ԱԼԱԼՈՒ – Արարիչ

by

Արարիչը մարդու արարման արդյունքը ստուգելու նպատակով երկիր է ուղարկում «Ա-նախահորը»` Էնկիի եւ Էնլիլի ուղեկցությամբ: Այցելությունից հետո համակարգի մեջ` աստիճանակարգի ամենացածր հարթակի վրա, հայտնվեց նորաստեղծ մարդու այն հատվածը, որ աստվածների կողմից ստացել էր միայն ճակատագիր:

Անունակները իրենց տեղը զիջեցին «ընտրյալ մարդուն» եւ բարձրացան մեկ աստիճան վերեւ: Աստվածների խորհրդով երկրի վրա կառավարիչ նշանակելու նպատակով «Ա-նախահայրը» իր երկու որդիների միջեւ վիճակահանություն է անցկացնում: Վիճակահանությունից հետո Էնլիլը դառնում է երկրագնդի միանձնյա կառավարիչ:

«Ա-նախահայրը» գահընկեց արեց նախկինում ավագանու կողմից ընտրված ԱԼԱԼՈԻ (Ալալու նշանակում է «արարու», այսինքն` ստեղծող, կատարող, իրականացնող) աստծուն եւ երկրի կառավարիչ նշանակեց Էնկիին: ԱԼԱԼՈՒՆ նշանակվեց Էրիդու քաղաքի կառավարիչ: Էնլիլը եւ Էնկին դարձան երկրագնդի վրա առաջին երկու հզոր կլանների հիմնադիրները, իսկ նրանց քույր Նիհուրսագ աստվածուհին դարձավ բոլոր ժամանակների ամենահզոր աստվածուհին, նա աստվածների խորհրդում զբաղեցնում էր հինգերորդ կարգը, ուներ անսահմանափակ իշխանություն: ՆԻՀՈՒՐՍԱԳ անվան բացատրությունն ու ստուգաբանությունը այսպիսին` է-մայրական, +-պտտեցնող. կստանանք հետևյալ իմաստը` «մայրական հուրը պտտեցնողը»:
Իշխանությունը վերաբաժանելուց հետո տեղի է ունենում առաջին դիցաբանական հակամարտությունը երկնքում:

 ԱՆՈւԱստված
Արարչի ներկայացուցիչ Ա/Ան/ Անու-նախահայր աստվածը գահընկեց արեց Էրիդու քաղաքի կառավարիչ Ալալու աստծուն: Գահընկեց արված Ալալու աստվածը փորձեց իր Կումարբի թոռան միջոցով պայքարը շարունակել: ԿՈՒՄԱՐԲԻն գահընկեց արեց Ա, ԱՆ կամ Անու աստծուն, իր ձեռքը վերցրեց գլխավոր աստվածների (ԴԻՆԳԻՐ) միջոցով երկիրը կառավարելու իշխանությունը եւ իրավունքը: 

Էնկի – Հենվելով Ջ. Սմիթի, Լ. Քինգի, Պ. Հերունու, Ա. Վարպետյանի, Ա. Մովսեսյանի ուսումնասիրությունների, ինչպես նաեւ շումերական ավանդա-պատումների վրա՝ «Էզոթերիկոս» գլխում ներկայացրինք Մեկ Էության եւ դիցաբանության, տիեզերքի եւ քաղաքակրթության տարիքը հաշվարկե-լու ձեւերը՝ կենդանակերպի, պատկերագրային, թվային մոդելների միջոցով կազմված հալլդիների Exotericos համակարգի 12 խորհրդանշաններից, ինչպեսեւ՝ մեկնաբանեցինք հալլդի տերմինը:

Այս գլխում կբացահայտենք «Էզոթերիկոս»-ում կատարած մեր եզրակացությունների ուղիղ կապը Մեկ Էության գաղափարախոսության հետ, որը, անհիշելի ժամանակներից սկսած, ներկայացվել է գիտությամբ եւ աստվածաբանությամբ զբաղվող որոշակի էթնոսի տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների միջոցով, որոնց գերխնդիրն էր պահպանել հոգեւորի դոգմատիկ հավասարությունը նյութականի նկատմամբ: Հոգեւոր զար-գացումների մեջ շատ գաղտնիքներ կան, որոնցից մեկը, ըստ մեր պրպտումների, Մեկ Էության ամբողջական եւ հավասարակշռված դոգմատն է՝ խտացված հա-վաքական իմաստություն, ներկայացված դավանաբանական գաղափարախոսության մեջ սահմանափակ քանակությամբ Աստվածների միջոցով: Այդ Աստվածներին կներկա-յացնենք ստորեւ՝ ըստ շումերական եւ այլ աղբյուրների:

Ի տարբերություն Հին Կտակարանում ներկայացված Յահվե աստծո, որի ով լինելը դեռեւս հայտնի չէ, իսկ ծագումնաբանության հիմնավորումը արված է խիստ պայմանական, Արարիչ Աստվածների եւ նրանց առաջնորդող Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը եւ գործունեությունը ամբողջությամբ ներկա-յացված է շումերական եւ աքքադական աղբյուրներում: Շումերական եւ աքքադական Գերագույն Աստվածների ցուցակում կա մեկ Աստված, որին շումերները կոչում էին՝ Էա, իսկ աքքադները՝ Հայա (ըստ Միլիտովսկու, Աֆանասեւաի), նա դիցահավատամքային համակարգում հայտնի է որպես շումերական Enki, աքքադական Prinz Ea, բաբելոնական Oannes, հունական Poseidon, հռոմեական Neptun եւ եգիպտական Ptah: Բնականաբար, այս անունները մեզ համար շատ հետաքրքրական են, բայց տեսնենք, թե ինչպե՞ս է Էա/Հայա/Էնկի Աստվածը ներկայանում շումերական ավանդապատումներում եւ ի՞նչ առաքելություն է իրականացնում երկրի վրա, եւ արդյո՞ք Էա/Հայան/ Էնկի Աստվածը կապված է մեր էթնոսի անվան եւ կենսակերպի հետ: Փորձենք հիմնավորել Էա/Հա-յա/Էնկի Աստծո էթնիկական պատկանելությունը: Էա/Հայա/Էնկի Աստվածը համարվում է շումերական ամեն ինչ ստեղծած Աստծո (մեր ընկալումներում՝ Ա-րարիչ Աստված) գահաժառանգը, որը երկիր է իջել Անունակաների հետ միասին:

Այսպիսին է Էա/Հայա/Էնկի Աստծո գենեզիսը՝ ըստ շումերական, աքքադական ավանդապատումների:

Հայա Աստծո գենեզիսը
Էա/Հայա/Էնկի Աստծո հայրն էր՝ Ան Աստծվածը (մեր ընկալումներում Արարիչ Աստված), Էա/Հայա/Էնկի Աստծո օրինական կինն էր՝ Նինկի Աստվածուհին՝ «Աշխարհի Տիրուհին»:

Շումերական կնիքներից մեկի վրա այսպես է պատկերված Էա/Հայա/Էնկի Աստվածը իր զավակների հետ:

Զավակներ` Ner.Gal, Gi.Bil, Du.Muzi, Mar.Duk, Nin.GischI.ZiddaI, Abu, Adapa, Anschan, Arazu, Asalleuhi, Enschag, Kulla, Lachar, Ninazadim, Ninsi-mug, Pecht, Suschkinbanda, UmՖtanku, Umutannak:
Դուստրեր` Azimun, Nansche Nimmu, Ninsar, Nin.Agal, Ninkurra, Ninsutu, Ninti, Nintulla , Kumarbi:

Կումարբի –

ԱՆՈւԻ եւ Կումարբիի հակամարտության ժամանակ Կումարբին կծելով պոկում եւ հեռացնում է ԱՆՈՒ աստծո սեռական օրգանը ու կուլ տալիս, որից հետո նա հղիանում է երեք աստվածներով, որոնք ծնվում են նրա գլխից: Կումարբիի գլխից ծնված աստվածների մեջ էր ամպրոպի եւ կայծակի աստվածը` հուրրիթական, հետագայում հաթի-հեթական, ուրարտական գլխավոր աստված Թեշուբը:

3-րդ շրջան. Երկիրը երկնքից կառավարող վերջին արեւապաշտական եւ կրակապաշտական աշխարհների աստվածը դարձավ ԹԵՇՈՒԲԸ:

Խալդի – Ուրարտուի գերագույն և ռազմի աստվածը: Պետության համադիցարանի աստվածությունները (կուռքերը) ենթադասվել են Խալդիից հետո:

Իշպուինի արքայի (իշխել է մ. թ. ա. շուրջ 824-810 թվականներին) կազմած հաշտից ցուցակում (արձանագրությունը պահպանվել է Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին) առաջին աստիճանում դասված է Խալդին, որին նվիրել են առավելագույն թվով զոհեր (17 եզ, 34 ոչխար, 6 ուլ): Խալդին նվիրել են բազմաթիվ տաճարներ, բայց նրա պաշտամունքի գլխավոր տաճարատեղին էր Արդինի (Մուսասիր) քաղաքը: Ասորեստանի Սարգոն Բ թագավորի (մ. թ. ա. 722-705 թվականներ) արձանագրություններում այդ քաղաքը հիշատակվում է որպես Խալդիի «բնակարան», որտեղ դրված էին Խալդիի և նրա կնոջ՝ Արուբանի-Բագմաշտուի, ինչպես նաև Ուրարտուի թագավորների անդրիները: Արին-Բերդ (Էրեբունի) հնավայրի Խալդիի տաճարի ավերակներում գտնվել է Խալդիի որմնանկարը, ուր նա պատկերված է մորուքավոր ռազմիկի կերպարանքով, կանգնած իր սրբազան արբանյակի՝ ահեղ առյուծի մեջքին:

Խալդիի գլխավոր տաճարում են կատարվել գերագույն արքայի օծման և թագադրման սրբազան ծեսերն ու արարողությունները: Խալդիի անունով են սրբագործվել Ուրարտուի արքաների ռազմական և շինարարական բոլոր գործերը: Իր գերակա և համապարտադիր պաշտամունքով Խալդին մարմնավորել է Ուրարտու պետության մեջ համախմբված Հայկական լեռնաշխարհի հիմնականում արյունակից ցեղերի կենտրոնացման գաղափարը:

լեզվաբան և հնագետ, ակադեմիկոս Ի. Մեշչանինովի կարծիքով Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովրդի «հայ» անունը Խալդիի անվան «խալ» հիմքի սոսկ հնչյունաբանական տարատեսակն է: Այլ ուսումնասիրողների կարծիքով Խալդին իր դիցաբանական հյուսվածքով, ժամանակով և էությամբ նույնանում է հին հայոց Հայկ աստվածությանը:

Զոհաբերության ծավալ`17 եզ, 34 ոչխար, 6 ուլ

Թեյշեբա – հողմի և անձրևի աստվածը ուրարտական դիցարանում: Խալդիի և Շիվինիի հետ կազմել է ուրարտական դիցարանի գերագույն եռյակը: Կինը ասվածուհի Խուբան էր: Խուռիտները համարել են գերագույն աստված և անվանել Թեշուբ: Նրա անունով են կոչվել քաղաքներ ու բնակատեղիներ, որոնցից նշանավոր է Թեյշեբաինին (այժմ՝ Կարմիր բլուր): Կարմիր բլուրում հայտնաբերվել է Թեյշեբայի արձանիկը, այն մարդակերպ է, ձախ ձեռքում՝ մարտական կացին, աջում՝ գուրզ: Պաշտամունքի գլխավոր կենտրոնը եղել է Կումենուն:

ԹԵՇՈՒԲԸ: Հայերենի միջոցով Թեշուբի ստուգաբանությունը բացահայտում է հետեւյալը` Թեշուբ> Թեյշիբանի>Թեժանել, թեժ խոսք ասել: Նա ամպրոպի եւ կայծակի արեւապաշտական անպարտելի աստվածն էր, վերջին գերագույն տիրակալը եւ թագավորը, «Հուրիների» գերագույն աստվածը անվերապահորեն ճանաչված բոլոր պանթեոնների կողմից:

Ամպրոպի աստված Թեշուբի դեմ պայքարելու համար Կումարբի աստծո գլխավոր զենքը դարձավ Ուլլիկումին: Կումարբին վերջնականապես հրաժարվում է Թեշուբի դեմ պայքարից միայն այն ժամանակ, երբ ստորգետնյա աշխարհի «ԷԱ» աստվածը կտրում եւ անջատում է Ուլլիկումմին Ուպելլուրիի ուսից` օգտվելով իր մոտ պահպանված դանակից, որով աշխարհի արարման ժամանակ առանձնացվել էր երկինքը երկրից: Այդ սիմվոլիկ դանակով է պատկերված Միհր աստվածը :

Այս ավանդապատումները հնարավորություն են տալիս մեզ հասկանալու «Սասունցի Դավիթ» էպոսում կատարվող մի շարք դեպքեր, որոնք կապված էին ջրի զորավոր ուժի եւ նրա մեջ պահվող «թուր կեծակի, խաչն պատերազմի, Քուռկիկ ջալալի» խորհրդանշանների հետ :

Հուրրիական ավանդապատումները չեն տալիս իրենց մեկնաբանությունը, թե ինչու Ալալուն չհամաձայնվեց եւ դուրս եկավ պայքարի Արարչի ներկայացուցիչ համարվող Ա-նախահոր դեմ: Սակայն ավանդապատումերը անուղղակիորեն բացատրում են, թե ինչու Ա-նախահոր կատարած որոշումը եւ տված լուծումը չբավարարեց երկրի վրա բնակվող, ամենօրյա կյանքում մարդկանց հետ շփվող աստվածների պահանջները: Ըստ երկրային աստվածների` այն չէր բխում ոչ աստվածների, ոչ էլ նորաստեղծ մարդու շահերից: Ա-նախահայրը կատարեց մի այնպիսի բաժանում, որը հիմք դրեց հավերժական հակամարտության եւ հեռացավ երկրից` առանց տեղեկացնելու իր վերադարձի մասին երկրի վրա բնակվող աստվածներից ամենահեղինակավոր աստծուն՝ Ալալուին:

Ալալու աստվածը եւ նրա կողմնակիցները չհանդուրժեցին Ա-նախահոր կատարած բաժանումը: Կումարբին փորձեց վերականգնել արդարությունը եւ իրենց՝ ավագ աստվածների հեղինակությունը երկնքում` կռվի բռնվելով Ա-նախահոր հետ: Ա-նախայրը խուսափեց առճակատումից եւ հեռացավ` չլսելով Կումարբիին: Կումարբին վերադարձավ ձեռնունայն:

Հուրիների աշխարհակալ արեւապաշտական դիցաբանական կլանը.
Զոհաբերության ծավալ`6 եզ, 12 ոչխար;

Շիվաինի – Արևի աստվածը;
Զոհաբերության ծավալ` 4 եզ, 8 ոչխար

Ադապի (EN.MEN.DUR.AN.NA) սերունդ
Ուբարտուտու,
Սաթի,
Էնշի,
Կունին,
Մալուլու,
Իրիդ,
Էնկիմե,
Մատուշալ,
Լու Մաշ,
Զիհուսուդրա-Նոյ:

Զիհուսուդրա/Նոյի որդի,
Հաբեթի սերունդ
Թիրաս,
Թորգոմ,
Հայկ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: