Էջմիածնի պատասխանատուներին խորհուրդ

by

Հայտարարություն
Կրոնամոլության հերթական ծավալման դեմ

Օրերս առավել թեժացավ “Մոսկվա” կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը, անհատույց սեփականության իրավունքով, Հայ առաքելական եկեղեցու տնօրինությանը հանձնելու հարցը:

Այս որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը եւ պատճառը մեկն է՝ դա խնդրել է կաթողիկոսը:

Հետաքրքիր է՝ եթե կաթողիկոսը խնդրի, որ ՀՀ նախագահական շենքը հողատարածքով դառնա իր գլխավոր նստավայրը, նույն հապճեպությամբ կհամաձայնի՞ ՀՀ կառավարությունը…

Հայ Արիական Միաբանությունն իր վճռական բողոքն է հայտնում՝ հայկական պետության պատասխանատուների կողմից մայրաքաղաք Երեւանի նորակերտ շինություններից մեկի նկատմամբ եկեղեցական հերթական ջարդարարությանը նպաստելու համար: Մենք վստահ ենք, որ սա նմանօրինակ առաջին քայլն է եւ հաջողելու դեպքում այն շարունակական բնույթ է կրելու:

Հայ Արիական Միաբանությունը նաեւ իր աջակցությունն է հայտնում այն համարձակ ճարտարապետներին եւ հուշարձանագետներին, ովքեր չնայած աննկատ ճնշումներին, շարունակում են դիմակայել վերոնշյալ անհիմն որոշման իրականացմանը:

Մենք կարծում ենք, որ եկեղեցականների բացատրությունը, թե եկեղեցիների քանակը (այն էլ Երեւանի կենտրոնում) անհրաժեշտ է աղանդավորականների դեմ պայքարելու համար, սնանկ է եւ շենքեր կառուցելով չէ, որ պայքարում են աղանդավորականների դեմ: Հայաստանում այնքան եկեղեցիներ կան, որ աշխարհի աղանդավորականներին կարելի է տեղավորել ու կրոնական դարձի բերել, իսկ առաքելական եկեղեցին նոււյնիսկ Հայաստանում գործող աղանդավորականների դեմ չի կարողանում (կամ չի էլ ձգտում) պայքարել: Եվ պատճառը ոչ թե եկեղեցու շենքերի քանակի, այլ եկեղեցականների պայքարելու որակի մեջ է:

Մենք համարում ենք, որ սխալ է նաեւ այն տեսակետը, թե նշյալ տարածքում ժամանակին գործել է Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է խորհրդային տարիներին, որը փորձում են վերականգնել: Ըստ ճարտարապետների, այդ եկեղեցին իր գոյության ընթացքում անգամ ոչ մի պատմական եւ ազգային արժեք չի ներկայացրել, իսկ ներկայիս ամառային դահլիճի ավերումը իրապես ու առավել վնաս է ճարտարապետության տեսանկյունից:

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններին եւ մայրաքաղաքի ղեկավարությանը կոչ է անում հեռու մնալ եկեղեցական նորօրյա ջարդարարություններից եւ այսպիսով հեռու պահել նաեւ հայկական պետությունը նորանոր օտար-կրոնական վտանգներից…

Եթե խոսք է գնում հին հուշարձանների կամ պատմական շինությունների վերականգնման առումով, ապա Հայ Արիական Միաբանությունը հրապարակավ պահանջում է ՀՀ իշխանություններից՝ վերականգնել բոլոր արիական-հեթանոսական տաճարները, որոնք ավերակների են վերածել քրիստոնեության բռնի տարածման քարոզիչները, եւ հիմնականում այդ տաճարների տեղերում են եկեղեցիներ գոյացել, այդ թվում՝ Էջմիածնում: Այն վնասը, որը հասցրել է եկեղեցիներին խորհրդային իշխանությունը, հազարապատիկներ անգամ ավելի քիչ է այն վնասից, որը հասցրել է հայությանը (հայոց հավատին ու պատմությանը) Հայ առաքելական եկեղեցին: Այս առումով Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ քրեական գործ էր հարուցել Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչը այդպես էլ անարձագանք մնաց ՀՀ գլխավոր դատախազության կողմից…

Եթե ՀՀ կառավարությունը չի կարողանում մերժել կաթողիկոսի խնդրանքը, ապա մենք՝ տասնյակ հազարավոր հայորդիների արյան եւ հայոց հավատի ձայնով պահանջում ենք Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի հաշվին կատարել այդ վերականգնումները եւ եկեղեցիների փոխարեն “վերատեղադրել” արիական-հեթանոսական տաճարները:

Հայ Արիական Միաբանությունը Հայ Ազգայնականների Համախմբման հետ պատրաստվում (նախաձեռնել) է Երեւանում Արիական Գլխավոր Տաճար կառուցել, տեսնենք թե ՀՀ կառավարությունն այս խնդրին ինչպես կանդրադառնա իր ժամանակին:

Իսկ Էջմիածնի պատասխանատուներին խորհուրդ կտանք՝ իրենց նյութական միջոցները ուղղել ոչ միայն հոգեւոր գործերի կարգավորմանը, այլեւ՝ զուգահեռ մասնակից լինել նաեւ հայության սոցիալական ու այլ խնդիրների կարգավորմանը, քանզի հենց այդ կտրվածությունն է, որ նպաստել է աղանդավորականների ծավալմանը, ովքեր իրենց հոտին ավելի մոտ են կանգնած, քան՝ եկեղեցին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ
16.03.2010թ. — ք. Երեւան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: