Ադրբեջանում հուսավառված չեն

by

Ազատագրված տարածքների հարցն էլի բարձրաձայնվում է Ադրբեջանում:
“Բոլորն ասում են, որ ԼՂ-ի հակամարտության կարգավորումն առաջ է ընթանում, բայց ես անձամբ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթաց չեմ նկատում”,- այս մասին հայտնել է փորձագետ Արազ Ալիզադեն: Նա երբեք չի հանդիպել մի այնպիսի դեպքի, երբ “պատերազմի միջոցով գրավված տարածքները”, խաղաղ ճանապարհով վերադարձվել են: Հերքել է այն լուրերը, թե Հայաստանը վերադարձնելու է “ԼՂ-ի հարակից 7 շրջանները”, նշել է` ոչ մեկն էլ չի վերադարձվելու Ադրբեջանին: Առաջնային խնդիր չի դրվում` հայկական եւ ադրբեջանական զինված նոր գործողություններ սկսելու համար, ուստի խաղաղ ճանապարհով հարցը չի լուծվի:

Հետաքրքիր է, որ Հայաստանում էլ լուրեր են տարածվում, թե 7 ազատագրված շրջաններից 5-ը հաստատ հետ են տրվելու, բացի Քաշաթաղի ու Քարվաճառի շրջաններից:

Երեւի հոգեբանական այս “գրոհներից” հետո կորոշվի իրապես “ինչ անել”-ը: Մի բան հստակ է` ով դիմացավ ու չտատանվեց, ունեցավ կա՛մք` նա էլ կհաղթի՛ ու չի՛ զիջի… Իսկ մարտադաշտում հաղթողն իրավունք չունի՛ “թղթե շերեփով” զիջելու:

Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 130, դեկտեմբերի 18 — 24, 2009թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: