Հայտարարություն-կոչ
Հայությու՛ն.
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) ու “Լուսանցք” շաբաթաթերթը ամիսներ առաջ հայտարարեցին Հայաստանի մայրաքաղաք Երեւանում Արիական Մայր տաճար կառուցելու մասին: Այս քայլն արվեց՝ արդեն վաղուց գործող Գառնո Հեթանոսական տաճարի հետ Հայաստանը Համաարիական կենտրոն դարձնելու նպատակով: Հայտարարությանը հետեւեցին հետեւյալ քայլերը՝ 1. Երեւանում գտնվող բանկերից “Էյչ-Էս-Բի-Սի”-ում բացվեց հաշվեհամար Արիական Մայր Տաճարի կառուցելու համար, 2. Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս ձեւավորելու ուղղությամբ: 3. Բանակցություններ են ընթանում հայազգի եւ այլազգի (արիական ազգերի) պաշտոնատար եւ գործարար շրջանակների հետ` Երեւանում Համաարիական կենտրոն ստեղծելու առումով (Արիական Մայր Տաճար` Քրմական դասով, Արիական իմաստության եւ մարտարվեստների կենտրոն ու դպրոց եւ այլն):
Եվ այսպե՛ս հայեր.
Այս նախաձեռնությունն ընթացքի մեջ է եւ կարիք ունի բոլորիդ աջակցության եւ մասնակցության: Մասնակցի՛ր, ով հայորդի, եւ քո լուման բե՛ր այս սրբազան գործին, որի հաջողությունը վեր կհանի Հայոց Ինքնությունն ու Առաքելությունը, կվերականգնի Հայոց միասնական Հայրենիքը:
Ուրե՛մն հայեր.
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով:
Հիշեցե՛ք հայեր.
Հայաստանն այսօր կործանվում է համաշխարհայնացման ճիրաններում, մեր երկիրը ոտնատակ են անում տարբեր աղանդավորական, սեռամոլագարական, մասոնական եւ նմանատիպ այլ ուղղությունները, իսկ իշխանությունների եւ քրիստոնեական հայ եկեղեցու պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն ձեռնարկում այս ամենից Հայրենիքն ու Ազգին ազատելու համար: Ավելին՝ կամա թե ակամա նպաստում են դրանց գործին` համագործակցելով կամ հարաբերվելով այս ուժերի հետ, հանդուրժելով դրանց ներկայությունը Հայաստանում:
Հայ Արիական Հայաստանը կմերժի այս ամենը եւ Հայկականությունը, Հայադավանությունը, Հայրենանվիրվածությունը կդառնան ինչպես հայաստանահայության, այնպես էլ համայն հայության չափորոշիչները:
Մի՛ հապաղեք հայեր.
Հանգանակություն արե՛ք, աջակցե՛ք Երեւանում Արիական Մայր տաճարի կառուցմանը, որը միայն սկիզբն է Հայաստանում բոլոր տաճարների, հոգեւոր կենտրոնների վերականգնման գործում:
Հայ Արիական միաբանություն (ՀԱՄ)
Հայ ազգայնականների համախմբում (ՀԱՀ)
“Լուսանցք” շաբաթաթերթ
16 Սեպտեմբերի, 2012, ժ. 4:12 ե. |
Ի դեպ, մի երկու խոսք էլ ավելացնեմ: Հենց իմ նշած ցածրորակության պատճառով, մենք նույնիսկ Գառնիի (դեմ եմ «Գառնո» ձեւին) տաճարում՝ նույնիսկ կարեւորագույն տոներին չենք կարողանում հոծ բազմություն հավաքել: Բա էլ ի՞նչ տաճար Երեւանում: Սա նախ մեծ ծախս է, ու ավելին՝ ներկայիս քրիստոնեամոլ իշխանությունները եւ Էշմիածնի մաֆիոզները թույլ չեն տա Երեւանում հայ հավատքի տաճար կառուցել: Պետք է թնտրել այլ ելք:
Մեր նախնիները համայն բնությունն էին համարում տաճար: Արարչի եւ դիցերի հետ խոսելու համար պարտադիր չէ շենք կառուցել: Հավաքները եւ ծեսերը կատարել նույնիսկ բաց երկնքի տակ: Իսկ Երեւանում դրա համար կան հոյակապ տեղեր: Օրինակ՝ Անահիտ դիցամոր (այսպես կոչված «Մայր Հայաստան») արձանը՝ դա ի՞նչ պակաս սրբավայր է: Կամ թե վիշապաքար («Հայաստանի 50-ամյակի մոնումենտը») ի՞նչ պակաս սրբավայր է: Երկու տեղից էլ հոյակապ տեսարան է բացվում սուրբ Արարատ լեռան վրա: Ի՞նչն է մեզ՝ հայադավաններիս խանգառում այնտեղ հավաքվել ու արարողություններ կազմակերպել, կամ էլ հոգեւոր-իմաստասիրական զրույցներ ծավալել, հոգեւոր ընթերցումներ կազմակերպել: Սա ի՞նչ ծուռ մտածելակերպ է մեզանում՝ մի բան անելուց առաջ անպայման փողի մասին խոսել: Ո՞վ ասաց, որ ամեն լավ բան անելու համար պարտադիր փող է պետք: Եղածը արդեն օգտացործե՞լ ենք:
16 Սեպտեմբերի, 2012, ժ. 3:59 ե. |
Բնականաբար, գաղափարին կողմ եմ: Բայց նույնիսկ լավագույն գաղափարը կարելի է հարամել վատ իրականացումով:
Այս դեպքում, շատ կներեք, բայց ի՞նչ է նշանակում «Ստեղծվեց Հոգեւոր դաս, որն աշխատանքներ է ծավալում Հայաստանում եւ Սփյուռքում Քրմական դաս ձեւավորելու ուղղությամբ:» Նախ, գրված է անգրագետ «տրամաբանությամբ». հիմա ստեղծվե՞ց հոգեւոր դաս», թե՞ քրմական դասը նոր է «ձեւավորվելու»: Երկրորդը՝ հո հոեւոր-քրմական դասը ոտքի վրա չեն ստեղծում: Դրանք գոնե մի քիչ հոգեւոր կրթություն ունե՞ն, գոնե մի քանի նախադասություն գրական հայերենով կարո՞ղ են շարադրել: Ես տեսել եմ Արորդիների քրմերին՝ ծանր տպավորություն են թողնում: Նույնիսկ կիսագրագետ քրիստոնյա տերտերները ավելի շատ են ծանոթ աշխարհի հոգեւոր գրականությանը, քան մեր քրմերը: Բա սա ամոթ չէ՞: Իրար ծանոթ-բարեկամության սկզբունքով քրիստոնյաներն են «հոգեւոր դաս» ձեւավորում: Բա մեզ ամոթ չէ՞: Էլ ինչո՞վ ենք տարբերվում հիսուսապաշտներից…: Անհամեստ չհնչի, բայց համոզված եմ, որ այդ քրմերը ինձանից շատ հաստատ կարդացած չեն (Ռիգվեդայից մինչեւ Էդդաները, Դհամմապադայից մինչեւ Կոձիկիից՝ ամենինչ մանրամասն կարդացել եմ), մեր իսկական հավատքին հաստատ ինձանից շատ ծանոթ չեն: Ու ի՞նչ՝ ես նրանց պետք է համարեմ իմ հոգեւոր առաջնորդներ…: Նրանց պարզունակ ու կիսաարհեստական քարոզները պետք է լուրջ ընդունեմ: Գոնե պատկերացում ունեն, թե մեր հայոց հավատքը իրականում ի՞նչ խորության եւ հարստության է:
Հայ հավատքը՝ Արայ Արարչի կենդանարար շունչ ու լուսափառ ոգին է: Այն չի կարելի տարածել կամ քարոզել կիսագրագետ, անմիտ եւ անպատասխանատու ձեւերով: Սա ավելի մեծ վտանգ է հասցնում մեր հավատքին, քան ցանկացած տեսակի քրիստոնեություն:
Հույսով եմ, որ գրածներս ճիշտ կընկալվեն. ո’չ չարությամբ եմ գրում, ո’չ էլ եսամտությամբ: Մեր հավատքը ամենասրբազանն է, ինչը գոյություն ունի համայն աշխարհի հոգեւոր կյանքում: Այն պահպանելն ու տարաղելու համար, մենք պետք է ունենանք շատ խորը գիտելիքներ եւ հատուկ որակներ:
5 Հուլիսի, 2012, ժ. 12:57 ա. |
sms es ov aveli harmara pox uxarkel sms hamakarg mcreq
4 Սեպտեմբերի, 2010, ժ. 7:47 ա. |
Դուք ուզում եք, որ կրոնամոլ աղանդավորները ձեր հիստերիկ կոչերից մի օր էլ Գառնի Մայր Տաճարը հողին հավասարեցնեն: Քանի անգամ եմ լսել, որ մոլեռանդ աղանդավորը ատելությամբ հայտարարել է. գիտեմ մի օր ռումբ եմ նետելու այդ տաճարի վրա: Սա եք ուզում… Ուզում եք մեր հնությունները ձեր ագրեսիվ կոչերով վտանգի մատնել… Մոլեռանդների ագրեսիան եք արթնացնում?