Ավա՜ ղ, ավ ա՜ ղ

by

(հայտարարություն “Արորդիների Ուխտի” նախկին քուրմ Մանուկի կողմից)
Ընթերցողներին արդեն հայտնի է “Արորդիների Ուխտի” քրմական խորհրդի եւ Հայ Արիական Միաբանության (ու Հայ ազգայնականների համախմբման) միջեւ տեղի ունեցած անցանկալի բախումի մասին: Գիտակցելով, որ Տիեզերական Գարուն է գալիս եւ դեռ շա՜տ պղտոր ջրեր են հոսելու (այդ թվում` ազգայնական դաշտում)` հարկ եմ համարում ես` “Արորդիների Ուխտի” նախկին քուրմս, այնուամենայնիվ, հետեւյալը նաեւ ասել:
Ինձ համար շա՜տ անցանկալի ու պատճառազուրկ էր հիշատակված բախումը (կողմերը յուրաքանչյուրն իր` ազգօգուտ գործն էր անում եւ մեկը մյուսին երկար ժամանակ կենսականորեն լրացնում-լիցքավորում էր): Բայց, ավա՜ղ, տեղի ունեցավ բախումը: Դրա ընթացքում կողմերից (ես հանգամանքների բերումով երկու կողմերում էլ կայի) լսվեցին բաներ, որոնց ես թե՛ հավատքային առումով, եւ թե՛ մարդկայնորեն դեմ եմ: Հավատքային առումով քրմական խորհրդի մյուս անդամների հետ անհամաձայնությունս արտահայտվեց այն բանում, որ հայտարարեցի իմ` քրմական խորհրդից դուրս գալու եւ որպես անհատ քուրմ մնալու (որը, թերեւս, անպատկերացնելի է…) վճռի մասին: Ցավոք, իմ այդ հայտարարությունը “Լուսանցք”-ի խմբագիր Արմենուհի Մելքոնյանի կողմից զետեղվեց “Հուդան եւ 30 արծաթը հասան նաեւ որոշ “քրմերի՞”” վերնագրի ներքո, որի իմաստը ես բնավ չեմ ընդունում: Բացի այդ. ինձ համար մարդկայնորեն անընդունելի է նաեւ նույն վերնագրի տակ զետեղված Արիական Միաբանության հայտարարության այն հատվածը, որում խոսք է գնում գոյություն ունեցող քրմական խորհրդի կողմից իրավիճակը չշտկելու դեպքում նոր քրմական դաս ձեւավորելու մասին, որից հետեւում է այն, որ ես, որպես ՀԱՄ-ին մոտ կանգնած քուրմ, կօժանդակեմ այդ ձեռնարկումին: Բայց ես հայտարարում եմ, որ չեմ կիսում ՀԱՄ-ի այդ մտահղացումը (ինչ խոսք, ցանկալի կլինի, որ ՀԱՄ-ն ունենա իր բանիմաց ու իմաստուն հոգեւոր թեւը, որը կլրացնի “Արորդիների Ուխտի” քրմերի գործը, կամ` կանի գործեր, որոնք իրենք` քրմերը չեն անում):
Ահա թե ինչու այս անգամ արդեն հայտարարում եմ իմ` քրմությունից հրաժարվելու մասին: Իմ հրաժարականի մասին գրավոր տեքստը ներկայացրել եմ հայոց նորօրյա` ժամանակին ծնված քրմապետի` Սլակ Կակոսյանի տեղապահ որդուն` Վահագն Կակոսյանին: Այսուհետ կզբաղվեմ հոգեւոր (առանց, գուցեեւ ժամանակից շուտ ձեռքբերած, քուրմ` մեծախորհուրդ կոչումի) ու մտավոր գործունեությամբ:

Սերգեյ Մանուկյան

Հ.Գ. — “Լուսանցք”-ի նախորդ համարում տպագրված “Հուդան եւ 30 արծաթը հասան նաեւ որոշ “քրմերի՞”” վերնագրի ներքո 4 հայտարարություններ են եղել: Ընդհանրապես մեր թերթի ընթերցողներին, բարեկամներին, թղթակիցներին, գիտնականներին, մասնագետներին ու փորձագետներին տեղեկացնենք, որ խմբագրի իրավասությունն է նույնաբովանդակ նյութերը մեկ ընդհանուր վերնագրի ներքո զետեղելը, իսկ դրան համաձայնել կամ չհամաձայնելը` տվյալ հեղինակի գործը: Այս նամակը տպագրում ենք, քանզի հարգում ենք Սերգեյ Մանուկյանին` մեր թերթի լավագույն բարեկամներից մեկին: Նաեւ` անկեղծորեն ափսոսում ենք, որ նա հրաժարվել է քրմությունից…

Խմբագրություն

“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: