Հայ ազգայնականները պահանջում են

by

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը սեպ­տեմ­բե­րի 23-ին Հայ ա­րիա­կան մի­ա­բա­նութ­յան գրա­սեն­յա­կում հրա­վի­րել էր մա­մու­լի ա­սու­լիս՝ ՀԱՄ ա­ռաջ­նորդ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նի դեմ կա­տար­ված վրաեր­թի քր­գոր­ծը կար­ճե­լու եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին թե­մա­նե­րով: 

Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը նախ ներ­կա­յաց­րեց իր դեմ կա­տար­ված “վրաեր­թի” քրգոր­ծը եւ հա­մա­նե­րու­մով այն կար­ճե­լու “հիմ­քե­րը”: 

— Այդ քրգոր­ծը փնթի է կազ­մ­ված, ա­ռանց հա­մոզիչ հիմ­քե­րի, նույնիսկ պաշ­տո­նա­կան գր­ագ­րութ­յան ակ­նա­ռու հա­կա­սու­թ­յուն­նե­րով,-նկատեց Ա. Ավետիսյանը: 

Ըստ նրա՝ քր­գոր­­ծում ա­մե­նա­հե­տաքր­քիր հա­կա­­սութ­յուն­նե­րից մեկն այն է, որ պա­տա­հա­րից 1 ա­միս անց ոս­տի­կա­­նութ­յան փաս­տաթղ­թե­րում նշ­վում է (փաստա­թղ­թերի պատ­ճեն­ները խմբագ­րու­թ­յունում ենխմբ.), որ հայտ­նի չէ վրաեր­թի մե­ղա­վոր վա­րոր­դը եւ չկան վկա­ներ, բայց  այս­պես կոչ­ված վրաեր­թից ըն­դա­մե­նը օ­րեր անց, երբ ին­քը հի­­վան­դա­նո­ցում էր, իր ըն­կեր­նե­րին եւ հա­րա­զատ­նե­րին է մո­տե­նում ոմն Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յան եւ ներ­կա­յա­նա­լով որ­պես պա­տա­հա­րի մե­ղա­վոր, ինչ-ինչ ա­ռա­ջար­կ­ներ է ա­նում՝ մեղ­քե­րը քա­վե­լու հա­­մար: Ի դեպ, հե­տո քրգոր­ծում նշ­­վում է՝ իբր վա­րոր­դը ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տա­կից­նե­րի կա­տա­­րած հա­մա­պա­տաս­խան աշ­խա­­տանք­նե­րի շնոր­հիվ, զգա­լով իր մեղ­քը, հան­դես է ե­կել մե­ղա­յա­­կա­նով: Իբր մե­ղա­վոր վա­րոր­դը տե­ղե­կա­ցել է, որ ոս­տի­կան­ներն ի­­ր­են են փնտրում (կար­ծես դա չէր հաս­կա­նում) ու ներ­կա­յա­ցել է Շա­հում­յա­նի ոս­տի­կա­նութ­յան բա­ժան­մունք, որ­տե­ղից նրան ու­ղար­կել են Է­րե­բու­նու բա­ժան­մունք: Այ­ս­ինքն՝ ա­ռա­վո­տից մին­չեւ ուշ գի­շեր Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին փնտրող կու­սա­կից­նե­րը, նաեւ գնալով ոս­­տի­կա­նութ­յուն, չեն ի­մա­նում նրա տե­ղը, իսկ այդ ավ­տո­վա­րոր­դը հան­կարծ ի­մա­նում է եւ ոս­տի­կա­նութ­յան մի բա­ժան­մուն­քի աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից (վրաեր­թի դեպ­քը հայտ­նե­լուց հե­տո) բա­րե­կա­մա­բար բաց է թողն­վում եւ ըն­կե­րա­բար ու­ղարկ­վում է ոս­տի­կա­նա­կան մեկ այլ բա­ժան­մունք:   

Հե­տաքր­քիր է, որ այս­պես կոչ­ված վրաեր­թի ժա­մերն էլ­ են տար­բեր նշված եւ նույն անձի` Շ. Ամի­ր­խանյանի ցուց­մունք­նե­րում կան միմյանց հա­կա­սող բա­ցատ­րութ­յուն­ներ: Սկզբում նշվում է ժա­­մը 11-12-ը՝ որ­պես վրաեր­թի ժամ, սա­կայն երբ պարզ­վում է, որ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ժա­մը 13:10-ին զան­գա­հա­րել է իր մա­մու­լի խոս­նա­կին եւ ա­սել, որ գա­լիս է գրա­սեն­յակ, ա­պա հան­կարծ վրաեր­թի պա­հը դառ­նում է ժա­մը 14:00-ի սա­հ­ման­նե­րը: Այս ամ­բողջն էլ հա­կա­­սութ­յան մեջ է ոս­տի­կա­նութ­յան տր­ա­մադ­րած հեր­թա­կան փաս­տա­թ­ղ­թում, ըստ որի, մա­յի­սի 4-ին (իբր վր­աեր­թի օ­րը) ոս­տի­կա­նութ­յան հա­­մա­պա­տաս­խան բաժ­նում առ­հա­սա­րակ վրաերթ չի գրանց­վել Ա­­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցում: Հե­տո հան­կարծ վրաեր­թի փո­ղո­ցը դառ­նում է Տի­տոգ­րադ­յանը, սա­կայն այն­­տեղ էլ չեն գտնվում վկա­ներ: Քրգոր­ծում ներ­կա­յաց­ված են իբր եր­կու վկա­նե­րը՝ Է­րե­բու­նի պո­լիկ­լի­նի­­կա­յի քույրն ու պա­հա­կը: Մինչդեռ նրանք ցուց­մուն­քով հրա­ժար­վում են վկա լի­նե­լուց՝ ա­սե­լով, որ Ար­մեն Ա­վե­տի­ս­յա­նի մա­սին ի­րենց տե­ղե­կաց­րել են տա­րած­քում գտնվող մի քա­նի անձինք, իսկ իրենք պար­զա­պես ե­կել են օգ­նե­լու ար­յու­նա­քամ լի­նող ՀԱՄ ա­ռաջ­նոր­դին, ո­ր­ին գր­ան­ցել են որպես անհայտ անձ: Պարզ­վում է` Շո­ղա­կաթ Ա­միր­խան­յա­նը վրաեր­թից ո­րոշ ժա­մա­նակ անց է միայն Ա­գա­թան­գե­ղո­սի փո­ղո­ցից իր մե­քե­նա­յի մեջ դր­ել Ար­մեն Ա­վե­տիս­յա­նին եւ բե­րել ու ա­ռանց բժիշկ­նե­րին հանձ­նե­լու թողել է (ինչ-որ մարդ­կանց հետ) պո­լիկ­լի­նի­կա­յի դի­մա­ցի այ­գու մեջ ու փա­խել: Հե­տո փաս­տա­թղ­թե­րում նշվում է, թե Տի­տոգ­րադ­յան փո­ղո­ցում ար­յան նման հե­ղու­կի հետ­քեր կա­յին, ո­րը չի են­­­թարկ­վում զննութ­յան, քան­զի չի ար­ձա­նագր­ված քրգոր­ծում, իսկ իբր վրաեր­թի փո­ղո­ցում (Ա­գա­թա­ն­­գե­ղո­սի) բա­ցա­կա­յում են ար­յան հե­տ­քե­րը: Սա այն դեպ­քում, երբ Ար­մեն Ա­վե­տիս­յա­նը ոտ­քից գլուխ կոտր­վածք­նե­րից եւ ջարդ­վածք­նե­րից ար­նա­քամ լի­նե­լուց է ե­ղել: 

Չեն պահ­պան­վել նաեւ ՀԱՄ ա­ռաջ­նոր­դի հե­ռա­խո­սա­յին վեր­ջին զրույց­նե­րի հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րը, քրգործում չկան դրանց վերծանումները, նույ­նիսկ հե­ռա­խո­սը որ­­պես ի­րե­ղեն ա­պա­ցույց չի ներգ­րավ­վել քրգոր­ծում, այն դեպ­քում, երբ ըստ վա­րոր­դի՝ տու­ժո­ղը հե­ռա­խո­սով խո­­սե­լիս է ե­ղել, ո­րը հար­վա­ծից հե­տո բո­լո­րո­վին չի վնաս­վել: Ուշա­դրու­թ­յուն դարձնենք` ամենեւին չի վնասվել, չնայած տուժողի ստացած` կյանքին վտ­անգ սպա­ռ­նացող կոտրվածքների ու վն­ա­ս­վ­ած­ք­նե­րի: 

Մի դիտարկում էլ. քննության արձա­նա­գրութ­յուններում նշվում է, թե վա­րոր­դի կող­քին մին­չեւ քսան տա­րե­կան տղա է եղել, հե­տո… հերք­վում է դա: Իսկ այդ վա­րոր­դի տղան, ով հայտն­վել է հի­վան­դա­­նո­ցում եւ բա­նակ­ցել այնտեղ ներ­կա մարդ­կան­ցից ո­մանց հետ, հենց այդ տա­րի­քին է: Նա, մի քանիսի ասելով, նույ­նիսկ պար­ծե­ցել է, թե Լա­վան­դա­յի Ա­րա­յի­կիկող­մից հո­վա­նա­վոր­վում է ի­րենց գոր­ծը՝Սիթի քեփՍՊԸի (տաքսի ծառա­յու­թյուն), ուս­տի ի­րենք ա­պա­հով­ված են եւ ոչ մեկից էլ չեն վախե­նում

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը հայտ­նեց, թե կա­րող է է­լի ան­հե­թեթ դրվագ­ներ ներ­կա­յաց­նել քր­գոր­ծից, բայց բա­վա­րար­վե­ց այս­քա­նով. “Քրգոր­ծը կարճ­վում է ա­ռանց վկա­նե­րի ու դեպ­քե­րի հա­վաս­տա­լից հիմ­նա­վոր­ման, բայց ոչ մի պաշ­տոն­յա կամ գոր­ծա­րար ոչ մե­կի հա­մար չեն կա­րող վա­հան կամ պա­շտ­պան լի­նել, իսկ փաստերը ճշտվե­լու դեպ­քում հենց հովանավորողները խո­ցե­լի կդառ­նան”: Ուս­տի ՀԱՄ-ը իր հե­տաքն­նութ­յու­նը շա­րու­նա­կում է եւ ստիպ­ված է հայ­տա­րա­րել, որ իշ­խա­նութ­յուն­նե­րի նման պահ­ված­քը պար­տադ­րում է ի­րա­վա­կան հար­թութ­յուն (ԱԺ) մտցնել “վեն­դե­տա­յի”-վրե­ժի մա­սին օ­րեն­քը, որ­պես­զի մար­դիկ, իտալացիների նման, օ­րի­նա­կան ձե­ւով ի­րենց հար­ցե­րը լու­ծեն: Այ­լա­պես՝ պաշ­տոն­յա­­ներն ու այ­լաբ­նույթ վեր­նա­խա­վա­յին խա­ժա­մու­ժը, այս­պես թե այն­պես, ա­ռաջ­նորդ­վում է վրե­ժի ի­րա­վուն­քով, ուս­տի դա պետք է բո­լո­րի հա­մար գրել ու ի­րա­գոր­ծե­լի դարձ­նել: Միեւ­նույնն է, դա ինք­նա­բե­րա­բար լի­նում է:… 

Թշնամի երկրի հետ` ո՛չ մի հարաբերություն 

ՀԱՄ ա­ռաջ­նոր­դը ներ­կա­յաց­րեց Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման տե­սա­կե­տը հայ-թուր­քա­կան հոր­ջորջ­վող հա­­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին: Նա նշեց, որ այդ ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րը ա­ռա­վե­լա­պես օ­­տար եւ ի­րենց աշ­խար­հի տե­րե­րը հռչա­կած ու­ժե­րի շա­հե­րից բխող պար­տադ­րանք են, քան՝ հայ­կա­կան ու թուր­քա­կան կող­մե­րի բա­րի կա­մե­ցո­ղութ­յան արդ­յունք: Եր­կու կող­մե­րը պնդում են, որ այդ նա­խա­պայ­մա­նա­գիրն ըն­դուն­ված է ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, ին­չը հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­­ներ է ստեղ­ծում հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար: Ե­թե նույ­նիսկ հա­մա­գոր­ծակ­ցե­լու հա­­վա­սար պայ­ման­ներ ստեղծ­վեն էլ, միեւ­նույնն է, նա­խա­պայ­մա­նագ­րի շա­րադ­րան­քը հե­տա­գա­յում ա­ռաջ է բե­րե­լու տասն­յակ նա­խա­պայ­ման­ներ, ինչն այ­լեւս կող­մե­րի հա­­մար վե­րահս­կե­լի չի լի­նե­լու, քան­զի շո­շա­փե­լու է ոչ միայն եր­կու երկր­նե­րի շա­հե­­րը նե­րա­ռող հար­ցեր: Բա­ցի այդ, ներ­կա նա­խա­պայ­մա­նագ­րա­յին փաս­տաթղ­թում առ­կա են մի շարք հիմ­նա­հար­ցեր, ո­րոնք կարճ ժա­մա­նակ անց դառ­նա­լու են հիմ­նախն­դիր­ներ եւ խո­չըն­դո­տե­լու են հա­յութ­յան պայ­քա­րին՝ մեր ի­րա­վունք­նե­րի ու խն­դիր­­նե­րի պաշտ­պա­նութ­յան մեջ: Հա­յաս­տա­­նի Հան­րա­պե­տութ­յու­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յան հետ, չի ճա­նա­չել այդ երկ­րի տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յու­նը, ուս­տի ան­հաս­կա­նա­լի է “հայ-թուր­քա­կան սահ­մա­նի բա­ցում” ձե­ւա­կեր­պու­մը: Այդ այս­պես կոչ­ված սահ­մա­նի եր­կու կող­մե­րում էլ հայ­կա­կան տա­րածք­ներ են՝ Ա­ր­եւ­մտ­­յան եւ Ա­րե­ւել­յան Հա­յաս­տան­նե­րը, եւ դա Հա­յաս­տա­նի եր­կու հատ­ված­նե­րի մի­ջեւ ար­­գե­լա­փակ­ված սահ­մա­նի բա­ցում է ի­րա­կա­նում: Այս ի­րո­ղութ­յու­նից ել­նե­լով՝ “հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր” ձե­ւա­կեր­պու­մը նույն­պես չի հա­մա­պա­տաս­խա­նում ի­րա­կա­նութ­յա­նը: Սա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յուն-Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յուն հա­րա­բե­րութ­յուն­ներն են նա­խան­շում, քան­զի հա­յութ­յան զգա­լի մասն այ­սօր սփյուռ­քում է ապ­րում, իսկ սփյուռ­քա­հա­յութ­յան եւ հա­յաս­տա­նա­հա­յութ­յան (նաեւ` ար­ցա­խա­հա­յութ­յան, ջա­վախ­քա­հա­յութ­յան) զգա­լի հատ­վա­ծը դեմ է սույն նա­խա­պայ­մա­նագ­րին եւ այն չի կա­րող հա­մար­վել հայ-թուր­քա­կան: Այս փաս­տա­թուղթն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի վա­վե­րաց­նե­լով՝ ՀՀ-ն կճ­ա­նա­չի Թուր­քիա­յի ներ­կա­յիս սահ­ման­նե­րը, ա­ռանց Ա­րեւմտ­յան Հա­յաս­տա­նի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րն­ ար­ծար­ծե­լու: Նա­խա­պայ­­մա­նագ­րում նշ­­ված է, որ կող­մե­րը հա­մա­գոր­ծակ­ցե­լու են ա­հա­բեկ­չա­կան պայ­քար­նե­րի դեմ: Ակն­հայտ է, որ հայ­կա­կան ՀԱՀԳԲ (Ա­ՍԱ­ԼԱ) կազ­­մա­կեր­պութ­յու­նը եւ քրդա­կան ՔԲԿ-ն թուր­քե­րը հա­մա­րում են ա­հա­բեկ­չա­կան կա­ռույց­ներ, ին­չը դժվա­րին կա­ցութ­յան մեջ է գցե­լու ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին՝ հե­տա­գա­յում ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րը (նաեւ՝ ար­ցախ­յան) պաշտ­պա­նե­լու հար­ցում: Ճա­նա­չե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­ն­մ­խե­­լիութ­յան ի­րա­վունք­նե­րը՝ Թուր­քիա­յի Հան­րա­պե­տութ­յու­նն­ օ­րի­նա­կա­նաց­նե­լու է ոչ միայն բուն Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան հատ­վա­ծի բռնա­զավ­թու­մն­ իր կող­մից, այ­լեւ՝ Ար­ցախ-ԼՂՀ-ն եւ ա­զա­տագր­ված տա­րա­ծք­նե­րը դի­տար­կե­լու է հա­յե­րի կող­մից բռ­նա­­զավթ­ված հո­ղեր, եւ այս պայ­մա­նագ­րի ե­րե­ւան գա­լուց ան­մի­ջա­պես հե­տո պաշտ­պա­նե­լու է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան տա­րած­քա­յին ան­ձեռ­նմ­խե­լիութ­յան հար­ցը: Այ­սինքն՝ սույն պայ­մա­նագ­րով ՀՀ-ն վա­վե­րաց­նե­լու է Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան ու ա­րե­ւել­յան հատ­ված­նե­րի (նաեւ՝ Նա­խի­ջե­ւ­ա­­նի ու Ջա­վախ­քի) բռնա­զավ­թում­նե­րը: Վա­վե­րաց­նե­լով այս նա­խա­պայ­մա­նա­գի­րը՝ ՀՀ-ն, կա­մա թե ա­կա­մա, նպաս­տե­լու է Ա­ր­եւ­մտ­­յան Հա­յաս­տա­նի թուր­քաց­մա­նը, ին­չը առ այ­սօր տե­ղի չի ու­նե­նում հայ­կա­կան տա­րածք­նե­րում՝ թույլ զար­գա­ցած տնտե­սութ­յան եւ քրդա­կան դի­մադ­րութ­յան պայ­ման­նե­րում: Բազ­մա­թիվ թուր­քեր էլ ի վեր­ջո սպ­ա­սում են, որ հա­յե­րը մի օր հետ կպա­հան­ջեն ի­րենց հո­ղե­րը, ո­րոնց վրա նրանք այդ­պես էլ չեն բնա­կվում հիմ­նա­կա­նում: Այս­պես կոչ­ված հայ-թուր­քա­կան սահ­ման­նե­րի բա­ցու­մից հե­տո տնտե­սա­կան զար­գա­ցումն ան­խու­սա­փե­լի կդառ­նա, եւ հայ­կա­կան հո­ղե­րը կթուր­քաց­վեն՝ պայ­մա­նա­վոր­ված ֆի­նան­սա-տնտե­սա­կան գոր­ծո­նով, բայց բա­ցի տնտե­սա­կան գոր­ծո­նից կփոխ­վի նաեւ հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նը, որ այդ հո­ղե­րն­ ի վեր­ջո հայ­կա­կան են, եւ կդիտ­վեն այ­լեւս թուր­քա­կան: Նա­խա­պայ­մա­նագ­րում նշված տա­րաբ­նույթ հանձ­նա­ժո­ղով­նե­րի քննար­կում­նե­րում մի­տում­նա­վոր կեր­պով կաս­կա­ծի տակ կդրվեն Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նաչ­ման հար­ցը, մշա­կու­թա­յին ու պատ­մա­կան տար­բեր ի­րո­ղութ­յուն­նե­րը, ին­չը էա­պես կթու­լաց­նի հայ­կա­կան դի­վա­նա­գի­տութ­յա­ն ­հիմ­քե­րը եւ, առ­հա­սա­րակ, հայ­կա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում:

Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը մտա­հոգ­ված այս նա­խա­պայ­մա­նագ­րի բաց­վող վտանգ­նե­րից, կոչ է ա­նում ՀՀ­ իշ­խա­նութ­յուն­նե­րին, ԱԺ պատ­գա­մա­վո­րա­կան խումբ-խմբակ­ցութ­յուն­նե­րին՝ զերծ մնալ ա­ռաջ քաշ­ված փաս­տաթղ­թի վա­վե­րա­ցու­մից եւ հայ-թուր­քա­կան պայ­մա­նա­գիր ա­ռա­ջար­կել հա­յութ­յան կեն­սա­կան շա­հե­րը պաշտ­պա­նող մի շարք նա­խա­պայ­ման­նե­րից հե­տո՝ ինչ­պի­սիք են օ­րի­նակ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան ճա­նա­չումն ու դա­տա­պար­տու­մը, հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­նե­րի խնդի­րը եւ հա­յութ­յան ի­րա­վունք­նե­րը Թուր­քիա­յում: Իսկ, առ­հա­սա­րակ, Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմ­բու­մը դեմ է թշնա­մի երկ­րի հետ ո­րե­ւէ հա­րա­բե­րութ­յան հաս­տատ­մա­նը: Ե­թե Եվ­րո­պա­յին կամ Ա­րեւ­մուտ­քին մի­ջազ­գա­յին ճա­նա­պարհ­նե­րը կամ խո­ղո­վա­կա­շա­րե­րը օգ­տա­գոր­ծել է պետք, ա­պա թող ստի­պեն Թուր­քիա­յին բա­ցե­լու սահ­ման­նե­րը, ին­չն­ ա­րել եւ ա­նում են Ի­րա­քում, Աֆ­ղանս­տա­նում կամ Հա­րավս­լա­վիա­յում: Մե՛նք չենք փա­կել սահ­ման­նե­րը, եւ աշ­խար­հի գեր­տե­րութ­յուն­նե­րը կա­րող են Ան­կա­րա­յին ստի­պել այն բա­ցե­լու: Բայց չէ, Թուր­քիա­յի ցան­կութ­յունն է Հա­յաս­տա­նին ներ­քա­շել ի­րեն հու­զող հար­ցե­րի հոր­ձա­նու­տի մեջ եւ լու­ծել դրանք մի­ջազ­գա­յին ճնշում­նե­րով: Այ­սօր Վրաս­տա­նի հետ էլ իբր հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նենք, սա­կայն, երբ ու­զում` ճա­նա­պարհ­նե­րը փա­կում են, երբ ու­զում՝ բա­ցում են, ու դեռ սահ­մա­նա­յին խնդիր­ներ էլ են ար­­ծար­ծում ու Ջա­վախքն էլ հա­յա­թա­փում են: Իսկ մենք պե­տա­կա­նո­րեն լռում ենք, քա­նի որ պայ­մա­նա­գիր ու­նենք: Այն­պես որ Ան­կա­րան իր նպա­տա­կին հաս­նե­լուց հե­տո կա­րող է ա­րագ փա­կել սահ­ման­նե­րը ու` վերջ “եղ­բայ­րութ­յա­նը”, իսկ պայ­մա­նա­գի­րը ար­ձա­նագր­ված փաստ է ու կմնա: 

…Ոչ` հայ-թուրքական եղբայրական կտերին

 Հայ ազ­գայ­նա­կան­նե­րի հա­մախմբ­ման խորհր­դի ան­դամ, պատ­մա­կան գի­տու­թ­յուն­նե­րի թեկ­նա­ծու Գե­ւորգ Յա­զըճ­յա­նը ներ­կա­յաց­րեց հատ­կա­պես այն վտանգ­նե­րը, ո­րոնք հա­կա­սութ­յան մեջ են ներ­քա­շե­լու Հա­յաս­տա­նի եւ սփյուռ­քի հա­յե­րին: Թուր­քիա­յին մի բան հստակ հա­ջող­վել է, ար­դեն պա­ռակտ­ման է հասց­րել հա­յութ­յա­նը հայ­րե­նի­քում եւ սփ­յու­ռ­քում: Հատ­կա­պես Հա­յաս­տա­նում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չութ­յուն է տե­ղի ու­նե­նում, թուր­քա­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վար­դան Օս­կան­յա­նը: “Մոսկ­վա” կի­նո­թա­տ­­րո­նում շա­րու­նակ­վում է “Սի­րե­լի եղ­բայրս. հա­յե­րը Թուր­քիա­յում 100 տա­րի ա­ռա­ջ” խո­րա­գի­րը կր­ող բա­ցիկ­նե­րի հա­վա­քա­ծո­ւի ցու­ցա­հան­դե­սը, ո­րի հո­վա­նա­վո­րը հենց “Սի­վի­լի­թա­ս” հիմ­նադ­րամն է, ո­րի խորհր­դի նա­խա­գա­հը Վ. Օ­ս­­­­կան­յանն է: Բա­նա­խո­սը նշեց, որ ցու­ցա­հան­դե­սում հայ­կա­կան տե­ղա­նուն­նե­րը ներ­կա­յաց­ված են թուր­քա­կան ա­նուն­նե­րով. “Ի­հար­կե, թուր­քե­րը կա­րող են փո­խել այդ ա­նուն­նե­րը, բայց մենք ի­րա­վունք չու­նենք ներ­կա­յաց­նել այդ­պես: Մենք պետք է հայ­կա­­կան տե­­ղա­նուն­նե­րը նշեն­ք”: 

Ըստ նրա, Հա­յաս­տա­նում սկս­վել է հա­յոց ու­ղե­ղալ­վաց­քի ուղ­ղու­թ­յամբ ահ­ռե­լի մի ճնշու­մ, ո­րում իր դե­րա­կա­տա­րութ­յունն ու­նի նաեւ Վ. Օս­կան­յա­նը, ով այդ դա­վադ­րա­կան խմբա­կի ան­դամ է: “Հաս­կա­նա­լի է, որ սի­րե­լի եղ­բայ­րը թուր­քե­րի հա­մար հա­յերն են: Մեզ հի­մա­րաց­նե­լու հեր­թա­կան ձեւն է: 1909թ. Ա­դա­նա­յի ջար­դե­րից ա­ռաջ այս­պի­սի սի­րե­լի եղ­բայ­րա­կան կո­­չե­րով էին մեզ հի­մա­րաց­նու­մ”,-ա­սաց պա­տ­մա­բա­նը՝ հա­վե­լե­լով, որ այն մար­դիկ, ով­քեր պա­հան­ջ­ում են ներ­կա­յիս ԱԳ ­նա­խա­րար Էդ­վարդ Նալ­բանդ­յա­նի հրա­ժա­րա­կա­մը, պետք է գի­տակ­ցեն, որ ա­մեն ինչ սկսվել է տա­ր­ի­­ներ ա­ռաջ` այ­սինքն հենց Վ. Օս­կան­յա­նի նա­խա­րար լի­նե­լու տա­րի­նե­րին:

Իսկ “սի­րե­լի եղ­բայրս” մո­տե­ցու­մը շատ նման է մա­սո­նա­կան հայ-թուր­­քա­կան օթ­յա­կա­յին եղ­­բայ­րութ­յա­նը՝ ինչն ավարտվեց Հայոց ցեղա­սպանությամբ: Հա­յա­ս­­տա­նում տե­ղի է ու­նե­նում թուր­քա­­կան քա­րոզ­չութ­յուն, ո­րը կա­տա­րում է ԱԳ նախ­կին նա­խա­րար Վ. Օս­կան­յա­նը: 

“Ուղեղալվացքի” գործուն մա­ս­նակիցներից Գ. Յա­զըճ­յա­նը նշ­եց վեր­լու­ծա­բան Անդ­րա­նիկ Միհ­րան­յա­նին, Լրատ­վա­մի­ջոց­նե­րի Կո­վ­կաս­յան ինս­տի­­­տու­տի տնօ­րեն Ա­լեք­սանդր Իս­­կան­դար­յա­նին, ինչ­պես նաեւ՝ Հա­յ­կա­կան բա­րե­գոր­­ծա­կան ընդ­հա­նուր միութ­յան նա­խա­գահ Պերճ Սեդ­րակ­յա­նին: 

… Չխոսե՛լ ամբողջ հայության անունից

ՀԱՀ խորհրդի անդամ, հայ­րե­նիք-սփ­յուռք կա­պե­րի նա­խա­ձեռ­նող Րաֆֆի Բաբակյանը նշեց, որն ներկա Հա­յաստանը ամբող­ջա­կան Հա­յա­ս­տանի մի փոքրիկ հատվածն է միայն: Հայ ժողովրդի զգալի մասը ապրում է սփյուռ­քում: Մեծ մասը ժառանգներն են ցեղասպան­ված­ների, եւ նրանք ոչ մի պատճառով չեն պատրաստ­վում մոռանալ Ար­եւ­մտյան Հա­յա­ս­տանը: Որեւէ իշ­խա­­նու­թյուն ՀՀ-ում չպետք է  խո­սի ամբողջ հայու­թյան կամ ամ­բող­ջական Հայաս­տանի անունով: Այս Հայաստանը պետք է կոչվի Ար­­­եւելյան Հայաս­տան, հստակ ա­սե­­լով, որ կա նաեւ Արեւմտյան Հա­­յաստան: Սրանով մի քանի հար­­ցեր են լուծվում: Նախ՝ մեր ներ­­­­սում, եւ որ ավելի կա­ր­եւ­որ է՝ Ա­րեւմուտքում, որպե­ս­զի չփոր­ձեն ան­­հար­կի ճնշումնե­րով ազ­դել ՀՀ որ­եւէ իշխանության վրա՝ առանց սփյուռքի կարծիքը հար­ց­նելու: Չի կարելի անտեսել սփ­յուռքահա­յե­րի կարծիքը այն պարզ պատճա­ռով, որ նրանց մեծ մասը հայտ­նվ­ել են սփյուռքում ոչ իրենց մեղ­քով: Դա նրանց դժբախ­տ­ութ­յունն է եւ ողբերգությունը, ո­րի պատճա­ռը ցեղասպանու­թ­յունն է: Արեւմտ­յան Հայաստանը եւ ցե­ղասպա­նու­թ­յունը չի կարելի միմ­յան­ցից ան­ջատել: Նրանք, ովքեր օրնիբուն աշ­խատում են ցեղաս­պա­նու­թյան ճանաչման գործով, պարտավոր են նույն պահին հի­շե­ց­նել մեր պատ­­մա­կան երկրի հո­ղային պա­հա­ն­ջ­ները: 

Ցեղասպանությունը արտեր­կի­րը ճանաչում է իբրեւ ոճրագոր­ծու­­թ­յուն, իսկ մենք պետք է շեշ­տ­ենք նաեւ հողային պահանջը: Ցե­ղասպանության ճանաչումը ինք­նա­նպատակ չէ: Մենք պետք է վե­րաբնակեցնենք մեր տարած­ք­նե­րը, իսկ այսօր դա չենք անում նույ­­նիսկ մեր ազատագրված տա­րածքներում: 

Այս տեսակետը միանշանակ պն­­­­­­­­դեցին նաեւ ասուլիսին ներկա ՀԱՀ խորհրդի ան­դամներից Վազ­գեն Ղազարյանը, Աշոտ Բա­դալ­յա­նը, իսկ Արմեն Ավետիսյանը եզ­րա­փակեց ասուլիսը` ընդգծելով, թե Հայ ազգայնականների համա­խմ­­բումը կտրականապես դեմ է ո­ր­­եւէ հարաբերության հաստատ­մա­նը թշնամի պետության հետ: Այն պետության հետ, որ հիմնված է մեր տարածքների ու արյան վրա:

 Անի  Մարության

Վահագն  Նանյան 

“Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

Թողնել մեկնաբանություն