Վասն զանազանության

by

“Մարդիկ առավել ատում են ոչ թե իրենց վատություն անողներին, այլ՝ ում իրենք են վատություն արել”:
Լ. Ն. Տոլստոյ

Ճապոնացի Սամուրայները կարողանում են դիմացինի վարպետության մասին կարծիք կազմել նրա կեցվածքի եւ քայլվածքի հանդիսավորությունից: Եվ իրենցից զորեղին հարգալից խոնարհվում եւ ողջունում են:
Մի անգամ Ճապոնիայից Մոսկվա մրցումների ժամանած կարատեի վարպետները այդպես ողջունել են մի հայի եւ չեն էլ ենթադրել, որ վերջինիս քայլվածքի հանդիսավորության պատճառը ոչ թե վարպետությունն է, այլ նոր գնված կոստյումը:
Ասում են, երբ եբրայեցու գրպանում 10 դոլար է լինում, նա իրեն այնպես խեղճ է պահում, որ գրպանում ոչինչ չկա: Իսկ հայը նույն պարագայում իր դրսեւորումով թողնում է 100 դոլար ունեցողի տպավորություն:
Մի ժամանակ Հայաստանում մարդիկ չէին հպարտանում նույնիսկ արած սխրանքներով:
Մեր օրերում քիչ չի լինում, երբ պարծանքի շարժառիթը խաբելն ու թալանելն է: Կամ կաշառքով, խարդավանքով ձեռք բերածը:
Քիչ չի լինում, երբ մարդիկ այնքան շատ են դիմածռվում, որ սեփական դեմքը հավետ մոռանում ու կորցնում են:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է կարծում, ինչ այլոց մեջ բացառում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է ժխտում, ինչ այլոց մեջ ենթադրում է:
Շատ է լինում, որ մարդ իր մեջ այն է սիրում, ինչ այլոց մեջ փնովում է:
Մարդ ատում է սարսափ ազդող ամենայն ինչ: Եվ քողարկում է ատելությունը հավատարմության ու հավետ սիրո առատ խոսքերով: Արթնացի՛ր, Հայ մարդ:
Վախի եւ ատելության հարաբերակցությունը ուղիղ համեմատական է:
Որքան շատ ատես՝ այնքան շատ կվախենաս:
Ինչպես անհնար է ծովը հագեցնել իր մեջ թափվող գետի ջրերով, այնպես էլ վախը` բուռն ատելությամբ:
Վախը գործածվելով ոչ թե սպառվում, այլ շատանում է, նաեւ մեծանում: Բոլոր մեղքերը ծնվում են վախից եւ վախ են ծնում:
Բայց չվախենալ չատելու համար, չի նշանակում անպայման սիրել:

Անդրանիկ Աթոյան

Հ. Գ. — Հեղինակը վարում է Դասական Յոգայի առողջարարական եւ ճանաչողական վարժանքներ: Ունի համապատասխան վկայագիր: Նաեւ զբաղվում է Ու-շու արեւելյան մարտարվեստով:
Հետաքրքրվողները կարող են դիմել 095.78-91-13 հեռախոսահամարով:

“Լուսանցք” թիվ 143, ապրիլի 2-8, 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: