Աստվածների Ծագումը

by

 

Մեր հեթանոսական աստվածների ծագումը ոչ հայկական է, ոչ էլ իրանական, այլ ընդհանուր` Արիական: Նչանք որքանով մերն են, այնքանով պարսիկներինը: Եթե մենք մեզ արիացի ենք համարում, եկեք պարսիկներին մեզնից չտարանջատենք, քանի որ արիացի հասկացողությունը եղել է այն ժամանակ, երբ դեռ ձևավորված չէին Հայ կամ Ֆարս էթնիկ միավորումները, այլ կային Արեր կամ կամ Արմեններ /Արատտա և Ար-Մանա պետական միավորումները մ.թ.ա. 3-րդ հազարամյակում/, որոնք թե մեր, և թե ֆարսերի նախնիներից են հանդիսանում: Արերից է մեր Արմեն անվանումը, նաև Արան-Իրան երկրի անվանումը: Բնականաբար մեր նախնիների նավանումն էլ հիմնված է Ար-Արարչի պաշտամունքի հիման վրա, որը Հայկական լեռնաշխարհում եղել է դեռ մ.թ.ա 4-րդ հազարամյակից, քանի որ Արիները կային արդեն այդ ժամանակ: Եթե մ.թ.ա. 28-րդ դարի միջագետքյան արձանագրություններն արդեն նշում են Արատտա պետության մասին /ընդ որում նշվում է, որ այնտեղ սեփական գրային համակարգ է եղել/, նշանակում է առնվազն դրա նախորդ հազարամյակում արդեն Ար ցեղային կամ ազգային միավորներ պետք է լինեին: Այսինքն եթե Արի ենք, ուրեմն երկրորդական պլան մղենք “հայ” կատեգորիան, առաջնային դարձնենք “Արի”-ն, ինչպես այսօր ռուսն է ասում “ես սլավոն եմ”` առանց տարանջատելու իրենից ուկրաինացուն և բելոռուսին: Այդ դեպքում ցեղակրոնությունը ոչ մի կերպ չի կարող առնչվել մեր, քանի որ ցեղակրոնություն ընդունելու դեպքում մենք պետք է մոռանանք “Արի” հասկացողությունը և կենտրոնանաք միայն “Հայ” հասկացողության վրա: Վերադառնամ մեր աստվածներին: Եկենք խոսենք ոչ թե ենթադրություններով, այլ փաստերով: Իսկ միակ փաստերը դրանք մ.թ.ա. 3-1 հազարամյակների ընթացքում քարերի և տարբեր իրերի վրա մնացած արձանագրություններն են` հիերոգլիֆներով և սեպագրերով` մեր նախնիների, նաև օտարների կողմից թողնված, մասամբ նաև որոշ տեղեկություններ այն ժամանակվա օտարազգի և հայ պատմիչներից, ժողովրդական առասպելներից:

Վերադառնանք Աստվածների ծագմանը: Ար-Արարչի պաշտամունքը բնականաբար դեռ մ.թ.ա. 4-3 հազարամյակից է գալիս: Մ.թ.ա 2-րդ հազարամյակի պաշտամունքների մասին մենք ոչինչ չգիտենք, քանի որ այդ շրջանի տեղական արձանագրությունները վերծանված չեն: Մ.թ.ա. 9-րդ դարում կազմավորվեց Արարատյան թագավորությունը կամ Բիայնան, որի ժամանակ արդեն թե կատարելագործվեցին մեր տեղական մեհենագրերը /հիերոգլիֆիկա/, թե սկսեց լայնորեն կիրառվել սեպագիրը: Մեզ է հասել մոտ 600 սեպագիր արձանագրություն և մոտ 1500 արձանագրություն մեհենագրերով: Այդ 1500-ից առ այսօր ընդհամենը մի քանիսն են մասամբ վերծանված, սեպագրերի մեջ վարծանվածներն անհամեմատ ավելի շատ են, քանի որ դրանց մեջ կային երկլեզու և համեմատելով օտար լեզվի հետ, հեշտացվեց վերծանումը: Այդտեղից մենք գիտենք /դա փաստ է/, որ Արարատյան թագավորության շրջանում մեր երեկրում եղել է Խալդիի, Հադիդ-Թեյշեբայի և Շիվինիի պաշտամունքներ: Ի դեպ Խալդին շատ արձանագրություններում անվանվում է նաև Արարիչ: Այսինքն դա կրկին նույն Ար-Արարիչն է, ում այդ շրջանում պարզապես անուն էին տվել: հետաքրքիր է նաև, որ Խալդիի և Թեյշեբայի պաշտամունքները տեղ-տեղ մնացել քին նույնիսկ Երվանդունիների շրջանում: Այդ շրջանում հայտնաբերված արամեերեն արձանագրություններից մեկում անեծքի բանաձևում նշվում են Խալդիի և Թեյշեբայի անունները: Այսինքն Ար-Արամազդին զւգահեռ դեռ որոշ տեղեր Արարչին շարունակել են անվանել Խալդի կամ Հալդի: Արարտյան թագավորության անկումից հետո արդեն Երվանդունիների շրջանում Հայստանում և Պարսկաստանում զուգահեռ արդեն տարածվում է Վահագնի, Միհրի, Անահիտի և մյուս աստվածների պաշտամունքները: Արարիչը միշտ մնում է անփոփոխ, բայց արդեն Արամազդ, որը կարելի է անուն չհամարել, դա նույն Ար-ն է, որին ավելացել էր Մազդ /կատարյալ, սուրբ/ մասնիկը: Վահագնի, Միհրի և Անահիտի` հայստանում ավելի վաղ շրանում պաշտամունքների մասին, ցավոք ստույգ փաստեր չունենք, ունենք միայն ենթադրություններ, վարկածներ: Զրադաշտականությունը ստեղծվել է մ.թ.ա 5-րդ դարում` հայկական և պարսկական հեթանոսության հիման վրա: Սակայն, օրինակ, Միհրի պաշտամունքը Հայաստանում, կարող ենք ենթադրել, որ շատ ավելի հին է և գալիս է դեռ Արարատյան թագավորության ժամանակներից, քանի որ Միհրի կերպարը կա Սասնա Ծռեր էպոսում, իսկ Սասնա Ծռերը սկսել է ձևավորվել Ուրարտական ժամանակներից: Վահագնի նախատիպը, եթե հավատանք Խորենացու մեջբերած առասպելի, Տիգրան Ա Երվանդյան թագավորի կրտսեր որդին է եղել, ով աստվածացվել է: Ամեն դեպքում ավելի հին է, քանի զրադաշտականության ստեղծման թիվը: Չի բացառվում, որ Վահագնը և Ուրարտական Թեյշեբան նույն աստվածություններն են, ուղղակի բիայնացիները այս շրջանում նրան իրենց անունն են տվել, ինչպես Ար-Խալդի: Հնարավոր է նաև ավելի հին պաշտամունք է, բայց սրանք արդեն զուտ վարկածներ են: Ամեն դեպքում սա մեր և մեր նախնիների հավատքն է, պարսկական չէ, բայց պարսիկներն էլ օտար չէն: Հավատքն արիական է, նշանակում է` նրանցնել է: Ի վերջո, Երվանդունիները հանդիսանում էին Ուրարտուի կազմում և դեռ նրանից շատ առաջ էլ /մ.թ.ա. 2-րդ հազ./ գոյություն ունեցած` Արմե-Շուպրիա պետական միավորման իշխող գահատոհմի շարունակությունը, այսինքն արեր, արմեններ էին, որոնք մ.թ.ա 590-80-ական թթ. Արարտյան իշխանությունը խլելով Բիայնացիներից` Արարատյան թագավորությունը վերածեցին Երվանդունիների թագավորության: Այդ ժամանակ էլ ավարտվեց հայ ժողովրդի վերջնական կազմավորման գործընթացը, որը սկսվել էր դեռ մ.թ.ա. 3-րդ հազարամյակից: Բնականաբար, Արիները անցնելով իշխանության, կրկին կարող էին վերականգնել աստվածների Արիական անուններն ու Արիական աստվածների` ԱՐի, Անահիտի, Վահագնի, Միհրի, Տիրի և մյուսների պաշտամունքները, որոնք ժամանակավորապես փոխվել էին բիայնականով, քանի որ Արարատյան թագավորությունում իշխող ցեղը բիայնացիներն էին: Ամեն դեպքում բոլոր այս աստվածությունները մերն են, քանի որ թե Արմենները, թե Հայասները, թե Բիայնացիները և հայկ. լեռնաշխարհի մյուս ցեղերն ու ժողովուրդները մեր նախահայրերն են եղել: Ավելի ուշ` արդե Արտաշեսյանների և Արշակունիների ժամանակ հայկական հեթանոսությունը մեծապես եղել է զրադաշտականության ազդեցության տակ, բավական ընդհանրություններ և նմանություններ է ունեցել: Կարող եմ մեջ բերել Արտաշես Ա-ի արամեերեն ազրձանագրությունները, որտեղ նա ինքն իրեն անվանում է Շահրայի /զրադաշտական կերպար/ զինակից և նման շատ ուրիշ փաստեր:

Այն որ չարի ուժեր չեն եղել, ստույգ չենք կարող ասել: Եթե տեղեկություն չի պահպանվել, դա դեռ չի նշանակում, որ չի եղել: Տրամաբանորեն եթե կա բարի, պետք է եղած լինի և չար, այլապես Բարիի բարությունը կորցնում է իր ողջ իմաստը: Եվ եթե չարությունը կա մարդկանց մեջ, ինչպես բարությունը, ուրեմն շարությունը նույնպես կապել են աստվածների հետ: Պարզապես, քանի որ մեր հեթանոսական գրականությունը ոչնչացվել է, մենք չենք կարող ներկայացնել այդ չար ուժի պաշտամունքը, ոչ էլ կարող ենք հերքել; Միայն ենթադրություններ կարող ենք անել: Ամեն դեպքում Խորենացու մեջբերած առասպելների հատվածներում նշվում է վիշապների, չարքերի, քաջքերի մասին, որոշ ժամանակ եղել է Սպանդարամետի աստվածությունը: Բայց սրանք վիճելի հարցեր են, քանի որ զուտ ենթադրություններ են: Դարնանք Արարչի անվանը: Ինչու Ուտագրքում Արա, այլ ոչ թե Ար?: Որտեղից են վերցրել Արար-ն?: Սա արդե հնարովի է և սխալմամբ հիմնվել Արար Գեղեցիկ և Շամիրամ առասպելի վրա: Բայց Արա Գեղեցիկը չէր կարող մարմնավորել Արարչի կերպարը: Նախ Արարչին չեն կարող հաղթել պատերազմում, սպանել, Արարիչն անպարտելի է: Երկրորդ` առասպելում Արան Արամի որդին է, այսինքն իր ստեղծողը, իրենից բարձրն ունի: Իսկ Արարիչը չի կարող իրենից բարձրն ունենալ, քանի որ ինքն է ամենի արարողը: “Հայր Արա” անունն արդեն հնարովի է, իմ կողմից ընդունելի է Ար-ը կամ պարզապես Արարիչ` առանց որևէ անուն տալու: Իսկ առասպելական Արա Գեղեցիկը դա պարզապես Արիացի տղամարդու հավաքական կերպար է, իսկական բարոյական Արիի կերպար, ով չի դավաճանում իր կնոջն ու ընտանիքին, նաև հայրենիքին և հանուն այդ հավատարմության իր կյանքն էլ չի խնայում: Այսպիսին պետքէ լինի Արի տղամարդը, ոչ թե այսօրվա հայ տղամարդկանցից ոմանց նման, որ ամուսնացած լինելով` իրենց “սրբազան” պարտքն են համարում սիրուհի ունենալը, ինչը ես անբարոյականություն եմ համարում:

Ես ՀԱՄ-ին և քրմերին կոնկրետ առաջարկ ունեմ: Եթե ձեր նպատակն է վերածնել մեր հավատքը, ստեղծել կրոն կամ կրոնական ուսմունք և տարածել այն ժողովրդի մեջ` աստիճանաբար ազգին բերելով Արիական կամ հեթանոսական հավատքի, ուրեմն կարծում եմ դուք դա չեք անում ձեր` մի քանի հոգու համար, այլ բոլորիս համար, ուստի վատ չեր լինի, որ հաշվի առնեիք իմ և իմ նման շատերի` ձեր հավատակիցների ու գաղափարակիցների կարծիքը: Դուք գրել եք “Ուխտագիրքը”, որտեղ շատ բան ստեղծել եք ձեր կողմից, դրանց մի կեսը կոնկրետ ինձ հիացնում է և շատ ողջունելի է, մյուս կեսն էլ` հիասթափեցնում, այդ թվում պատվիրանների և ապրելու կանոնների համակարգը, որը կյանքի չի կոչվի, քանի որ արդիական չէ և այսօրվա մեր կյանքի ձևին անհամապատասխան, շատերի կողմից էլ անընդունելի: Շատ հիշեցնում է քրիստոնեությունը, քրիստոնյաների ճնշող մեծամասնությունը չի ապրում Բիբլիայի պատվիրաններով, այդ ամենը զուտ ձևական է, դրա համար էլ այդքան թույլ կրոն է: Կարծում եմ, դա մեզ պետք չէ: Եթե պիտի լինի Սուրբ գիրք, ապա այն իրավամբ սուրբ պետք է լինի մեզ համար, և այնպիսի պատվիրաններ ու կանոններ, որնք իրատեսական լինեն մեր այսօրվա կենսաձևի պայմաններում և ընդունելի լինեն: Կարդալով Արտի օրենքը` հասկանում եմ, որ ցեղի, տոհմի և ընտանիքի մասին օրենքներից և ոչ մեկն էլ չի կարող իրագործվել և ընդունելի լինել, քանի որ այսօր կենսաձևն ուրիշ է, մարդկանց գիտակցությունն ուրիշ, սեփական իրավունքների գիտակցումը` ավելի բարձր: Ուրեմն ինչ իմաստ ունի նման օրենքներ գրելը, որոնք զուտ ձևական են լինելու և մարդիկ կարդալուց պետք է դժգոհեն, հայհոյեն, ինչպես Քրիստոսի պատվիրաններն են հայհոյում: Եկեք խմբագրենք և ժամանակի ընթացքում ստեղծենք իրատեսականը, ընդունելին ու իրավամբ Սուրբ գիրքը: Ուստի առաջարկում եմ.
1. “Ուխտագիրք Արորդացն” ամբողջությամբ զետեղել կայքում, որպեսզի մարդիկ ամբողջությամբ կարդան ու ծանոթանան:
2. Կայքում ստեղծել ենթաբաժին, որտեղ Ուխտագիրքը կարդացողները կգրեն իրենց դիտողությունները, հիացմունքներն ու դժգոհությունները և առաջարկությունները /առաջարկությունները պետք է լինեն հիմնավորված/:
3. Ձեզնից մեկը կհետևի հաղորդագրություններին ու նամակներին և կհամակարգի դրանք:
4. Հավաքվող առաջարկությունները ժամանակ առ ժամանակ քննարկվենք ձեր քրմական ժողովներին ու հավաքույթներին:
5. Ցանկալի է, որ ձեր ժողովներին ու հավաքույթներին հնարավորություն տաք մասնակցելու նաև ցանկացող քաղաքացիներին, ովքեր կունկնդրեն, կունենան սեփական առաջարկներ, որոնք ձեզ օգտակար կարող են լինել: Եվ հետո, որքան շատ մարդ ներգրավեք, այնքան շատ հետևորդներ ձեռք կբերեք:
6. Որոշ ժամանակի ընթացքում հավաքված բոլոր առաջարկությունների քննարկումների հիման վրա կգտնեք այն ոսկե միջինը, որը հնարավորինս ընդունելի կլինի ավելի լայն հանրության կողմից:
7. Արդյունքում կվերահրատարակեք արդեն խմբագրված Ուխտագիրքը` որպես իրավամբ Սուրբ գիրք բոլորիս համար, որը չի լինի ձևականություն, որին անհամեմատ ավելի շատ մարդիկ կհավատան ու կհետևեն, կդարձնեն և հավատք, և ապրելակերպ: Իսկ դա ձեզ կտա հետևորդներ, ուժ` մեր ընդհանուր նպատակին հասնելու համար:

6 Responses to “Աստվածների Ծագումը”

  1. Karen Ari Says:

    Ոչ միայն Դավիթը, այլ ընդհանրապես Սասնա Ծռերի բոլոր հերոսներն ազատատենչ են: եթե հաշվի առնենք, որ այդ էպոսը ձևավորվել է հիմնականում հեթանոսական շրջանում, ապա նրանում արտացոլված է մեր հեթանոսական կենցաղը, ապրելակերպը, մարդկանց մտածելակերպը և բարքերը: Եվ ինչ են տեսնում:? Ամենուրեք ազատություն: Ոչ միայն հայրենիքի հետ կապված հարցերում, այլև անձնական կյանքում, մարդկային հարաբերությունների մեջ: Հերոսները հակասության մեջ են իրենց ծնողների հետ: օրինակ երբ Դավիթը Փոքր Մհերին ասում է, որ պիտի ամուսնանաս Պաճիկ թագավորի աղջկա հետ, Մհերը պատասխանում է` նախ կտեսնեմ, ապա եթե հավանեմ, նոր կամուսնանամ: Շատ լավ արտահայտված է այսօր էլ առկա պայքարը երկու սերունդների մտածելակերպի միջև: Նոր սերունդը միշտ ըմբոստանում է արդեն հետամնաց դարձած ավանդույթների դեմ և ավելի առաջադեմ է: Նույնը “Արտաշես և Սաթենիկի” մեջ. Արտավազդն ըմբոստանում է պապական վայրենի սովորույթների դեմ, այն է` ճոխ թաղումների /”Դու գնացիր և ամենը քեզ հետ տարար, ես այս ավերակների վրա ինչպես թագավորեմ:?”/ : Արտավազդը լավ գիտակցում էր, որ վայրենացած ավանդույթները մարդկանց կարող են տանել միայն և միայն դեպի տգիտություն և հետամնացություն, հասարակությունի չի զարգանա և չի բարգավաճի: Մեկ այլ հանգամանք. դարեր շարունակ քրիստոնեական խավարամտությունը իր կեղծ բարոյականության քարոզներով մեր ապրելակերպի մեջ մտցրել է բազմաթիվ հետամնաց տարրեր, որոնցից է խիստ հայրիշխանությունը: Արհեստականորեն ստեղծվել է հլու, հնազանդ, խոնարհ ու ոչխարամիտ հայ կնոջ ստերեոտիպը, որի կյանքը ստրկություն է: ցավոք նույնիսկ այսօր մեր հասարակության մեջ դեռ կա այդ արատավոր երևույթը, դեռ շատ ընտանիքներում կինը ստրկացված է: Այնինչ բավական է ընդհամենը մեկ անգամ կարդալ մեր ազգային շպոսը, և վայրկյանապես փշրվում է հնազանդ կնոջ ստերեոտիպը, մենք տեսնում ենք իսկական հայ կնոջ կերպարներ` ազատամիտ, արժանախպատվության բարձր զգացում ունեցող, նաև ուժեղ, սեփական իրավունքները գիտակցող ու դրանց համար պայքարող, ինքնուրույն որոշումներ կայացնող, տղամարդուն հավասար ապրող ու գործող: Միթե սա չէ հայ կնոջ իսկական կերպարը:? Միթե մենք մեր դուստրերին մեծացնում ենք, որ հետո տանք ստրկության:? Այսօր չգիտես ինչու Եվչոպան և ԱՄՆ-ն հայտնի են որպես ազատամտության և մարդու իրավունքների հավասարության և նոր արժեհամակարգի քարոզողներ, այնինչ մենք մոռանում ենք, որ նրանք դրան հանգել են միայն 20-րդ դարում: Իսկ մեր նախնիներն այդ գաղափարները ու արծեքները կրել են դեռ 2000-3000 տարի առաջ, ինչը շատ լավ երևում է մեր էպոսում և առասպելներում: Իսկ ինչ էր այն ժամանակ Եվրոպան:? Վայրենի բարբարոս ցեղերով բնակեցված մի տարածք: Ընդունելով մարդու իրավունքների, մարդու ազատության և հավասարության սկզբունքներն ու արժեքները` մենք չենք ընդօրինակում եվրոպացիներին ու ամերիկացիներին, չենք դառնում օտարամոլ, այլ պարզապես վերականգնում ենք մերը: Իհարկե, իմ այս գաղափարներով ես հակասում եմ ոչ միայն քրիստոնեական, այլ նաև այսօրվա այսօրվա հեթանոսական կառույցների ղեկավարներից շատերին, որոնք սխալ են ընկալում հեթանոսությունը` չգիտես ինչու տեսնելով դրա մեջ հետամնաց անհարկի ավանդապաշտություն: Ավանդույթներից պետք է սիրել ու պահել դրականը, բայց ընդունենք, որ եղել են ու կան նաև վայրենի ավանդույթներ, որոնք զուտ տգիտության արդյունք են:

  2. shoshanna Says:

    Հայ ազգին մենակ ձեր գրած սուրբ գիրքն էր պակաս՛, էդ էլ որ գրեք հաստատ ԱՐԱՐՏը հետ կվերցնենք ու հայ ազգի բոլոր հարցերը կլուծվեն՛՛:

    • Karen Ari Says:

      Ինչ Արարատի հետ վերցնելու մասին եք մտածում, երբ այսօր ձեր երկրում թոշակառուն 20 000 դրամ թոշակ է ստանում, սովորական աշխատողն էլ` 60-80 հազար` դրանով իսկ ամեն օր ստորանալով, քանի որ օգտագործվում է որպես էժան աշխատուժ: Ազգի հարցերը Արարատը վերցնելով չէ, որ պիտի լուծվեն, այլ նախևառաջ խավարամտությունից ազատվելով: Այսօր հայ ժողովուրդը թաղված է խավարի, դեգրադացիայի ու տգիտության մեջ և օրեցօր մեռնում է, երկիրն էլ` դատարկվում: Եղածն ենք կորցնում: Այս պարագայում դեռ ծիծաղելի է մտածել Արարատի և այլ հողերի ետբերման մասին: Նախ դեռ ունեցած տարածքում գոնե մի բան անենք,թե չէ ձեռից գնում է: Պատճառները բազմաթիվ են, բայց դրանցից մեկն, անշուշտ քրիստոնեական ու եկեղեցական բթամտությունն ու խավարամտությունն է ու դրանից բխող համապատասխան ապրելակերպը: Հեթանոսությունն այսօր կարող է շատ ավելի առաջադիմական հավատք լինել և առաջադիմական գաղափարներ ներարկել մեռնող ազգի փտած ուղեղներին: Այն կարող է վերացնել ոչխարամտությունն ու հոտային մտածելակերպը, մարդկանց մեջ իրենց կյանքում դրական փոփոխություններ անելու ու դրա համար վճռական պայքարելու ձգտում առաջացնել: Իսկ հեթանոսությունը կայացնելու և ամրապնդելու համար նախևառաջ պետք է նրա առողջ գաղափարախոսությունը մշակել: Հեթանոսությունը որքան հին է, այնքան էլ նոր է, կարող է լինել ավելի առաջադիմական ու ազատ, ինչի ազդեցությունը, կարծում եմ դրական կլինի: Այս տեսանկյունից ոչ միայն սուրբ գիրք, այլ ընդհանրապես գրականություն ստեղծելը և ունենալը կարևոր եմ համարում: Գրականությունն է, որ ընդունակ է աշխարհայացք ձևավորելու, արժեքներ ստեղծելու:

      • haikuhiareyan Says:

        Ես քեզ ուղարկում եմ իմ արդեն ուղղարկված քննարկություններից մեկը
        որ ճիշտ քո գրածների պատասխանն է
        “Քրիստոնեություն = Մարքսիզմ. Անհոգի գաղափարներ…”
        shoshanna Says:

        March 19, 2011 at 11:54 am | Reply
        Ցանկացած գաղափարախոսություն ունի իր ծննունդն ու իր մահը: Մահ, որը երբեմն հավերժական չէ,՛ այսինքն ամեն գաղափարխոսություն մեռնելուց հետո վերածնվելու hնարավորություն ունի:
        Գաղափարախոսությունների ծնվելուն . վերածնվելուն նաև մահին նպաստում են տվյալ հասարակության մտավոր , հոգևոր քաղաքական ու այլևայլ վիճակների հավաքականը: Քանի որ տվյալ հասարակությունը չի կարող պահպանել իր այդ այլևայլ վիճակների հավաքականը մշտենջանականորեն ապա որոշ ժամանակը մեկ, տվյալ հասարակությունը ընկնում է կարիքի մեջ և ճիշտ այդ ժամանակ, օպորտիունիստները հասնում են կառավարության, առաջարկելով տվյալ հասարակությանը այս կան այն, արդեն մի քանի անգամ մեռած ու վերածնված գաղափարախոսություններ, կամ էլ դրանց վրա հիմնված նորը: Այս թվարկածս բոլոր դեպքերում էլ տվյալ հասարակությունը գնում է անդունդ, կործանման, քանի որ օպորտյունիստների նպատակը ոչ թե տվյալ հասարակության բարօրությունն է այլ անձնական շահերով պայմանավորված , տվյալ հասարակության կառավարումը :
        Ցանկացած գաղափարախոսություն լինի թե հոգևոր և թե քաղաքական օտար է մարդ արարածին, քանի որ ոչ մի գաղափարախոսություն չի ծնվել բնականորեն,բնական օրենքների համաձայն, դրա համար էլ գաղափարախոսությունները մեռնում են և փոխարինվում մեկը մյուսով:
        Մի քանի խոսք օպորտունիստների մասին: Ովքեր են օպորտունիստները:Ցանկացած մարդկային էակ որ հարում է այս կան այն գաղափարախոսությանը և տարածում է այդ գաղափարախոսությունը տվյալ հասարակության մեջ, օպորտունիստ է և անվիճելիորեն ձգտում է իշխանության, կառավարման, և եթե միայն փորձես հիշեցնել այդ մարդկային էակին որ ցանկացած գաղափարախոսություն փուչ է, ասել է սուտ կդառնաս այդ էակի թշնամին, որովհետև գիտակցորեն կամ թե ենթագիտակցորեն նա իշխանության պայքար է մղում, և եթե փորձես նրա ճանապարհին կանգնել, նա ամեն միջոց կգործադրի քեզ հեռացնել այդ ճանապարհից: Նույնն են անում ցանկացած հասարակության կառավարական օրգանները: Միայն քեզ այդ ճանապարից հեռացնելու միջոցներն են տարբեր:
        Համաշխարհային պատմության մեջ մինչև այսօր դեռ չի եղել որևէ գաղափարախոսություն, որ գործել է հասարակոթյան օգտին: Գաղափարախոսությունը որպես այդպիսին չի կարող պաշտպանել հասարակության շահերը, գաղափարախոսությունները ստեղծվում են անհատների կողմից և ծառայում են անհատների շահերին:

        • Karen Ari Says:

          Այդ դեպքում որն է քո առաջարկած մոդելը:? Հեթանոսական հավատք առանց որևէ գաղափարախոսության;? Պարզապես հավատք:? Բնապաշտություն:? Ես ինքս էլ այդ մասին մտածել ու մտածում եմ: Իմ առաջարկածն առանձնապես չի տարբերվում քոնից: Գաղափարախոսությունը, որ ես առաջարկում եմ, դա հենց ցանկացած տեսակի դոգմատիկայի իսպառ բացակայությունն է, ազատությունը, ազատություն բոլոր` մարդկանց կողմից ստեղծված ու պարտադրող դոգմաներից ու օրենքներից: Ասել է` գաղափարախոսություն չընդունելը դա նույնպես գաղափարախոսություն է: Այդ իսկ պատճառով ես լինելով հեթանոս, չեմ կարողանում ընդունել Ուխտագիրքը, քանի որ այնտեղ կա դոգմատիկա, ազատությունների սահմանափակում, ավելի քիչ, քան մոնոթեիստական կրոններում, բայց այնուամենայնիվ կա: Ես ազատության կողմնակից եմ: Դա է իմ գաղափարախոսությունը:

        • shoshanna Says:

          Գիտես Կարեն, երբ կարդացի քո տողերը հոգիս ներսիդիս սկսեց լաց լինել,ես լավ ճանաչում եմ իմ հոգուն, նա լալիս է երբ չափազանցորեն ուրախ է: Այո, ես շատ ուրախացա քո խոսքերի համար . սիրով համամիտ եմ դրանց հետ: Մեր ազգից խլված է նրա ազատությունը: Սասունցի Դավիթը հայ ազգի հավաքական պատկերն է:Դավիթը չանցավ մսրական սրի տակով, քանի որ ազատության է ձգտում հայ հոգին, առանց ազատության հայ մարդը երբեք չի կարող իրականորեն աղոթել Արարչին ու նրա հետ կապի մեջ լինել-նրան զգալ ու ճանաչել և սիրել ամեն հոգով առանց որևէ պայմանականությամբ:
          Ժամանակը հասունացել է մեր ազատության գիտակցության և այն հաստատելու ճանապարհներ գտնելու և հաստատելու համար :

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: