Սպանությունների ծրագիր՝ թուրքահայերի դեմ

by

“Միլլիեթ” թուրքական օրաթերթը վկայակոչելով “Կանալ D” զլմ-ին` տեղեկացնում է, որ ամիսներ առաջ ձերբակալված ռազմածովային ուժերի պաշտոնաթող մի մայորի տնից հայտնաբերվել է ծրագրված սպանությունների ցուցակ:

“Էրգենեքոն”-ի գործով ձերբակալված մայորի տան համակարգչի խուզարկության արդյունքում թուրքական ոստիկանությունը հայտնաբերել է ծրագրված սպանությունների այդ ցուցակը, որի զոհերը պետք է լինեին թուրքահայ համայնքի մի շարք անդամներ:

Մահափորձեր պետք է իրականացվեին անգամ Թուրքիայում հրապարակվող “Ագօս” թերթին բաժանանորդագրված հայերի նկատմամբ: Այդ ցուցակի գործով որոշ անձանց հետ ձերբակալվել են նաեւ 2 փոխգնդապետեր, այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:

“Էրգենեքոն”-ը ծայրահեղ ազգայնամոլական, ահաբեկչական մի խմբավորում է, որին անդամակցող եւ ներկայումս կալանավորված բազմաթիվ զինվորականներ, պաշտոնաթող գեներալներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ մեղադրվում են Թուրքիայում զինվորական հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Հիշեցնենք, որ այս ահաբեկչական կազմակերպությունը կապված է նաեւ Հրանտ Դինքի եւ այլազգի ուրիշ հայտնի դեմքերի սպանությունների հետ:

Արտակ Հայոցյան
“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 — 26, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: