Ահաբեկչությամբ` դեպի նեոօսմանիզմ եւ պանթուրքիզմ

by


Աշխարհով մեկ սփռված Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչները հավաքվելու են Ստամբուլում:
Օսմանների ընտանիքի մոտ 76 անդամներ, ովքեր 1920-ական թթ. վտարվել էին հեղափոխական Թուրքիայից ու ներկայումս ապրում եւ գործում են աշխարհի տարբեր անկյուններում, հրավեր են ստացել այս տարվա հոկտեմբերի 25-ին մասնակցելու Ստամբուլում անցկացվելիք հավաքին: Այն կազմակերպվել է “Ստամբուլ-2010 Եվրոպական մշակութային ներդրում” գործակալության ջանքերով, որը միջոցառմանը հրավիրել է նաեւ այլ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանից, Հունաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից նախկին դինաստիաների ներկայացուցիչների: Հավաքի շրջանակներում հոկտեմբերի 30-ին նախատեսված է անցկացնել արարողակարգային երեկույթ Օսմանյան դինաստիայի ներկայացուցիչների պատվին:
Կազմակերպիչ Էրկան Մուրատը նշել է, թե այս նախագիծը համընկնում է հոկտեմբերի 29-ին նշվելիք Թուրքական պետության հռչակման օրվա հետ եւ այդ առումով խորհրդանշական է: “Մենք ցանկանում ենք նույն հարկի տակ հավաքել հինն ու նորը, առանց որեւէ ծածուկ մտադրությունների: Նրանց, ովքեր շահարկում են այս նախագիծը, ուղղակի կասեմ, որ մենք չունենք որեւէ մտադրություն վերածնելու Օսմանյան դինաստիան: Ուղղակի ուզում ենք, որ նրանց ճանաչեն”, — ասել է կազմակերպիչը:

* * *
Վերջերս Թուրքիայի ներկայությունը միջազգային լրահոսում ու մասնավորապես արեւմտյան ու ռուսաստանյան մամուլի քննարկումներում բավականին շոշափելի է դարձել: Այդ ամենին նպաստում են նաեւ թուրքական իշխանությունները:
Հատկապես համաթուրքական համաժողովները եւ դրանցում արծարծվող համաթուրանական հարցերը լրջորեն մտահոգում են լրատվամիջոցներին (հիմա ավելի լավ են սկսել հասկանալ հայերի ահազանգերը` համաթրքության առումով): Այս հարցերին առավել սրություն հաղորդեց “Ազատության նավատորմ”-ի՝ թուրք-իսրայելական միջադեպը:
Թվում է՝ ինչպես համաթուրանական, այնպես էլ այս վերջին թեմայի շուրջ արդեն հնարավոր ամեն ինչ ասվել է: Բայց դա այդպես չէ, համաթուրանական խնդիրը այսօր դրվում է նորովի եւ “բարեկրթված” ձեւերով:
Այսպես վարվեցին նաեւ Միջերկրական ծովում, պաղեստինցիներին օգնություն տանելու ժամանակ՝ 1080 ուղեւորի համար նախատեսված զբոսանավով: Եվ ովքե՞ր էին գնում այդ նավով: 700 իրավապաշտպաններ՝ հանած նրանց շարքերում քողարկված լավ պատրաստված 100 գրոհայիններ. այսպիսին է հետաքննության արդյունքը:
Ըստ որոշ թուրքական եւ հրեական աղբյուրների, “600 օգտակար ապուշներ (հիմար քյաֆիրներ, որոնք պիտանի են միայն այրելու համար, կամ՝ մահմեդականներ, որոնք, ինշալլահ, կդառնան շահիդներ) եւ 100 գերազանց պատրաստված գրոհայիններ, ովքեր կյանքին հրաժեշտ տալու մտադրություն չունեին: Նրանց հագին կար զրահաբաճկոն, ունեին գիշերային տեսանելիության ակնոցներ, կապի միջոցներ՝ ամեն ինչ, ինչը պետք է կենդանի մնալու համար: Սովորական գրոհայինն իր հետ վերցնում է ինքնաձիգ, զրահաբաճկոն չի վերցնում: Սրանք տարօրինակ գրոհայիններ էին. զրահաբաճկոնը վերցրել են, իսկ ինքնաձիգ՝ ոչ”:
Այս դեպքում խնդիրը պարզ է` “իսրայելցի զինվորը իջնում է տախտակամած, գիշեր է, դանակներով ու ամրաններով զինված 100 հոգի հարձակվում են նրա վրա, իսկ շրջակայքում 700-ն են: Նպատակը՝ որպեսզի իսրայելցի զինվորները կրակ բացեին բոլոր 700-ի ուղղությամբ: Կարեւորը ոչ թե սպանելն էր, այլ կոտորած սադրելը”:
Ըստ մի շարք վերլուծաբանների, կազմակերպիչները սխալվել էին միայն մեկ հարցում. նրանք որոշել էին, որ նավին կապված ուղղաթիռն ու կողքից դանակահարված զինվորը անկանոն կրակ կբացեն, “բայց ստացվեց այնպես, որ տախտակամած իջած 4-րդ մարդը՝ սերժանտ Ս.-ն իջավ ու նկատեց, որ իր բոլոր 3 հրամանատարները, ովքեր առաջինն էին իջել, վիրավոր են կամ պատանդ են վերցվել: Այդ պահին նա ոչ թե սկսեց անկանոն կրակել, ոչ թե գոռաց՝ “բոլորին մորթեք”, այլ՝ հրամանատարությունն իր վրա վերցրեց”:
Ըստ այդ վերլուծաբանների, վերը ներկայացվածին հակափաստարկ բերելն, ըստ էության, անհնար է: Ուստի՝ կարելի է ապացուցված համարել, որ “Ազատության նավատորմը”, որը Գազա էր գործուղվել թուրք իշխանությունների հրահանգով ու հետագա PR-ի ու քարոզչության համար ստացավ թուրքական պետության աջակցությունը՝ սկսած նախագահից մինչեւ վերջին պաշտոնյան, համալրված է եղել պրոֆեսիոնալ գրոհայիններով, որոնց խնդիրն է եղել սադրել զանգվածային սպանդ:
Սրա կազմակերպիչը թուրքական Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հիմնադրամն էր: Այս կառույցը, որը, որոշ տվյալներով, հիմնադրվել է թուրքական պետության նախաձեռնությամբ
ու օժանդակությամբ` 90-ականների սկզբին, իր գոյության ընթացքում գրոհայիններ ու ահաբեկիչներ է մատակարարել Բոսնիա, Չեչնիա, Պաղեստին ու Աֆրիկա եւ այլ թեժ կետեր: Հետեւաբար կարելի է չկասկածել, որ հենց այդ կառույցն էլ անհրաժեշտ պրոֆեսիոնալների հավաքագրում է իրականացրել “խաղաղասիրական ակցիայի” համար: Համենայնդեպս, իսրայելական ԱԳՆ-ի ձերբակալվածների թվում եղել են վարձկան-ահաբեկիչներ ոչ միայն Թուրքիայից, այլեւ՝ Լիբանանից, Սիրիայից, Սուդանից եւ մահմեդական այլ երկրներից:
Սա վկայում է, որ Թուրքիան իր քաղաքական շահերը սպասարկելու համար պետական մակարդակով ահաբեկչական գործունեություն է վարում:
Կասկածից վեր է, որ միջադեպը, անկախ արդյունքներից, Թուրքիան փայլուն գործածեց իսլամական (նաեւ՝ արաբական) աշխարհի առաջնայնությունը ստանձնելու հարցում լուրջ առաջընթաց ապահովելու համար: Հրապարակային դաշտում՝ զանգվածային գիտակցության համար, ընկալելի թուրքական ծայրաստիճան վրդովմունքն ու գրեթե նույն պատճառով արեւմտյան երկրների ու բյուրոկրատացված միջազգային կառույցների պասիվ կեցվածքը նպաստեցին, որ Անկարան այս միջադեպից անհրաժեշտ բոլոր “դիվիդենտները” ստանա:
Ձեռքբերումներն ամրապնդելու ու ավելացնելու նպատակով պաշտոնական Անկարան գործի դրեց նաեւ հաջորդ առիթը՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված վիճակը… եւ այստեղ էլ “ընդդիմացավ” Արեւմուտքին…

Արտակ Հայոցյան
Կարեն Բալյան

“Լուսանցք” թիվ 154, հունիսի 18-24 2010թ.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: