կրթական “էկումենիզմ”-ի ճանապարհին…
“Քաղաքակրթությունների երկխոսություն” թեմայով ավանդական համաշխարհային հասարակական ֆորումին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ֆորումը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-12-ը՝ Հունաստանի Ռոդոս կղզում: Մասնակցել է շուրջ 600 պատվիրակ, ովքեր ներկայացրել են ԱՄՆ-ի, Եվրոպայի, Ասիայի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի երկրների քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու կրթամշակութային բնագավառները:
Համաշխարհային ֆորումի շրջանակում արդեն երկրորդ անգամ, ի թիվս այլ աշխատանքային խմբերի, գործել էր նաեւ կրթականը, որի քննարկման հիմնական թեման եղել է՝ “Կրթությունը եւ ինովացիան որպես կայուն հասարակական զարգացման հիմք”: Քննարկումների հիմնական ուղղություններն էին՝ “համալսարանական կրթության ժամանակակից մոդելները, բուհերի ժամանակակից վարկանիշերը եւ համալսարանների միջազգայնացումը՝ որպես միջմշակութային, հետազոտական եւ ինովացիոն դինամիկ համակարգ, որը թույլ է տալիս հարմարվել հարափոփոխ աշխարհի արտաքին գործոններին”: Միջազգայնացումը դիտվում է նաեւ որպես միջազգային հեռանկարների ինտեգրման գործընթաց՝ բարձրագույն կրթության համակարգում:
Այո՛, ամեն բան արվում է, որ աշխարհի երկրների ազգային կրթահամակարգերը հեռու մնան ազգային բնույթից եւ ապազգայնանան՝ միջազգայնանան, դառնան անդեմ եւ անիմանալի:
Ֆորումի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ով ելույթում անդրադարձ է կատարել ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին, հիմնական խնդիրներին եւ ապագայի տեսլականին:
Կարելի է արդեն պատկերացնել, թե ի՜նչ տեսլականի մասին է խոսքը եւ ինչ ապազգային ծրագրերով է “լիցքավորվել” մեր երկրի պաշտոնյան…
Արման Դավթյան
“Լուսանցք” թիվ 121, 16-22 հոկտեմբեր 2009թ.
Թողնել պատասխան