Վասն գիտության կամ` մի դաշնակցականի կիկոսաբանության մասին

by

(Պատասխան ոմն դաշնակցականի` Հայկազուն Ալվրցյանի “Վասն տգիտության” հոդվածին)

“Գիտությունը եւ տգիտությունը սահմաններ չունեն”,- լավ է ասում հեղինակը: Ասում է ու երկրորդ առումով փայլունս մարմնավորում իր հոդվածի արդեն իսկ վերնագրում՝ տգիտության գովքն անելու կանխադիրքորոշումն արտահայտելով:

Ճիշտն ասած, հարկ չէի համարի ոչ միայն անդրադառնալու իմ՝ “Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը” հոդվածին ի քննադատություն գրվածին (որի բովանդակությունը ինձ կանխավ պարզ էր…), եթե միայն դա լույս տեսած չլիներ ՀՅԴ պաշտոնաթերթում: (Կուսակցությունը իր գլխավոր խոսքամամուլում զետեղելով իր ջատագովությամբ տարվածի հոդվածը՝ դրանով ասել կուզի, որ մնում է հին ինքնասիրահարվածը, իր ու հայոց պատմությունից դասեր չքաղողը, ում այդ երեսառածությունից երկիրը օրերից մի օր կարող է դարձյալ վնասներ կրել):

Մանրություն, ներկա դեպքում` մանր գաղափար սիրող մեր հեղինակին հասու լինելու համար մեր հոդվածում արծարծված որոշ գաղափարներ փորձենք մանրամասնել:

— Հեղինակի “խելքը” կերել է հեթանոսության մի՝ որպես կռապաշտություն տգետ պատկերացումը: Եվ դրանով պայմանավորված՝ նա գրգռվում է (չէ՞ որ այդպիսինին ամեն մի չիմացած բան վանում է), որ ես հեթանոսությունը հասկանում եմ որպես ցեղահավատքություն: Բացատրեմ ինչպես դպրոցականին:
Հեթանոս բառը հունական ծագում ունի, առաջացել է այդ լեզվի էթնոս (հայերեն՝ ցեղ, ազգ) բառից եւ նշանակում է որոշակի ցեղային (ազգային) ծագում ունեցող, ըստ այդ ծագումի, ծագումնաբանական այդ որակի ապրող: Հեթանոսության այդ բուն իմաստին հակառակ է կրոնը (ու ամեն մի կեղծ, անբնական գաղափարախոսություն), որը կրողները որոշակի ցեղային (ազգային) ծագում չունեն, խառնածին են եւ որը, հետեւաբար, պայմանավորված է այդպիսինների` տարբեր ծագումնային (գենային) հատկությունների (ոչ թե որակների) խառնուրդով: Հեթանոսության եւ կրոնի միջեւ ի վերուստ եղած այդպիսի հակադրությունը շեշտել են նաեւ կրոնի հիմնադիրները: Հիսուսը, օրինակ, ոչ մեկ անգամ է ասել, որ իր կրոնը անդեմ, որոշակի ծագում ու կենսաձեւ չունեցող զանգվածների (խեւերի, աղքատների, թափառաշրջիկների, հանցագործների, այս աշխարհում կյանքը չստացվածների) համար է: Պողոսն էլ, հետեւելով իր ուսուցչին, ասում է, որ “Աշխարհքիս անտոհմներին (ծագում չունեցողներին,-Ս.Մ.), անարգվածներին…եւ ոչինչներին” Հիսուսը “ընտրեց, որ մի բան լինողներին (ազնվականներին, մաքուր ծագում ունեցողներին,-Ս.Մ.) ոչնչացնէ” (ահա թե որտեղից է ծնունդ առնում դաշնակցության հեղափոխականությունը): Հետեւաբար, հայը եթե հայ է, որոշակի ազգային ու դրանից հետեւող ցեղային պատկանելիություն ունի, ասել է թե՝ հեթանոս է:

— Քրիստոնյա դաշնակցականին խիստ գրգռում է նաեւ մեկ այլ ազգային խորհուրդ՝ քուրմ-ը: Քուրմը ազգի հավատքը, ազգի ինքնության առհավատչյա՝ ամենայնի ու ինքն իր հետ նախադրոշմ հոգեւոր հարաբերությունների համակարգությունը պահող-պահպանող, դա սերունդների մեջ հաստատող անձն է: Քուրմ բառացի նշանակում է հուրը (հուր-քուրա անցումով), ազգի կենսաձեւի հիմք կենսաէներգետիկան՝ արարող ուժականությունը, զորությունը, եռանդը (առանց որի ազգը դադարում է ազգ լինելուց եւ վերածվում է խառնամբոխի, դեմոսի) պահող-պահպանող: Եթե մեր կուսակցական- մտավորական, առանց ազգային-հավատքային հիմքի ինչ-որ գաղափարներ կրող Հ.Ա.-ն ներքուստ սադիստական հրճվանքով է հիշում 301թ. օտարածին (ջհուդ-պահլավիկ) Գրիգորիսի կողմից հայ քրմության ջարդը ու չի ուրախանում դարեր անց Գարեգին Նժդեհի ու Սլակ Կակոսյանի կողմից հայոց քրմության վերականգնմամբ, ապա հաստատ նրա առնվազն հոգեւոր աշխարհում ինչ-որ բան այն չէ: Մեր “դարձի” եկածին խորհուրդ կտայի, ասենք, խոտից օրինակ վերցնել. դրա սերմից նույն խոտն է աճում, դրա սերմից՝ դարձյալ նույնը եւ այդպես անվերջ, եթե խաչասերում տեղի չի ունենում. խոտը երբեք “դարձի” չի գալիս, այլ բան չի դառնում: Եվ եթե իրեն հայ է զգում-ճանաչում՝ թող հիշի ոչ թե պողոս-պետրոսների, ովքեր իրենց ուսուցչին են անգամ նեղն ընկնելիս ուրացել, այլ` հայ մեծերի ասածները: Իսկ եթե համարում է, որ իր պորտը Գրիգորիսն է կտրել, ապա դա իր խնդիրն է: Զարմանալի է, մի՞ թե հայ քրիստոնյաները օտար մեռելների պահապաններն են…

— Համարում է, որ իմ եզրակացությունների համար Լեոյի “գիտականության նշույլից զուրկ” (ով ում՝ ի՞նչ է ասում) գիրքն է միայն հիմք դարձել, որով եւ պայմանավորվել է իմ… Սա, կարծում է, թե “խնձորը” ուտելուց հետո հա պետք է դրա մասին հիշել. չի պատկերացնում, որ ինչ-որ մեկը կարող է դաշնակցության կամ նրա հետ կապված բազմաթիվ բաներ կարդա (Չարենցից, Օտյանից, Մահարուց, Հենրիկ Գաբրիելյանից՝ հայոց պատմության առաջին իմաստատսերներից մեկից, Շահան Նաթալիից, հենց իրենց՝ դաշնակցականներից…), այդ կուսակցության մերօրյա գործունեությունն էլ իր աչքերով տեսնի ու դրանից հետո այդ ամենը վերապրելով՝ իրենում ստեղծի այդ երեւույթի մասին ինքնուրույն պատկեր: Իսկ ինչ մնում է հատկապես (ոչ միայն) Լեոյի գրքից մեջբերումներ անելուն, ապա դա պայմանավորված է նրա՝ դաշնակցության ծնունդին, կուսակցության կյանքի մի զգալի հատվածին ականատես լինելու, ինչպես նաեւ կուսակցությանը ներքուստ ճանաչելու հանգամանքով:

— Հ.Ա.-ն զարմանում է, ավելի ստույգ՝ կատաղում է, որ դաշնակցությունը դիտվում է որպես “Հայաստանյայց եկեղեցու գաղափարա-քաղաքական արդյունք”, թեեւ ինքը լինելով Հայաստանյայց եկեղեցու հոտի անդամ եւ դաշնակցական միաժամանակ՝ պետք է որ այդ ճշմարտությունից լավ զգար: Ասվածը ավելի մանրամասնեմ: Դաշնակցության գաղափարախոսության հիմնադրույթները՝ դասակարգ եւ դասակարգային պայքարը, համայնավարությունը, հանուն գաղափարի՝ անձը ուրանալը (պատմության մեջ անհատին դեր չտալը), ազգայինը (հեթանոսականը) անտեսելը եւ գաղափարին կամ կրոնին ապավինելը եւ այլն, ինչպես նաեւ կուսակցության կազմակերպման ձեւը (գաղտնիությունը, ներքեւի օղակը վերեւի օղակին հլու հնազանդ ենթարկվելը…) գալիս են Հին ու Նոր կտակարաններից՝ Հայաստանյայց եկեղեցու սուրբ գրքերից: Խորհուրդ կտայի Հայաստանյայց եկեղեցու դավանաբանությունից ու դաշնակցությունից ինչ-ինչ գիտելիքներ ձեռք բերածին փորձել դրանք համադրել. ասենք՝ դաշնակցության հեղափոխության մասին գաղափարը մտքում պահել եւ փորձել դրա նմանակը գտնել հին կամ նոր կտակարաններում: Եվ` հաստա՛տ կգտնի, որն է` “այս աշխարհի քանդումը” կամ դրա նմանը: Մտավորականը, եթե այդպիսին է, աչքաբաց պետք է լինի:

— Մեր օտարամոլը չի հասկանում, որ ազգային գաղափարախոսությունը (դրանից ելնող գաղափարական ծրագիրը) եւ սոցիալիստական-համայնավարական գաղափարախոսությունը հակադիր են, որ ամեն մի սոցիալիզմի հաստատում ամեն մի ազգի մահ է նշանակում: Գրում է, որ ազգային կյանքին վերաբերող բոլոր խնդիրները “ընկերվարության (սոցիալիզմի) հայեցակարգում ամրագրված են, որը եւ որդեգրել էր դաշնակցությունն իր ծրագրում”. այ թե Մարքսը (Էնգելսը, Կաուտսկին…) հային, գերմանացուն, ռուսին… սիրող է եղել: Եվ եթե նրա ասածներով ծրագիր կազմած դաշնակցությամբ առաջնորդվեինք, ապա հիմա երեւի դրախտ ստեղծած կլինեինք…

— Մեր հակահեթանոսը լուսավորությունը, կրթությունը, դաստիարակությունը հենց սոցիալիստական իմաստով էլ հասկանում է՝ կեցցե սոցիալիզմը, կեցցե ազգերի եղբայրությունը, կեցցե այդ եղբայրությունը երաշխավորող դաշնակցությունը… Իսկ թե ինչպես առանց ազգային հենքի եւ ինչ-որ օտարազգիների ասածներով միայն կողմնորոշվող կրթություն-դաստիարակությունը կարելի է այդպիսին համարել, դա գիտի միայն մեր խորագիտակ Հ.Ա.-ն:

— Հ.Ա.-ն դաշնակցությունը կուռքի վերածելով` գրում է. “Եվ արդյո՞ք հայ իրականության մեջ կա՞ մեկ այլ կուսակցություն, որը Հայ Դատի լուծման համար արել է ավելի, քան Դաշնակցությունը”: Միջնադարյան կրոնական աշխարընկալման համաձայն՝ “հավատում եմ, որովհետեւ աբսուրդ (անհեթեթ, անիմաստ,-Ս.Մ.) է”. սրա համար էլ է բանը այդպես: Հարցնեմ` Հայ Դատի լուծման համար արած այդ “ավելի”-ն՝ դաշնակցության առաջնորդության պայմաններում տեղի ունեցած ցեղասպանությունը ու Հայաստանի մեծագույն մասի կորու՞ստն է: Մի փոքր անց էլ է մեր կռապաշտը նման աբսուրդի կամ հայ սրամիտ լեզվով՝ կիկոսակաբանության տրվում: Հայաստանյայց եկեղեցու աչքին թվում է, որ իր՝ Պողոսի, Պետրոսի, Հովհաննեսի ու մյուս մահկանացուների կազմած սուրբ գիրքը ոչ թե գիրք (Բիբլիա) է, ինչպես շատ եկեղեցիների պարագայում է, այլ ոչ ավել, ոչ պակաս՝ Աստվածաշունչ: Ահա եւ իմ՝ իրական աշխարհից դուրս եւ անկախ ապրող քննադատը, իրեն հարազատացնելով եկեղեցական այդ կիկոսականությունը, բացարձակ ճշմարտության աղբյուր դիտելով “աստվածաշունչ-մատյանը”, դրանից մեջբերումներ անելով` գլխիս լոլո է կարդում, թե սա այսպես է, նա՝ այնպես: Դե, մարդը օտար բաներ շատ է սիրում, ինչ կարող ես ասել:

— Երբ հակառակորդդ, քննադատդ, թշնամիդ անխելք է, քո օգտին է: Ներկա դեպքում՝ քննադատս, ով, կարծում եմ, այնքան հիմար չէ, որ ինձ իրեն “դասակարգային թշնամի” համարի: Գրել եմ, որ դաշնակցության անվան մեջ ու ծրագրում հայ անունը կա, բայց ամանումը` անվան բուն կրողը՝ չկա: Կարծելով թե իմ այդ ասածը ջարդուփշուր է անում, մեջբերում է Մ. Վարանդյանի միտքը. “(Դաշնակցության,-Ս.Մ.) Գործնական ծրագիրը արդյունք է հայ կեանքի իրական պայմանների, այն ծայրայեղ ճնշման եւ անորակելի բռնակալութեան, որ վաղուց իր վեր թագաւորում է Օսմանեան Հայաստանում: Թէօրեական մասը ծնունդ է ոչ անմիջապես հայ ժողովրդի կացութեան, այլ համաշխարհային կեանքի ու մտքի էւօլիւցիայի” (ընդգծումը իմն է): Վարանդյանը ասել կուզի, որ Հայ-Հայաստանից դուրս ու անկախ` համաշխարհային “գիգանտ” մտքերի (մեր լեզվով՝ մասոնների) կողմից արդեն տեսությունը կազմվել է. հայ իրականությունը պարզապես մի նոր փորձադաշտ է, որտեղ անքննադատելի այդ տեսությունը պետք է փորձարկել, որի ընթացքում (մեր կողմից արդեն ավելացնենք) կարող է եւ փորձարկվողից շատ արյուն հոսել: Այնպես որ, ինձ եթե հայտնի լիներ Վարանդյանի միտքը, ապա այն իմ ասածը որպես հիմնավորող հիանալի փաստարկ կօգտագործեի:

— Իմ՝ ցեղահավատքն ունեցողիս կողմից դաշնակցության քննադատության “թույլ” տեղն իհարկե չէր կարող չնկատել Հ.Ա.-ն՝ երկար ժամանակ դաշնակցության անդամ եղած Նժդեհին՝ ցեղակրոնության հիմնադրին ցեղահավատավորներիս ուսուցիչ համարելը: Ի դաս ինձ բերում է Նժդեհի՝ դաշնակցությունը ըստ ամենայնի դրականորեն գնահատող մտքերը: Բայց եթե իմ քննադատը Նժդեհի ասածները համեմատի դաշնակցության բուն գաղափարների հետ, ապա կնկատի, որ դրանք միմյանց բնավ կապված չեն, ավելի ստույգ՝ միմյանց հակադիր են: Նժդեհի “դաշնակցությունը” իր՝ միայն իր՝ Նժդեհի “դաշնակցությունն” է, այն դաշնակցությունը, որպիսին
Նժդեհը ցանկանում էր տեսնել: Որպիսին այն չդարձավ իր` օտար գաղափարախոսության դավանելու պատճառով: Եվ որի համար Նժդեհը դաշնակցությունից հեռացավ: Լավ կլիներ, ազնվությունն է պահանջում, որ Հ.Ա.-ն հիշեր նաեւ դաշնակցության՝ Նժդեհի դեմ կազմակերպած թավրիզյան անամոթ դատավարությունը,- այն Նժդեհի, ում ղեկավարած Սյունյաց իշխանությունը դաշնակցական կառավարությանը հնարավորություն տվեց խորհրդայնացված Հայաստանից անցնել Պարսկաստան՝ այդպես փրկելով իրենց կյանքը:

— Դրական ավարտով վերջացնենք իմ այս՝ քննադատության քննադատությունը: Մի ուսանելի բան Հ.Ա.-ի գրածում, այնուամենայնից, կար: Ես մասոնականության ծագումը, ելնելով դրա մասին հանրագիտարաններում ասածներից, կապել եմ 18-րդ դարի հետ՝ ինքս իմ մեջ, իհարկե, լավ իմանալով, որ դա շատ ավելի հին պատմություն ունի: Հարցին տեղյակ իմ քննադատը իրավացիորեն մասոնականության ծագումը “առնվազն 3000 տարով” հետ է տանում: Ճիշտ է անում: Բայցեւ սխալվում է, որ մասոնականությունը եւ քրիստոնեությունը միմյանց հակադրում է. իրականում քրիստոնեությունը մասոնականության մի արտահայտությունն է ընդամենը՝ “հրեից ազգի ընտրյալությունը” ընդունող:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Հ.Գ.-1 — խմբ. կողմից. — Սերգեյ Մանուկյանը այս նյութը խմբագրություն էր ուղարկել` կից գրությամբ, որը ներկայացնում ենք առանց խմբագրումների. “Լուսանցք” շաբաթաթերթի հարգելի խմբագիր: Տարեսկզբին Ձեր թերթում “Առանց գրաքննության, բայց` բանավեճի իրավունքով” խորագրի ներքո տպագրել էիք իմ “Դաշնակցությունը, մասոնականությունը եւ երիտթուրքականությունը” հոդվածը”: Կարծում էի, որ եթե բանավեճ էլ լիներ, ապա հենց Ձեր թերթի էջերում պիտի այն ծավալվեր: Բայց միայն մեկ շաբաթ առաջ, պատահաբար ձեռքս ընկավ ՀՅԴ պաշտոնաթերթ “Դրօշակ”-ը եւ տեսա, որ իմ հոդվածի պատասխանը այստեղ է տպագրվել (փետրվար, թիվ 2 (1617)): Հենց այդպես` դաշնակցավարի, գրել-պահել էին: Ինչեւէ: Խնդրում եմ “Դրօշակ”-ում ոմն դաշնակցականի գրածին իմ պատասխանը տպագրել “Լուսանցք”-ում: Ես այդ դաշնակցականի պես չեմ մանրանա (վստահեցնում եմ` կոպտելու համար հայերենի հոմանիշներին ավելի լավ եմ տիրապետում), բանավեճը անձնապես չեմ տանի, այլ` կրկին գաղափարական”:

Հ.Գ. — 2 — խմբ. կողմից — “Դրօշակ”-ում զետեղված հիշյալ հրապարակումը կարդացինք: Անկեղծ ասած` այդ դաշնակցական Հայկազուն Ալվրցյանին չճանաչեցինք: Խմբագրություն հաճախ այցելող ՀՅԴ մի քանի անդամներից կամ նրանցից, ովքեր ՀՅԴ-ի հետ առնչություններ ունեն, փորձեցինք հետաքրքրվել. չճանաչեցին, մեկը մի կերպ տեղը բերեց, այն էլ արժանահիշատակ ոչինչ չասաց: Ինչեւէ, հարազատ կուսակցությունում ոչնչով աչքի չընկնող Հ. Ալվրցյանին խորհուրդ կտանք որեւէ թեմայով բանավիճելիս հայ հեթանոս Աստվածներին չհիշատակել:
Ով ով, գոնե ազգայինից անընդհատ խոսող ՀՅԴ-ականը պիտի լավ հասկանա, որ ոչ մի ազգ սեփական Աստվածներին չի անարգում: Հուսանք, որ դա նաեւ այս պարագայում կլինի, եթե իհարկե… այդ Ալվրցյանի յան-ը ստույգ ծագումնաբանությունն է մատնանշում:

“Լուսանցք” թիվ 146, ապրիլի 23-29, 2010թ.

2 Responses to “Վասն գիտության կամ` մի դաշնակցականի կիկոսաբանության մասին”

  1. Մարինե Վահրադյան Says:

    հարգարժան Սերգեյ կարող եք ուղակի
    նշեք իմ ո՞ր միտքն է մեջբերել Ալվրցյանը, ես իր հոդվածը չեմ կարդացել: Այս տողերից անկեղծ բան չհասկացա, ” ….մեջբերում է Մ. Վարանդյանի միտքը. “(Դաշնակցության,-Ս.Մ.) Գործնական ծրագիրը արդյունք է հայ կեանքի իրական պայմանների, այն ծայրայեղ ճնշման եւ անորակելի բռնակալութեան, որ վաղուց իր վեր թագաւորում է Օսմանեան Հայաստանում: Թէօրեական մասը ծնունդ է ոչ անմիջապես հայ ժողովրդի կացութեան, այլ համաշխարհային կեանքի ու մտքի էւօլիւցիայի” (ընդգծումը իմն է): Վարանդյանը ասել կուզի, որ Հայ-Հայաստանից դուրս ու անկախ` համաշխարհային “գիգանտ” մտքերի (մեր լեզվով՝ մասոնների) կողմից արդեն տեսությունը կազմվել է. հայ իրականությունը պարզապես մի նոր փորձադաշտ է, որտեղ անքննադատելի այդ տեսությունը պետք է փորձարկել, որի ընթացքում (մեր կողմից արդեն ավելացնենք) կարող է եւ փորձարկվողից շատ արյուն հոսել: ” ԵՍ ՍԵՆՑ ԲԱՆԵՐ ԵՄ ԱՍԵ՞Լ, գոնե ես իմ ասածներից բան հասկանում եմ, բայց այս գրածից բան չհասկացա, խնդրում եմ նշեք սկզբնաղբյուրը, որտեղ իբրև մեջբերված է իմ միտքը: Ալվրցյանին , ինչպես և այլ տեղեկատվական աղբյուրներին , ես միայն հարցազրույց եմ տվել մեր հողային պահանջատիրության իրավունքների շուրջ, որը փորձել էին աղավաղել, որն էլ ինքը սիրով տպել է իրենց կայքում:

  2. sevacher Says:

    VAHAGNAKANCH. -amen angam mect hetaqrqutiamb em enterctum QO ejern u nerqust urakhanum, vor Qo bajanordnerict mekn em… u heru heravor ays yerkrum karogh em zgal haykakan shunchn, vor tetev doghi pes galis u marnovs anctnum e, nerkhujum sirts…

    ..iroq, vor meznict yuranqchiurn partavor e ir endhanur zargactman hamar gone jamanak ar jamank achqi anctkactni ays azganver ejn, yete ayn ch’i karogh anel amen nor ejn tpagrvelis.

    Enterctum em ayn yev ORHNUM!!!

    Shnorhakal em ejn Steghctoghin, (ch’e gitem, te um naxazernutiamb e ayn steghctvel) yev anshusht, petq e HPART linenq, vor mer- hayutian mech der kan mardik, iskakan HAYER, vor irenct HAYECTI u AZGACTAV mtactelakerpov yev hogebanutiamb, iskapes tarapum en mer joghovrdin HAY pahelu, nerka yev galiq serundnerin pokhanctelu arjeqner, vor tactqvel en khorhrdayin hreshi koghmict…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: