Օսմանյան հեղափոխության մութ ծալքերը

by

(Արաբերեն թարգմանության շուրջ)

Այս գրքին հեղինակը՝ Մեվլան Զադե Ռիֆաաթ, միակը չէ այն թուրք գրողներեն, որոնք ժամանակակիցները եղած են “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցության ղեկավարներուն եւ դատապարտած արաբ եւ հայ ժողովուրդներուն դեմ անոնց ի գործ դրած եպերելի ջարդերը, արարքներն ու արկածախնդրությունները, որոնք ի վերջո կազմալուծեցին Օսմանյան պետությունը:

Մեվլան Զադե Ռիֆաաթ իր այս գիրքը գրած է օսմաներեն լեզվով, եւ անոր մեջ ամփոփած է գիտական ճշմարտություններ եւ “Իթթիհատ վե Թերաքքը”-ի ղեկավարության գաղտնի ժողովներու արձանագրությունները, ցույց տալով, թե այս կուսակցության հետապնդած նպատակները կը ծառայեին սիոնականության շահերուն եւ կը փորձեին Թուրքիան դնել ամերիկյան հոգատարության տակ, որպեսզի կարելի ըլլար արաբական հողեն անջատել Պաղեստինը եւ զայն հանձնել սիոնականներուն:

“Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը, հանձինս Ջավիդ բեյի, ջանադիր եղավ առավել ծանրացնելու Թուրքիո կախյալությունը նախ՝ Իստամբուլի հրեա մեծ առեւտրականներեն եւ ապա ֆինանսական համաշխարհային սակավապետութենեն… (այսինքն. Սիոնականություն): Հայոց ամբողջական բնաջնջումի որոշումը տրված էր արդեն պատերազմեն շատ առաջ, 1910թ. հոկտեմբեր 31-են ի վեր, երբ կը գումարվեր “Իթթիհատ վե Թերաքքը”-ի համագումարը:

Այս ոճրային նպատակը կÿորոճային իշխող եռյակի անդամները՝ Էնվեր, Թալեաթ եւ Ջեմալ, արդեն 1910թ.-ի օգոստոսի սկզբեն, ինչ որ կը հաստատվի Մոնասթըրի բրիտանական ընդհ. դեսպանի տեղակալ Ա. Ճիրիի նամակով, զոր այս վերջինը առաքած էր Իստամբուլի բրիտանական Հյուպատոսին, 20 օգոստոս 1910թ.-ին, եւ որուն մեջ կը տեղեկացներ բովանդակությունը այն զույգ մը ճառերուն, զորս արտասանած էին Թալեաթ փաշա Սալոնիկի մեջ, եւ Ջավիդ բեյ՝ Մոնասթըրի երկու գաղտնի ժողովներու ընթացքին: Ջավիդ բեյ, “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցության ղեկավարության ականավոր դեմքը, սիոնական հրեա մըն էր, իսկական անունով՝ Դավիթ, միահեծան պատասխանատուն “Իթթիհատի”-ի ելեւմուտքին եւ ավելի ուշ, հաջողած էր ստանձնել քեմալական ալ կառավարության ելեւմտական նախարարությունը, ջանալով վատթարացնել Թուրքիո ելեւմտական վիճակը եւ խորացնել արեւմուտքեն կախյալության արմատները: Ջավիդ բեյ միակ սիոնականը չէր “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցության ղեկավարության մեջ:

Անգլիացի պատմագիր Սեթոն Ուաթսըն 1917թ. Լոնդոն հրատարակած էր գրքին մեջ կը գրե.- “Իթթիհատ վե Թերաքքը”-ի կազմության մեջ ամենեն ակնբախ իրականությունը այն է՝ որ ան ոչ թրքական է եւ ոչ ալ իսլամական: Հիմնադրությունեն ի վեր անոր ղեկավար դասին մեջ չհայտնվեցավ ոչ իսկ մեկ անդամ որ զտարյուն թուրք եղած ըլլար…”:

Եվ Սեթոն Ուաթսըն կը շարունակի՝ “այս կուսակցության ետին գտնվող մղիչ ուղեղները կամ հրեաներ էին եւ կամ ալ՝ իսլամացած հրեաներ, իսկ նյութական նպաստը կուգար Սալոնիկի մեծահարուստ հրեա դեոմներեն, նաեւ՝ միջազգային դրամատիրութենեն՝ Վիենայեն, Բուտապեշտեն, Բերլինեն եւ հավանաբար ալ՝ Փարիզեն եւ Լոնդոնեն” (տես՝ Սեթոն Ուաթսըն, “Ազգայնականության Առաջացումը Պալքաններու Մեջ”, Լոնդոն, 1917թ., էջ 135-136, անգլերեն, նաեւ Զեյն Ն. Զեյնի վերոհիշյալ գիրքը, էջ 86-87): Պրոֆ. Ն. Զեյն իր վերոհիշյալ գրքին էջ 86-ին մեջ կըսե, թե արաբ ղեկավարներ կասկած ունեին “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցության շուրջ. “Իթթիհատ”-ի բոլոր ղեկավարներն ու առաջնորդները, առանց բացառության մասոններ էին եւ Սալոնիկի հրեաները անբաժանելի մասն էին “Իթթիհատի”-ի: Նույնինքն Քյազըմ Կարաբեքիր փաշա իր “Իթթիհատ վե Թերաքքը” Կուսակցությունը՝ 1896-1909թթ.” գրքին մեջ (էջ 166) կընդունի թե Թալեաթ փաշա, Էտիրնե քաղաքի իսրայելական լիսեի աշակերտն էր, թե այն գաղտնի կեդրոնատեղին, ուր կը կատարվեին “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցության նորադիրներու արձանագրությունն ու երդմնառությունը՝ հրեայի մը բնակարան էր (էջ 178), եւ թե “Իթթիհատի” հիմնադիր անդամներեն Էմմանուել Կարասսո հրեա մըն էր, ինչպես նաեւ բոլոր հիմնադիրները, Էնվեր փաշայի գլխավորությամբ մասոններ էին (էջ 175): Ծանոթ իրողություն է, թե սիոնական պարագլուխ Թեոդոր Հերցըլ Կարասսոյի պաշտոն տված էր խոսակցություններ վարելու սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի հետ՝ Պաղեստինի առընչութեամբ: Տակավին, Իստամբուլի մեջ, 1965-ին հրատարակված “Մասոնականությունը Թուրքիո եւ Ախարհի Մեջ” գրքի 60-րդ էջին վրա կը կարդանք հետեւյալը. “Իրականության մեջ՝ “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը մասոնական օթեակներու մեկ նմանական էր:

Եվ եթե հարցերուն այս անկյունեն նայելու ըլլանք՝ կը գտնենք թե մասոնները շատ մեծ դեր ունեցած են սուլթան Աբդուլ Համիդ Բ-ի գահընկեցության մեջ”: Այսպիսով հստակ կը դառնա, որ “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը թուրք ազգային շարժում մը չէր, այլ կը հանդիսանար սիոնական գաղտնի կազմակերպություն մը, որ կը գործեր “թուրանական” ծրագրին օգտին, զոր մշակած էին սիոնական ուղեղներ, որպես այլազան ստորաբաժանումներ ունեցող, բայց ամրակուռ ծրագիր մը, որուն երեսներն էին, օրինակ, իշխանության գրավումը եւ սուլթանականության քայքայումը, Պաղեստինի վերաբնակեցումը, Կեդրոնական Ասիո տիրապետումը, Ցարական Ռուսիո քայքայումը եւ իշխանության գրավումը արեւմուտքի մեծ տերություններու օգնությամբ, եւ այս բոլորը՝ “Թուրանական Կայսրության վերականգնումի”-ի կեղծ դրոշին ներքեւ…: Ուրեմն, “թուրանական” ծրագիրը իրականության մեջ՝ վերաբնակեցումի ծավալապաշտական ծրագիր մըն է՝ կեղծ կարգախոսի մը պիտակին տակ:

Կը տեսնենք նաեւ՝ թե սիոնականությունն էր որ “իթթիհատի” միջոցով Օսմանյան կայսրության մեջ հրահրեց մոլեռանդությունը: Հրեա Լեոն Քահունն էր նախակարապետը թրքության եւ հակաիսլամականության քարոզչության՝ ժթ. դարու վերջերուն: Ան էր, որ առաջին անգամ իր “Ներածություն Ասիո Պատմության — թուրքերը եւ մոնկոլները՝ իրենց ծագումեն մինչեւ 1405թ.” Ֆրանսերեն գրքին մեջ կը հայտարարեր, թե “Թուրքերը խելացի եւ առաջնակարգ ժողովուրդ էին, սակայն անոնք սկսան նահանջել եւ քայքայվել այն օրեն՝ երբ սկսան հրաժարվել իրենց յուրահատկություններեն եւ իսլամի կրոնքն ու քաղաքականությունը դավանեցան (տես՝ Ահմետ Էմին, “Արդի Դարու Բարենորոգութեան Առաջնորդները”, Կահիրե, 1948թ., էջ 187-199, արաբերեն):

Այնուհետեւ, բոլոր սիոնական հրեաներ, որոնք թրքական կեղծանուններով սկսան գրել, ջատագովեցին եւ տարածեցին թուրանական հակաիսլամական այս քարոզչությունը: Անոնցմե էին, օրինակի համար, լեհ հրեա Կոնստանդին Բոռժեցկին, որ Մուստաֆա Ջելալեդդին փաշա կեղծանունով հրատարակեց “Հին եւ Արդի Թուրքերը” գիրքը ֆրանսերեն, գերման հրեա Ալբերտ Կոհենը, որ Թեքին Ալփ կեղծանունով հրատարակեց իր “Թրքությունը եւ Համաթրքությունը” գիրքը ֆրանսերեն, ավստրիացի հրեա Ֆրանց Ֆոն Վերները, որ մշակեց թուրանական շարժման քաղաքական ծրագիրը, գործածելով Մուրադ Էֆենտի ծածկանունը: Սալոնիկեն ծանոթ հրեուհի Խալիդե Էդիպ, որ հռչակ առած էր իր “Սէնի Թուրան” (“Նոր Թուրան”) գրքով, հաջողված էր կորզել իր համար “Միլլեթ անասը” (ազգին մայր) հորջորջումը եւ կը վարեր Դամասկոսի աղջկանց վարժարաններու քննիչի պաշտոնը: Ավելի ուշ, մեծ ջանքեր թափելով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը համոզել, որ ան ընդուներ ամերիկյան հոգատարությունը Թուրքիո վրա, ինչ որ ցույց կու տա, թե ամերիկյան հոգատարության ծրագիրը սիոնական ծրագիր մըն էր եւ ոչ ուրիշ բան:

 Հարկ է վերհիշեցնել, թե արաբական բարենորոգչական կազմակերպությունները Համաշխարհային Առաջին Պատերազմի նախօրյակին կը գիտակցեին “Իթթիհատ վե Թերաքքը”-ի ներկայացուցած վտանգը եւ նյութած դավերը արաբական երկրներուն դեմ: Այսպես, “Բասրայի Բարենորոգչական Կազմակերպությունը” իր հայտարարություններեն մեկուն մեջ կըսեր. “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը կանգնած է սիոնական շարժման ետին եւ առաջարկած է Պաղեստինը վաճառել հրեաներուն. այս կուսակցության անդամները իսլամներ չեն, քավ լիցի, ընդհակառակը, անոնք անհավատներ են, որոնք խաղի բերին իսլամությունը եւ փորձեցին պառակտել, հիմեն կործանել զայն… անոնք կը փորձեն թրքացնել մեզ եւ ի սպառ ջնջել մեր լեզուն”:

Էմին Ռիհանը՝ արբականությունը դավանող այս մտքի եւ գրչի մեծանուն ներկայացուցիչը, կը պնդե թե սահմանադրական ժամանակաշրջանին սահմանադրության անունով գործված ոճիրները ավելի բարբարոսական եղան քան Լենկթիմուրի, եւ ավելի ահավոր՝ քան Աբդուլ Համիդի արյունալի ոճիրները: Ան կը հաստատե, նույնպես “Իթթհատ”ականներուն հետեւորդական ճիգը՝ հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումին համար… Ան կը դատապարտե նաեւ ավելի քան երեք հարյուր հազար իսլամ եւ քրիստոնյա արաբներու սպանդը “Իթթհատ”ականներու ձեռամբ, եւ կը պնդե, թե իսլամի դրոշին ներքեւ արաբներու եւ թուրանական թուրքերու միջեւ ամեն հարազատության խոսք՝ անհիմն զեղծարարություն է (տես՝ Էմին Ռիհանի, “Ազգութեան Մասին”, Ա. հատոր, Պեյրութ, 1965թ., էջ 124, արաբերեն):

Թրքամետ պատմագետ Զեյն Ն. Զեյն, իր կարգին կը հաստատե՝ “Արդար ըլլալու համար պետք է ըսել, թե թուրքերը երբեք չփորձեցին ձուլել կամ թրքացնել արաբները, բացի այն ատեն ըսկսեալ, երբ “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը իշխանության գլուխ անցավ 1908թ.” (տես՝ Զեյն Ն. Զեյն, էջ 21): Ահա այսպիսով հստակորեն կերեւի, թե հիմնական արատը թաքնված է թուրանական ծրագրին (որ սիոնական ծագում ունի) մեջ, որ կսպառնա Միջին Արեւելքի (առանց բացառության) բոլոր ժողովուրդներուն, եւ ճիշտ այս է, զոր կուզե փաստել թուրք գրողը՝ Մեվլան Զադե Ռիֆաաթը, իր գրքին մեջ: Եվ եթե թրքական իրարահաջորդ իշխանությունները հետեւողականորեն կը մերժեն դատապարտել թուրանական ծրագիրը եւ անկե ճյուղավորվող ամեն քայլ, կը նշանակե, թե այդ ծավալապաշտ քանդիչ ծրագիրը առկա է տակավին եւ անոր սեւ էջը փակված չէ ոչ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի, ոչ Սուլեյման Դեմիրելի եւ ոչ ալ զինվորական սակավապետության ներկայի իշխանության օրով:

Ժամանակակից թուրանական գործիչ եւ գրող Նիհալ Աթսըզ՝ իր “Թուրք Պատմության Մեջ Հարցեր” խորագրով գրքին մեջ, որ հրատարակված է Իստամբուլի մեջ 1975թ.-ին, առանց բառերը ծամծմելու, տառացիորեն կը գրե հետեւյալը. “Թուրանականությունը մեզի համար սրբազնագույն նպատակ է: Թուրանականությունը վեհ գաղափար մըն է, քանի որ ազնվական նպատակ մըն է… երեկ հերթը Հաթայինն էր — Իսկենտերունի Սանճաքինը — այսօր Կիպրոսինն է, իսկ վաղը հերթը պիտի գա Արեւմտյան Թրակիո եւ Քերքուքի, եւ հետեւյալ օրն ալ՝ Ատրպեյճանի եւ հուսկ ուրեմն ավելի անդին: Այս է հաստատ ճշմարտությունը: Եվ ոչ ոք թող իր գլուխը պահե ավազի մեջ” (Տես՝ էջ 50 եւ 51):

Եվ հայասպան ցեղասպանությունը զոր գործեցին “Իթթիհատ վե Թերաքքը” ղեկավարները, ուրիշ բան չէր՝ եթե ոչ թուրանական ծավալապաշտ (սիոնական) ծրագրին մեկ երեսը միայն:

Պատմագետ Իսմայիլ Ռահին (Թեհրանի համալսարանի պատմության դասախոսը) իր “Հայկական Ջարդերը Օսմանցի Սուլթաններու Օրերուն” գրքի մեջ (Թեհրան, 1972թ.) հետեւյալը կը գրե գրքի 44-րդ էջին վրա. “Թուրքերու ծրագիրն էր վերացնել Հայաստանի վտանգը թուրանական ծավալողական եւ զավթողական ծրագրին առջեւեն եւ Ասիո հետ անմիջական կապ ստեղծել՝ Ատրպեյճանի ճամբով…”:

Վերջապես, հարկ է դիտել տալ, թե թուրանական ծրագիրը իր մեկնակետով, գործելակերպով եւ նպատակով ներհակ է իսլամի վարդապետության: Եվ արդեն, արաբ հավատավոր իսլամներ ընդդիմացան այդ ծրագրին եւ այդ գեհենի կրակներեն փախստական գաղթական հայերուն ընձեռեցին կարելի ամեն պաշտպանություն եւ ասպընջականություն՝ Համաշխահրհային Առաջին Պատերազմի այդ թեժ օրերուն: Ծանոթ է, թե Հաշեմական տունեն Հուսեյն Պըն Ալին, Արաբական երկիրներու թագավորը եւ Մեքքեի Շերիֆը, ընդդիմացավ “Իթթիհատ վե Թերաքքը”-ի թուրանականներուն, դատապարտեց անոնց գործադրած բարբարոսային ջարդերը եւ հրահանգեց Ֆայսալ եւ Աբդուլ Ազիզ իշխաններուն պաշտպանել Հայկական Հակոբյան համայնքի զավակները, օգնել անոնց եւ պաշտպանել զանոնք այնպես, “ինչպես կը պաշտպանեք ձեր անձերը, ձեր սեփականությունները եւ ձեր զավակները… քանի որ “անոնք արժանի են իսլամի զիմմային” (տես՝ Սալեհ Զահրետտինի վերոհիշյալ գրքին հավելվածների բաժինը, էջ 280):

Այս հրամանագրին նախորդած էին նաեւ երեք կարեւոր քաղաքական հռչակագրեր:

Առաջինը՝ 16 հունիս 1916թ., որուն մեջ Հուսեյն Պըն Ալին կը դատապարտեր “Իթթիհատ վե Թերաքքը”-ի կառավարությունը, որ շեղված էր իր իսլամությունեն եւ իր բոլոր կապերը խզած իսլամական աշխարհեն, Ղուրանեն եւ իսլամի վարքեն: Ան կը դատապարտեր “Իթթիհատ”-ը, որ “հեղաշրջումի ճամբով խլած էր պետական իշխանությունը եւ զայն հանձնած անձերու, որոնց մեծ մասը խոր արմատ չուներ թուրք ժողովուրդին ծոցին մեջ, ոչ ալ իսլամի ուսմունքին ծանոթ էր կամ՝ բարի գործ կատարած իսլամի գծով… ինչպես է պարագան Էնվեր փաշայի, Ջեմալ փաշայի եւ Թալեաթ բեյի…”, ընդհակառակը, “արաբներու դեմ իր ատելությունը հասցուցած էր անոնց մեռելներն անգամ անպատվելու աստիճանի, եւ անոնք համաձայն էին սրբապղծել՝ Ապտել Քարտեր Հիվսոնի Շերիֆի, այդ Մուճահիտ իշխանի գերեզմանն անգամ…”, եւ շարունակելով կը դատապարտեր “թուրանական գաղափարը՝ որ զիրենք մղած էր գործելու այս օրերուն հանրածանոթ դարձած ջարդերը հայոց այրերուն, կիներուն եւ մանուկներուն դեմ”, եւ հարց կու տար թե արդյոք այս վարմունքը կը համապատասխանե՞ր մեծագույն Առաքյալի ուսմունքին եւ պատվիրանին:

Երկրորդը՝ 12 նոյեմբեր 1916թ.-ին, որուն մեջ Հուսեյն Պըն Ալի կը դատապարտեր այն ջարդերը որոնք գործադրվեցան հայոց, հույներուն եւ արաբներուն դեմ եւ Մետինե քաղաքին մերձակայքը…

Երրորդը՝ 5 մարտ 1917-ին, որուն մեջ Հուսեյն Պըն Ալի Մեքքեի Շերիֆը կոչ կըներ թրքական իշխանության տակ գտնվող բոլոր իսլամներուն, բանակին եւ անոր հրամանատարության, ըմբոստանալու “անհավատ թուրանականներու կառավարության” դեմ, երկիրը ազատելու համար “թուրանականության ավազակախմբի մարդոցմե” (տես՝ “Ալ-Քուպլե” օրաթերթի 6 մարտ 1917թվակիր 258-րդ համարը):

Եթե Մեվլան Զադե Ռիֆաաթ առիթը ունեցած ըլլար ծանոթանալու օսմանյան եւ բրիտանական արխիվներուն՝ ձերբազատված պիտի ըլլար շատ մը պատրանքներե եւ խուսափեր բարոյական դատումներե, քանի որ անդրադարձած պիտի ըլլար, թե չարյաց աղբյուրը կը գտնվեր այն փաստին մեջ, թե “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը պարզապես գործիք մը դարձած էր համաշխարհային սիոնականության ձեռքը եւ կը գործադրեր թուրանական ծրագիրը, որ խորքին մեջ երբեք “թուրանական” կամ “թրքական” չէր եղած, այլ՝ էր եւ կը շարունակե ըլլալ կոսմոպոլիտ:

Իրենց կարգին Թոյնպի եւ Քըրքուտ միասնաբար հրատարակած “Թուրքիա” խորագրյալ գրքին մեջ կը հաստատեն, թե թուրանական քարոզչությունը ծավալապաշտական եւ թշնամական է իր բնույթով եւ կեզրակացնեն.- “Կը բավե հիշել՝ որ թրքախոս ժողովուրդներու երկու երրորդը կը բնակին ոչ թե Թուրքիո՝ այլ ռուսական սահմաններու ետին, եւ արդեն մեզի համար հստակ կը դառնա այս քարոզչության նշանակությունը: Կարծեք թե թուրանական շարժման բուն նպատակն է Ռուսական կայսրությունը կործանելու գործոն մը հանդիսանալը”:

Հետեւաբար, “Իթթիհատ վե Թերաքքը” կուսակցությունը իր էությամբ ոչ թրքական էր եւ ոչ ալ, մանավանդ, իսլամական: Այլ՝ գործիք մըն էր համաշխարհային սիոնականության ձեռքին:

Գասպար Տերտերյան Հասարակական գործիչ,

 իրավաբան Լիբանան

“Լուսանցք” թիվ 118, սեպտեմբեր 25- հոկտեմբեր 1 2009թ.

“Լուսանցք” Թիվ 119, հոկտեմբերի 2 — 8, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: