Արեւմտյան Հայաստանի նկատմամբ ախորժակ ունեն ոչ միայն թուրքերը

by

Մի քանի փաստեր՝ հայերի նկատմամբ հրեա-մասոնական թշնամական վերաբերմունքից

Սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը սուլթան Աբդուլ Համիդի հետ սակարկել է Հայկական հարցից ազատվելու հարցը` թեկուզ հայերին բնաջնջելու գնով Պաղեստինի տարածքը ձեռք բերելու համար: Այս մասին բավական մանրամասն գրել է պաղեստինցի արաբ պատմաբան Մարվան Բուհեյրին “Թեոդոր Հերցլը եւ Հայկական հարցը” աշխատության մեջ, որը լույս է տեսել “Պաղեստինյան հետազոտությունների ամսագրի” 7-րդ հատորում (Բեյրութ, 1977թ.):

Այդ ծրագիրն իրականացրին երիտթուրքերը (որոնց մեծ մասը ծպտյալ հրեաներ էին)` իրագործելով Հայոց Մեծ եղեռնը: Մեծ Բրիտանիայի Պոլսի դեսպան Ջերալդ Լոութերն իր ԱԳ նախարարին հղած 1910թ. մի խիստ գաղտնի տեղեկագրում մանրամասնել է երիտթուրքական ղեկավարության հրեա-սիոնական էությունը: Նա բառացիորեն գրում է, որ “Միություն եւ առաջադիմություն” կոմիտեն “հրեական կոմիտե” է: Սրանից հետո արդյո՞ք պետք է զարմանալ, որ Իսրայել պետությունը համառորեն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, եւ ավելին, նրա դեսպանը տարիներ առաջ հենց Երեւանում համարձակվում է լկտիաբար հերքել Հայոց ցեղասպանության գոյությունը, իսկ մեր իշխանությունները լռեցին եւ լռում են… Բրիտանացի դեսպանի այս փաստաթուղթը հայ եւ օտար շատ պատմաբաններ օգտագործել են եւ շարունակում են օգտագործել: Դրանց մեջ էր նաեւ Խորհրդային Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը:

Կարծես հերիք չէին Հայոց Հայրենիքի նկատմամբ թուրքական, ադրբեջանական, քրդական եւ այլ նկրտումները, հրեաներն էլ են սկսել ուղղակիորեն տիրել Հայոց Հայրենիքի տարածքին: Աբու Դաբիում լույս տեսնող “ալ-Բայան” օրաթերթն իր 2004թ. հուլիսի 31-ի համարում հղում է կատարել թուրքական “Նոկտա” թերթին, որը հրապարակել է թուրքական պետական մի խիստ գաղտնի տեղեկագրի հիմնական դրույթները: Ըստ այդ տեղեկագրի, Թուրքիայի քաղաքացի շուրջ 60 հրեաներ երկրի հարավ-արեւելյան շրջանում, այսինքն՝ Հայոց Հայրենիքի թուրքական բռնագրավման տակ գտնվող տարածքում, անցյալ տարվա առաջին կեսի դրությամբ արդեն գնել էին մոտ 450 հզ. դեոնում, այսինքն՝ մոտ 413 քառ. կմ տարածք: Տեղեկագիրը հայտնում է, որ գնորդն իրականում “իսրայելցի գործարար” անվան տակ թաքնված Իսրայելի գաղտնի ծառայությունն է:

Արեւմտյան Հայաստանի նկատմամբ հրեական ախորժակները գաղափարական հիմնավորում էլ են գտնում: Արաբական մի թերթում վերջերս լույս տեսած մի հրապարակման համաձայն, Իսրայելի Գոշ Քութեյֆ բնակավայրում գտնվող “Թորայի եւ երկրի հիմնարկից” ռաբբի Յեհուդա Հալեւի Ամիհան հայտարարել է, որ “Թուրքիայի հարավային մասում (այսինքն՝ Հայոց Հայրենիքում) կան շրջաններ, որոնք պատկանում են Ավետյաց երկրին”:

Այստեղ հիշեցնենք, որ ըստ մոսկովյան “Սոբեսեդնիկ” շաբաթաթերթի 1986թ. մի հրապարակման, երբ դեռեւս չէր սկսվել Արցախյան շարժումը, Իսրայելի նախկին վարչապետ Մենահիմ Բեգինը հայտարարել է, որ “Ղարաբաղը ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական հող է, այլ՝ հրեական հող է”:

Լոնդոնում տպագրվող “ալ-Ուասաթ” արաբական շաբաթաթերթի 2004թ. հոկտեմբերի 25-ի համարում լույս տեսած մի հոդվածում գրվել է նաեւ հրեա կրոնական ուսանողի Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոսի վրա թքելու մասին: Թերթը գրում է. “Կան Երուսաղեմի Հին քաղաքի հրեական կրոնական դպրոցի ուսանողներ, ովքեր ծրագրում են հայերին արտաքսել իրենց հարեւանությամբ գտնվող Հայկական թաղից` Հրեական թաղը վերջինիս հաշվին ընդարձակելու նպատակով: Նրանք առօրյա բանի են վերածել հայ քաղաքացիներին եւ հոգեւորականներին խոչընդոտելն ու նրանց վրա թքելը”: Այստեղ եւս դատապարտելի են ՀՀ իշխանությունները, որոնք պատշաճորեն չարձագանքեցին լուսարարապետի եւ Հայոց ազգային ու կրոնական զգացմունքների նկատմամբ սրբապիղծ վերաբերմունքին:

Հայության նկատմամբ հրեության առնվազն անբարյացակամ, եթե ոչ թշնամական քաղաքականության բազմաթիվ փաստեր կան լիբանանահայ ճանաչված իրավաբան եւ հասարակական գործիչ Գասպար Տերտերյանի հրապարակումներում, որոնք բացառապես հենվում են ոչ հայկական, օտար աղբյուրների վրա: Դրանցից հատկապես պետք է հիշել նրա “Պանթուրքիզմի եւ սիոնիզմի առնչություններն եւ անոնց վտանգը Հայաստանի լինելության” ուսումնասիրությունը, որը հայերենի կողքին հրապարակվել է նաեւ արաբերենով: Ժամանակին Հայ Արիական միաբանությունը արդեն նախնական քայլերն էր արել այս խիզախ իրավաբանին հրավիրելու 2005թ. Արմեն Ավետիսյանի դատական պաշտպանության համար, դատավարությունը սիոնիզմի ու մասոնության հակահայկական էության բացահայտման քաղաքական դատավարության վերածելու նպատակով, սակայն գործը դրան չհասավ:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը վավերացրեց “Հրեաներին քննադատելու համար պատասխանատվության օրենքը”, որը ամերիկա-սիոնական բռնակալության կամքով տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա: Այս օրենքը` լիբանանցի լրագրող Ջերոմ Շահինի բառերով (Բեյրութի “ալ-Մուստակբալ” օրաթերթի 2004թ. դեկտեմբերի 7-ի համարում), “մեզ կանգնեցնում է մի նոր հոլոքոսթի առաջ: Այդ օրենքը մշակել է սիոնիստական լոբբին այրելու համար մատները բոլոր նրանց, ովքեր մատնանշում են մարդու եւ ժողովուրդների իրավունքները ոտնակոխող իսրայելական քաղաքականությունը”: ՀՀ-ում այդ օրենքը ժամանակին դրվեց գործողության մեջ՝ Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումով:

Եվ, ի վերջո, մեկ հարց ՀՀ պետության եւ Հայ եկեղեցու ղեկավարությանը, հայտնի է, որ անցյալ դարի սկզբին բազմաթիվ հրեաներ ընդունվել են Հայ եկեղեցու հոտի մեջ: Այս մասին եղել են մի քանի հրապարակումներ (նաեւ` “Լուսանցք”-ում), նույնիսկ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը մի առանձին գրքույկ է հրապարակել հրեաների դիմումների եւ դրանց առնչված փաստաթղթերով` “Как евреи приняли христианство по армянскому обряду” անունով:

Մենք հարց ենք տալիս հիշյալ ղեկավարություններին. ի՞նչ եղավ այսպես կոչված “հայացած հրեաների” հետագա ճակատագիրը: Միգուցե նրանք, առերեւույթ թուրքացած-իսլամացած դեոնմե հրեաների նման շարունակում են գոյատեւել մեր մեջ, եւ հայկական անունների տակ թաքնված ավերներ գործել մեր ազգի դեմ: Մի գուցե Արմեն Ավետիսյանի նկատմամբ սարքված այս գո՞րծն էլ նրանց հերթական դավն էր, որ վախեցնեն այլոց:

Հայ Արիական միաբանությունը հայտարարել է, որ հրապարակած փաստերը միայն մի փոքր մասն են իրենց մոտ գտնվող բազմաթիվ փաստերի ու փաստաթղթերի, որոնք պարբերաբար հրապարակվում են եւ դառնում ՀՀ լայն զանգվածների սեփականությունը:

* Մասոնականության անհայտ գաղտնիքները
Մասոնական կազմակերպություններին հարող մարդկանց մեծամասնությունը տեղյակ չէ, թե իրականում ինչ է ուսուցանում մասոնականությունը: Նմանատիպ կազմակերպություններին անդամագրվելը հաճախ կատարվում է հասարակական կամ մշակութային նպատակներով, որոշ դեպքերում էլ անդամագրվում են անձնական շահերից ելնելով: Թափանցելով մասոնական օթյակ՝ մարդիկ հանդիպում են բազմաթիվ նշանների, որոնք ունեն տարատեսակ գաղտնի նշանակություններ: Նույնիսկ մասոնական առաջնորդները շատ լավ գիտակցում են, որ իրենց կազմակերպություններին անդամագրվող մարդկանց մեծ մասը իրականում չի գիտակցում մասոնականության ուսմունքի բուն էությունը:

Փաստորեն, մասոնականությունը գիտակցաբար մոլորության մեջ է գցում մասոնական օթյակներին նոր անդամագրված անձանց՝ նրանցից թաքցնելով մասոնականության իրական ուսմունքը:
Մասոնական օթյակ ընդունված բոլոր նորեկները ծնկի իջած հավատարմության երդում են տալիս որեւէ “սուրբ գրքի վրա”, անկախ այն բանից, թե դա Ավետարան է, Ղուրա՞ն, թե՞ Վեդա կամ այլ բան: Սկսնակ-աշակերտների համար ամերիկյան մասոնական օթյակներում որպես դասագիրք առաջարկվում է Ավետարանը: Այլ բառերով ասած՝ նույնիսկ Ավետարանը մասոնական ուսմունքում իրենից որոշակի գաղտնի խորհրդանիշ է ներկայացնում:

Գոյություն ունի՞, արդյոք, որոշակի բախում քրիստոնեության եւ մասոնական գաղափարախոսությունների միջեւ: Ուսումնասիրելով մասոնական գրականությունը՝ միանգամայն ակնհայտ է դառնում քրիստոնեության եւ, հատկապես, ֆրանկոմասոնականության միջեւ եղած խոր հակասությունը:

Մասոնականություն ընդունած անձը, ի սկզբանե, միանում է “կապույտ օթյակին”, որը սկսնակների հավաքատեղի է: Այս օթյակի ներկայացուցիչները կարող են ձեռք բերել մասոնական առաջին աստիճանակարգերը. 1. Սկսնակ-աշակերտ, 2. Վարպետ-խորհրդի անդամ, 3. Վարպետ մասոն:
Ի դեպ, այս երեք աստիճանները ենթականերին տրվում են որպես պարգեւ: Այս սկզբնական աստիճաններով պարգեւատրվելուց հետո կարելի է հասնել մյուս աստիճաններին՝ Յորք Ռայթում կամ Սքոթիշ Ռայթում: Յորք Ռայթում մասոնը պարգեւատրվում է եւս 10 աստիճաններով: Սքոթիշ Ռայթում պարգեւատրության աստիճանավորումը հասնում է մինչեւ 33-րդ աստիճանը: 

 * Մասոնականությունը եւ քրիստոնյաները

Ո՞վ է մասոնականության աստվածը
Մասոնական արարողություններին եւ միջոցառումներին մասնակցելու համար պետք է հավատալ եւ երկրպագել “Բարձրյալին”, բայց արդյո՞ք այդ բարձրյալը այն է, ում երկրպագում են ասենք քրիստոնյաները, թե՞ մասոնները երկրպագում են մեկ այլ ուժի:

Պարզվում է` այդ ուժը միակը չէ, որին երկրպագում են մասոնները. գոյություն ունեն բազմաթիվ աստվածություններ, որոնց մասոնները երկրպագում են: Դրանցից են Օսիրիսը, Բաքոսը, Դիոնիսոսը, Ադոնիսը եւ այլն, սակայն ոչ երբեք Հայկական Աստված (հայ մասոններն էլ նման պահանջ չեն դրել երեւի):

Օսիրիսը հին Եգիպտոսում մեռյալների աստվածն էր, որ նաեւ հանդիսանում էր արեւի աստվածը, ինչպես նաեւ հայտնի էր շատ այլ անուններով: Դիոնիսոսը հին Հունաստանում հաճույքների, գինու եւ գինարբուքների աստվածն էր: Այն Հռոմում անվանվում էր նաեւ Բաքոս, հին Պարսկաստանում՝ Միտրաս, Ասորիքում՝ Ադոնիս: Այսպիսով՝ տարբեր աստվածներով եւ խորհրդանիշերով դիմակավորված երկրպագությունը մեծ տեղ եւ դեր ունի մասոնականության հավատամքի մեջ: Այսինքն՝ հայ քրիստոնյա մասոնները կարող են առանց մտածելու ծնկի գալ հունական, հռոմեական կամ պարսկական ու հնդկական աստվածների առաջ, բայց թշնամու պես են վերաբերվում Հայ Աստվածներին… Եվ նույնիսկ հարց չեն տալի՞ս իրենք իրենց, թե որտեղից է այդ կույր ատելությունը, ո՞վ է սերմանել դա…

Իսկ մասոնականության եւ Ավետարանի միջեւ առկա հաջորդ բախումը աստղագիտությունն է. մասոնական օթյակները կազմված են ըստ կենդանակերպի 12 նշանների, այնինչ ավետարանը չի ընդունում ախթարկի վերոհիշյալ նշանները: Մասոնականության հասարակական խորհրդանիշերից է օձը, որին երկրպագում են որպես փրկության խորհրդանիշ. այնինչ Ավետարանի մեջ օձը համարվում է նեռի խորհրդանիշը:

Մասոնականության մեջ հիմնաքարային նշանակություն ունի “Առավոտյան վառ լույս” արտահայտությունը: Նոր կտակարանի մեջ ասվում է` (22:16) “Ես Հիսուսն եմ՝ Դավիթի սերնդից եւ Առավոտյան Վառ Աստղը”: Արդյո՞ք մասոնականության պաշտամունքի առարկան՝ “Առավոտյան վառ լույսը” նույն Քրիստոսն է: Գոյություն ունեն մի քանի փաստարկներ, որոնք հերքում են այս միտքը: Սակայն գլխավոր փաստարկը հետեւյալն է:

Իր գրքերից մեկում տպված պատկերը բացատրելիս, հայտնի մասոնական Արթուր Եդուարդ Ուայթը մասնավորապես ասում է. “Հանճարեղ ոգու աջ ձեռքում երկրագունդն է: Այն հավասարակշռվում է ձախ ձեռքում բռնած ջահով, որը խորհրդանշում է Առավոտյան Աստղը կամ Լուցիֆերին”: Մասոնական տեսանկյունից այս ամբողջական իմաստը հաղթանակող լույսի մասին, նրանք նկատի ունեն Լուցիֆերին, իսկ Լուցիֆեր ինքնին նշանակում է “Լույս բերող”: Նույն Ավետարանում նախազգուշացվում է Չարի գալուստը՝ լույսի, հրեշտակի տեսքով:

Մեկ այլ մասոն գրող՝ Ֆոսթեր Բեիլին ասում է. “Փուլ առ փուլ նրանք՝ Իմաստության Տիրակալները, աջակցելու են հարմար թեկնածուի մասին գիտակցության ձեւավորմանը, մինչեւ կգա ժամանակը, երբ նա կմտնի լույսի մեջ եւ կգա որպես լուսակիր, որը, որպես լուսավորիչ, կաջակցի լուսավորել մարդկությանը”: Իմաստության Տիրակալները (իրականում նեռերը) հոգեւոր առաջնորդներ են, որոնք ենթադրաբար առաջնորդում են մարդկությանը, Միասնական Աշխարհակարգը, իսկ Լուսավորիչների կազմակերպությունը հիմնադրվել է 1776թ. մայիսի 1-ին ճիզվիտ քահանա Ադամ Ուեիշկապտի կողմից: Լուսավորիչ բառը ծագել է Լուցիֆերի անվանումից: Լուսավորչության շարժումը կոչված է հաստատելու “Համաշխարհային նոր Կարգը” կամ “Մեկ Համաշխարհային կառավարություն”: Լուսավորչության ծննդյան օրը՝ 1776թ. մայիսի 1-ը նշված է ցանկացած ամերիկյան դոլարի վրա: Դոլարի թղթադրամի հետեւի ձախ մասում նկարված է բուրգ, որի վրա աչք է, որը փոխարինել է բուրգի գագաթնային քարին: Նշված է նաեւ հետեւյալ տառախումբը՝ MDCCL XXVI, որ նշանակում է 1776 եւ ներքեւի ժապավենի վրա գրված է հետեւյալ նախադասությունը՝ NOVUS ORDO SECLORUM, որի անգլերեն թարգմանությունն է՝ New World Order, իսկ հայերենը՝ “Նոր Աշխարհակարգ”: Վերոհիշյալ բուրգի վրայի Կանխատեսության աչքը կամ ամենատես աչքը մասոնականության ամենակարեւոր նշաններից է: Այն խորհրդանշում է մասոնականության գլխավոր աստվածությունը՝ “Տիեզերքի մեծ ճարտարապետին”: Ըստ Ավետարանի, Քրիստոսը համարվում է որպես գլխավոր անկյունաքար “գլուխ անկյան” (ըստ Մաթեոսի 21:42, Պետրոս 2:6-7, Մարկոսի 12:10, Ղուկասի 20:17 եւ այլն): Այնինչ դիտելով Բուրգը, միանգամայն ակնհայտ է դառնում, որ գլխավոր անկյունաքարը հեռացված է եւ նրա փոխարեն տեղադրված է Կանխատեսության աչքը՝ Սատանայի խորհրդանիշը, որը փոխարինված է բուրգի գլխավոր անկյունաքարով: Ավետարանը սույն երեւույթի մասին նախազգուշացնում է՝ ասելով. “Սէրը դեպի դրամը ամենայն չարեաց աղբիւրն է”:

Անգլիացի մի քահանա՝ Վինդեքս գրական մականունով, գրում է. “Որպես մասոններ, մենք հավատում ենք խորհրդանշական երրորդության գոյությանը եւ որ Հիսուս Քրիստոսը Նրա որդին է եւ մեր տերը”: Այս արտահայտությունը շատ լավ է հնչում եւ շատ մարդկանց կարող է հավատացնել, որ մասոնականությունն ու քրիստոնեությունը նույնական են: Այնուամենայնիվ, մի փոքր խորությամբ դիտարկելով այս արտահայտությունը, պարզ է դառնում, որ սա զուտ խորհրդանշանային երրորդության պաշտամունք է: Դա հավատք չէ առ մեր Տեր Աստված: Այնինչ Վինդեքսը շարունակում է. “Որպես մուսուլման մասոններ, մենք հավասարապես հավատում ենք, որ Մուհամմեդը Նրա մարգարեն է”: Ապա նա ավելացնում է մի շատ պարզաբանիչ արտահայտություն. “Այս լրացուցիչ եւ երկրորդական հավատքների հետ մասոնականությունը ոչինչ չունի անելու եւ իր անդամներին տալիս է կատարյալ ազատություն՝ մեկնաբանելու Աստծո էությունն այնպես, ինչպես իրենց հարմար է”:
Իրականում աստվածների անունները շահարկման թեմաներ են, եւ մասոնության աստվածը փողն է:
Ուշադրություն դարձրեք, որ նա քրիստոնեությունը համարում է “լրացուցիչ եւ երկրորդական” հավատք ու այնուհետեւ պարզորոշ հայտնում է մեզ, որ “Մասոնականությունը ոչինչ չունի անելու այս ստորադաս ուսմունքի հետ”:

Այսպիսով, մասոնը գիտակցաբար թե անգիտակցաբար, երկրորդական դեր է մղում իր քրիստոնեական հավատամքը եւ նրա փոխարեն առաջնային տեղ է հատկացնում մասոնականությանը: Մատթեոսը 6:24 հիշեցնում է մեզ. “Ոչ մի մարդ չի կարող ծառայել երկու տիրոջ, քանզի նա կատի մեկին եւ կսիրի մյուսին կամ կհպատակվի մեկին եւ կարհամարհի մյուսին: Դու չես կարող միաժամանակ ծառայել եւ Աստծուն, եւ մամոնային”: Սակայն, հայ մասոնները “քրիստոնեաբար” ծառայում են եւ Աստծուն եւ Մամոնային…

Մասոնները իրենց անդամներին չեն հիշեցնում Հիսուսի անունը (որպեսզի չվիրավորեն հրեաներին, մուսուլմաններին եւ այլ կրոնների ներկայացուցիչներին): Ալբերթ Մաքեյի հրատարակած գիրքը՝ “Ազատամասոնականության հանրագիտարանը”, բաղկացած է մոտ 1000 էջից: Այս հանրագիտարանը պարունակում է տեղեկություն աշխարհի երեսին գոյություն ունեցած բոլոր աստվածությունների վերաբերյալ, բայց այստեղ մեկ բառ անգամ չկա Հիսուս Քրիստոսի մասին: Սա շատ էական եւ միեւնույն ժամանակ քրիստոնյաների համար չարագուշակ բացթողում է:

Շրներների (կազմակերպություն, որը բաց է միայն այն մասոնների համար, որոնք ստացել են իրենց 32-րդ աստիճանը) ծեսերին մասնակցելու համար տրվող երդման տեքստը հետեւյալն է. “Թող Ալլահը, արաբների, մուսուլմանների եւ մահմեդականների աստվածը, մեր հայրերի աստվածը, պաշտպանի ինձ”: Այստեղ ոչ միայն նշվում է Ալլահի անունը, այլեւ նրան համարում են “մեր հայրերի աստված”: Այս երդումը կատարվում է Ղուրանի վրա:

Նոր կտակատարում ասվում է. “Մի երդվիր ոչ երկնքի, ոչ երկրի, ոչ այլ ուրիշ բանի վրա”: Ավետարանը նաեւ զգուշացնում է. “Մի հիշատակիր օտար աստվածների անունը”:
Սակայն հայ մասոնները, ովքեր քրիստոնյա են, Եհովային երկրպագելով արդեն իսկ հիշատակում են հրեաների աստծո անունը, կամ էլ՝ իրենց համարում են հրեաների ժառանգորդը, եւ ուրեմն հենց իրենց աստծո անունն են տալիս…

Եվ երկրորդ՝ հոգեւոր ոլորտի եհովապաշտությանը զուգահեռ, դառնալով մասոն՝ նրանք մտնում են նյութական աշխարհ եւ բռնում ազգադավության ուղին:
Այսպիսով հայ քրիստոնյա մասոնները եւ հոգեկործան եւ ազգադավ ճանապարհին են, որից կարելի է խուսափել հավատադարձով՝ Հայոց հավատքին դառնալով եւ հայկական ազգայնական գաղափարական կառույցներին անդամագրվելով:

Արամ Ավետյան

            “Լուսանցք”  թիվ  118,  սեպտեմբեր 25-  հոկտեմբեր 1  2009թ.

“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: