Երկար ժամանակ է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անզիջում պայքար է ծավալել սիոնիստական գաղափարախոսության եւ դրանով առաջնորդվող Իսրայել պետության դեմ: Նա հրապարակային ելույթներով եւ պետական պաշտոնյայի կտրուկ կեցվածքով տարիներ շարունակ խոսում է սիոնիզմի գործած եւ գործելիք չարիքների մասին: Արեւմտյան սիոնիստները եւ “սեմիտական պաշտպանները” ամեն կերպ փորձեցին վարկաբեկել Իրանի նախագահին՝ նրան ծայրահեղական կամ այլ որակումներ տալով: Սակայն, բան դուրս չեկավ: Մ. Ահմադինեջադը շարունակեց իր հակասիոնիստական քաղաքականությունը: Եվ ահա մի նոր “բացահայտում” են մոգոնել “սեմիտական պաշտպանները”, եւ Իրանի գործերին ակնառու խառնվող մի երկրի հայտնի պարբերականում տպագրվում է “զարմանահրաշ” մի հոդված: Բրիտանական “Դեյլի Թելեգրաֆ” թերթը օրերս հրապարակված մի հոդվածում համոզմունք է հայտնել, թե Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադը հրեական արմատներ ունի:
Լրագրողների վկայությամբ, այդ փաստի ապացույցը կարելի է գտնել նախագահի նկարի վրա, որը նա պահել էր 2008թ. մարտին կայացած ընտրությունների ժամանակ: Հոդվածում գրված է, որ Մ. Ահմադինեջադի անունն այդ անձնագրում եղել է Սաբուրիջան: Դա, ըստ թերթի, իրանական հրեաների շրջանում շատ տարածված ազգանուն է, ովքեր ապրում են Արադան կոչվող բնակավայրում, որն էլ ԻԻՀ նախագահի ծննդավայրն է:
Բրիտանական պարբերականի տվյալներով, նախագահի հարազատները իսլամ են ընդունել եւ փոխել իրենց ազգանունը: Պարբերականի պնդմամբ, Իրանի նախագահի ծնողները 1950-ականներին տեղափոխվել են Թեհրան, որտեղ իսլամ են ընդունել եւ փոխել ազգանունը: Մ. Ահմադինեջադն իր հերթին երբեք չի ժխտել իր ընտանիքի տեղափոխման փաստը, սակայն երբեք չի նշել կրոնը փոփոխելու իրողությունը: Մ. Ահմադինեջադի ծագման եւ նրա կրոնական նախասիրությունների վերաբերյալ միշտ էլ ամենատարբեր կարծիքներ են հնչեցվել: Օր.՝ նախկինում նշվում էր, թե նա զրադաշտականության կրող է եւ մինչ օրս շարունակում է հավատարիմ մնալ իր կրոնական մոտեցումներին:
Արաբական եւ իրանական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ալի Նուրիզադեն կարծիք է հայտնել, որ նոր տվյալները բացատրում են Մ. Ահմադինեջադի վարքագիծը Իսրայելի եւ ընդհանրապես հրեաների նկատմամբ. շատ ընտանիքներ, ովքեր փոխել են իրենց կրոնը, ատելությամբ են լցված հրեաների նկատմամբ:
(Տարօրինակ տեսություն է, ժամանակին էլ Ադոլֆ Հիտլերի հրեական արմատներն էին վկայակոչվում` նացիստների հակահրեականության պարզաբանման համար, այնինչ բազում հակահրեաներ (իրականում` հակասիոնիստներ) կան, համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ են, ովքեր որեւէ կապ չունեն հրեական արմատների հետ):
Եվ ամենահետաքրքրականն այն է, որ իբր ազգությամբ լինելով հրեա, Մ. Ահմադինեջադն աչքի է ընկնում Իսրայելի հանդեպ երբեմն անգամ իրանական հոգեւորականության տեսանկյունից անհարկի սուր քննադատությամբ: Նշեցինք, որ հոգեբաններն Ահմադինեջադի այսօրինակ խիստ վերաբերմունքը մեկնաբանում են այն իրողությամբ, որ նա իր հրեատյացության անձնական դրդապատճառներն ունի եւ դա իր էթնիկ ծագման հանգամանքով պայմանավորված “ծագման մեղավորության” բարդույթի արդյունք է:
“Հրեական արմատների” տեսակետը պնդողները նկատել են, որ Իրանի նախագահի մանկական ազգանվան “ջան” վերջավորությունն ապացուցում է, որ ընտանիքում պահպանվել են հրեական ավանդույթներ:
Լոնդոնում Իսրայելի դեսպանության ներկայացուցիչ Ռոն Գիդոռը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
Կարծում ենք` իրանական կողմը չի լռի եւ կպատասխանի հերթական հրապարակային հարցադրմանը: Ի դեպ, Մ. Ահմադինեջադը, կանխազգալով իր անվան շուրջ այսօրինակ զարգացումների հնարավոր վտանգը, իր ելույթներից մեկում շեշտել է, որ արեւմտյան զլմ-ների հիմնական նպատակը քաղաքական քարոզն է, որն արտացոլում է արեւմտյան սցենարիստների շահերը:
Արման Դավթյան
“Լուսանցք” Թիվ 120, հոկտեմբերի 9 — 15, 2009թ.
Թողնել պատասխան