Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ տպագրված “Հայոց եկեղեցու պատմություն” դասագիրքը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի երեխաներին ուսուցանելու համար, բազմաթիվ հակահայկական տարրերից զատ նաեւ հակագիտական, հակամանկավարժական ու հակահոգեբանական տարրեր է պարունակում: Հետաքրքիր է, որ խմբագրությանը հասցեագրված նամակներից մեծ մասում բողոքներ են հնչում հենց այս դասագրքի հետ կապված:
Այս անգամ ներկայացնում ենք Մայրանուշ Հայրապետյանի նամակը` կրճատումներով, բայց առանց խմբագրումների:
* * *
“Հարգելի “Լուսանցք”: Շնորհակալ ենք այն մեծ գործի համար, որ անում եք: Դուք հասկանում եք մեր ցավը, մտահոգ եք մեր սերնդի ճակատագրով ու միայնակ եք կռիվ տալիս: Բայց որի՞ դեմ տաք: Կրթական ոլորտում շուրջբոլորը ապուշներ են, այլապես այդպիսի դասագրքերը տպարան անգամ չէին հասնի: Դուստրս 9 տարեկան է, 5-րդ դասարանում է սովորում եւ “Հայոց եկեղեցու պատմություն” առարկայից տեղեկանում է ոչ թե հայկական իմաստուն առակների ու ասացվածքների մասին, այլ հրեա ինչ-որ մի իմաստունի` Սողոմոնի խրատների: Եթե մերոնք անաստված են ու այդքան տխմար, դա նշանակու՞մ է, որ մենք իմաստուն խոսքեր ու պատմություններ չունենք, որ սովորեցնենք մեր երեխաներին: Սա էլ ոչինչ, բայց դասագիրքը գրող, հաստատող տականքները (կներեք, բայց ավելին եմ ուզում ասել) երեխաներից խլում են նրանց մանկությունը: Մի զարմացեք, հապա ինչ է նշանակում Քրիստոսի խաչված նկարը դասագրքում մեծ տպելը: Ի՞նչ բացատրեմ 9-ամյա դստերս այդ սարսափի մասին: Ախր նա դեռ երեխա է: Ի դեպ, այդ առարկան էլ դստերս դասավանդում է իմ ազգականներից մեկի հարեւանը, ով “50-ականներ” կոչված աղանդին է հարում: Ես էլ երեխայիս ասել եմ` ուսուցչիդ մի լսիր, այդ առարկայի դասաժամերին էլ տուն արի, վերջում ուսուցչիդ կվճարեմ, գնահատականը կդնի: Վա՞տ բան եմ արել, հաստատ ոչ, եթե համեմատվեմ նշված տականքների հետ: Չեմ պատրաստվում երեխայիս վախեցնելու: Սա էլ մեր մարդու իրավունքն է, ու ոչ ոք չի կարող այն ոտնահարել: Ինձ շուտով կհետեւեն երեխայիս մյուս դասընկերների ծնողներն էլ”…
Թողնել պատասխան