Archive for 2010թ Փետրվարի

Թուրքիային զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից այլեւ եղածն է դնելու կործանման եզրին

Փետրվարի 12, 2010

Մեկ հարց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին

— Հայ-թուրքական արձանագրությունների համապատկերում քաղաքական ու տնտեսական գործիչների համար մի նոր խաղադաշտ է բացվել. խոսում են ազգի անունից՝ բայց սեփակա՛ն շահի տեսանկյունից: Որտե՞ղ կդրվի վերջակետը, առայժմ պարզ չէ: Դուք, որպես քաղաքական գործիչ եւ Հայ ազգայնականների համախմբման անդամ, հայտնի եք Ձեր՝ առանց մանեւրների ելույթներով, իրապես ազատախոսությամբ: Ի՞նչ կարծիքի են ազգայնականները, ի՞նչ կտա ազգի՛ն հայ-թուրքական սահմանի բացումը:
— Մենք արդեն որոշակիորեն անդրադարձել ենք այս թեմային: Հայ արիականների, նաեւ ազգայնականների համար շատ հստակ է, որ այսօր չի կարող լինել հայ-թուրքական հարաբերություններ, իսկ ստորագրվելիք արձանագրությունները առավել եւս չեն կարող կոչվել հայ-թուրքական: Եվ սա կամայական ցանկություն չէ, իրականություն է: Նախ՝ հայության զգալի հատվածն այսօր բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ հեռու է այդ հարաբերություններ կոչվածից (շուրջ 15-20 մլն բացահայտ եւ ծպտյալ հայերի մոտավորապես 3 մլն-ն է ապրում ՀՀ-ում), ավելին՝ այն չի ընդունում սփյուռքահայության մեծամասնությունը: Ինչքան էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջագայեց սփյուռքում եւ հանդիպումներ ունեցավ հայության որոշ հատվածների հետ, միեւնույնն է, նա հայության, համահայկական աջակցությունը չստացավ այդ հարցում: Եվ հետո, ներկայիս ՀՀ ժողովրդավարական Սահմանադրությունն իր բնույթով ազգային չէ (միջազգային անդեմ մարդկության ձեւակերպումների կցոնների հավաքածու է), ավելին` համահայկական շահեր ներառող (համազգային գերնպատակին տանող) եւ աշխարհի հայության համապարփակ շահերը պաշտպանող իրավական փաստաթուղթ չէ, որն իրավունք տար մեր 3-րդ Հանրապետության իշխանություններին խոսել հայության անունից:
Այսինքն՝ հայ-թուրքական հարաբերություններ ասվածը պետք է վերափոխել եւ կոչել Հայաստանի Հանրապետություն-Թուրքիայի Հանրապետություն հարաբերություններ: Եթե Անկարայում, Բաքվում, Աստանայում, Աշգաբադում, Բիշքեկում, Տաշքենդում եւ այլն (ասենք՝ ռուսաստանյան թաթարները կամ չինական ույղուրները), համարում են, որ առկա արձանագրությունները պաշտպանում են համաթրքական շահերը, ապա այն պետք է կոչել Հայաստանի Հանրապետություն-թուրքական հարաբերություններ:
Երբ համահայկական քվեարկությամբ Հայոց Սահմանադրություն կունենաք, որը կներառի հայության բոլոր նպատակները, իրավունքներն ու պահանջները, այդժամ կարելի է Երեւանից խոսել հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Իսկ այժմ դա շատ վտանգավոր է, քանզի այսպես կոչված Հայաստան-Թուրքիա սահմանագծին միայն հայկական տարածքներ են՝ Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններ, ուստի` որեւէ հայ, հայկական համարվող մի հատված (այդ թվում` ՀՀ-ն) իրավունք չունի որեւէ ձեւով ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները, որի մեծ մասը Հայաստանն է: Եթե ստորագրվեն առկա արձանագրությունները, ապա ճանաչվում է ոչ միայն Թուրքիայի ներկայիս տարածքը, այլեւ տարածաշրջանի երրորդ երկրների՝ ասենք Ադրբեջանի եւ Վրաստանի, որը կասկածի տակ է առնում Արցախի եւ ազատագրված տարածքների (նաեւ դեռ չազատագրված Նախիջեւանի) մեզ պատկանելու եւ Ջավախքի՝ պատմական հայկական տարածք լինելու հարցերը:
Ստացվում է` Երեւանը խաչ քաշել է ուզում Հայոց պահանջատիրության վրա, նշանակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված տասնյակ տարիների եւ հետայսու պայքարը զուտ բարոյական “պտուղներ” են տալու: Գուցե դա այն բանից է, որ անընդհատ մեզանում շեշտվում է հանրահայտ Վարդան Մամիկոնյանի, Ավարայրի “բարոյական հաղթանակը”, որից հետո հայոց զորքը ջախջախվեց հիմնովին՝ հանուն համաքրիստոնեական եկեղեցական խաղերի: Ու հիմա էլ մեզ, գուցե էլի “քրիստոնեաբար” պարտադրում են մի նոր “բարոյական հաղթնակ”՝ Հայոց ցեղասպանության հարցում, որից հետո պետք է մոռանանք Արեւմտյան Հայաստանի մասին… Որպեսզի Արեւմուտքն ու Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը կարողանան մեր տարածաշրջանով գալ-գնալ առանց բարդությունների, իսկ տարածաշրջանով անցնող ենթակառուցվածքները հանգիստ ապահովեն իրենց ֆինանսա-տնտեսական հզորացումը, իրենց ժողովուրդների բարգավաճումը, աշխարհի գաղտնի կառավարության հաղթանակը: Այսինքն` մենք պարտավորված ենք լինելու լռել եւ աշխատել ոմանց բարգավաճման ու աշխարհակուլ ծրագրերի համար: Իսկ նրանց համար մեկ է` Արեւմտյան Հայաստանը, Ջավախքը, Նախիջեւանը կամ Արցախը մերը կլինեն, թե ոչ:
Իսկ այն հայաստանցիները, ովքեր տնտեսվարողներ են ու Հայաստան-Թուրքիա կոչված սահմանի բացմամբ մեծ հեռանկարներ են տեսնում իրենց հարստությունը մեծացնելու առումով, ապա զարմանալ կարելի է, որ այդպիսիները կարծում են, թե իրենք լուրջ հնարավորություններ ունեն գրավելու թուրքական շուկան, որն արդեն իսկ փակ սահմանների առկայությամբ, երրորդ երկրների միջոցով, անորակ էժանագին ապրանքներով գրավել է հայաստանյան շուկան: Եթե մեր գործարարները կարծում են, թե թուրքական պետությունը կհամակերպվի հայ գործարարների ծավալման փաստի հետ, ապա թուրքին լավ չեն ճանաչում, եւ հարստանալու մոլուցքը կկործանի նրանց ու շատերին: Ցավոք, մեր այսպես կոչված փողատերերից շատերը հայրենիքն ու ազգը մի կողմ կթողնեն եւ կվազեն շահի հետեւից (մարդկային այս տեսակը ազգային որակ եւ բնույթ չունի): Շատ քչերն են իրապես գործարար (ոչ թե գռփելով փողատեր դարձած), ովքեր նաեւ հայրենասեր մարդիկ են, որ գոնե փորձում են երկրին չվնասելով գումար վաստակել:
Հայ ազգայնականները դեմ են Թուրքիայի հետ որեւէ հարաբերության հաստատմանը առանց մե՛ր կողմից նախապայմանների: Այսինքն՝ ոչ թե Անկարան չպետք է նախապայման առաջադրի, այլ հստակ է, որ Երեւանը պետք է առաջնորդվի նախապայմաններով: Մե՛զ են ցեղասպանել մեր իսկ հայրենիքում, եւ մե՛նք ունենք պահանջներ: Այդ պահանջները իրավական են ոչ միայն մեզ համար, այլ միջազգային բոլոր տեսանկյուններից: Ուստի՝ այսօր թուրքին զիջելը ոչ միայն կորցրածն է օտարելու մեզանից, այլեւ եղածն է դնելու կործանման եզրին:
Հայ ազգայնականները կոչ են արել ՀՀ իշխանություններին, ԱԺ պատգամավորներին ու բոլոր պատասխանատուներին եւս մեկ անգամ ծանրութեթեւ անել այս հարցը եւ հայությանը զերծ պահել իրապես տեսանելի վտանգներից: Մերժել այս արձանագրությունները եւ առաջադրել նորը՝ բոլոր հայկական հիմնախնդիրները ներառած:
Իսկ միջազգային կոչված հանրության հետ հարկ է խոսել այսպես.
— երբ քեզ պետք է լինում չեղած ատոմային ռումբը հայտնաբերել Իրաքում, դու ավերում ես այդ երկիրը եւ հրապարակավ կախում նախագահին՝ Սադամ Հուսեյնին:
— Երբ քեզ պետք է Արեւելքից Արեւմուտք ճանապարհների անվտանգությունն ապահովել, դու ռմբակոծում ու ավերում ես Աֆղանստանը, մասնատում ես Հնդկաստանը եւ ատոմային ռումբ ես տալիս Պակիստանին:
— Երբ քեզ պետք է, որ Ռուսաստանին հեռացնես Կովկասից, դու անհավասար պատերազմի ես ուղարկում ու մասնատում Վրաստանը:
— Երբ քեզ պետք է արաբական աշխարհը մասնատես, դու անվարան Իսրայելի միջոցով կոտորում ես պաղեստինցիներին, ահաբեկում Իրանին:
— Երբ քեզ պետք է Բալկանները ենթարկեցնես, դու մասնատում ես Սերբիան, նույնիսկ նրա պատմական մարզ Կոսովոյի անկախությունն ես ճանաչում, իսկ հայկական պատմական Արցախինը` ոչ…
— Իսկ երբ քեզ պետք է ներկայիս Թուրքիայի տարածքով ապահովել քո տնտեսության զարգացումն ու այլ հարցերը, ապա չե՛ս ռմբահարում ու մասնատում Թուրքիան` սահմանները բացելու համար, այլ փորձում ես մասնատված ու շրջափակված Հայաստանը նսեմացնել ու կամակատար երկիր դարձնել…
Այս իրականությունն էլ ամենավտանգավորն է, այսինքն՝ եթե մենք կամաց-կամաց մոռացության ենք մատնում մեր պատմական հայրենիքի գոյության հանգամանքը եւ ցեղասպանության փաստը, ռազմա-քաղաքական նպատակները, ապա մեր թշնամիներին առանց մտահոգության զորանալու մեծ հնարավորություն են տալիս, իսկ այդ միջազգային հանրությանն էլ՝ մեզ շահագործելու: Մի անգամ այդ միջազգային կոչված հանրության առաջ մեզ ցեղասպանել են ու ոչ մի “գարանտ” երկիր աչքը չի թարթել…
Իսկ այս հարցի վերջակետը կդրվի կա՛մ արձանագրություններն անվավեր ճանաչելով, կամ` եթե արձանագրությունները վավերացվեն, ապա Թուրքիայում՝ հայերի, իսկ Հայաստանում՝ թուրքերի նկատմամբ արյունահեղությունների կանխման պատճառով, որը բացի գաղափարական-ազգային հանգամանքից, ծագելու է նաեւ կենցաղային հողի վրա:

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Մեր կյանքն ու վարչապետի բնորոշումները

Փետրվարի 12, 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով, երբ խոսեց պետական գործչի ցանկալի կերպարի մասին, բառացիորեն նշեց.
— Իմ կարծիքով անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա, եւ ցանկացած պետական գործիչ ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը` մշակույթը, որովհետեւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու: Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգեւոր արժեքներով ապրող մարդ: Եվ կարծես թե այս աքսիոմը դեռեւս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որ ոչ միայն ընդունում է այս թեզը, այլեւ ապրում դրանով: Իսկ եթե մարդ ապրում է այդպիսի կյանքով, ապա դա թաքցնել հնարավոր չէ: Քաղաքական գործչի եւս մեկ կարեւոր հատկանիշը հավատքն է: Շատ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում իրենց գործին, իրենց առաքելությանը եւ ի սկզբանե չեն հավատում Աստծուն:
Այսպիսի մի նոր բնորոշման մասին հրապարակայնորեն արտահայտվեց վարչապետը, երբ շատերը դեռ չեն հասցրել մարսել նրա` ազգային պետությունների վախճանի եւ աշխարհում մեկ պետության ստեղծման վարչապետյան տեսությունը (այսպիսով՝ նաեւ ազգերի վերացման եւ մոլորակի մի անդեմ բնակչի կերտման քարոզը)… Այդ տեսությանը “Լուսանցք”-ում փոքր-ինչ անդրադարձել էինք` նշելով, որ “Աշխարհի գաղտնի կառավարությունը” ծրագիր ունի մոլորակի բնակչությունը “բեռնաթափել” (իհարկե՝ պատերազմներով, տարբեր վիրուսների ու այլաբնույթ փորձարկումներով, եւ այլն) ու 6-7 մլրդ-ից հասցնել 1 մլրդ-ի, որն էլ “Համաշխարհային կառավարության” (300-500 ընտանիքների) համար կդառնա սպասարկող անձնակազմ…
Եվ հիմա էլ վարչապետը հայտնում է, որ պետական, քաղաքական գործիչը պետք է ազգային մտածողությամբ եւ առաքելությամբ առաջնորդվող լինի, ով պիտի նաեւ մշակութահաս եւ կրթված մարդ լինի ու ամենակարեւորը՝ ունենա հավատք: Կարծես ամեն բան լա՜վ է ասված:
Սակայն, եվրաարժեքների հետեւորդ մեր վարչապետը ո՞ր ազգի մտածողության, ի՞նչ նորմերով կրթության մակարդակի եւ ո՞ր ազգի հավատքի մասին է խոսում, միայն ենթադրել կարելի է…
Գոնե այսօր մենք հայաշունչ, հայաբնույթ եւ հայահավատ երկրու՛մ չենք ապրում: Ու դա տեսանելի եւ հաստատ է:

Անի Մարության

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Տրնդեզին ընդառաջ (որը երբեք քրիստոնեական տոն չի դառնա)

Փետրվարի 12, 2010


Փետրվարի 13-ին Էրեբունի պատմական ամրոցի տարածքում կկայանա Տրնդեզի տոնակատարություն: Կմասնակցեն Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամներն ու այլ հեթանոս հայեր:
Կլինի ծիսակատարություն, որը կիրականացնեն ՀԱՄ Հոգեւոր խորհրդի քրմերի թեկնածուները:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ բարի վերադարձ…

“Լուսանցք

Տ ր ն դ ե զ

Արի Մանը (Մարդը) հավաքեց Արիներին՝ դիմեց նրանց.
— Սիրելի ազգակիցնե՛ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս եւ Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, եւ ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե՛ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք եւ Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արեւով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, եւ մենք կհաղթենք Չարի Տիտաններին եւ կազատենք մեր Արարատը:
Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ եւ անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Արի Մանը մնաց միայնակ: Եվ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր՝ շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, եւ ինքը պետք է պատրաստ լիներ:
Արի Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Արի Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաեւ քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Արի Մանը համառորեն շարունակում էր պեղել:
Արի Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխին: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլեւս չէին ծաղրում Արի Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Արի Մանին` առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: Եվ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Արի Մանի զորության առջեւ:
Արի Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արեւի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, եւ հյութը ծորում էր ներքեւ: Հասկացավ Արի Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
— Արինե՛ր,- կանչեց Արի Մանը,- նայե՛ք երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
Արիները նայեցին երկինք եւ սարսափած վայնասուն բարձրացրին.
— Աստծո պատի՜ժն է սա, Արի Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. — սա աշխարհի վե՜րջն է…
Եվ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
Աստվածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից եւ ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում՝ հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արեւին եւ միահյուսվում արեւի բոցին: Արեւը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում՝ հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերեւ: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից՝ հրաբուխ ժայթքում, եւ հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո՜ւնք էր, Երկո՜ւնք Աստվածային:
Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Արի Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Արի Մանին, ոչնչացնի նրան եւ փրկի իրենց:
Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում` իր մոտալուտ մահը կանխազգալով:
Եվ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: Եվ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները եւ կանչում.
— Հե՜յ, Արինե՛ր, բացե՛ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա՜գն է ծնվում՝ փրկության Աստվա՛ծ: Դո՛ւրս եկեք, փայտե՛ր դիզեք, խարույկնե՛ր վառեք աստվածային կրակով, Տրնդե՛զ սարքեք. — թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե՛ք այս աստվածային կրակով եւ վերականգնե՛ք ձեր մեջ աստվածային զորությունը:
Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, եւ նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք եւ իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
Իսկ Արի Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում եւ Վիշապի գանգերի մեջ: Արի Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով եւ դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ՝ միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Արի Մանին:
Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, եւ քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: Եվ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները՝ Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

Հատված “Ուխտագիրք Արորդյաց”-ից
(հեղ.` հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյան)

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Հոգեվերանորոգչությունը՝ Հայկ Ասատրյանի ներաշխարհից

Փետրվարի 12, 2010

Բախումը ինքն իրենով լցված եւ ազատություն տենչացող մարդու եւ իր ժամանակի միջեւ, թերեւս, անխուսափելի է ու անհրաժեշտ: Բայց ներկայիս պայմաններում առկա է ոչ թե գիտակիցի եւ անգիտակիցի առողջ պայքար, այլ մեխանիկացման համընդհանուր համաճարակ: Նախկին “ուրիշի միջոցով սեփական ես-ի գիտակցման” փոխարեն այժմ տեղի ունի “ուրիշի պատճառով սեփական հոգու խորտակում”: Անդեմ ուժերին վերջնականապես չենթարկվելու համար անհրաժեշտ է ինքնագիտակցում, ասել է թե՝ ժառանգած մշակութային արժեքների վերապրում եւ դրա հիման վրա ստեղծված ոգեկան միջավայրի շնորհիվ արտաքին պայմանների հետ հակադրում:

Ցավոք, մենք ծուլանում ենք նույնիսկ մեզ ավանդված արժեքները հասկանալ: Դա է վկայում 20-րդ դարի մեր ազգային մտածող Հայկ Ասատրյանի մասին եւ նրա դիտանկյունից իրականացվող համեստ հետազոտությունների փաստը: Մի կողմից, անհնար է կերտել ինքնագիտակցությամբ օժտված հասարակություն՝ առանց Համաշխարհային Ոգու զարգացումը պայմանավորող գաղափարների գիտակցման, մյուս կողմից, ցանկացած ճանաչողական ես-ի շարունակական գոյությունը վտանգվում է, եթե այլազգի իմաստասիրական համակարգերի իմացությունը վերածվում է պատճենահանման: Սակայն այդօրինակ մտահոգությունները հայ իրականության մեջ արդարացված չեն, քանզի մենք ժառանգորդներն ենք Հ. Ասատրյանի:

Հայկ Ասատրյանը (1900-1956 թթ.) ցեղակրոն շարժման ներկայացուցիչ է, Գարեգին Նժդեհի կրտսեր ընկերն ու գաղափարակիցը: Դեռեւս անցյալ դարի 30-40-ական թվականներին հայկական բնության մեկնիչը հասկացել եւ նախազգուշացրել էր մեզ այժմյան հոգեւոր վերջալույսի եւ մակերեսայնության մասին: Ունենալ հայ փիլիսոփայության այդպիսի օրենսդիր եւ չվերապրել նրա՝ արյունով ստեղծված հոգեւոր աշխարհը, առնվազն նշանակում է մեղանչել բեղմնավորող սկզբի հանդեպ հարգանք տածելու ավանդույթի դեմ: Նրա ձայնին միանալով հնարավոր կլինի ինչ-որ չափով սրբագրել անցյալի մեր թերացումները, վերապրել ներկան եւ բարենորոգել ճամփան՝ դեպի հոգեւորով հղի ապագա:
“Յեղաշրջված ոգին է յեղաշրջում իրականությունը”, — ահա Հ. Ասատրյանի առաջին սկզբունքը: Ոչ թե մեղադրել պայմաններին եւ միջավայրին, այլ սեփական ոգին հասցնելով նոր որակի, ստեղծել նոր որակի իրականություն: “Հոգենորոգչական շարժումը նախատեսում է ընտրանի: Ընտրանին նա է, որ սրտի կսկիծով ապրում է տխուր ներկան եւ հոգու աչքով տեսնում է երջանիկ ապագան”: Անցյալապաշտ եւ ապագայապաշտ ոգին, պատմազգաց ոգին միայն կարող է վեր կանգնել տխուր ներկայից, հավիտենականության թշնամի առօրյայից: “Մարդը մի բան է, որ պիտի հաղթահարվի”, — ասում է Ֆրիդրիխ Նիցշեն: “Ներկան մի բան է, որ պիտի հաղթահարվի”, — ասում է Հ. Ասատրյանը: “Ի՞նչ եք արել դուք ձեզ հաղթահարեկու համար”, — հարցնում է Ֆ. Նիցշեն: “Ի՞նչ եք արել դուք ներկան հաղթահարելու համար”, — կհարցներ Հ. Ասատրյանը: (Որքա՜ն տեղին է հիշել հայ եւ գերման ոգու էակցության մասին: Եվ որքա՜ն հետաքրքիր է հիշել խորհրդանշական ու ոգու շարունակականությունն ապահովող 1900 թվականը՝ Ֆ. Նիցշեի մահվան եւ Հ. Ասատրյանի ծննդյան տարեթիվը): Մարդ եւ ներկա: Մարդկային, չափազանց մարդկային է մեր ներկան: Լավագույն միջավայր դիվանագիտական մանեւրումներ եւ ոգեսպառ իրականություն պաշտող մարդկանց համար, առօրյայի մունետիկների եւ հոգեպես սպառվածների համար:

“Դարձ դեպի ոգին”, — պահանջում է Հ. Ասատրյանը՝ այդտեղ միայն տեսնելով հոգեվերանորոգչության գրավականը: Ի՞նչ է նշանակում “դարձ դեպի ոգին” այսօր: Այն նշանակում է երկնել պատմություն կերտողների ընտրանի, այլ ոչ թե բավարարվել առարկայական իրականությանը գերի դարձած մարդկանցով: Իսկ ո՞րն է մեր մակերեսային մտածողության եւ ոգեսպառ իրականության պատճառը: “Պատճառները, որոնց հետեւանքով հայ մտածումն իրականութեան մարզում, գրեթէ, անպտուղ մնաց, բաժանվում են երկու կարգի.
ա) Առարկայական-պատմական.
բ) Ենթակայական-հոգեբանական”:
Այսինքն, արդար չէ, ուրանալով մեր տկարությունը եւ սխալները, ամբողջ մեղքը բարդել քաղաքական ճակատագրի վրա: Թերությունները սրբագրելու եւ կենարար գաղափարներով ապրելու ճանապարհը տանում է դեպի իսկական կրթություն: Բայց ինչպիսի՞ն է մեր այսօրվա կրթությունը: Որքա՜ն այժմեական են հնչում Ֆ. Նիցշեի խոսքերն այդ մասին. “[ներկայիս] կրթությունը կրթության մասին յուրահատուկ գիտելիքի տեսակ է”: Նույն դատարկ դատողականության առկայությունն է ողբերգորեն փաստում Հ. Ասատրյանը. “Օրւայ հայու իմացականութիւնը զինւած չէ կենսազգացութեամբ, այլ՝ միայն անթեւ բանապաշտութեամբ: … Յաւիտենականը թողած՝ նա զբաղւում է առօրեայով, տունկը լքած՝ նա կոծում ու աղմկում է թափւող տերեւների համար”: Իսկապես, արդի կյանքի անիմաստ շտապողականությունը, վիրտուալ կյանքի անփութությունը, ահռելի չափսերի հասնող ուրբանիզացումը, մոլուցք դարձած նորաձեւությանը ստրկորեն հետեւելը նույնչափ մակերեսային են դարձրել մտավոր կյանքը, ինչի հետեւանքով մենք ունենք “կոնցերտ” լսողների, բայց չվերապրողների, թատրոն դիտողների, բայց թատրոնի շենքերն աղբոտողների, սոցիալական պատվերով գրողների եւ փիլիսոփայությամբ զբաղվողների մի ստվար զանգված: Այսօր հստակ ջրբաժան է անցկացված կյանքի եւ կրթության միջեւ: Դիոնիսոսյան կենարար իմաստնությանը փոխարինելու են եկել ֆորդիզմի ներկայացուցիչ (մարդու խրտվիլակ) պրոֆեսիոնալները: Արդեն ժամանակն է գիտակցելու, որ ցավալի է, որ հայ դպրոցականի համար Կոստան Զարյանի եւ Արշակ Չոպանյանի փոխարեն կուռք են դառնում նար-դոսները եւ շիրվանզադեները (ներողություն ենք խնդրում Նար-Դոսի եւ Շիրվանզադեի երկրպագուներից), որ Հրանտ Մաթեւոսյանը ոչ թե գեղջկական, այլ ազգային եւ համամարդկային գրող է:
“Դարձ դեպի ոգին”,- գոչում է Հ. Ասատրյանը:

Հայկ Ասատրյանը մատնանշում է այն առաջադրանքները, որոնց իրականացումը կտանի դեպ մեր անցյալի վերապրում, ինքնության հաստատում եւ հոգեփոխություն: Լսու՞մ կամ տեսնու՞մ ենք մենք:
ա) Հայ մտածման արդյունքները վերածել համակարգի, այսինքն՝ մշակել հայ փիլիսոփայության պատմության եւ ներածության տարրերը: Ուսումնասիրել նաեւ արդի կյանքի՝ աշխարհայեցողություն ունեցող հոսանքների գաղափարախոսությունները:

բ) Միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերությունները սրբագրելու եւ առավելությունները համացեղային ստեղծագործ կորովի խթանն ու խարիսխը դարձնելու:

գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել մեր պատմական կյանքի միջավայրը՝ Հայկական Բարձրավանդակը:

դ) Լույս սփռել հայոց պատմական կյանքի, ընկերաբանական կառույցի եւ դրա հոլովույթների վրա: Արժեքավորել մեր կյանքի հնագույն եւ նորագույն հեղափոխությունները, գտնել մեր պատմական կյանքի զարգացման տրամաբանական կապն ու տարերային ցնցումների շղթայակցությունը:
Հազիվ թե հնարավոր լինի գտնել այս իրականության հաղթահարմանն անհրաժեշտ ավելի լավ միջոցներ, համաշխարհային թոհուբոհի մեջ գոյատեւելու ավելի անառիկ ապաստարան, քան ցեղայինի հիմքից միջազգային գործընթացների մեջ ներառվելն է: Հիմա մեզ հարկավոր չեն կրավորականության քարոզներ, քաղաքագիտական մանվածապատ դեգերումներ, այլ պետք է ոգու վերակենդանացում, իսկ ոգին գալիս է ցեղից: Դա իրականացնելու համար Հ. Ասատրյանը պահանջում է երեք բան` պատմական զգացում, կազմակերպված ուժ եւ ապագայատենչ խռովք: Այս երեք հատկանիշների կրող կարող է լինել ցեղորեն առողջ նոր սերունդը: Այսպիսով, հայության բոլոր դժբախտությունների ենթակայական պատճառը ոգեսպառությունն է: Իրական ամեն ուղի եւ նպատակ նախատեսում է ոգեկան ուժ: Անստեղծագործ նպատակ, ունայն գործ. դրանք բոլորը պայմանավորվում են սպառվածության զգացումով: Ոգեսպառ, ասել է թե՝ անուղի, աննպատակ, նաեւ՝ սխալադատ: Գոյության մեջ “ամենառեալը” ոգին է: Եթե չկա դա, ապա կան ճշմարտության փշրանքների վիժվածքներ, անկարողության զգացում, ճակատագրին հնազանդվելու բաղձանք, մտածումի խորխորատներ, բարոյական այլասերվածության վարակ:

Արդ, բողոքենք միայն ինքներս մեզնից, տեսնելու եւ լսելու, մեր շուրջը կատարվող սպիտակ ցեղասպանությունները ողբերգորեն վերապրելու անկարողությունից, այլ ոչ թե դառնանք “ռեալ պայմաններին” սպասող օտարամոլներ:

Միանանք Հայկ Ասատրյանի կոչին եւ գոչենք. “Արթնացի՛ր, Հայաստան”, քանզի քո մեղքը չգիտակցման մեջ է:

“Դարձ դեպի ոգին”, — սպառնում է Հ. Ասատրյանը:

Դավիթ Մոսինյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Անգլիան դեռ մութ Ալբիոն է

Փետրվարի 12, 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոնդոնում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել բրիտանական պաշտոնատար անձանց եւ թագավորական ընտանիքի անդամների հետ: Նա նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների ու ճանաչված հասարակական գործիչների. “Վստահ եմ, որ մեր բոլոր ուժերի համադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել առկա խնդիրները եւ հաստատակամորեն առաջ ընթանալ մեր ազգային իղձերի իրականացման ճանապարհով: Վստահ եմ, որ գալու է այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության պետական դրոշը՝ եռագույնը, նույնպիսի խինդ ու հպարտություն կառաջացնի աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի մոտ, ինչպես Արարատի խորհրդանիշը”,- նշել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան կամ ինչպես հաճախ է նշվում՝ Անգլիան, միշտ էլ աչքի է ընկել ոչ հայանպաստ տրամադրություններով եւ առավել հաճախակի աջակցել է Թուրքիային կամ Ադրբեջանին: Այժմ էլ անգլիական կողմը դեռ սերտորեն համագործակցում է թուրք-հրեական դաշինքի հետ, իսկ Կովկասի տարածաշրջանում, եվրոպական բաժանումների պայմաններում, վերստին համագործակցում է Ադրբեջանի հետ: Հայաստանյան ուղղությունը կանոնակարգում է Ֆրանսիան, վրացականը՝ Գերմանիան:
Այժմ տարածաշրջանային նավթա-գազային կռիվներում բրիտանական տնտեսական կազմակերպությունները որոշակի խոչընդոտների են հանդիպում Ադրբեջանում, ուստի՝ կփորձեն Հայաստանի հետ խաղեր տալով դաս տալ Բաքվին: Իսկ թե այդ դասն ինչպես կավարտվի, քանզի Ադրբեջանը կարծես դեմ չէ հարաբերությունները կարգավորել Մոսկվայի հետ, դեռեւս կպարզվի: Սրան կարող է նպաստել նաեւ ՎՈւԱՄ-ի կազմաքանդումը, եթե Ուկրաինայի նորընտիր ռուսաստանամետ նախագահը դուրս բերի իր երկիրը ՎՈւԱՄ-ի կազմից եւ կրկին հայտնվի ԱՊՀ-ում: Գուցե նաեւ Ադրբեջանը հայտնվի ԱՊՀ-ում…
Այս իրադարձություններից հետո միայն հստակ կլինի` Հայաստանը կարո՞ղ է ակնկալել մեր հանդեպ միշտ “սառը” բրիտանական համագործակցության “տաքացում”, թե՞ ամեն բան կմնա նույնը…
Իսկ գուցե բրիտանական “տաքացումը” հանգեցնի ռուսաստանյան “սառեցմա՞ն”… Ուստի՝ անկախ տաքացումներից կամ սառեցումներից, որ ուղղությամբ էլ դրանք կատարվեն, անհրաժեշտ է կողմնորոշվել միայն մեր ազգային նպատակների լուծման առաջնահերթությամբ:
Հատկապես, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն օրերս հայտարարել է, որ առաջիկայում լուրջ քայլեր են կատարվելու հարավային Կովկասում: Ինչ-որ քայլեր էլ նախատեսվում են Միջին Ասիայի հանրապետություններում:
Թուրք նախարարը չի կարծում, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների եւ հարաբերությունների կարգավորման գործընթացում թուլացել է Անկարայի քաղաքական կամքը. “Մենք շարունակում ենք քաղաքական զորեղ կամք ունենալ հարավկովկասյան տարածաշրջանում հաստատուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով ամեն տեսակ ջանքեր գործադրելու համար”: Կարծում ենք` Երեւանը ոչ պակաս կամք կդրսեւորի արտաքին քաղաքական խնդիրներում:

Վահագն Նանյան

Հայկական հարձակու՞մ, թե՞ ինքնապաշտպանություն

Պատերազմը վտանգավոր է բոլորի համար
ԼՂՀ հակամարտության թեժացումը մարտահրավեր է ոչ միայն հակամարտության մեջ ներգրավված կողմերի համար, այլեւ` ամբողջ միջազգային հանրության, հատկապես` տարածաշրջանում խոշոր ներդրումներ իրականացրած ընկերությունների համար. այսպես է կարծում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: “Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, ընթանում է մեծ թափով: Այս մրցավազքը խիստ վտանգավոր է. վտանգավոր է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների համար, Եվրոպայի ու տարածաշրջանում շահեր ունեցող տերությունների համար, Կովկասում ներդրումներ կատարած կորպորացիաների համար, բոլորի համար: Սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները գերազանցող Ադրբեջանն այսօր որեւէ լուրջ գնահատականի, ըստ էության, չի արժանանում: Իսկ այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միեւնույն է՝ ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ եւ երբ: Երբ առաջատար պետությունները մեծ գումարներ են ծախսում նավթ գնելու համար, չեմ կարծում, թե այդ երկրների համար պետք է միեւնույնը լինի, թե ինչի վրա են ծախսվում իրենց գումարները: Փաստն այն է, որ հենց այդ գումարները կարող են այնուհետեւ դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր, ինչի օրինակներ մենք տեսել ենք”,- ասել է ՀՀ նախագահը:
Մեծ Բրիտանիան, իսկ ավելի պարզ՝ բրիտանական նավթային ընկերությունները Ադրբեջանում արտաքին ներդրումների ծավալով գերազանցում են մյուս երկրներին, եւ բրիտանական իշխանությունները պետք է փորձեն իրենց ազդեցությունն օգտագործել՝ Ադրբեջանի իշխանություններին ավելի կառուցողական եւ ընդունելի հարթություն տեղափոխելու համար:

Արցախը կհայաթափվի Նախիջեւանի պես
ՀՀ նախագահն արտահայտվել է նաեւ Նախիջեւանի հարցով` այն շաղկակապելով արցախյան խնդրին: “Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատեւման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել եւ այսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: Մեկ այլ հայկական ինքնավարություն էլ կար Ադրբեջանի կազմում՝ Նախիջեւանը, ի՞նչ եղավ. մեկ հայ էլ չմնաց: Արդյո՞ք այդպիսի երաշխիքները կարելի է հիմք ընդունել: Կասեք` այն ժամանակվա Ադբեջանն ուրիշ էր, հիմիկվանը` ուրի՞շ: Այս “ուրիշ” Ադրբեջանի պայմաններում 18 տարվա ընթացքում նույն Նախիջեւանում ավելի շատ հայկական-քրիստոնեական կոթողներ են ոչնչնացվել, քան նախորդ 70 տարիների ընթացքում: Իսկ մշակութային ժառանգությունը պաշտպանող միջազգային կազմակերպություններն ուղղակի ոչինչ անել չկարողացան. նրանց Ադրբեջանը նույնիսկ այցելել եւ ավերված հայկական կոթողները, կատարված վանդալիզմի հետեւանքները տեսնել արգելեց”,- նշել է Ս. Սարգսյանը:
ՀՀ նախագահը իր հրապարակային ելույթներում տարանջատում է նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական արձանագրություններում, ասելով, որ ցեղասպանության դատապարտման պայքարը շարունակվելու է, եւ իզուր են թուրքական պաշտոնյաները այն (ինչպեսեւ՝ Արցախի խնդիրը) կապում արձանագրությունների վավերացման հետ: Բայց ՀՀ նախագահը չպետք է մոռանա, որ ինչպես “ուրիշ” Ադրբեջան չի լինում, այնպես էլ՝ “ուրիշ” Թուրքիա…

Արտակ Հայոցյան

Աշխուժանում է նաեւ Ռուսաստանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս ընդունելով Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին, կարեւորել է այդ այցը երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում եւ վստահություն է հայտնել, որ նոր թափ կհաղորդվի երկկողմ համագործակցությանը:
2010թ.-ն ԱՊՀ-ում հայտարարվել է գիտության եւ նորարարությունների տարի, ուստի, քննարկվել են նաեւ համատեղ միջոցառումների իրականացման հարցեր: Մասնավորապես, նշվել է, որ արդեն անցկացվում են համատեղ հետազոտություններ կենսաքիմիայի, նեյրոքիմիայի, մոլեկուլյար կենսաբանության, բժշկական գենետիկայի, քիմիական ֆիզիկայի եւ այլ ոլորտներում:
Քննարկվել են նաեւ Հայաստանում միջուկային բժշկության զարգացման եւ հայ-ռուսական նորարական կենտրոնի բացման հեռանկարները:
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից է, եւ ձեւավորված ավանդույթների առկայությունը փոխշահավետ համագործակցության խորացման մեծ հնարավորություն է ընձեռում: Եվ չնայած տնտեսական ճգնաժամին՝ Հայաստանը շարունակում է կատարել ԱՊՀ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները, իսկ ֆինանսական ներդրումները կատարվել են նախատեսված ժամկետից շուտ:
Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ռուսական ընկերությունների գործունեության խնդիրներին, էներգետիկայի, տրանսպորտի ու այլ ոլորտներում համագործակցության ընթացքին:

Գոհար Վանեսյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Իրանի իսլամական հեղափոխության 31-րդ ամյակին նվիրված պաշտոնական եւ տոնական միջոցառում

Փետրվարի 12, 2010


31 տարի անց… Երեւանում

Փետրվարի 10-ին, Երեւանում, կառավարության ընդունելությունների տանը կայացավ Իրանի իսլամական հեղափոխության 31-րդ ամյակին նվիրված պաշտոնական եւ տոնական միջոցառում, որը կազմակերպել էր ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը:
Խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Սայեդ Ալի Սաղաիանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ-ում օտար երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ՀՀ նախագահական, կառավարական աշխատակազմերի եւ նախարարությունների պատասխանատուներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային ոլորտների գործիչներ, զլմ-ների ղեկավարներ ու լրագրողներ, այլ հյուրեր:
Դեսպան Սայեդ Ալի Սաղաիանին եւ այլ դիվանագիտական ներկայացուցիչների հայ ազգայնականների անունից հոբելյանի առիթով շնորհավորեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) ներկայացուցիչներ Գեւորգ Յազըճյանը, Վազգեն Ղազարյանը, Ռաֆֆի Պապիկյանը, Աշոտ Բադալյանը եւ այլք:
Կարեն Բալյան

Հաիթիի, Մաիթի… Թաիթի

Հաիթիում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ռումինիայի կառավարության ջանքերը անակնկալ միջադեպով են ավարտվել: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը սխալմամբ Հաիթիի համար նախատեսված զինվորականների խումբն ու մոտ 2000 տոննա հոմանիտար օգնությունը ուղարկել է ոչ թե երկրաշարժից տուժած Կարիբյան կղզի, այլ Օվկիանիա՝ Թաիթի կղզի: Ի տարբերություն հաիթցիների, թաիթցիները մեծ հրճվանք են ապրել:
Տեղ գտած “վրիպակի” առնչությամբ մեկնաբանություն ստանալուն ի պատասխան, Ռումինիայի պաշտպանության նախարարը բարկացել ու հորդորել է մեծ ուշադրություն չդարձնել այդ միջադեպին. “Չի կարելի տեղի ունեցածից թատրոն սարքել: Փաստորեն, անունները շատ-շատ են: Հաիթի, Թաիթի, Մաիթի, Պապիթի… ու նույնկերպ են հնչում”,- արդարացել է նա:
Նշենք, որ Հաիթին գտնվում է մոլորակի արեւմտյան կիսագնդում՝ Կարիբյան ավազանում, իսկ Թաիթին` արեւելյան կիսագնդում եւ ընդգրկված է ֆրանսիական Պոլինեզիա անդրծովյան տարածքի մեջ:
Այս տխուր իրողությունը անցկացնելու նպատակով հիշում ենք հայտնի մուլտֆիլմը, որում ալարկոտ կատուն պնդում է՝ “Թաիթի, Թաիթի…, մեզ այստեղ էլ վատ չեն կերակրում”: Իսկ Հաիթիում սպասում էին նաեւ այդ օգնությանը:
Ամեն դեպքում պետք է զգույշ լինել, մեկ էլ հանկարծ որեւէ մի երկիր ռմբակոծելու համար ռումինացիները կամ այլք էլի շփոթվեն եւ ասենք՝ “Վրաստան, Մրաստան… Հայաստան” ասելով լրիվ այլ բան անեն…

Արման Դավթյան

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Հեթանոս Գագոն մեր մեջ է

Փետրվարի 12, 2010


Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդը եւ Հայ ազգայնականների համախմբման Խորհուրդը շնորհավորում են արցախյան ազատամարտում հերոսաբար նահատակված մարզիկ եւ մարտիկ Գագիկ Ստեփանյանի (Հեթանոս Գագո) ծննդյան 43-ամյակը, որը լրանում է փետրվարի 13-ին:
Այդ օրը Հեթանոս Գագոյի հուշարձանի մոտ նրա հարազատները եւ ընկերները կազմակերպել են Տրնդեզի ծիսական արարողություն:

Իսկ մարտի կեսերին լրանում է հայորդի-արորդու նահատակության 16-ամյակը: 1994թ. մարտական գործողության ժամանակ ընդհատվեց Հեթանոս Գագոյի երկրային կյանքը, եւ նրա հերոսական մահն անմահության ճանապարհով հայ ազատամարտիկին շնորհեց երկնային հավերժական կյանք:

Գագիկ Ստեփանյանի եւ՛ մարզական կարճ կյանքը, եւ՛ մարտական անցած ուղին դաստիարակիչ են հայ երիտասարդների ու պատանիների համար եւ միշտ կլինեն ուսանելի: Իսկ նրա հիշատակը միշտ բոցավառ կմնա բոլորիս սրտերում:

Փա՜ռք նահատակ արորդուն եւ նորանոր վերածնումներ ինչպես նրա, այնպես էլ բոլոր ազատամարտիկների հոգիներին:

Քաջերի անմահությունը նրանց սկսած գործերի շարունակության մեջ է…

Չդադարեցնե՛նք մեր ազատագրական պայքարը եւ միասնաբար հաղթե՛նք թշնամիներին` ի փառս հայրենյաց:

Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ)
Հայ Ազգայնականների Համախմբում (ՀԱՀ)

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Խիղճը խեղճությունը չէ

Փետրվարի 12, 2010

Ազգականներիցս մեկը վերջերս իր ջահել ժամանակներից մի զվարճալի պատմություն պատմեց:
Մի անգամ երեք ընկերով որոշում են որսի գնալ: Անտառում եղնիկի հետքը բռնելով գնում են, եւ մի տեղ տեսնում են այդ հետքին գումարված մարդու հետքեր: Նրանց զարմացնում է մարդու քայլերի չափը, քանզի աջ եւ ձախ կոշիկների դրոշմները 6-7 մետրանոց հեռավորության վրա են լինում: Նրանց վախահամակ եւ զարմանալեցուն գիտակցությունները շուտով պարպվում են, երբ հետքերը հանգեցնում են մեկ ուրիշ որսի ելած համագյուղացու հետ հանդիպմանը: Բանից պարզվում է, որ վերջինս իր թաքստոցից հասցնում է կառչել կողքով միամիտ անցնող եղնիկի “դմակից”, որը իրեն, մեր օրերի տերմինով ասած, “ադեկվատ” չի պահում, եւ փախչում է` ետեւից քարշ տալով իր մսի սիրահարին: Թե ինչին բախվելով է պոչը բաց թողնում, ցատկերի հեղինակը համեստորեն լռում է:
Այդ “սուտլիկ որսկանին” ինքս ճանաչում եմ բավական մոտիկից: Նա շատ է սիրում դիտել Նիկոլայ Դրոզդովի “կենդանիների աշխարհում” հաղորդաշարը: Եվ առհասարակ կենդանիներին վերաբերող ֆիլմեր: Առանձնապես նախապատվում է եղնիկների, այծյամների եւ այլ` մարդու կողմից որպես “դելիկատես” համարվող տեսակներին ներկայացնող ֆիլմերը: Դիտում եւ անընդհատ թուքը կուլ է տալիս:

Մի անգամ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում պատրաստվում էի տեղ գնալ հայ եւ վրացի երկու ընկերներիս հետ: Մեքենան վարող հայ ընկերս տեղից պոկվելով ցածր արագության վրա վրաերթի ենթարկեց մի շան, եւ կատարվածին նշանակություն չտալով ցանկացավ շարունակել ճանապարհը: Մեծ զարմանքից եւ փոքր վեճից հետո վրացի ընկերս համոզեց (իմ աջակցությամբ) շանը անասնաբույժի մոտ տանել:

Իմ զայրույթը ավելին եղավ, քան` վրացունը: Քանզի զայրույթիս պատճառն էլ ավելին է: Դուրս է գալիս, որ այլ ազգերը արդեն հայերին խղճի դասեր են տալիս:

Արթնացի՛ր, Հայ մարդ:

Հիշի՛ր Արի Նախնիներիդ “չվնասելու” Մեծ Սկզբունքը, եւ վերահաստատվի՛ր դրանում:
Փոքր կյանքին նշանակություն չտալով` Մեծ Կյանքին ինքդ չես հասնի:
Մաքրիր աչքերիցդ սպառողի պղտոր եւ արարելու համար կույր հայացքը:
Շան հետ ընկերություն անելը չի նշանակում նրանից շնություն սովորել:
Իսկ շնություն անողը շան հանդեպ չի անում, այլ` մարդու:
Կենսատեսակների հետ անկեղծ Ընկերությամբ ոչ փայտի կարիք կլինի, ոչ էլ հրացանի:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

”Լուսանցք”Թիվ 136, փետրվարի 12 — 18, 2010թ.

Մոսկվան կմասնատի Վրաստանը շտապենք վերատիրել Ջավախքը

Փետրվարի 5, 2010


Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:

Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել:

Ակնհայտ է, որ այս հարցի լուծումը ոչ միայն Մոսկվա-Թբիլիսի առնչություններին է վերաբերում, այլեւ՝ հընթացս Վրաստանից պահանջներ (նաեւ՝ տարածքային) կարող են ներկայացնել Հայաստանն ու Ադրբեջանը, անգամ Թուրքիան եւ Իրանը: Թեհրանը չունենալով տարածքային հարցեր, այնուամենայնիվ վերլուծելով եւ վերագնահատելով Հարավօսական պատերազմը` հանգել է այն եզրակացության, որ սահմանները Կովկասում այլեւս հաստատուն չեն, ինչը արդեն իսկ վտանգավոր է:

Որոշ վերլուծաբաններ օրինակ են բերում 2-րդ աշխարհամարտից ու նշում են, որ պատերազմից հետո Բեռլինը բաժանվեց 3 մասի (Գերմանիան էլ իր հերթին) եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ դա աննորմալ եւ անտրամաբանական երեւույթ է: Կովկասում էլ նման գործողությունները կարող են իրական դառնալ, եթե բոլորը գործեն ընդեմ մեկի: Այսօրինակ վտանգ վաղուց սպառնում է “Կովկասյան փոքրիկ կայսրությանը”, որին առայժմ դեռ անվանում են Վրաստան:

Այս երկրի մասնատման ծրագիր կարելի է լսել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական տեսակետներում (թեկուզ՝ ոչ պաշտոնական): Նախկինում, Հարավօսական պատերազմից առաջ, ռուսաստանյան փորձագետները հիմնականում ծայրահեղորեն վատ էին տրամադրված Վրաստանի մասնատման ծրագրին` կարծելով, որ դա ուղղակի կնպաստի հակառուսական տրամադրությունների խթանմանը Կովկասում:

Իսկ ծովով կամ ցամաքով Ռուսաստան-Հայաստանի կապը (ըստ տեսաբանների) հնարավոր է ուղղորդեր Երեւանին (թեկուզ երրորդ կողմի միջոցով) դեպի Արեւմուտք: Բաքուն, այսպես թե այնպես, հակառուսական քաղաքականություն ուներ, իսկ ահա, ռուսաստանամետ Երեւանը, Մոսկվայի վերջին ու լուրջ հանգրվանը տարածաշրջանում, նույնպես կարող էր… թեքվել դեպի Արեւմուտք: Ահա թե ինչու, որպեսզի չիրականանար հանկարծ նման մի ծրագիր (Հայաստանը դա կարող էր ժամանակին անել` ազատագրելով Ջավախքը եւ դաշնակցելով Աջարիայի հետ), պետք էր գոնե մի փոքրիկ պատերազմ, որպեսզի Վրաստանի անխուսափելի մասնատումը (Աբխազիան եւ Հարավային Օսիան արդեն անկախացել էին) Մոսկվայի հաշվարկներում տեղավորվեր, եւ Կովկասյան 5-օրյա պատերազմն ընդդեմ Վրաստանի դարձել էր խիստ անհրաժեշտ: Սրան նպաստեց նաեւ ԱՄՆ-ի աննախադեպ ծավալումը Կովկասում եւ Սեւ ծովում:

Այս պատերազմը Մոսկվայի տեսանկյունից պետք է լիներ ոչ թե երկկողմ՝ ռուս-վրացական, որը կթուլացներ ռուսաստանյան դիրքերն աշխարհում, այլ գոնե եռակողմ՝ ուրիշ պետությունների մասնակցությամբ եւս, որը Ռուսաստանի Դաշնությանը կդարձներ պարզապես փրկարար երկիր (այսպիսի իրավիճակ հաճախ է ցույց տալիս Մոսկվան, նաեւ հայերիս հանդեպ է ցուցադրել…): Եվ բացի Ռուսաստանից ու Վրաստանից, Կովկասյան պատերազմին մասնակցեցին նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան: Վերջինիս էլ փրկեց Մոսկվան Թբիլիսիի “ճանկերից”, իսկ օսերին ազատեց ցեղասպանվելու վտանգից…

Այս դեպքում Վրաստանը “կերավ” Ռուսաստանի նախապատերազմյան “կուտը”՝ իբր Մոսկվան չի խառնվի Վրաստանի ներքին գործերին, նաեւ անիմաստ հույսեր փայփայեց ԱՄՆ-ի համարժեք միջամտության առումով` Ռուսաստանի հետ բախման դեպքում…
Ինչպես եւ ծրագրված էր, Մոսկվան արագորեն հաղթեց ոչ միայն “տաք” պատերազմում, ինչը սպասելի էր, այլեւ՝ տեղեկատվական-լրատվական կռվում՝ ինչն իրապես անակնկալ էր, քանի որ միջազգային տեղեկատվական կենտրոնները ընդգծված պաշտպանում էին վրացական կողմին, բայց…

Հիմա Ռուսաստանը կանխազգում է, որ Արեւմուտքը Վրաստանին նորից կօգտագործի իր դեմ, իսկ Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան դեռեւս շարունակում են տարածքային պահանջների հեռանկար ունենալ, ինչը վերստին առաջ է քաշում Ռուսաստանի դիրքերի հնարավոր թուլացման հարցը մեր տարածաշրջանում:

Սկզբունքորեն Մոսկվան համոզված չէ, որ ռազմական նոր բախումը կարող է ավարտվել նույն դրական արդյունքով, նույն արագությամբ (չեչենական օրինակը դեռ առկա է), եւ միջազգային հանրություն կոչվածն էլ առաջվա պես թույլ կաղաղակի: Ուստի՝ “վրացական հարց”-ը փակելու համար Մոսկվային նորից երրորդ երկրներ են պետք:

Առճակատման հավանականությունը կա, որովհետեւ Ռուսաստանին չհաջողվեց Վրաստանի վերառազմականացումը կասեցնել, իսկ նախագահ Սահակաշվիլին դեռ չի հեռանա քաղաքական ասպարեզից, քանի որ կարողացավ Արեւմուտքի “դաբրոյով” ճնշել վրացական մեծաքանակ ընդդիմությանը:

Մոսկվան, ըստ զլմ-ների, մի քանի անգամ նախկինում առաջարկել էր Երեւանին քննարկել Ջավախք-Աջարիա համադաշնությամբ Վրաստանից անկախացման խնդիրը, ինչը մերժվել է մեր առաջին երկու նախագահների կողմից: Այժմ այդ հարցը կարող է վերհանվել, եթե Հայաստանը կարողանա լուրջ երաշխիքներ տալ Մոսկվային՝ իր հետագա կողմնորոշումների եւ տարածաշրջանային նկրտումների մասին: Իզուր չէ, որ Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերություններին զուգահեռ ծավալում է ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական քննարկումներ: Իսկ վերոնշյալ տարբերակը ամրացնում է Հայաստանի միջազգային դիրքերը տարածաշրջանում (ռազմա-քաղաքական եւ տնտեսական առումներով), Թուրքիային կտրում է համաթուրանական ցամաքային (Վրաստանով՝ Ադրբեջան-Միջին Ասիա) կապից, Հայաստան-Ջավախք-Աջարիա-Սեւ ծով առանցքով դառնում է տարանցիկ երկիր Եվրոպա-Ասիա համագործակցության մեջ, առաջնային դիրք գրավելով Կովկասում՝ նպաստում է Եվրոպա-Մերձավոր Արեւելք կապին (եւ՛ արաբական երկրների, եւ՛ Իրանի հետ) եւ այլն: Սա մի քանի խնդիր է լուծում.

1. Ռուսաստանը փորձում է ռուս-թուրքական մերձեցմամբ տարածաշրջանում մնալ միակ գերտերությունը (դուրս մղելով ԱՄՆ-ին ու եվրոպական համագործակցությանը), միաժամանակ հանդուրժել, որ Թուրքիան մնա տարածաշրջանի միակ փոքրիկ-գերտերությունը:
Սա էլ իր հերթին մի քանի հարց է արծարծում: Մոսկվայի հետ հարաբերություններն ամրացնելու խնդիր են ունենում եւ՛ Հայաստանը եւ՛ Իրանը: Առաջինը կփորձի հայ-ռուսական հարաբերություններով հակակշռել ռուս-թուրքական համագործակցությանը, իսկ երկրորդը՝ նույն հակակշռման նպատակով կփորձի Մոսկվայի օգնությամբ Իրանը դարձնել տարածաշրջանային փոքրիկ-գերտերություն (այստեղից էլ՝ հայ-իրանական եւ ադրբեջանա-իրանական հարաբերությունների առկա զուգահեռ ընթացքն է):
2. Ռուսաստանը փորձում է ռուս-ադրբեջանական մերձեցմամբ արդեն ամրագրել իր դերը Հայաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում ու նաեւ դերակատարում ունենալ համաթուրքական դաշինքում (օգտագործելով նաեւ Ղազախստանի եւ Թուրքմենստանի դերը):

Երեւանում վերջերս կայացած հայ-վրացական բանակցությունները ԱԳ նախարարությունների մակարդակով (մինչ այդ հանդիպել էին երկրների նախագահները) ստացավ “շատ դժվար բանակցություններ” անունը, որում վստահաբար քննարկել են Հայաստանի ու Վրաստանի հնարավոր քայլերը՝ վերոնշյալ ծավալումների դեպքում:

Իսկ Սեւ ծովում գերիշխող Ռուսաստանն ու Թուրքիան վստահաբար կփորձեն ուժեղացնել իրենց դիրքերը արդեն ցամաքում՝ տարածաշրջանում: Թուրքերը (Կովկասում զուգահեռ) հարաբերությունները կարգավորում են նաեւ արաբական երկրների հետ (Սիրիա, Լիբանան եւ այլն) եւ Իսրայելին մեղադրում են պաղեստինյան ցեղասպանության մեջ: Սա թույլ է տալիս Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում իր դիրքերը թուլացրած Ռուսաստանին խաղալ նաեւ թուրքական խաղաքարտով (ինչը մտնում է հենց թուրքական ծրագրերի մեջ): Այս խաղաքարտը կարող է օգուտ բերել Մոսկվային նաեւ Միջինասիական (հիմնականում՝ թյուրքալեզու) տարածաշրջանում, որտեղ նույնպես թուլացել են Ռուսաստանի դիրքերը:
Եթե Հայաստանը եւ Իրանը կարողանան համատեղ լուրջ հակախաղ սկսել թուրք-ադրբեջանական խաղի դեմ, ապա ռուսաստանյան “հակակշիռը” կաշխատի հօգուտ Երեւան-Թեհրան կապի: Առանձին վերցրած Հայաստանը եւ Իրանը չեն կարող հակակշռել համաթուրանական քայլերին (ինչը կարող է ուժեղացվել համաարաբական քայլերով), որը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արեւմուտքի շահերը կտանի թյուրքական “երակի” ուղղությամբ…

Ուստի՝ Հայաստանը պետք է լուրջ եւ (Իրանի հետ ծրագրերից բացի) սեփական խաղ էլ ունենա թերեւս, քանի որ ռուս-հայ-իրանական առանցքը եթե անգամ հնարավոր է գերիշխի ռուս-թուրք-ադրբեջանական կապի վրա, ապա արեւմտյան-թուրք-ադրբեջանական (նաեւ՝ վրացական) կապին դժվար թե լիովին հակակշռի արեւմուտք-հայ-իրանական համագործակցությունը, քանզի Իրանը լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ:

Թերեւս միայն եվրոպական ուղղության հետ կարող են համագործակցել Երեւանն ու Թեհրանը, որն էլ դեռ ճանապարհ ունի անցնելու, ինչը հաստատ կուժեղացնի ամերիկյան տարաբնույթ ճնշումները նաեւ Հայաստանի վրա: Նաեւ սրա մասին պետք է մտածի Երեւանը:

Ամեն դեպքում` ճիշտ է սեփական խաղն ունենալ, քան ուրիշի խաղում խաղալիք լինել:

Հայկ Թորգոմյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Ադրբեջանցիները` հայկական հեթանոսության եւ արիականության դեմ 2

Փետրվարի 5, 2010


Հատկանշական է, որ երբ նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվեց Շեքսպիրյան փառատոնը, “EL CETERA” մոսկովյան թատրոնը ծալազդներ էր բաժանում, որտեղ գրված էր. “Երկու հսկա ցեղերը` արիական եւ սեմիթական, համաշխարհային պատմության ասպարեզում բացառելով միմյանց, ապրում են առ այսօր: Մենք հետեւում ենք նրանց բնավորություններին, նրանց գոյության ամբողջ ընթացքին: Եվ ցնցվել ենք առկա խորը տարբերություններից… Արիների մասին ասում են, որ ամենուր, որտեղ նրանց հանդիպես, կենսուրախ են, կենսախինդ, սիրում են բնությունը, խոնարհվում են գեղեցկությանը: Անհնար է հաշվարկել արարման այն շարքերը, որտեղ նրանք տեղ են զբաղեցրել: Պատմության առանցքն անսահման առատաձեռն է նրանց հանդեպ` գիտություն, արվեստ, պետական գործ. ահա արարման 3 արդյունք, որում արիական ստեղծագործ միտքը հասավ կատարելության… Իսկ այն, ինչը կազմում է արիական բնավորության ժխտումը, հոգեբանական ձեւավորված պատկերն է սեմիթական ժողովրդի: Սեմիթները երբեք ոչ մի հետաքրքրություն չեն ունեցել շրջակա միջավայրի հանդեպ, եւ երբեք նրանց մոտ գիտելիքը չի ծնվել: Նրանք միշտ հանդես են եկել շարունակող կամ մեկնաբանող, բայց ոչ ստեղծագործող, արարող: Երբեք չեն իմացել արվեստի փայլուն, լուսավոր աշխարհը, եւ նրանց մեջ չեն ծնվել նկարիչներ, քանդակագործներ եւ ճարտարապետներ: Նրանք այլոց ստեղծածն են յուրացրել կամ այլոց մեծերին են սեփականացրել… Անգամ իրենց Սողոմոնի տաճարը հրեաները չեն կառուցել, օգտվել են ուրիշների ծառայությունից, օտարերկրյա վարձկան ճարտարապետներից եւ հմուտ վարպետներից: Հրեաները չունեն ավանդույթներ, չունեն դիցաբանություն, չունեն այլ հիշողություններ, բացի կրոնականից եւ պատմականից, որոնք առավելապես զարմանք ու տարակուսանք են առաջացնում բոլորի մոտ… Կարծես այդ ժողովուրդը չի ունեցել ո՛չ մանկություն, ո՛չ հերոսական պատանեկություն: Նրանք միշտ այդպիսին են եղել”…
Այսպիսի տեսակետների կարելի է հանդիպել նաեւ ռուսաստանյան որոշ կայքերում:

Արիների մասին հակառակն է ճղճղում ադրբեջանական “Դեյ. ազ” կայքում ոմն պրոֆեսոր Ռովշան Մուստաֆաեւ, ով, պախարակելով արիներին, իբր “աղմկահարույց փաստարկներ է բերել հրեաների հանդեպ գազանաբար վերաբերմունքի ցուցաբերման մասին Հունգարիայում ապրած ազգությամբ հայ Ֆերենց Սալաշիի (Սալասյան) կողմից՝ Գերմանիայում նացիստական իշխանության ժամանակ”:
Անդրադառնալով այդ պրոֆեսորի “սենսացիաներին”` նոր “փաստեր” էլ ավելացրել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի մարդու իրավունքների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մաիսեյ Բեքքերը:

Ըստ նրա, “դեռ նախորդ 20-րդ դարի 20-ական թվականներին Հունգարիան վերածվել էր այսպես ասած աջ-էքստրեմիստական եւ ազգայնամոլական տականքների հավաքատեղիի, որտեղ կուտակվել էին ռասիստական խտրականություն դավանող անձիք ամբողջ Եվրոպայից: Այդ տարիներին այստեղ էին բնակվում շատ ժողովուրդներ եւ էթնիկ խմբավորումներ, այդ թվում եւ հայկական ոչ մեծ համայնքը”:
Մ. Բեքքերը նշում է, որ հայկական համայնքի շատ անդամներ հաճույքով ընդունում էին արիական ցեղի գերակայությունը, քանզի իրենց համարում էին այդ ցեղի անմիջական հետեւորդները: Այդ համայնքում էր 1-ին աշխարհամարտի վետերան, Ավստրո-հունգարական բանակի սպա, ծնունդով սլովակյան Կոշիցա քաղաքից զտարյուն հայ Ֆերենց Սալաշին (Սալասյան): “1930թ. այս գործիչը ներթափանցեց ռասիստական խմբակ` “Հունգարիայի կյանքի միություն” կազմակերպություն եւ դարձավ նրանց գաղափարախոսը: 1937թ. Սալաշին ստեղծեց եւ հիմնադրեց ֆաշիստական կուսակցություն՝ “Խաչված աղեղներ”, եւ այդ կուսակցության խորհրդանիշն էր Հունգարիայում արգելված կեռխաչը: Քանի որ կուսակցության գործունեությունը Հունգարիայի իշխանությունների շահերին հարիր չէր, կուսակցության գործունեությունն արգելվեց, ղեկավարը ձերբակալվեց եւ ուղարկվեց բանտ: 1940թ. գերմանական կառավարության ճնշման ներքո Սալաշին ազատվեց եւ գնաց Գերմանիա՝ Բեռլին, իր տերերի մոտ”, — հիշեցնենք` սրանք Մ. Բեքքերի խոսքերն են:
Ըստ նրա, երբ Հունգարիան օկուպացվեց հիտլերյան ֆաշիստական բանակի կողմից, “Խաչված աղեղներ”-ի առաջնորդը կրկին պահանջված էր եւ քանի որ պաշտում էր հակաթուրքիզմը եւ հակասեմիթ էր, շատ օգտակար ծառայություն մատուցեց ֆաշիստական Գերմանիայի մարդասպաններին:

Պատերազմի տարիներին հիտլերյան բանակում մի ամբողջ հայկական լեգիոն էր ներքաշվել նրանց շարքերը` 27 հզ. մարդ, որից 3 հզ.-ը “CC”-ի եւ “Աբվերի” շարքում”:

“Եվ ահա,- շարունակում է Մ. Բեքքերը,- այս համապատկերում արժեւորվում է 20-րդ դարի 30-ական թվականներին թուրքական կառավարության փոխօգնությունը` հրեա ժողովրդին Թուրքիայով Պաղեստին հասնել թույլատրելը: Իսկ երբ ազգայնամոլական խմբավորումը, Աթիլհանը փորձեց գերմանական փողերով կազմակերպել հակասեմիտիզմը Թուրքիայում, Թուրքիայի հանրապետության վարչապետ Ջ. Բայարը հայտարարեց. “Թուրքիայում գոյություն չունի հրեական հարց”: Այսպիսով Թուրքիան հրեաների համար դեպի Պաղեստին ուղեւորվելու տարանցիկ երկիր եղավ: 1943-1944թթ. 37 հզ. հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեց”:

Այսպես մոռացության է մատնվում սիոնիստական պարագլուխ Հերցլի եւ Օսմանյան կայսրության առաջնորդ Աբդուլ Համիդի գաղտնի “բանավեճը”՝ Պաղեստինում Իսրայել հիմնելու մասին, ավելին՝ չի հիշատակվում երիտթուրքերի հեղափոխության մեջ սիոնիստ ծպտյալ հրեաների գործոնը եւ Պաղեստինի ժողովրդի հետագա հալածանքները, երբ “37 հազար հրեա Թուրքիայի միջով Պաղեստին տեղափոխվեցին”… Իսկ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանն առանց ամաչելու խոսում է հրեաների կողմից պաղեստինցիների հանդեպ իրականացված եւ շարունակվող ցեղասպանության մասին: …

Վերոհիշյալ գիտաշխատողը Հայաստանում հակասեմիտիզմի մասին էլ է բարբաջում. “Հատկապես վերջին տարիներին առաջացել է դիվանագիտական արգելք Իսրայելի եւ Հայաստանի միջեւ, երբ Իսրայելի դեսպանին (Ռիվկա Կոհենին,-Ա.Ա.) հայտարարեցին (ծայրահեղական Հայ Արիական միաբանությունը, որին արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն) անցանկալի անձ՝ իբր այսպես կոչված եղեռնի ճանաչումը մերժելու հայտարարության համար, եւ վերջին ժամանակներս Երեւանում հոլոքոսթի հուշարձանը պղծվեց…”:

“Հակասեմիտիզմը Հայաստանում” հաշվետվությունում հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը շեշտել է այն փաստարկը, որ “գրքերում եւ պատմության մեջ փառաբանվում է (նաեւ զլմ-ներով) դաշնակցական ակտիվ գործիչ Դրաստամատ Կանայանը, մականունով՝ առավել հայտնի Դրոն: Այս գործիչը, 1920-21թթ. եղել է ռազմական նախարար ՀՀ-ում, իսկ երբ հաստատվեցին խորհրդային կարգեր Հայաստանում, Դրոն ստիպված էր հայրենիքը լքել: Եվ 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դրոն համագործակցել էր նացիստական ռեժիմի հետ, առավել եւս ղեկավարում էր “Հայկական լեգիոնը”: Երբ ավարտվեց 2-րդ աշխարհամարտը, Դրոն ստիպված մեկնեց ԱՄՆ, որտեղ մահացավ 1956թ: Իսկ ահա 2000թ. նրա աճյունը վերաթաղվեց Հայաստանում՝ պետական զինվորական կարգով, ինչը զարմանալի չէ: Չէ որ այս “մարտիկը” հանուն հայրենիքի պայքարած հակասեմիթ է, ով պետք է այսօրվա կառավարություններին՝ որպես խորհրդանիշ, եւ արտացոլում է իրենց իսկ էքսպանսիոն խտրական ծրագրերը եւ նոր սերնդի դաստիարակման գործում ատելության եւ մեկ այլ ազգի հանդեպ հակակրանք ներմուծելու տեսությունը (տիպիկ թյուրքական զազրախոսություն-Ա.Ա.): Ահա թե ինչու ԱՄՆ-ում հայկական համայնքը հարյուր հազարավոր դոլարներ է փոխանցում այդ մարդու անունով առաջնորդների երիտասարդական ինստիտուտ հիմնելու համար”:

Չբավարարվելով անցյալի նկատմամբ սադրանքներ մոգոնելով, Մ. Բեքքերը հավելում է, թե. “Հայաստանում մինչեւ օրս կա այն կարծիքը, “թե իբր հրեաներն են կազմակերպել այսպես կոչված 1915թ. եղեռնը: 2004թ. այս եւ այլ մեղադրանքների համար, հրեաների հասցեին հնչեցրած, ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով այս ամենը արտահայտելու համար օգտագործել էր իր ամսագիրը՝ “Հայ-Արիներ”-ը, եւ կազմակերպել էր այս հարցերի շուրջ բազմաթիվ մամուլի ասուլիսներ, հեռուստաեթերներ, մինչ անգամ ԱԼՄ հ/ը ղեկավար Տիգրան Կարապետյանին, ով հանդիսանում է Ժողովրդական կուսակցության նախագահ, ներքաշել էր իր կողմը”: Այնուհետեւ նշվում է, որ համաձայն Վ. Լիխաչովի եւ Ռ. Վարժապետյանի համատեղ տեղեկատվության` “Հայաստանում հատկապես տարածված է պատմաբանների այն տեսակետը, թե հայերն արիացիներ են եւ իրենց արարչական բնօրրանում են ապրում: Գոյություն ունեցող գիտական թեզերից մեկի համաձայն, հնդեվրոպացինների հայրենիքը Հայկական բարձրավանդակն է: Մինչդեռ արիական դիցաբանությունը Հայաստանին հարկավոր է, որպեսզի օրինականացնի ադրբեջանական տարածքների բռնազավթումը:
Երբ ծանոթանում ես այս անհեթեթություններին, այն տպավորությունն է ստեղծվում, թե աշխարհը վերադարձել է նախորդ դարի 30-40-ական թվականները…”:

Այս ամենից հետո Մ. Բեքքերը հարձակվում է հայ ազգայնականների վրա` իմա` հայ-արիների. “20-րդ դարի դիցաբանությունը” գրքի հեղինակ՝ նացիստական ռազմական նախարար, ռազմական հանցագործ եւ այսպես կոչված հիտլերյան Գերմանիայի “Արեւելյան տարածքների նախարար” Ալֆրեդ Ռոզեմբերգը հիշյալ գրքում իր դատարկաբանությունով նույնպես հայտնել է “հայերի արիական ծագման մասին”:

Այսպիսով, ըստ նրա` Բեքքերի, հասկանալի է դառնում, թե ինչու է Հայաստանում ծաղկում ազգամոլությունը եւ հակասեմիտիզմը: Իզուր չէ, որ Հայաստանը տպագրել եւ տարածել է հակասեմիթական գրականություն: 2002թ. փետրվարին, Երեւանում, գրողների տանը տեղի ունեցավ մի գրքի շնորհանդես (“Ազգային համակարգ”), որի հեղինակը Ռոմեն Եպիսկոպոսյանն է: Ռ. Վարժապետյանի արտահայտմամբ՝ գիրքը մտածված է որպես գործիք, որով կարող է սկսել կազմավորել ինչ-որ ազգային ծրագիր, որում թուրքերին անվանել են ազգասպան, իսկ հրեաներին՝ ազգաքանդող: “Սրանի՞ց էլ լավ “Մայն կամպֆ”,- հարցնում է Բեքքերը,- զուր չէ, որ Երեւանում պարբերաբար պղծվում է հրեական հոլոքոսթի հիշատակի հուշատախտակը”:
Գիտաշխատողը շարունակում է ստել ու ճղճղալ. “Հայերը չեն կարողանում հաշտվել, որ հրեական հոլոքոսթը ընդունվել է ամբողջ աշխարհի կողմից, իսկ հայերի, այսպես կոչված եղեռնի ճանաչման հետ կապված, միշտ խնդիրներ կան: Հակահրեականությունը եւ քսենոֆոբիան Հայաստանում ցնորք չէ, ցավալի իրականություն է, ինչպես ռասայական խտրականությունը հայ արիների մոտ, հատկապես թուրք եւ սեմիթ ժողովուրդների հանդեպ: Ահա թե ինչու “հրեաները ժամանակակից Հայաստանից շուտով կանհետանան, քանզի այդ երկրի միակ էթնոս հայ ժողովուրդը դրան նպաստում է”:
Զարմանալի է, թե թյուրքական-ադրբեջանական տարբեր խմբերի ՀՀ-ից “անհետացման” մասին ինչու է լռում այս ադրբեջանցի կոչվածը…

Ինչպես ասում են՝ մնացել էր որ թուրքերը (նույնն է՝ թե ադրբեջանցիները) մեզ քննադատեն քսենոֆոբիայի եւ ջարդարարության առումով: Ակնհայտ է, որ թուրք-հրեական դաշինքը, ինչքան էլ երերուն լինի, շարունակում է իր համատեղ հակահայկական քարոզը: Այն, ինչ գրվում է թուրքական կամ ադրբեջանական կայքերում կամ զլմ-ներում, արդեն նախապես եւ հիմնականում տպագրված է լինում հրեապատկան մամուլի միջոցներում: Այնպես որ՝ աղվեսը պոչին է վկա բերում եւ պոչն էլ՝ աղվեսին:

Հավելենք նաեւ, որ Բեքքերը ադրբեջանական ազգանուն չէ…

Թե ինչու պիտի հայ արիներից այդքան խրտնեն թուրք-ադրբեջանցիները, հասկանալի է: Պատճառն այն է, ինչ ասվում է մեր նյութի սկզբում: Արարող ու ավերող տեսակները երբեք կողք կողքի ապրել չեն կարող: Նրանք անհամատեղելի են ինչպես սպիտակն ու սեւը: Բացի այս, թուրք-ադրբեջանցիները (կան խելացիներ) գիտակցում են, որ ժամանակավորապես են “տեղավորվել” բուն հայկական տարածքներում եւ վաղ թե ուշ քոչելու են… կամ էլ… ավելի վատ: Սրանից էլ հետեւություն, թե ինչու են հատկապես վերջերս թուրքական ու ադրբեջանական կայքերը հարձակում սկսել հայ արիների (հայ ազգայնականների) եւ արիադավանություն-հեթանոսության հետեւորդների դեմ:

Տեղի սղության պատճառով այլ փաստեր մեջբերել չենք կարող (հետո կանդրադառնանք ըստ անհրաժեշտության). դրանք խմբագրությունում են, նաեւ կայքերում` հասանելի շատերին:

Մարդկության “բարենորոգիչները”
… Այս հանձնարարականները բավականին ուսանելի են. նրանցում մեր առջեւ արիական մարդասիրությունն է` միանգամայն մաքուր, միանգամայն նախնական, — մենք սովորում ենք, որ ցանկացած անչար հասկացության հակադրությունը “մաքուր արյուն” հասկացությունն է: Մյուս կողմից պարզվում է, թե որ ժողովրդի մեջ է ատելությունը, չանդալայի (ոչ-ազնվացեղ-մարդ, խառնուրդ-մարդ,-խմբ.) ատելությունն այդ “մարդասիրության” հանդեպ հավերժացել, որտեղ է այն կրոն դարձել, որտեղ է նա հանճար դարձել… Այս տեսակետից Ավետարանները առաջին կարգի վավերագիր են. առավել եւս Ենոքի գիրքը: — Քրիստոնեությունը, ունենալով հրեական արմատ եւ հասկանալի լինելով լոկ որպես այդ հողի բույս, ներկայացնում է հակաշարժումը բուծման, ռասսայի, արտոնության ցանկացած բարոյականության դեմ. — դա par exscellence հակաարիական կրոնն է. քրիստոնեությունը բոլոր արիական արժեքների վերաարժեքավորումն է, չանդալայի արժեքների հաղթանակը, խեղճերին, ցածր մարդկանց քարոզված ավետարանը, ողջ ոտքի տակ տրվածի, թշվառականի, չստացվածի, տուժածի համընդհանուր ապստամբությունը “ռասսայի” դեմ,- չանդալայի անմեռ վրեժը…

Ֆրիդրիխ Նիցշե (ընդգծումները` հեղինակի)

Արամ Ավետյան
(ադրբեջանական նշյալ կայքերից թարգմանությունը` Աշոտ Բադալյանի)

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Հերթական թուրքական լաբիրինթոս

Փետրվարի 5, 2010


Թուրքիան` իր իսկ փորած փոսու՞մ
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն արդեն անցել է մի շարք փուլեր, եղել են նոր ու բուռն զարգացումներ: Հատկապես Անկարան է փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ձգձգվի արձանագրությունների ստորագրումը: Ավելին՝ թուրքերը ձգտում են անընդհատ բարդացնել իրավիճակը՝ իրենց ռազմա-քաղաքական նպատակներն արծարծելով:
Ինչեւէ, թուրքական կողմում նկատելի է որոշակի հիասթափություն` կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշան հետ, որն ընկալվեց նաեւ գերտերությունների կողմից: Թուրքիան ու նրա դաշնակիցները հասկացան, որ Երեւանի վրա որեւէ ճնման դեպքում անգամ հնարավոր չէ մոտ ապագայում Արցախ-ԼՂՀ-ի հարցում ինչ-որ զիջում ակնկալել: Արձանագրությունների ստորագրման գործընթացը նույնիսկ չխարխլեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այս հիասթափությունները գուցե ժամանակավոր լինեն (դեռ չի կարելի վստահ ենթադրություններ անել), բայց գոնե այժմ անհանգստացրել են թուրքական կողմին: Թուրքիայի համար արդեն իսկ շատ դժվար է բացել սահմանը եւ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քանզի Անկարան կարող է կորցնել Ադրբեջանին (համաթուրանական ծրագիրը), իսկ որ ավելի վատ է, երկրում կլինեն ներքին խժդժություններ: Խոսում են անգամ հերթական զինվորական հեղաշրջման մասին:
Անկարային քիչ ժամանակ է մնացել մինչեւ որոշում կայացնելը, որովհետեւ ձգձգելը հավասարազոր է ձախողման, իսկ այդ դեպքում թուրքերը կարժանանան այսպես կոչված միջազգային հանրության պարսավանքին եւ գուցե նոր պետություններ էլ սկսեն ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, նույնիսկ՝ ԱՄՆ-ն:
Ինչ մնում է Երեւանի դիրքորոշմանը, ապա ամեն բան առավել հստակ կլինի ՀՀ Ազգային Ժողովի քննարկումների ընթացքում, երբ կհասունանա որոշում ընդունելու պահը:

Անկարան կհանդուրժի՞ մասնատումները
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանգրությունների վավերացումը Թուրքիայի համար դարձել է լուրջ ներքաղաքական հարց: Այդ երկրի վարչապետի ու ԱԳ նախարարի՝ միմյանց հակասող հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներքին կյանքում ահագնացող լարվածություն կա: Առկա բացահայտ պայքարը կունենա հանգիստ ավարտ, թե ոչ, դժվար է ասել:
Բացի ներքին քաղաքացիական լարվածությունից, առաջացել են նաեւ ներքին էթնիկ անհանգստություններ, ինչը կապված է քրդական շարժումների նորովի աշխուժացման եւ ծպտյալ հայերի՝ հեռահար գործոն լինելու հանգամանքի հետ: Այսինքն՝ Թուրքիայի թուլացումը վստահաբար կվերհանի Քրդստան ստեղծելու իսրայելա-արեւմտյան գաղափարը, ինչպես նաեւ կարժեւորի Արեւմտյան Հայաստանի արծարծման խնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հոլովույթում:

Թուրք դեսպանը` սեռական ոտնձգության հեղինա՞կ
Թուրքիայի ԱԳ նախարարությունում մի նոր իրարանցում է սկսվել: Հայ-թուրքական հարաբերությունների հարցը քիչ էր, հիմա էլ արտաքին գործերում սեռական ոտնձգություն կատարելու խնդիր է առաջացել… Իտալիայում Թուրքիայի դեսպան Ալի Յաքիթալի դեմ ներկայացվել է մեղադրանք:
Թուրքական զլմ-ների տեղեկացմամբ՝ եթե նախաքննությամբ պարզվի, որ թուրք դեսպանը իրոք սեռական ոտնձգություն է կատարել, ապա նա կարող է պաշտոնանկ արվել: Հանկարծակի եկած թուրք դեսպանն ու նրա կինը պարզաբանումներ են տվել. “Մեղադրական այդ պնդումները չեմ կարող ընդունել: Նույնիսկ չեմ քննարկի` նման բան եղել է, թե ոչ: Անհնար է: Ինձ Անկարայում ճանաչում են, գիտեն: Թող նախաքննություն իրականացնեն, որ ես էլ կարողանամ արդարանալ: Ես նման բաներ անող մարդ չեմ”,- ասել է դեսպանը: Իսկ նրա կինը ասել է. “Շատ ծանր օրեր ենք քաշում: Սակայն դա, անշուշտ, կհաղթահարենք: Մեզ ճանաչում են, իմացողները գիտեն”:
3 ամիս առաջ դեսպանի պաշտոնում նշանակված Ա. Յաքիթալը մինչ այդ պաշտոնավարել է որպես արտաքին քաղաքական հարցերով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական: Իսկ միջադեպը առաջին դեպքը չէ, որ “կատարվում” է թուրք դիվանագետների հետ, այնպես որ սա էլ “Արձանագրության” կետ կարելի է դարձնել…

Արման Դավթյան

Աշխարհիկ եւ կրոնական “բանավեճ”
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության (ԱԶԿ) եւ ընդդիմադիր “Ազգայնական շարժում կուսակցության” (ԱՇԿ) պատգամավորների միջեւ: Պատճառն այն է եղել, որ ԱՇԿ պատգամավոր Օսման Դուրմուշը վիրավորական արտահայտություններ է թույլ տվել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա տիկնոջ հասցեին:
Վերջինիս թույլ չեն տվել մասնակցել զինվորական ծերակույտի հավաքին՝ գլխաշոր կրելու համար:
Էրդողանի հասցեին Օ. Դուրմուշն ասել է. “Նա դեռ իրեն մարգարե է կոչում, ի՞նչ մարգարե նրանից, եթե նրա կնոջը թույլ չեն տալիս մասնակցել նիստին”:
ԱԶԿ խորհրդարանական խմբակցության համանախագահ Բեքիր Բոզդաղը իր բողոքն է արտահայտել հակառակորդի նկատմամբ, որից հետո ամբիոն է բարձրացել վարչապետը: Նա անբարո է համարել իր կնոջ հասցեին խոսակցությունները, որին ի պատասխան՝ ԱԶԿ եւ ԱՇԿ պատգամավորների միջեւ ձեռնամարտ է սկսվել: Նախագահողը դադարեցրել է նիստը, իսկ Էրդողանը հեռացել է խորհրդարանի նիստերի դահլիճից:
Ծեծկռտոցի ժամանակ երկու պատգամավորների ակնոցները ջարդվել են, որոշներն էլ իրենց գործընկերների կողմից քերծվածքներ են ստացել, իսկ ԱԶԿ պատգամավոր Ալի Գյունչուն հոսպիտալացվել է:
Երկար տարիներ է՝ ինչ Թուրքիայում բուռն վեճ է ընթանում աշխարհիկ պետություն մնալու եւ հոգեւոր երկիր դառնալու համար: Սակայն, հատկապես զինվորականները, ուժային այլ կառույցների ներկայացուցիչները հայտարարում են, որ պետք է հավատարիմ մնալ թուրքերի հոր՝ Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ պետությանը, իսկ իսլամական Թուրքիան, նրանց կարծիքով, երկիրը կհեռացնի եվրոպական համագործակցությունից եւ կդարձնի սահմանափակ երկիր:

Արման Դավթյան

Ժամանակը սպառվում է
Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի կապակցությամբ մեկնելու է ԱՄՆ եւ Շվեյցարիա: Թուրքիային տրված ժամանակը մոտենում է ավարտին:
Խորհրդականի մեկնումը նպատակ ունի շահագրգիռ կողմերին փոխանցել Անկարայի մտահոգություններն արձանագրությունների վերաբերյալ՝ ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշման առնչությամբ: “Կանգնած գնացքի պատուհանից երբ նայում ես շարժվող գնացքին, քեզ թվում է, թե քո գնացքն էլ է շարժվում: Հայաստանի մոտեցումը այդպիսի մի աչքի խաբկանք է”,- այսպես են կարծում թուրք դիվանագետներից ոմանք` մոռանալով, որ հենց Թուրքիան է թերացել արձանագրություններով ստանձնած պարտավորությունները կատարելիս եւ այդ փաստաթղթերի վավերացման ընթացակարգը պահպանելիս: Ավելին` թուրքերը փորձում են միմյանց կապել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Գոհար Վանեսյան

Ցանկալին այս դեպքում իրականություն չէ
Ըստ որոշ վիճակագրական տվյալների՝ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ թուրքական հանրության կարծիքը այսպիսին էր՝ հայ-թուրքական շփումներին ու երկու երկրների միջեւ սահմանի գործարկմանը դեմ էր հարցվածների 48%-ը: Այժմ, վերջին օրերի տվյալներով, այդ թիվը հասել է 70%-ի:
Նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունները, եթե նույնիսկ անկեղծ ցանկություն ունեն բարելավելու հարաբերությունները Հայաստանի ու հայության հետ, ապա չափազանց լուրջ խնդիրների առջեւ են կանգնելու իրենց իսկ բնակչության հետ: Վստահ ենք, այսպիսի մի “թակարդում” էլ կհայտնվեն ՀՀ իշխանությունները, եթե ոչ պակաս բուռն ցանկությամբ հասնեն հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը:
Հայաստանում նույնպես (սփյուռքում էլ) հայության մեծ մասը դեմ է Թուրքիայի հետ առանց մեր կողմից նախապայմանների հարաբերություններին: Սա դեռ այն դեպքում, երբ հայկական զլմ-ները հիմնականում գովազդում են հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, քանի որ պետական ճնշիչ լծակներն իրենց մեթոդներով կարողանում են հասնել դրան… Այլապես, գուցեեւ միաձայն, հայությունը Թուրքիայի նկատմամբ բացահայտորեն կցուցաբերեր իր պահանջատիրությունը:

Վահագն Նանյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Մենք եւ հրեանե՞րը…

Փետրվարի 5, 2010

Ամերիկայի հրեական համայնքը մի նոր խաղ է սկսել: Նա միացել է հայկական համայնքին եւ կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների ղեկավարները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրելու նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: “Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող քայլ է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետքարտուղարությունում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը”,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ եւ այս նախաձեռնության համանախագահ Լաուրա Պողոսյանը:
Ինտերնետային ակցիան կատարվում է այս կայքէջում՝
“Sign the petition: http://www.change.org/recognizearmeniangenocide”:
Կարծում ենք, որ այս անգամ էլ հրեական համայնքի խաղը կընթանա ի օգուտ… միայն իրենց: Հայերի օգտին կընթանա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան եւ Իսրայելը գտնվում են դիվանագիտական պատերազմի մեջ, որին “Լուսանցք”-ը պարբերաբար անդրադառնում է: Երբ կարգավորվեն թուրք-հրեական հարաբերությունները, հայերը վերստին մենակ կմնան ԱՄՆ-ի նախագահի եւ Կոնգրեսի առջեւ… Կարծում ենք` մեր հայրենակիցները այս քայլին պատրաստ են, արդեն սովորած կլինեն:

Նարե Մշեցյան

Կոչ ընդդե՞մ, թե՞ հանուն պատերազմի
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերը, հանդես գալով ԱՄՆ սենատի հետախուզության հարցերի կոմիտեի լսումներում, հայտարարել է. “Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարող է պատերազմ ծագել”: Այս առումով ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ “Պատերազմի վերսկսման հավանականություն միշտ էլ կա, իսկ սեփական պետության անկախությունը եւ անվտանգությունը պաշտպանելուն պատրաստակամ են ցանկացած պետության զինված ուժեր… ցանկացած պահի… ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հայտարարությունը ԼՂՀ-ում կընդունեն ի գիտություն, սակայն ոչ ավելին, քանի որ Ղարաբաղում կարծում են, որ այդ հայտարարությունն ամենից առաջ ուղղված է Ադրբեջանին”:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն քանի տարի խոսում է հնարավոր պատերազմից… Իսկ Արցախի հարցը վերարծարծվում է հայ-թուրքական խնդրի հետ:

Անի Մարության

Միջկրոնական խնդիրներ
Նիգերիայում կանայք դուրս են եկել բողոքի՝ ընդդեմ բռնության: Բողոքի ցույցն անցկացվել է քրիստոնյաների եւ մուսուլմանների միջեւ կրոնական հողի վրա տեղի ունեցած բախումից մի քանի շաբաթ անց: Հարյուրավոր կանայք դուրս են եկել հանրահավաքի՝ Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի Ազգային ասամբլեայի շենքի դիմաց: Իսկ միջկրոնական բախումների հետեւանքով մահացել են հարյուրավոր մարդիկ:
Իսկ, ահա, Ֆրանսիայի կառավարությունը մերժել է մի օտարերկրացու ֆրանսիական քաղաքացիություն տալու հայտը, “քանի որ օտարերկրացի տղամարդը ստիպել էր իր կնոջը կրել մուսուլմանական չադրա”: Օտարերկրացու ներկայիս քաղաքացիության մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Ֆրանսիայի էմիգրացիոն վարչությունից հայտնել են, որ տղամարդը կնոջը պարտադրաբար զրկում էր իր իրավունքներից եւ ստիպում քայլել ծածկված դեմքով:

Արտակ Հայոցյան

Այդ վտանգավոր թափառող շները
Մեր երկրում պարբերաբար արծարծվում է թափառող շների խնդիրը: Չնայած դեռեւս (ի ուրախություն մեզ) լուրջ ահազանգեր չեն գրանցվել, բայց վտանգը կա, որ թափառող շները կարող են վնասել մարդկանց:
Վերջերս զլմ-ները հայտնեցին, որ թափառող շների մի խումբ ներխուժել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենդանաբանական այգու տարածք ու հոշոտել դրա 15 բնակչի՝ կենդանիների: Նշվել է, որ շների “բաժին” դարձած կենդանիների թվում եղել է 4 եղնիկ, 8 մուֆլոն եւ մեկ եղջերու: Կենդանաբանական այգու տնօրեն Իվան Իվանովը հայտարարել է, որ մեծ վնաս է հասցվել: Նշել է, որ հատկապես մուֆլոնն ու եղջերուն թակարժեք կենդանիներ են:
Սոֆիայում այս հարցը շատ սուր է դրված, հաճախ գրանցվում են նաեւ հարձակումներ մարդկանց վրա, որոնք, երբեմն մահացու ելքով են ավարտվում: Ավելի քան 1,3 միլիոն բնակչություն ունեցող Սոֆիայում հաշվվում է շուրջ 8.500 թափառող շուն: Ավելի քան 1 միլիոնանոց Երեւանում վստահաբար ավելի շատ թափառող շներ կան, ուստի՝ մենք նույնպես լուրջ մտածելու բան ունենք:

Գոհար Վանեսյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Դաշնակցությունը եւ մանկական սեքսը

Փետրվարի 5, 2010

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն ավելի քան 100 տարի խոսում է ազգային արժեքներից ու մտածելակերպից: Իհարկե, այդ ընթացքում արվել են շատ ազգային գործեր, եղել է ազատագրական պայքար, բայց թույլ են տրվել նաեւ բազմաթիվ սխալներ, այդ թվում՝ ճակատագրական, որոնց մասին մենք անդրադարձել ենք մեր թերթի էջերում, հատկապես` հայ-թուրքական հարցերին առնչվող:
Սակայն, այստեղ այդ մասին չէ, որ պետք է խոսենք: Թեման այլ բնույթի է: ՀՅԴ-ին պատկանող “Երկիր մեդիա” հեռուստաընկերությունը նույնպես անում է լավ գործեր, ունի մի շարք ազգային հաղորդումներ, բայց ահա, որոշել է զբաղվել նաեւ երեխաների սեքսի հարցերով… Մի գովազդ է “պտտվում” այս հեռուստաընկերությունում, որում ասվում է. “Գնեք գրախանութներից “Անտարես” հրատարակչության “Սեքս երեխաների համար” գիրքը: Այն ամանորյա լավ նվեր է”:
Հիմա այդ “ամանորյա լավ նվեր”-ը ի՞նչ հիմքով է գովազդվում “Երկիր մեդիա”-ում, մնում է կռահել: Երեւի հայ-թուրքական հարաբերությունների սարսափը, որի դեմ պայքարում են նրանք, դաշնակցականներին ստիպում է մտածել երեխաների սեքսի մասին, ինչը “Անտարես” կոչված հիմնարկը դարձրել է “նվեր”… Հետաքրքիր է` դրա աշխատակիցներն իրենց երեխաներին այդ “նվեր”-ից բաժին հանե՞լ են:

Կարեն Բալյան

Վարակը հասա՜վ ԱՄՆ-ի բանակ
Պաշտոնական Վաշինգտոնը վերանայելու է համասեռամոլների վերաբերյալ քաղաքականությունը բանակում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կվերանայի նախկինում բանակում դրված արգելքը՝ այն մարդկանց ծառայության հարցում (տղամարդ, թե կին), ովքեր ունեն ոչ ավանդական սեռական (ավելի ճիշտ է ասել՝ հակաբնական) կողմնորոշում: Բանակի բարձրաստիճան ղեկավարներն ասել են, որ նախկին քաղաքականությունը ստիպել է հազարավոր “համասեռամոլների” ստել իրենց կողմնորոշման մասին:
Համաձայն նախագահի վարչակազմի հայտարարության, դա ազդել է զինված ուժերի արդյունավետության վրա` ստիպելով այդօրինակ մարդկանց խուսափել բանակային ծառայությունից:
Երբ մենք Հայաստանում ենք ահազանգում այս սեռամոլագարության մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վայնասուն է բարձրացնում, թե ՀՀ-ում չեն հարգվում սեռական ապակողմնորոշվածների իրավունքները: Հիմա, երբ այս վարակը “փչացնում” է ԱՄՆ զինված ուժերին, արդեն անհանգստանում են: Երբ կհասկանան, որ համասեռամոլները նաեւ երկրի հանրության (կամ ինչպես ամերիկացիներն են սիրում ասել` “ամերիկյան ազգի” (իհարկե՝ չեղած)) հիմքն են աղավաղում, երկրի անվտանգությանն են սպառնում, գուցե դադարեցնեն այլեւս ավանդապահ ու բնական ազգերի նկատմամբ ապօրինի, իսկ հաճախ՝ լկտի ճնշումները:

Հայկ Թորգոմյան

Ադամաթզով եվրապտուղներ երազողները
“Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբ” հ/կ-ի նախագահ Ռուբեն Թորոսյանը հայտարարել է, թե` “այն, որ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչը, ոչ միայն արդարացի չէ, այլեւ՝ ցույց է տալիս մարդու իրավունքների իբր պաշտպան եվրոպական այդ կառույցի իրական դեմքը”: Սակայն, մյուս կողմից, Ռ. Թորոսյանը կատարվածը պատահականություն չի համարում “քանի դեռ հայաստանցու ընտրական իրավունքը ոտնատակ տվող Պրեսկոտի եւ Դավիթ Հարությունյանի նման մարդիկ կարող են ոչ միայն պատվիրակություններ ղեկավարել, այլ՝ լինել ԵԽԽՎ փոխնախագահներ”:
Այնպես որ, ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ ԱԺ խմբակցություններին խորհուրդ է տրվել՝ նախ սառեցնել իրենց մասնակցությունը ՀՀ ԱԺ-ի աշխատանքներին, հետո նոր անդրադառնալ ԵԽԽՎ-ին:
Կարծում ենք` եվրաջատագովները գոնե հիմա պետք է հասկանան, որ եվրաարժեքներ ասածը այլոց համար միայն ախորժալի խայծեր են, որին հասնելու եւ “ուտելու” նպատակով զուր ջանքեր են գործադրվում մեզանում:
Մի քանի գեր-եվրապետություններ վաղուց հաստատել են եվրակարգերը, եւ ախորժալի պտուղներն էլ իրենցն են… Մեր նմանները միայն սնուցողներ են, սպասարկողներ: Դա` լավագույն դեպքում…
Բայց միեւնույնն է, Գարեգին Նժդեհի բնորոշումով, “ցեղի տականքը” դեռ ապազգային որոշումներ կարողանում է կայացնել մեր երկրում եւ օտարի աջակցությամբ դեռեւս շարունակում է մեր հայրենիքն ու ազգը “սպասարկող տարածք եւ անձնակազմ” պահել եվրակապիկների համար:
Բայց “աշխարհն ազգայնանում է” տեսությունը վստահեցնում է, որ շուտով հստակեցվելու է, որ … կապիկն է կապիկից առաջացել … իսկ մարդը միշտ էլ մարդուց է առաջանում:

Կարեն Բալյան

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Թղթաբանություն

Փետրվարի 5, 2010

Հնդարիները ժամանակը բաժանել են 4 մասի՝ “սկիզբ”, “երկրորդ”, “երրորդ”, “վերջին” դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են 5 մասի՝ “ոսկե”, “արծաթե”, “պղնձե”, “պղնձարույրի”, “երկաթե” դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ “պղնձարույրի” փոխարեն “հերոսների” դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերեւս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եվ այդ առումով հաշվել են արդեն “քարե”, “պղնձե”, “պղնձարույրի” եւ “երկաթե” դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:
Սակայն, ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, եւ ըստ երեւույթին դեռ երկար կապրի թղթե դարում:
Այսօր կյանքի ցանկացած դրսեւորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք:
Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով:
Եվ դա դարձել է բնազդ:
Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետեւանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է:
Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը:
Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին` մեջքին թեւեր աճելու սին հույսերով:
Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թեւերի դուրս չգալ բոժոժից:
Իսկ միգուցե այդ թեւերը հոգեւո՞ր են, եւ իմ նմանների համար անտեսանելի:
Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս:
Եվ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ, պարապ զրույց…
Արթնացի՛ր, Հայ մարդ:
Բա՛վ է միջոցը նպատակ կարծես:
Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս:
Բա՛վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ եւ ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ:
Մինչեւ ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, եւ թուղթ չունենալիս դրանք չնկատես:
Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի, կամ էլ խոչընդոտ:
Տեղին է ասել. “Թղթի բերածը թուղթն էլ կտանի”:

Անդրանիկ Աթոյան
Ռուսաստանի Դաշնություն, Կրասնոդար

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.

Հայրենականչ

Փետրվարի 5, 2010


Ի՞նչ է հարկաւոր գաղութահայութեան

Գաղութահայութեան հարկաւոր է նախ կազմակերպութիւն եւ այդ ո՚չ միայն բարոյական, մշակութային, այլեւ տնտեսական իմաստով: Աշխարհագրական ցրւածութեան հետ՝ հոգեւոր կապի եւ միութեան բացակայութիւնը հայերին կարող է առաջնորդել դէպի կատարեալ քայքայումը: Հայերը, սակայն, եթէ կազմակերպեն իրենց ազգային կեանքը, պիտի կարողանան ո՛չ միայն յաջողապէս մաքառել օտար երկիրներում կորչելու վտանգի դէմ, այլեւ նպաստել Հայաստանի վերականգնումի դատին:

Անհրաժեշտ է կազմակերպել հայ գաղութների դպրոցական գործը, ընդլայնելով նախակրթարանների ցանցը, մանաւանդ ոյժ տալով միջնակարգ դպրոցներին եւ նրանց մէջ մտցնելով ներկայ մանկավարժութեան սկզբունքներն եւ հետապնդած նպատակներին համապատասխանող ծրագիր: Մի ժամանակ խօսք եղաւ նոյնիսկ համալսարանի մասին. եթէ Գիւլբէնկեանի պէս մի մեծահարուստ չկարողացաւ այդ բարիքը ընծայել իւր ազգին, այդ չի նշանակում, թէ բարոյապէս լաւ կազմակերպւած մի հայութիւն ընդունակ չէ այդպիսի մի հաստատութիւն ստեղծել:

Անհրաժեշտ է կազմակերպել մեր բարեգործութիւնը, միացնելով այդ նպատակին ծառայող բոլոր ընկերութիւնները եւ տալով նոր մի ծրագիր:

Անհրաժեշտ է տնտեսապէս կազմակերպել հայ բանւորներին, արհեստաւորներին, վաճառականներին եւեն. եւ այդ կազմակերպութեան գլխաւոր ձեւը պիտի լինի համագործակցութիւնը:

Տնտեսական կազմակերպութիւնը մեր մէջ շատ թոյլ է եւ նրա գլուխը կանգնած են պատահական մարդիկ: Այդ գործի համար պէտք է պատրաստել ղեկավարներ:

Հայերը պէտք չէ կրկնեն հրեաների սխալը՝ միայն դրամով զբաղւելով եւ կարծելով թէ դրամը իրենց պիտի ազատի օտարների ատելութիւնից: Հարստութիւնը միջոց չէ հարեւանների սիրտը գրաւելու: Ծայրահեղ նիւթապաշտութիւնը, որ տարածւել է հայոց մէջ, վտանգաւոր է ազգի համար ո՛չ միայն բարոյական, այլեւ տնտեսական տեսակէտից: Խնայողութիւնը լաւ բան է եւ հայերը խնայող են, բայց պէտք չէ այդ հասցնել կծծիութեան, որ զզւելի է դարձնում ո՛չ միայն առանձին անհատներ, այլեւ սրանց պատճառով ամբողջ մի ազգ: Ի զուր չէ, որ մարդկութեան ամենամեծ բարոյախօսները խարազանում են ագահութիւնը, կծծիութիւնը եւ այդ մոլութիւններով ձեռք բերւած հարստութիւնը:

Ինձ միշտ զարմացրել է Մանթաշեանը, որ ո՛չ միայն առատաձեռն էր, այլեւ գիտէր իր բարեգործութիւնը ծառայեցնել ազգի ընդհանուր բարօրութեան նպատակին: Նա ո՛չ միայն դպրոցներ եւ եկեղեցիներ էր շինում, այլեւ հասկացել էր բարձրագոյն կրթութեան արժէքը եւ հազարից աւելի հայ ուսանողներ էր պահում ռուսական եւ արտասահմանեան բարձրագոյն դպրոցներում: Այսօրւայ հայ հարուստներից ոչ ոք այդ մասին տրամադիր է մտածել: Նկատելի է, որ այդ Մանթաշեանը գրեթէ անգրագէտ մարդ էր, իսկ այժմեան հայ ունեւորներն իրենք իրենց համարում են “զարգացած”, բայց իրականութեան մէջ սրանք թերուսներ են, որովհետեւ չեն հասկանում, որ հարստութիւնը պարտաւորեցնում է, որ հարստութիւնը յաւիտենական չէ: Չեն անդրադառնում այն փաստին, որ դեռեւս երէկ բազմաթիւ հայերի դիզած հարստութիւնը բաժին դարձաւ թուրքերին եւ բոլշեւիկներին: Որ ապագայում էլ ոչ մի հարստութիւն ապահով չէ՝ նոյնիսկ քաղաքակրթւած երկիրների մէջ: Որ ամեն հարստութիւն է՛լ աւելի “վտանգւած” է, եթէ նա ազգային տնտեսութիւն չէ: Հայ ունեւորները շարունակում են ապրել միջազգային փերեզակի հոգեբանութեամբ: Նրանք մոռանում են, որ առանց հայրենիքի ո՛չ միայն հարստութիւնը, այլեւ կեանքը շատ աւելի կարճատեւ է լինում: Նրանք հեռու են մնում մեր անկախութեան պայքարից, առանց հասկանալու, որ հայրենիքի ապագայի համար եղած ամեն առատաձեռնութիւն վարձատրւում է դեռեւս այս աշխարհում:

Հայ գաղթականութեան եւ առհասարակ հայ ազգի համար կարեւոր է ունենալ մի քանի մեծ մարդիկ կամ գրողներ, քան թէ բազմաթիւ վաճառականներ, եթէ մանաւանդ դրանց հարստութիւնը ազգին չի ծառայում:

Օտար մարդիկ, մանաւանդ ֆրանսացի գրողներ, որ վերջերս ճանապարհորդել են Մերձ. Արեւելքի երկիրներ, լաւ կարծիք չեն յայտնում հայերի մասին, որովհետեւ միայն վաճառականների հետ են շփւել:
Մանաւանդ օտարների մէջ ապրող մի ազգ պէտք է նախ՝ պատւի ուղիղ հասկացողութիւն ունենայ եւ երկրորդ՝ այնպիսի մարդիկ, որոնց համբաւը ո՛չ պակաս է օտարներից: Այդպիսի մարդիկ ազգի համբաւը բարձրացնելով ո՛չ միայն բարոյական օգուտ են տալիս ազգին, այլեւ քաղաքական-տնտեսական, գրաւելով օտարների համակրանքը, առանց որի չի կարելի նոյնիսկ առեւտրական գործեր յաջող կերպով առաջ տանել:

Հայ գաղութների ամենամեծ ճիգը պիտի լինի բարձրացնել օտար երկիրներում հայոց պատիւը եւ անունը, որպէսզի ո՛չ միայն անկախութեան գործը հեշտացնեն, այլ եւ իրենց ընկերային-տնտեսական դրութիւնը լաւացնեն:

Ազատութեան նա է արժանի, ո՛վ չունի ստրուկի հոգի եւ չի խորշում ամենայն տեսակ զոհաբերութիւններից:

Հայերի նշանաբանը պիտի լինի իրենց գոյութեան պայքարը տանել պատւով եւ արժանի զոհաբերութեամբ:

Պատիւը ոյժ է եւ զուր չէ, մի շարք առաջադէմ ազգեր, այդ դարձրել են իրենց ցեղային նշանաբանը:
Պատիվը, սակայն, գալիս է մարդու ցեղային զգացումից:

Հայերը պիտի հասկանան, որ պատւաւոր ազգ չեն դառնայ, քանի դեռ ընդունակ չեն առաջնորդւել ցեղային բարոյականով:

Վահան Տոտոմեանց

“Ցեղ եւ Հայրենիք”, Սոֆիա, 1936թ., թիւ 1

* * *

Հայրենակցական միութիւններու մասին
Շատեր ասպէս կը տրամաբանեն.- Համահայկականութեան ի վնաս հայրենակցականները “տեղական” հայրենասիրութիւնը կարծարծեն: Նոյնիսկ “տեղացիական” զգացում, ըմբռնում եւ շահեր կըստեղծեն: Ի՞նչպէս համահայկականութիւնը իրականացնել: Չէ՞ որ սփիւռքի մէջ արդէն իսկ երկիրներու եւ աշխարհներու մշակոյթի եւ կլիմաներու կամ օրէնքներու պարտադրութեանց ու քաղաքական հակամարտութեանց դժոխային խառնիճաղանճը նոր հայուն դէմքը այնպիսի գծերով կ՜ակօսէ, որ մէկ սահմանէն միւսը անճանաչելի պիտի դառնայ:

Ուրեմն, ինչու՞ այսքան զանազան ազդեցութեանց վրայ աւելցնել նաեւ երբեմնի նահանգներու կամ քաղաքներու բաժանումներու հեռաւոր անդրադարձումը:

Ինչու՞ չամրանալ նոյնանման համահայկական մշակոյթի ըմբռնումներու եւ ձգտումներու նոր բերդի մը մէջ մէկ ճակատով կուրծք տալու սփիւռքի աւերող պայմաններուն:

Որով, կ՜եզրակացնեն.- հայրենակցական միութիւնները վնասակար ազդակներ են մեր կեանքի մէջ: Պէտք է ջնջուին:

Առաջին ակնարկով ճիշդ ու արդարացի պիտի գտնէինք այս եզրակացութիւնը:

Կեանքը, սակայն, այլ բան կըսէ: Մեր գոյութեան պայքարի դիմադրական ոյժը իր մէջ վերանորոգիչ ու ոգեւորող խորք մը ունի: Այդ հայրենիքն է, Հայրենիքի կարօտը:

Կայ, ըստ իս, արուեստականօրէն “համադրական” հայրենիքը — երկիր մը, որ հայրենիքի դեր կը կատարէ պայմաններու համադրութեան շնորհիւ. ուր մարդկային իրաւունքները կը յարգուին, կեանքի, ինչքի եւ պատւի ապահովութիւն կը տրուի, ա՚յն երկիրը, ուր ապրելու, յառաջադիմելու, պաշտօն, փառք ու պսակ ստանալու կարելիութիւն կայ:

Տարբեր է, սակայն, օրգանօրէն պատմական հայրենիքը, ուր թերեւս լերկ ժայռեր ու խոպանացած դաշտեր միայն կան, ուր յաճախ գետերը դիակներ կը քշեն ու բորենիներ կոռնան, հայրենիքը, որ առասպելներու մշուշով է պատուած, հայրենիքը, որ եկող ու անցնող սերունդներուն վրայ դարերու անջնջելի դրոշմն է թողած:

“Համադրական” հայրենիքը հաշուի եւ յարմարութեան հարց է ու կարելի է փոխարինել ուրիշով մը. կը բաւէ, որ պայմանները գերազանցեն նախորդին. սակայն, պատմական հայրենիքը ո՚չ մէկ ատեն, ու ո՚չ մէկ պայմանաւ կը փոխարինուի ու կը մոռացուի, եթէ նոյնիսկ պայմանները հարկադրած են զայն լքել ու հեռանալ: Աչքի առջեւ ունեցէք տիպար համադրական հայրենիքի մը, ամերիկեան “ազգ”ի բաղկացուցիչ տարրերը կամ հետեւեցէք հրէից պատմութեան:

2000 տարի առաջ, հրեայ ժողովուրդը լքեց իր պատմական հայրենիքը, բայց 2000 տարի յիշեց ու տառապեցաւ: Հրեան, որ լաւագոյն “համադրական” հայրենիքները ունեցաւ իր ոտքերուն տակ՝ այսօր կը ցանկայ, կը ճգնի, կը պահանջէ վերադառնալ իր պատմական հայրենիք:

Դիմանալու, ապրելու եւ հայրենիք վերադառնալու կամքը մեզ պիտի ներշնչէ պահել պատմական հայրենիքի աւանդապահները — հայրենակցական միութիւնները:

Իսկ “համադրուած” հայրենիքներու — օրինակ Կէմլէյիկցիներու, Պոլսեցիներու եւ նման հայրենակցականները ի վիճակի չեն մեզ պատմական հայրենիքէն խօսելու կամ տալու իրենց բաժինը համահայկականութեան գաղափարին եւ աւելորդ միաւորներ են սփիւռքի ազգային կազմակերպական մեքենային մէջ:

Մեր գոյութեան ու վերելքի պայքարին մէջ կարեւոր դեր մը յատկացուած է պատմական հայրենիքի հայրենակցականներուն, եւ յատկապէս այնպիսիներուն, որոնց գաւառները, Հայաստանի պայքարի պատմական դրօշակակիրները կամ հայ մշակոյթի մշտավառ հնոցները հանդիսացած են:

* * *
Սփիւռքի ազգային կազմակերպական մեքենայ — այստեղ կանգ առնենք ու խորհրդածենք:

Մեքենայի մը բաղկացուցիչ մասերը իւրայատուկ “պաշտօն” ունին — քմահաճոյքի կամ դիպուածի ծնունդ չեն, այլ հաշուի եւ նպատակի:

Մարդկային աստուածատիպ իմացականութիւնն է, որ կիշխէ անոնց ամէն մէկի յղացման ձեւակերպման ու դասաւորման, որպէսզի լաւագոյն կերպով կատարեն իրենց կանխորոշուած դերը ու նպաստեն գլխաւոր ու հիմնական նպատակի իրագործման:

Իզուր փորձած ենք փնտրել այդ վերահսկող, կանխատեսող ու համադրող իմացականութիւնը մեր ազգային կազմակերպական մեքենայի կառուցուածքին մէջ, եթէ, անշուշտ, կարելի է “մեքենայ” անուանել պակասաւոր ու հակասական մասերու եւ մասնիկներու այդ կուտակումը, ուր նպատակի անտեսումը — աւելի ճիշդ մոռացումը — դասաւորման ու համադրութեան պակասը՝ ժամանակի, նիւթական ու բարոյական “կորովի” ապարդիւն սպառում միայն կը պատճառեն:

Վերահսկող ու կանխորոշող — առաջնորդող — իմացականութենէ կը խօսինք, սակայն, մեր դժբախտ իրականութեան մէջ ատիկա գրեթէ միշտ պակսած է:

Փոխան աստուածատիպ այդ իմացականութեան՝ չար ոգի մը իրար կը խառնէ ամեն ինչ: Դիպուածը, կիրքը, քմահաճոյքը, անհարազատ հայրենիքներու սէրն ու անոնց յիշատակը կապկելու բնազդը, ստորնութիւնն ու սնափառութիւնը, հակասութեան շփոթը կիշխեն ու կը վարեն:

Ու երկինքն ու հայերը կը հանդուրժեն: Քաոսային խառնիճաղանճը իրականութիւն է, ներկայ է եւ ապագայ: Մենք կը մոռնանք էականը — կենաց եւ մահու հարցը:

Ճամբէն կը շեղինք, ճահիճներու մէջ կը թաղուինք ու յիմարաբար կը “հաւատանք” երեկոյեան գիւղ հասնիլ:

Ցեղը պահելու եւ հայրենիքին տիրանալու կամքը իր դրոշմը պէտք է դնէ մեր բոլոր ձեռնարկներուն վրայ:

Ատկէ, կարելի չէ շեղիլ. ատկէ դուրս ո՚չ մէկ մտածում, ո՚չ մէկ գործ, ո՚չ մէկ տառապանք ու ո՚չ մէկ երջանկութիւն:
Ահա՚ թէ ի՞նչ լոյսի տակ մենք կը քննենք սփիւռքի ազգային կազմակերպական մեքենան իր բոլոր բաղկացուցիչ մասերով: Նոյն լոյսի տակ կը քննենք նաեւ սփիւռքի կեանքը:

Տասնը վեց տարուան մեր արտասահմանեան կեանքը բացասական երեւոյթ է ու կասկածի տակ կը դնէ մեր ազգային արժանիքները, մեր մարդկային իմացականութիւնը եւ բարոյականը:

Մենք ամեն օր քիչ մը աւելի վար հակեցինք մեր ճակատները ու քիչ մը աւելի՚ հաշտուեցանք փճացումի եւ մահուան հետ: Մենք մեր վէրքերը դարմանելու փոխարէն՝ աւելի խորացուցինք ու թունաւորեցինք:
Փոխանակ մտածելու եւ հաշուելու՝ մենք վիճեցանք: Փոխանակ կազմակերպուելու եւ գոյութեան պայքարը տանելու, մենք դիպուածին ու պատահականութեան քմահաճոյքին ենթարկուեցանք:
Չար ոգին եկաւ մեր օճախին մէջ բոյն դրաւ, իսկ իմացականութիւնը՝- մթագնեցաւ:

Ինչու՞:

Որովհետեւ ցեղին ձայնը խեղդուեցաւ, հայրենիքի կարօտը մարեցաւ հոգիներուն մէջ:
Ո՞վ պիտի խօսի մեզի հայրենիքէն. ո՞վ պիտի վառէ կարօտի խարոյկը — միայն ան, որ արտասուքը աչքերուն, վերջին անգամ համբուրած է արդար հողը մեր պապերուն: Ան, որ իր նայուածքն է կապեր Նեմրութի ու Արարատի յաւիտենական կատարներուն — Հայաստանի հողին զաւակը՝ անհատապէս ու հաւաքականօրէն կազմակերպուած ձեւով:

Կը կրկնենք, Կէմլէիկի, Պուրսայի, Բիւթանիոյ ու նման “բաղադրական հայրենիքներու” հայրենակցութեան հիման վրայ կազմակերպուելով՝ հայերը կը տըկարացնեն իրենց անփոխարինելի հայրենիքի կարօտի պահանջը ու ապագան:

Խօսեցուցէ՚ք Նեմրութը, Արածանին, Վանայ Ծովը, Շիրակը կամ Մշոյ Դաշտը, Արարատի սպիտակ ձիւնը կամ Սասնոյ ժայռերը խոժոռ. խօսեցուցէ՚ք Հայոց Աշխարհի ամեն մի թիզ օրհնուած “կարմիր հող”ը, եւ պիտի տեսնէք, որ հոգիները պիտի բուժուին գաղութի դալուկէն, եղբայրական ձեռքերը իրարու պիտի սեղմուին, ճակատները պիտի բարձրանան ու աչքերը փայլին: Հայուն միտքը պիտի գործէ, “աստուածատիպ իմացականութիւնը” իր դրոշմն ու կնիքը պիտի դնէ մեր ամեն մէկ ձեռնարկին ու քայլերուն վրայ: Հայը հոգեւին վերանորոգուած իր վտանգուած գոյութեան գիտակցութեամբ անհանգիստ ու վճռական ճամբայ պիտի որոնէ, ճամբայ պիտի գտնէ հայրենիքի ու փրկութեան ճամբան: Որովհետեւ մեր — գաղթահայերուս — գոյութեան իմաստը մեր պատմական հայրենիք վերադառնալու մէջ է:

Ու հետեւաբար այն միութիւնը կամ կազմակերպութիւնը, որ հայրենիք չի խոստանար, հայրենիքի համար չի գործեր կամ կը դադրի գործելէ, աւելորդ է եւ վնասակար:

Ներսես Աստվածատուրեան *

“Տարօնի Արծիւ”, Սոֆիա, 1938թ., թիվ 2, 5-6

* Ներսես Աստվածատուրեանը 30-ական թվականների Հայկական ցեղային-վերանորոգչական շարժման գործուն մասնակիցներից է, Ցեղակրոն եւ Տարոնական շարժումների սյուներից:
Հայկ Ասատրյանի հետ Սոֆիայում խմբագրել ու հրատարակել են “Ցեղ եւ Հայրենիք”, “Տարօնի Արծիւ” պարբերականները: 1944թ-ին ձերբակալվել է համայնավարների կողմից եւ տարվել Ուրալի բանտ, ուր եւ մահացել է:

“Լուսանցք” թիվ 135, Փետրվարի 5-11, 2010թ.