Դեսպանատները պատասխանատվություն չե՞ն կրում

by

Նոյեմբերի 17-ին Երեւանի “Մոսկվայի տանը” հրավիրված էին հյուրեր` “Արաքսի ափին” վավերագրական ֆիլմի պրեմիերային: Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստը Գեւորգ Նազարյանն է:
Նկարահանմանը աջակցել էին ՀՀ-ում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներից մեկը ֆիլմի ցուցադրումից առաջ ասաց, թե երկար ժամանակ Արաքսը հոսելով, բաժանել է երկու ժողովուրդներին, եւ այսօր ժամանակն է, որ սկսվեն նոր հարաբերություններ: Հայկական կողմից մեկն էլ, ով ներկայացավ իբրեւ ինչ-որ մարկետինգի ասոցիացիայի նախագահ, հայտնություն արեց, թե ժամանակն է, որ հավաքվեն երկու ափերը միմյանց ճանաչելու համար: Իսկ Թուրքիայի գործարարների կենտրոնի նախագահ Սեյդար Դինլերը ավելացրեց. “Մենք նույն ժողովուրդն ենք, եւ ժամանակն է, որ այստեղից սկսվի համագործակցությունը”:

Ինչ վերաբերում է ռեժիսոր եւ սցենարիստ Գեւորգ Նազարյանին, ով խորհրդային տարիներին աշխատել էր “Լրաբեր” ինֆորմացիոն հաղորդումների գլխավոր խմբագրությունում, իմ հիշողության մեջ միշտ մնացել է իբրեւ պրիմիտիվ եւ ապաշնորհ լրագրող: Խոսքերիս ապացույցն է նրա նկարահանած վերոհիշյալ ֆիլմը: “Պետպատվեր” կատարած այս ապաշնորհ սցենարիստ եւ ռեժիսոր ներկայացողը չգիտեր անգամ (դեռ չենք խոսում քաղաքական գործոնի մասին) կինոնկարահանման տարրական օրենքները, չէր տիրապետում կինոլեզվին եւ անճաշակ երաժշտական ձեւավորմամբ խայտառակեց իրեն: Նույնիսկ չէր փորձել մի պահ մտածել, որ օտարի ջրաղացին է ջուր լցրել` մեր մշակույթը ոտնահարելով: Չիմանալով եւ չհասկանալով ժամանակակից վավերագրական կինոլեզուն` նա կիրառել էր 80-ականների խորհրդային անգրագետ ռեպորտաժային մոտեցումները, առավել եւս` փառամոլության տենչին տուրք տալով սցենարիստը մտել էր կադր, որպես գործող անձ, ինչը վավերագրական կինոյում արգելված է: Եվ այսպիսի ապազգային ֆիլմ անելու համար լավ ընտրություն էր արված. Գեւորգ Նազարյանը գործածվեց հենց իր ապաշնորհության պատճառով:
Ի դեպ, Սեյդար Դինլերը նույնիսկ զարմացել էր. “Ինչպե՞ս եմ այսքան հանդիսատես հավաքելու Թուրքիայում”…

Հ.Գ.
Ֆիլմի նկարահանմանը աջակցել էին ՀՀ-ում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները, բայց չէին մոռացել տիտրերում արձանագրել, թե դեսպանատները պատասխանատվություն չեն կրում ֆիլմի համար:

“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 — 26, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: