Օրերս “Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն”-ի տնօրեն Ստեփան Գրիգորյանը հայտնել է, թե համոզված է, որ թուրքական կողմը հայ եկեղեցիները վերանորոգում է ոչ թե հայերի հետ ունեցած ինչ-որ հարաբերությունների հետեւանքով, այլ` քրդական հարցը շահարկելու եւ լուծելու համար: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան, Վանի տարածքում հայկական եկեղեցիները վերանորոգելով, 10 մլն. քրդերին փորձում է հասկացնել, որ դա հայերի պատմական տարածքն է, եւ այդտեղ նրանք կարող են միայն ապրել… ու ոչ թե առանձին պետություն ստեղծել` Քրդստան:
Իհարկե, սա առաջին քայլը կլինի: Հետո թուրքերը “համոզված” քրդերին մի կողմում թողնելով` “կհամոզեն” հայերին, որ բավարարվեն միայն եկեղեցիներ այցելելով, պատմական հուշերով եւ Եհովա աստծու հետ այնտեղ հարաբերվելով… իհարկե, առանց պահանջատիրական աղոթքների:
Արեւմտյան Հայաստանի ծպտյալ, մահմեդական հայերի հետ թուրքերը, գրեթե համոզված կարծում են, թե խնդիր չեն ունենա, իսկ Հայաստանի ու սփյուռքի հայերին հուսով են բավարարել երկարաշունչ աղոթքներով…
Ոչ վաղ անցյալը հավաստում է, որ եկեղեցական կղերականները հաճախ են իրենց հարաբերությունները կարգավորել թուրքերի հետ, երբ եկեղեցին շահ է ունեցել (չշփոթենք` ազգային շահի հետ)…
Արտակ Հայոցյան
“Լուսանցք” Թիվ 125, նոյեմբերի 13 — 19, 2009թ.
Թողնել պատասխան