Ի գիտություն 2010թ դիմորդների

by

Ըստ ԿԳՆ հայտարարությոան, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը փետրվարի 1-ից սկսում է ՀՀ-ում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձեւից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների “Հայոց լեզու եւ հայ գրականություն”, “Մաթեմատիկա”, “Հայոց պատմություն”, “Ընդհանուր պատմություն”, “Քիմիա”, “Ֆիզիկա”, “Օտար լեզու” (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), “Աշխարհագրություն”, “Կենսաբանություն” առարկաներից պետական ավարտական եւ միասնական (2010 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2009-2010 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները՝ իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Դիմում-հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է‘
— 3×4 չափի լուսանկար,
— անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
Իսկ “ՎՏԲ Հայաստան բանկ”-ում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի 160481037341 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ եւ վճարի անդորրագիրը կցել դիմում-հայտին:
Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետեւյալ դիմորդները`‘
— պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
— 1-ին եւ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
— ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
— առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2010 թվականի մարտի 15-ն է:
Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար “Հայոց լեզու եւ հայ գրականություն”, “Մաթեմատիկա”, “Հայոց պատմություն”, “Ընդհանուր պատմություն”, “Քիմիա”, “Ֆիզիկա”, “Օտար լեզու” (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), “Աշխարհագրություն”, “Կենսաբանություն” առարկաներից հանձնելու են միասնական քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված հետեւյալ ուսումնական հաստատություններում.
Երեւան Թիվ 66 միջն. դպրոց (Շենգավիթ)
Թիվ 43 միջն. դպրոց (Էրեբունի, Նուբարաշեն)
Թիվ 19 միջն. դպրոց (Կենտրոն, Նորք
Մարաշ)
Թիվ 36 միջն. դպրոց (Արաբկիր)
Թիվ 190 միջն. դպրոց (Մալաթիա-Սեբաստիա)
Թիվ 62 միջն. դպրոց (Նոր Նորք)
Թիվ 127 միջն. դպրոց (Քանաքեռ-Զեյթուն)
Թիվ 118 միջն. դպրոց (Աջափնյակ, Դավթաշեն)
Թիվ 171 միջն. դպրոց (Ավան, Առինջ)

Կոտայքի մարզ
Հրազդանի թիվ 8 միջն. դպրոց
Աբովյանի թիվ 10 միջն. դպրոց
Եղվարդի թիվ 1 միջն. դպրոց
Նոր Հաճնի թիվ 2 միջն. դպրոց
Բյուրեղավանի թիվ 1 միջն. դպրոց
Չարենցավանի թիվ 1 միջն. դպրոց

Գեղարքունիքի մարզ
Գավառի թիվ 9 միջն. դպրոց
Սեւանի թիվ 7 միջն. դպրոց
Մարտունու թիվ 2 միջն. դպրոց
Վարդենիսի թիվ 1 միջն. դպրոց
Ճամբարակի թիվ 1 միջն. դպրոց

Արագածոտնի մարզ
Աշտարակի թիվ 1 միջն. դպրոց
Թալինի մաթ. հատուկ դպրոց
Ապարանի թիվ 1 միջն. դպրոց
Ծաղկահովիտի թիվ 1 միջն. դպրոց

Վայոց Ձորի մարզ
Եղեգնաձորի թիվ 3 միջն. դպրոց
Ջերմուկի թիվ 2 միջն. դպրոց
Վայքի թիվ 1 միջն. դպրոց

Արարատի մարզ
Արտաշատի թիվ 1 միջն. դպրոց
Արարատի թիվ 1 միջն. դպրոց
Մասիսի թիվ 1 միջն. դպրոց

Սյունիքի մարզ
Կապանի թիվ 9 միջն. դպրոց
Մեղրու թիվ 1 միջն. դպրոց
Գորիսի թիվ 3 միջն. դպրոց
Սիսիանի թիվ 3 միջն. դպրոց

Լոռու մարզ
Վանաձորի թիվ 5 միջն. դպրոց
Ալավերդու թիվ 2 միջն. դպրոց
Սպիտակի թիվ 2 միջն. դպրոց
Ստեփանավանի թիվ 3 միջն. դպրոց
Տաշիրի թիվ 1 միջն. դպրոց

Շիրակի մարզ
Գյումրու թիվ 3 միջն. դպրոց
Արթիկի թիվ 3 միջն. դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Ախուրյանի թիվ 2 միջն. դպրոց
Աշոցքի միջն. դպրոց
Ամասիայի միջն. դպրոց

Արմավիրի մարզ
Արմավիրի թիվ 1 միջն. դպրոց
Վաղարշապատի թիվ 2 միջն. դպրոց
Գյուղ Մյասնիկյանի միջն. դպրոց

Տավուշի մարզ
Իջեւանի թիվ 5 միջն. դպրոց
Դիլիջանի թիվ 1 միջն. դպրոց
Նոյեմբերյանի թիվ 1 միջն. դպրոց
Բերդի թիվ 4 միջն. դպրոց

Սեփ. Լրատվություն
“Լուսանցք” Թիվ 133, հունվարի 22 — 28, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: