Դեռ ինչե՜ր կխոսեն

by

Ֆրանսիայում գտնված ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դիմել է հայկական Սփյուռքին: Նա արդեն կարծում է` Հայաստանի հայության հետ իրենց հարցերը լուծել են…

Ա. Դավութօղլուն հայտարարել է, որ ամբողջ հայության հետ ուզում են լավ հարաբերություններ հաստատել: “Արդար հիշողություն արթնացնելը բոլորիս օգտին է: Սակայն, ամենքի վիշտն ու պատմությունը եթե բացատրվի, ապա չենք կարող միասին խաղաղ ապագա կառուցել: Միակողմանի հիշողության կապանքներից ազատվեք: Ես էլ իմ պապերի ցավը գիտեմ: Բալկաններից ու կովկասից նրանց բռնի կերպով տեղահանվելու մասին գիտեմ”:

Մնում է ավելացնել, Դավութօղլու, մի բան էլ գիտցի՛ր, որ ձեր պապերի երկիրը ալթայներում է եւ այնտեղ էլ շտապի՛ր բնակվելու: Իսկ “միասին խաղաղ ապագա կառուցել”-ը եթե ծիծաղելի չլիներ, ապա այդ առիթով կարելի էր մի լա՜վ ու ճոխ հայհոյանք գրել…

Մենք էլ մեր կոչն ենք ուղղում ամբողջ թրքությանը… Շտապե՛ք ձեր պապերի տափաստանները, անցեք ձեր քոչվոր կյանքին ու “ամենքի վիշտն ու պատմությունը” այդժամ արդար լուծում կստանան…

Հա՜, չմոռանանք ասել, որ “հարեւան երկրի” նախարարը Հայաստանի կողմից “ադրբեջանական հողերի” գրավումն ու այնտեղից բնակչության “տեղահանումը” ինչ-որ իմաստով պատժամիջոց է համարել… Բայց չի ասել` թե ում համար: Ասենք` դա միայն Ադրբեջանի պատժամիջոցն է ու դեռ կիսատ, Թուրքիայինը` Արեւմտյան Հայաստանում է իրականացվելու:

Արտակ Հայոցյան

“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: