Աստվածների եւ Հեթանոսության մասին

by

Ես Աստվածներին ավելի շատ մարդկային ծագում եմ տալիս /բացի Արարչից, ով ստեղծողն է, ոգեղեն և չունի մարդկային ծագում/, կարծում եմ նրանք ունեցել են իրենց նախատիպերը, ովքեր աստվածացվել են: Եվ պատմության ճշգրիտ և օբյեկտիվ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարբեր ժամանակներում փոխվել են թե աստվածները, թե Արարչին տված անունները: Բուն Արիականությունը` Ար-Արարչի պաշտամունքը ոչ թե հայկական, այլ Արմենական, Արական երևույթ է, այսինքն այդ շրջանում /մ.թ.ա. 3-րդ – մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկիզբ/ հայ էթնիկ միավոր դեռ ձևավորված չէր, կային այն ճողովուրդները /ար-արմեններ, մուշքեր, հայաներ, բիայնացիներ, Կորդվաց երկրի, Տայքի, Էտիունի երկրի զագությունները և այլն/ որոնց միաձուլումից ստեղծվեց արդեն հայ “էթնիկ” միավորը: Արմենները կամ ավելի շուտ ԱՐ-երը Հայկական լեռնաշխարհում պետական միավորումներ են ունեցել դեռ մ.թ.ա. 28-րդ դարից սկսած /Արատտա, Ար-մանա/: Արերը ոչ թե հայեր էին, այլ հայերի նախահայրերից: Եվ ոչ միայն հայերի, այլ նաև պարսիկների, մարերի, բավարացիների և այլ արիական ազգերի: Այնպես որ արիականությունը չի կարելի համարել ազգային երևույթ, քանի որ նրա ձևավորման ժամանակ դեռ մեր ազգը ձևավորված չէր, բացի այդ արիականությունը հավասարապես նաև պարսիկներինն է, մարերինը, հնդիկների մի մասինը, բոլոր արիական ազգերինը: դա ընդհանուր արիների հավատքն է, ոչ թե միայն հայերի: եվ բնականաբար կատարյալ անգրագիտություն է Արիականության հետ կապել ցեղակրոնությունը, քանի որ ցեղակրոնությունը պետք է լինի զուտ մեկ ազգի շրջանակներում, այսինքն դա կապ ունի ոչ թե Արիականության, այլ հեթանոսության հետ: Իրեն արիացի համարող մարդը պետք է իրեն համարի ոչ թե հայ, այլ ար, արի և տարբերություն չդնի հայի, պարսիկի ու մարի միջև, ինչպես այսօր շատ ռուսներ և ուկրաինացիներ իրենց համարում են առաջնահերթ Սլավոն` առաջնայնությունը տալով ընդհանուր ծագմանը:

հիմա կոնկրետ արդեն հայկական հեթանոսության մասին: Հայ ժողովրդի կազմավորումն իր վերջնական ավարտին է հասել մ.թ.ա. 1-ին հազարամյակում, Արարատյան թագավորության վերջին շրջանում: Այդ շրջանից արդեն մեզ հայտնի են Թեյշեբա, Շիվինի աստվածությունները և բոլոր ժամանակներում միշտ անփոփոխ` Արարչի պաշտամունքը, ում յադ ժամանակ տվել են անուն` Խալդի: Ի միջի այլոց Խալդիի և Հադիդի-Թեյշեբայի պաշտամունքները Հայաստանում մնացել են Արարտյան թագավորության անկումից հետո էլ: Ավելի ուշ շրջանում հայտնաբերված արամեատառ արձանագրություններից մեկը վերջանում է անեծքի բանաձևով, որտեղ անեծքը տրվում է Խալդիի և Հադիդ-Թեյշեբայի անունից: Արդեն Երվանդունիների` պարսկական ազդեցության տակ Աարաչին կրկին սկսում են անվանել Ար կամ Արամազդ /ՀԱՄ-ի կողմից առաջարկված “հայր Արա” տարբերակը հնարովի է, ոչ հայեչը, ոչ էլ հայերի նախնիները որպես Արարիչ Արա-յի պաշտամունք չեն ունեցել, այլ Ար, Խալդի կամ Արամազդ/, մտնում են նոր աստվածություններ, որոնց զգալի մասն ընդհանուր էին մեր և պարսիկների, նույինս հնդիկների համար` Անահիտ-Անահիդա, Վահագն-Վերեթրագնա, Միհր-Միթրա: Մ.թ.ա. 3-րդ դարից սկսած հելլենիստական դարաշրջանում աստվածների զուգահեռ երբեմն տրվել են նար հունական անուններ: Սակայն, ընդհանուր առմամբ, գերիշխող է եղել Զրադաշտականության ազդեցությունը: Արտաշես 1-ինը /մ.թ.ա. 189-160/ իր արամեատառ արձանագրություններում իրեն անվանում է, Արտաշես` զինակից Շահրայի: իսկ Շահրան զրադաշտական Ավեստայի անմահներից է: Այսինքն թագավորը կոնկրետ զրադաշտական է եղել: Նույնը նաև Արշակունիները` Տրդատ 1-ինից սկսած, ով մաքուր պարսիկ էր ծագումով և զրադաշտական: Զրադաշտականությունը նույնպես մենք կարող ենք համարել ընդհանուր երևույթ պարսիկների և հայերի համար, քանի որ այն նույնպես Արիականություն է, Արիական կրոն: Այնպես որ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտամունքները, աստվածները հայաստանում միշտ փոփոխվել են, անփոփոծ է մնացել միայն Արարիչը /Ար, Խալդի, Արամազդ/: Դրա համար անընդունելի եմ համարում ՀԱՄ-ի կողմից ֆիքսված 8 աստվածներ սահմանելը և ընդհամենը մի քանի տարվա ընթացքում մի քանի հոգով գիրք գրելը: Հեթանոսությունը մի քանի հոգու երեևույթ չէ, այլ համազգային և պետք է ստեղծվի ժողովրդի կողմից` հաշվի առնվեն բոլորի կարծիքները, և դրա համար առնվազն տասնամյակներ են պետք, եթե ոչ ավել:

One Response to “Աստվածների եւ Հեթանոսության մասին”

  1. Ադոնց Says:

    Հարգելիս նախ բերեք սկսենք տարբերակել Դիցերին Աստծուց, իսկ Աստծուն էլ Արարչից և հետո անցնենք առաջ, Գ. Նժդեհի հոդվածներում ուր օգտագործվում է Արիացի, Արիական և այլն պետք է հասկանալ միայն ու միայն քաջ իմաստով, այլ ոչ այլ կերպ, իսկ ցեղակրոնը պետք է կրի և ընդունի իր ողջ պատմությունը հեթանոս ժամանակներից սկսած մինչ մեր օրերը,

    Ուխտագիրքը ավարտական վիճակի բերված չէ և այն պետք է նորոգվի ու հղկվի, այտ մասին հենց ինքը հեղինակն էր ասում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: