“Մենք մշակութային ժառանգության վերաբերյալ լուրջ խնդիրներ ունենք ոչ միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի, այլեւ Վրաստանի հետ”,- ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հայտնելով, թե 2004թ. Վրաստանում նշեցին քրիստոնեության ընդունման 2000-ամյակը:
“Ենթատեքստն այն է, որ Մարիամ Աստվածածինը ծնունդով եղել է Կապադովկիայից, իսկ, ինչպես հայտնի է, Կապադովկիան եղել է Վրաստանի մաս, հետեւաբար Մարիամ Աստվածածինը եղել է վրացի, ու Քրիստոսը նույնպես եղել է վրացի: Երբ նա սկսել է խոսել` քարոզել է իր ուսմունքը, հետեւաբար քրիստոնեությունը վրացերեն հնչում է 2000 տարի”,- մանրամասնել է Ա. Ադիբեկյանը` շեշտելով, թե ինչպես են պարզաբանում վրացիները քրիստոնեության երկարամյա գոյության փաստը Վրաստանում…
Սեփ. լրատվություն
“Լուսանցք” Թիվ 126, նոյեմբերի 20 — 26, 2009թ.
Թողնել պատասխան