “Գողանում են մեր երեխաների օրգանները” վերտառությամբ հոդվածն էր, որտեղ վկայակոչելով տեղի պաղեստինցի բնակիչներին, հոդվածագիրը գրում է, որ իսրայելցի զինվորականները, սպանելով տեղի երիտասարդ պաղեստիցիներին, գողանում են վերջիններիս՝ հետագայում նրանց ներքին օրգանները վաճառելու նպատակով:

Իսրայելական իշխանությունների շատ կտրուկ արձագանքեցին: Հոդվածը դիտվեց որպես “հակասեմիտական” (էլ ուրիշ ի՜նչ պիտի ասեին), իսկ շվեդական իշխանություններից պահանջեցին ոչ միայն դատապարտել, այլեւ պատժել ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածողներին: Շվեդական կողմը նույնպես կտրուկ էր: Նրանք հրաժարվեցին քայլեր ձեռնարկել՝ հիմք ընդունելով այն փաստարկը, թե խոսքի ազատության դրույթն ամրագրված է երկրի սահմանդրությունում, եւ մամուլի որեւէ դատապարտումն այդ դրույթի կոպիտ խախտում կհանդիսանա: “Դա անհամատեղելի է ժողովրդավարության հետ”, — նշել է Շվեդիայի վարչապետ Ֆրեդերիկ Ռեյնֆելդը:

Իսկ Իսրաեյլի ԱԳՆ-ն հայտարարել է, թե չի պատրաստվում այլեւս շվեդ լրագրողներին այդ երկիր մուտք գործելու նոր վիազեր տրամադրել: Բողոքի ակցիա է կազմակերպվել Թել-Ավիվում՝ Շվեդիայի դեսպանատան առջեւ, իսկ Իսրայելի սպառողական միությունների որոշ անդամներ կոչով դիմել են երկրի ղեկավարությանը՝ շվեդական ապրանքները բոյկոտելու համար:

Շվեդիայի ԱԳ նախարարի խոսնակը պատասխան խոսքով է հանդես եկել եւ հայտնել, որ նախարար Կարլ Բիլդտը հետաձգել է սեպտեմբեր ամսվա սկզբին ծրագրված այցն Իսրայել: Այս վեճը կարելի է նաեւ երկկողմ համարել, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շվեդիան ներկայումս ԵՄ-ում նախագահող երկիրն է, իսկ ԱԳ նախարար Կարլ Բիլդտը Իսրայել էր մեկնելու ԵՄ անունից օժանդակություն հայտնելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման գործընթացին ուղղված նոր նախաձեռնություններին: Բայց ԵՄ-Իսրայել հարաբերությունների ապագան առաջիկայում մնում է ամպոտած:

Եթե հիշենք, որ ինչպես օտար, այնպես էլ հայկական զլմ-ները միշտ նշում են, որ հատկապես Մերձավոր Արեւելքից (Իրան եւ արաբական երկրներ) հայերի՝ Եվրոպական երկրներ կամ ԱՄՆ մեկնելու “սպասարկումը” ապահովում են իսրայելական տնտեսվարող կազմակերպությունները, ապա զարմանում ենք, որ սփյուռքյան ազգային հորջորջվող կազմակերպություններն այս փաստը չեն նկատում եւ ուսումնասիրության առարկա չեն դարձնում: Թե՞ վախենում են այդ արհեստական հակասեմական պիտակից… Ուրեմն՝ կեցցեն շվեդները, ովքեր ազգային շահը եւ արդարությանը սատարելը վեր են դասում սին ու սարքովի պիտակներից…

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 116, սեպտեմբերի 11 — 17, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: