Պետությունը պիտի արգելի եկեղեցուն պղծել հայոց պատմությունը

by

05-8

Վաղուց ենք անդրադառնում (եւ ոչ միայն մենք) այսօրվա հայ քրիստոնյա հոգեւորականների “տրամաբանական” վերլուծություններին եւ “պատմական” փաստարկներին… Ի վերջո, դրանք հիմնականում սուտ եւ սին են նկատվում, երբ պարզապես կարդում ենք եւ իրապես նայում մեր անցյալին: Եվս մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանը (նրա փոխարեն կարող էր լինել այլ մեկը, տարբերություն չկա) “Անիվ” ամսագրի, թիվ 2 (23), 2009թ. թողարկման “Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սեւն ու սպիտակը” հոդվածում կրկնում է իր տխրահռչակ հավատակիցներից շատերի զազրաբանությունները:

Այս պարոնը (նրան հոգեւորական չենք կարող ասել), ստորեւ շարադրված իր անհոգի մտքերի պատճառով, հերթական անգամ փորձել է խեղաթյուրել Հայոց հին հավատն ու պատմությունը: Մինչ այդ, նա այդ հոդվածում ասել է, թե հայ առաքելական եկեղեցին է հայությանը տվել մշակույթ եւ ամեն բան, իսկ օրինակ՝ վրացական եկեղեցին նույնը չի արել իր ազգի համար, սակայն հայկական եկեղեցուն բաժին է հասել խաչը, իսկ վրացականին՝ փառքը…

Ամեն ինչ ճիշտ էլ արվել է, վրացիները ոչ մի արժեքավոր արիական-հեթանոսական հնություն չունեին, որ ավերեին (ավելին՝ նրանք ոչ թե արիական, այլ՝ կովկասյան տեսակ են), հնագույն արժեքները ոչնչացնեին, նաեւ՝ պարբերաբար կրոնափոխ են եղել, ուստի՝ նրանց համար իրենցը եկեղեցի կլիներ, թե մեկ այլ բան… նշանակություն չուներ: Վրացիները ժամանակին հայկական եկեղեցու հետեւորդներն են եղել, հիմա… ուղղափառ… Վաղը կերեւա` թե որ: Ուստի` նրանց համար այսօր փառքը իրենց եկեղեցին է… գոնե դեռեւս:

Իսկ ահա, մի շարք հայ կրոնական ղեկավարների համար իսկապես եկեղեցին “խաչ է դարձել”, որի վրա ի վերջո նրանք ու իրենց հավատը խաչվելու են… նախկին ու ներկա մեղքերի համար… Հայ քրիստոնյաները այնպես են ներկայացնում մեր պատմությունը, իբր մինչեւ 301թ.-ի ցեղասպանությունը հայը հայ չի եղել… Է՜, թուրքին ու հրեային, աշխարհի մի շարք արհեստական ազգերի էլ հենց դա է պետք: Ասել, որ հայն ընդամենը 1700 տարվա պատմություն ունի եւ եկվոր է Հայկական լեռնաշխարհում: Մի տեսություն էլ են հիմնել օտարները. հայերը եկել ու “ցեղասպանել” են ուրարտացիներին… քանի որ Ուրարտու-Արարտու-Արարտա-Արատտա-Արարատ կապը որոշ ծախու պատմաբաններ ու “հավատավոր” քրիստոնյաներ չեն տեսնում ու հանուն իրենց գործ-աշխատանքի (ոչ թե հավատի) շարունակում են կեղծել… Իսկ օտարները, հատկապես մեր թշնամիները, շարունակում են հենվել նման քրիստոնեախառը ստերին:

Ինչեւէ, “Լուսանցք”-ը 3 տարի շարունակ պարզաբանումներ է տալիս այդ թեմաներով եւ մանրամասն իմանալ ցանկացողները կարող են պարզապես թերթել մեր պարբերականի ավելի քան 130 թողարկումները:

Վերոնշյալ Մ. Աջապահյանը հիշյալ հոդվածում ասում է, որ եկեղեցին պետք է աշխուժացնի իր աշխատանքը մարդկանց կրթելու, նաեւ… գրաբարը սովորեցնելու ուղղությամբ (թե ո՞վ է խանգարում ձեզ,-Ա.Ա.), բայց դրա համար ուժ է պետք. “Իսկ մեր եկեղեցին այսօր բավարար ուժ չունի: Աշխարհի ոչ մի եկեղեցի այնպիսի հարվածներ չի կրել, ինչպես մերը: Ցեղասպանության ժամանակ Արեւմտյան Հայաստանում ամբողջ հոգեւորականությունը արմատախիլ արվեց: Արեւելյան Հայաստանում նույնը եղավ Ստալինի օրոք: Այդ իսկ պատճառով հայկական եկեղեցին եկեղեցի չէ՝ 1700-ամյա պատմությամբ, այլ՝ փաստացի դեռ 20 տարեկան էլ չէ: Ու՞ր է մեր ձեռքբերումը 1700 տարվա: Չկա, մեր եկեղեցին ամեն ինչից զրկվել է: Այսօր ժողովուրդը կարծում է, թե եկեղեցին պահպանել է այդ ունեցվածքը եւ պահանջում է եկեղեցուց այս ու այն: Ումի՞ց եք պահանջում, դուք ինքներդ ձեր ձեռքերով եկեղեցիներից հանել եք խաչերը, իսկ այսօր պահանջու՞մ եք: 1600 տարվա ընթացքում եկեղեցին լումաներով հավաքել էր իր ձեռքբերումները, խորհրդային կարգերի հաստատումով շատ կարճ ժամանակահատվածում եկեղեցուց ամեն ինչ վերցրեցին: Եվ խոսքը միայն ունեցվածքի մասին չէ, այլ ստորաբաժանումների, ենթակառուցվածքների”:

Գիտեք, նորից ու միանգամից 301թ. ենք հիշում: Թե ինչպես քրիստոնյաները ավերեցին հայկական հեթանոսական տաճարները, այրեցին գրքերն ու մատյանները եւ գլխատեցին քրմական դասը, իսկ նրանց երեխաներին քահանաներ դարձրեցին ստիպողաբար եւ անամոթաբար… Բա հիմա չասե՞նք՝ պատասխան պատիժն եք ստացել Ստալինից եւ նրա հետեւորդներից (չնայած սրանք էլ մի բարի պտուղը չեն) … Բայց էլի չեք հասկացել ձեր արածի ծանրությունն ու ապազգայնությունը:

Քրիստոնյաները այլադավանության մոլուցքով ավերեցին արիադավանություն-հեթանոսությունը, իսկ անհավատները՝ քրիստոնեությունը… Հը՜, նմա՞ն է, շա՜տ: Իսկ եթե եկեղեցու հիմքերը այդ տարիներին խարխլվել են այնքան, որ 1700 տարվա կառույցը այսօր ընդամենը 20 տարեկան է դարձել, ապա մի բան հաստատ է, որ հայ առաքելական եկեղեցին հայության մեջ հիմքեր չունի: Իսկ ահա, շուրջ 2 հազարամյակ հեթանոսությունը ավերող ու պախարակող եկեղեցին հայոց հավատքը “սպանելու” առումով չի հասել լուրջ հաջողության, քանի որ հին ծեսերի եւ տոների վրա հիմնված քրիստոնեական արարողությունները հիմնականում մենք՝ հայերս, կատարում ենք հեթանոսաբար: Նույնիսկ տոների անուններն ենք արտասանում հին ձեւով…

Իսկ երբ քրիստոնյա “հոգեւորականը” նեղվում է այն փաստից, որ “եկեղեցուց հանել եք խաչերը” եւ “այսօր պահանջու՞մ եք” որեւէ օժանդակություն… հասկանալի է լիովին: Հայ առաքելական եկեղեցին պարբերաբար կալվածքներ եւ հանգանակություններ, հարստություններ է կուտակել միայն, սովոր չէ տալու, վերցնելն ավելի շահեկան է, ուստի՝ այսպես բորբոքվում են, երբ հավատավորը ինչ որ բանի կարիք է ունենում: Իսկ այն, որ դարեր շարունակ հայարիական-հեթանոսական տաճարներից թալանածն են գործածում եւ տաճարների ավերակներին կառուցած եկեղեցիներում ապահով կյանք են վայելում, էլի չե՜ն հիշում…

Այնուհետեւ “հոգեւորականը” շարունակում է. “Նախկինում ամեն մի գյուղում հոգեւորական կար, եւ նա այնտեղ ամենաուսյալ մարդն էր, իսկ այսօր ոչ հոգեւորականներ կան գյուղերում եւ ոչ էլ հոգեւորականների կարիքն են զգում (պիտի զգա՞ն,-Ա.Ա.). արդեն 70 տարի սովորել են առանց հոգեւորականների: Անկարելի է նկարագրել այն հարվածը, որ կրեց հայկական եկեղեցին…
Իհարկե, այն վերականգնվում է, բայց նյութական վնասը այլեւս չի կարելի վերականգնել: Ինչպե՞ս վերականգնել ձեռագիր գրքերը, որոնք վաճառվեցին արտերկրում… որոնք վառվեցին հրապարակներում, ոսկե եւ արծաթե եկեղեցական առարկաները, որոնք գողերը վաճառեցին թանկարժեք մետաղի տեղ: Ինչ որ ժամանակ մենք ամեն գյուղում հոգեւորական կունենանք, բայց ժողովուրդն արդեն այն չէ: Վնասը՝ հասցված խորհրդային իշխանությունների կողմից, հայ ժողովրդին չեն տվել ո՛չ թուրքերը, ո՛չ մոնղոլները, ո՛չ պարսիկները”:

Դիպուկ է ասված, պարզապես պետք է վերստին այս ամենը “տեղադրել” 301թ. ժամանակներում եւ հասկանալ, որ այդ ամենը նույնությամբ եւ ավելի վայրագ ձեւով արել են քրիստոնյաները՝ հեթանոսների նկատմամբ: Սակայն էլի մի տարբերություն կա, եթե եկեղեցու համար “ժողովուրդն արդեն այն չէ”, ապա արիադավան-հեթանոսների համար ազգը միշտ էլ ԱԶԳ է եւ կարիք չկա մարդկանց որակավորել: Եվ ամենակարեւորը՝ այն ինչ արեցին Հայաստանում քրիստոնյա ներխուժածները, չեն արել “ո՛չ թուրքերը, ո՛չ մոնղոլները, ո՛չ պարսիկները” եւ ո՛չ էլ այլ մեկը:

Այս “հոգեւորականը” կարծում է, թե եկեղեցին ունի մեծ համբերատարություն, մտքի ազատախոհություն: “Եվ նրանց, ովքեր հարձակվում են եկեղեցու վրա, մենք հայրաբար ենք վերաբերում: Ինչպես մարդկանց՝ ովքեր մոլորվում են, իսկ ոմանք գուցե ամեն գնով ուզում են ուշադրություն հրավիրել: Նրանց հայացքները անհավանական անհարգալից են: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ ցայսօր մենք կարող է հեթանոսներ մնայինք, Արամազդի կամ Անահիտի պաշտամունքով, պարզապես ծիծաղելի է: Պատմությունը մեզ երկու ընտրություն տվեց՝ քրիստոնեություն կամ իսլամ, եւ մինչ իսլամը մենք արդեն ընդունել էինք քրիստոնեությունը: Այսօրվա “հեթանոսները” կարծում են, որ Արամազդը եւ այլ աստվածները մեր ակունքային աստվածներն են, մինչդեռ Հայկը պաշտում էր նույն աստծուն՝ ում եւ Աբրահամը: Հայկը թողեց Բաբելոնը եւ տուն վերադարձավ, որպեսզի պաշտի այդ աստծուն, եւ ոչ թե Արամազդին, Անահիտին, Վահագնին: Հայերը հեթանոսներ չեն եղել: Ամեն դեպքում, եթե Հայկին համարենք ազգի հիմնադիր, նա հեթանոս չէր (երեւի Քրիստոսից առաջ ենք քրիստոնյա եղել, ինչպես ոմանք են զվարճացնում մեզ այսկերպ, ա՜յ քեզ “մտքի թռիչք”-Ա.Ա.): Նրա սերունդները իրականում դարձան հեթանոսներ: Եվ երբ Քրիստոսի գալով բերվեց “նոր կտակարանը”, հայը հասկացավ, որ պետք է վերադառնա աստծուն, ում պաշտում էր ժողովրդի նահապետը: Գրիգոր Լուսավորիչը համոզեց Տրդատ արքային, եւ սա գիտակցեց, որ հայ ժողովուրդը հեռացել է իր աստծուց եւ պետք է վերադառնա Հայկի աստծուն:
Քրիստոնեության ընդունումը այդքան դյուրին չէր լինի, եթե բնական ու տրամաբանական չլիներ, ու եթե դա չգիտակցեր ամբողջ ժողովուրդը: Հեթանոսական կռատների ավերումը չէր նշանակում հեթանոսների ջարդ: Կռատները բնականաբար պետք է քանդվեին, որպեսզի դրանց տեղում խաչը տեղակայվեր (հեթանոսական որոշակի ներմուծված կռապաշտությունն այսօր վերածվել է քրիստոնեական կռապաշտության եւ էկումենիստական ծառայամտության, հրեականության հանդեպ ստորաքարշության… երբ պաշտվում են ոչ միայն “սրբերի կամ մարգարեների” քանդակներն ու նկարները, այլեւ՝ Քրիստոսի ապրած օրերն ու ժամերը եւ նման այլ բաներ…-Ա.Ա.): Ինչպես տեսնում ենք, այն մարդիկ, ովքեր քարոզում են վերադարձ դեպի հեթանոսություն, պատմություն չգիտեն: Մենք չենք դիմել հրեական աստծուն, այլ վերադարձել ենք Հայկի աստծուն (այն աշխարհում, պարոն “հոգեւորական”, Հայկ Նահապետը քեզ… կասի…): Երբ հայտնվեց աստծո որդին, մենք չունեինք այլ ճանապարհ, որպեսզի հավատարիմ մնայինք: Խոսում են հեթանոսական մշակույթի մասին: Այդ մշակույթի երկու օրինակ ունենք (այլ օրինակները տեսնելու համար երեւի ուշ է արդեն, քրիստոնեական կուրություն է պատել ոմանց…-Ա.Ա.)` Էրեբունին է, որ պարսկական մշակույթին է պատկանում եւ Գառնին՝ հունական: Ցույց տվեք դրանցից որեւէ մեկում հայկական մշակույթի տարր: Հայ ժողովուրդը ինքնատիպ մշակույթ ստեղծեց միայն քրիստոնեության ընդունմամբ: Դա պարզ, ակնհայտ եւ հազար անգամ կրկնված ճշմարտություն է” (է՜, դուք ասում` դուք էլ կրկնում եք այդ “ճշմարտությունը”… մե՛զ ինչ-Ա.Ա.):

Կեղծիքն ու հոխորտանքն էլ պետք է չափ ու սահման ունենան: Այս “հոգեւորականը” իր հոգու տվայտանքներում լրիվ իրեն կորցրել է… կամ էլ պատվերի տակ ինքնաոչնչացման գիրն է դրել:

Սրանց նմանների համար աշխարհը կամ սեւ է, կամ սպիտակ, կրոնը՝ կամ քրիստոնեական է կամ իսլամական… մնացյալը, բնության վառ գույների պես անհասանելի են սրանց, եթե չասենք մեղմ՝ անհասկանալի: Հայությունը 301թ. ընտրելու բան չուներ քրիստոնեության եւ մահմեդականության միջեւ, իսլամը գրեթե 2 դար հետո է հաստատվել: Այնպես որ, հայությունը “այդքան դյուրին” չընտրեց քրիստոնեությունը: Բան չկար ընտրելու, հրեաստեղծ կրոնը պարտադրվում էր սրով, հրով ու արյամբ…

Զարմանալի “իմաստուն” ծառայողներ կան եկեղեցում, իսկապե՞ս սրանք կարծում են, թե Հայկ Նահապետը պաշտել է հրեա Աբրահամի աստծուն, թե լրիվ… Իսկ Աբրահամի աստվածը Եհովան է, ու դա ամրագրված է քրիստոնյաների սուրբ կոչված գրքում: Նույնիսկ հայերից ավելի քրիստոնյա հույները կամ իրենց կրոնում ավելի հավատավոր մահմեդական արաբ-եգիպտացիները չհրաժարվեցին իրենց Աստվածներից ու պատմությունից, իսկ հայ քրիստոնյաները, ինչպես օտարը (ավելին` թշնամին), ատում են Հայ Աստվածներին եւ մեր բազմահազարամյա պատմությունն ու մշակույթը: Այդ Գրիգոր խավարիչի մասին էլ բազմաթիվ հոդվածներ են եղել “Լուսանցք”-ում, գրքեր կան տպագրված, ուստի՝ այս դավադիր օտարականին հիմա չենք անդրադառնա: Եթե որեւէ հայի (կամ իրեն հայի տեղ դնողի) քիմքին հարիր չեն մեր Աստվածները, Հայոց հավատը, ապա այսօր հեթանոսների ջարդն ու տաճարների ավերը չընդունողները նույն կերպ էլ հեռանալու են ասպարեզից:

Էրեբունին ու Գառնին այլերին “նվիրող” այս “հոգեւորականը” շատ նման է ծալապակաս որոշ պատմիչների, եւ նրա նմաններին դրանց հայկական լինելն ապացուցելը պարզապես վիրավորանք կլինի մեզ համար: Եթե երկու տառ գոնե ճանաչում են իրապես, թող իրենք կարդան հայոց չքրիստոնեացված (իմա՝ չպղծված) եւ ճշմարիտ պատմությունը:

Թող մի քիչ էլ կարդան աշխարհի գաղտնի կառավարության (նաեւ իրենց կառավարող ուժերի) մասին, որ չկարծեն, թե այդ մասին տեղեկությունները ծնվել են “ռուսական մտավորականության շրջանակներում, իսկ այստեղ (ՀՀ-ում,-Ա.Ա.) հետեւորդները քիչ են”: Սույն “հոգեւորականը” չգիտի էլ, որ այդ ուժերի ծննդավայրը Եվրոպան է, առավելապես՝ Անգլիան, Լոնդոնը, եւ “ռուսական մտավորականության շրջանակներում” շատ ուշ է հայտնվել…

Հավատը թաքնագիտության տեսության նկատմամբ, համաշխարհային գաղտնի ուժերի դավադրությունների եւ դրանց ազդեցությունը հայության ճակատագրի վրա չհասկացող մեկը իրավունք չունի այլոց դասեր տալու: Այսպես՝ նմանները, ինչպես չեն ընդունում Հայոց 1-ին ցեղասպանությունը 301թ.՝ իրականացված քրիստոնյաների կողմից, այնպես էլ մերժում են գաղտնի ուժերի (սիոնա-մասոնական) մասով կազմակերպված (եւ թուրքերի միջոցով իրականացված) Հայոց 2-րդ ցեղասպանությունը՝ 1915թ, կարծելով, թե իրենց չլսողները իբր ստեղծում են շիլաշփոթ…

Մի օր գալու է ճշմարտության եւ հատուցման պահը, եւ ասենք, որ այն մոտեցել է: Ե՛վ քրիստոնեությունն է իր մայրամուտին հասել ե՛ւ թուրքական արհեստական պետությունը: Տեսնենք հետո ի՞նչ են պատմելու եւ ում են ապավինելու…

Արամ Ավետյան

Հ.Գ. — խմբ. կողմից — Անհրաժեշտ մեկ հավելում. եթե այսօր պետական գրեթե ոչ մի միջոցառում առանց եկեղեցականի չի անցնում, եւ պետությունը փորձում է եկեղեցուն պետական գործերին խառնել, ուրեմն թող բարի լինի նաեւ որոշ արգելքներ սահմանել: Այսինքն` եկեղեցականին արգելվի ինքնագլուխ մտքեր արտահայտել` այն էլ Հայոց պատմությունը խեղաթյուրող: Եկեղեցուն այդքան “խորությամբ” սիրող մեր իշխանավորները թող գոնե հոտառություն ունենան եւ եկեղեցուն հեռու պահեն առանց այն էլ սրբած-տարած (հենց քրիստոնեության “թեթեւ” ձեռամբ) մեր պատմությունը հիմա էլ հիմնովին պղծելուց:
Թե՞ իշխանավորները կրկին մեր պետականությունը կորցնել են ուզում:
Ի դեպ, եկեղեցուն էլ այդ հոտառությունը չէր խանգարի…
Այլապես վաղը սերունդների ոչ միայն դատին, այլեւ արհամարհանքին կարժանանան:

Նվազագույնը:

“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: