Տարածաշրջանային մարտահրավերներին սպասելիս

by


Հայաստանը վերստին լուրջ մարտահրավերի առջեւ է հայտնվել: Առաջիկա ամիսներին կարող են լինել նոր տեղաշարժեր արցախյան խնդրի շուրջ:

Ոմանց կարծիքով ռուս-թուրքական բանակցությունները կարող են իրապես աշխուժացնել ԼՂՀ իրավիճակի «կարգավորման» հարցը, եթե Հայաստանը չկարողանա հայ-թուրքական կոչվող հարաբերություններում պաշտպանել իր շահերը:

Անցյալ տարի Մոսկվայում արդեն տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական բանակցություններ այս թեմայի շուրջ, եւ Ռուսաստանն Ադրբեջանին վերաբերել է այնպես, ինչպես իր ռազմավարական գործընկեր Հայաստանին:

Հիմա էլ Մոսկվայից հնչում են խոսքեր, թե Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված մեր տարածաշրջանի բոլոր երկրների հանդեպ: Ստացվում է` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, Արեւմուտքի պաշտպաններ Ադրբեջանն ու Վրաստանը նույն հարթության մեջ են Մոսկվայի համար, ինչպես Հայաստանն ու Իրանը, որոնք առավելապես ռուսաստանյան շահերն են պաշտպանում տարածաշրջանում:

Այսպես է լինելու ոչ միայն ռուսաստանյան, այլեւ` ամերիկյան, եվրոպական կամ այլ ուղղությունների հետ:

Թուրքիան միշտ ձգտել է մասնակից դառնալ արցախյան կարգավորման գործին, բայց Հայաստանը դիմադրել է: Այսօր հայ-թուրքական արձանագրությունները Անկարային հնարավորություն են տալիս ավելի պաշտոնական մոտենալ հայ-ադրբեջանական հակամարտությանը, որն արդեն իսկ արվում է, երբ արձանագրությունները նույնիսկ ստորագրված էլ չեն: Եվ, հնարավոր է, միջազգային հորջորջվող ուժերի կազմում Թուրքիան հանկարծ ու դառնալ «չեզոք միջնորդ» կամ «խաղաղապահ»…

Մեր իշխանությունները պարտավոր են հաշվի առնել այն հանգամանքը, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները մի օր խաչվելու են մեր սահմանների մոտ: Ու այսօր տրված թղթե կամ բանավոր խոստումները անիմաստ ու վտանգավոր են դառնալու…

Դա ասում է պատմությունը: Իսկ մեր պատմությանը երբ չենք հետեւել… դաժանաբար պատժվել ենք:
Հուսանք, որ պատմության դասերը չեն անտեսվի նաեւ մեր ժամանակներում, եւ հայությունը կըխուսափի նախկին սխալները կրկնելուց, իմիջիայլոց` հենց նույն թշնամիների մասով թույլ տրված…

Արման Դավթյան

“Լուսանցք” Թիվ 132, հունվարի 15 — 21, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: