Թագավորի Թորան

by

Րաբբին կոչ է անում սպանել երեխաներին
ու ռմբակոծել գերեզմանները

Անցյալ շաբաթվա վերջին հրեա րաբբի Եիդզաք Շապիրան հրատարակեց մի գիրք “Թագավորի Թորան” անունով, որտեղ կոչ է անում սպանել երեխաներին եւ նույնիսկ նորածիներին, եթե նրանք վտանգ են սիոնիստական պետությանը: Գրքում րաբբին հատուկ չի նշում “արաբներին” կամ “պաղեստինցիներին”, այլ հստակորեն ասում է` “բոլոր ոչ հրեաներին”: “Նրանք, ովքեր խոսքով թուլացնում են մեր ինքնիշխանությունը, արժանի են մահվան, եթե նույնիսկ ուղղակիորեն չեն առնչվում այդ սպառնալիքին”,-գրքում նշում է րաբբին:
230 էջանոց գիրքը մանիֆեստ է ոչ հրեաներին սպանելու օրենքների մասին եւ, ըստ րաբբիի, այդ ուսմունքը հիմնված է մեծամասամբ Բիբլիայի վրա, որից էլ հաճախ մեջբերումներ է անում: Որոշ րաբբիներ արդեն այդ գիրքը հանձնարարել են իրենց աշակերտներին եւ հետեւորդներին:
Գրքում կա մի գլուխ “Դիտավորյալ վնաս անմեղ մարդկանց” խորագրով, որտեղ րաբբին նշում է, թե թույլատրելի է սպանել ուրիշ ազգի քաղաքացուն, եթե տվյալ տեղամասի բնակչությունը սատարում է հրեային վնաս տվողին:
Րաբբին հստակորեն նշում է նաեւ, որ թույլատրելի է սպանել երեխաներին եւ նորածիներին, “եթե պարզվի, որ նրանք երբ մեծանան, մեզ վնաս են հասցնելու”:

Հարկ է շեշտել նաեւ, որ հրեական “Մոմենտ մագազին” ամսագրի մայիս-հունիսի համարում պատասխանելով մի ընթերցողի այն հարցին, թե ինչպես վերաբերվել պաղեստինցիների հետ, րաբբի Մանիս Ֆրիտմենը պատասխանում է. “Ես չեմ հավատում արեւմտյան բարոյականությանը` մի սպանիր քաղաքացիներին կամ երեխաներին, մի քանդիր սրբավայրերը, մի ռմբակոծիր գերեզմանոցները, մի կրակիր, քանի դեռ քեզ վրա չեն կրակել, որովհետեւ դա անբարոյականություն է:

Միակ միջոցը բարոյական պատերազմ տալու` Հրեական ձեւն է` քանդիր սրբավայրերը, սպանիր մարդկանց, կանանց եւ երեխաներին (եւ անասուններին):

Ապրելով Թորայի արժեքներով` դառնալու ենք լույս բոլոր ազգերի համար, որոնք կրում են պարտություն մարդու հիմնած կործանարար բարոյականության պատճառով”:

Ռաֆֆի Պապիկյան

“Հայաստան-Սփյուռք կապերի նախաձեռնության” ղեկավար
“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: