Արցախի Ատլասը վերջի՞նը կլինի

by

Արցախ-ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պատվերով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երկրաբաշխության եւ քարտեզագրության կենտրոնի կողմից 2007-2009թթ. ընթացքում կազմվել եւ տպագրության է պատրաստվել Արցախ-ԼՂՀ Ատլասը՝ հայերեն եւ ռուսերեն լեզուներով, որը վերջերս տպագրվել է “Տիգրան Մեծ” հրատարակչությունում: Ատլասը պատմա-աշխարհագրական տեսանկյունից ամբողջական պատկերացում է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Ատլասում ամփոփված միջին եւ խոշոր մասշտաբների շուրջ 70 քարտեզները, տեքստերը եւ սխեմաները Արցախ-ԼՂՀ կազմավորման, աշխարհագրական դիրքի, բնական պայմանների եւ ռեսուրսների, բնակչության, տնտեսության ու մշակույթի մասին բազմակողմանի տեղեկատվություն են պարունակում:

Ատլասում ներկայացված են նաեւ աշխարհա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական իրադարձություններ, որոնք վճռական դեր են խաղացել Արցախի հայերի պատմական զարգացման մեջ: Ատլասը լույս է տեսել 1500 օրինակ տպաքանակով: Խմբագրական կոլեգիայի նախագահն ու Ատլասի գլխավոր խմբագիրն է տեխնիկական գիտությունների թեկնածու Մանուկ Վարդանյանը (ՀՀ կադաստրի պետկոմի նախկին նախագահ, այժմ ՀՀ նախագահի խորհրդական):

Հիշեցնենք, որ Մանուկ Վարդանյանի ղեկավարությամբ տպագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետության երկհատորյա եւ բավականին տարողունակ Ատլասը, որը լուրջ անդրադարձ է հայոց պատմությանը՝ քարտեզագրությամբ եւ այլ տվյալներով: Այդ երկհատորյա Ատլասն այնպես էր ապշեցրել եվրոպական երկրների համապատասխան ոլորտների ղեկավարներին ու մասնագետներին, որ նրանք անթաքույց հիացմունքով խոստովանում էին, թե իրենք անգամ այդ որակի Ատլաս չունեն: Նկատի ունենանք. խորհրդային տարիներին Հայաստանին վստահվում էր միայն նյութերի մշակումը, բայց տպագրումն ու վերջնական որոշումը Մոսկվայինն էր: Բացի այդ` սեփական Ատլաս սեփական ուժերով ունենալը հատուկ է զարգացած երկրներին:

Ինչեւէ, գոնե կա մի ոլորտ, որտեղ Հայաստանն էլ կարող է հպարտանալ: Սակայն հարց է ծագում` արդյո՞ք Արցախի Ատլասը վերջինը կլինի: Քանզի “չար” լեզուներն ասում են, թե կադաստրի պետկոմի ներկայիս նախագահ Երվանդ Զախարյանը (Երեւանի նախկին քաղաքապետը) առաջին գործը որ կարեւորել է նշանակվելուց հետո, իր սենյակը հիմնովին վերանորոգելն ու սենյակին կից խոհանոց սարքելն է եղել…

Նարե Մշեցյան 

“Լուսանցք”  Թիվ 117, սեպտեմբերի 18 — 24, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: