Չէ որ Արևն է կյանքի ու լույսի ու ջերմության հիմքն անկախ նրանից որ ավելի մեծ արեւներ կան…
Արևը և երկնային լուսատուները բնականաբար երկնային մարմիններ են ստեղծված Արարչի կողմից, իսկ Արարիչն ինքը Բնությունն է ամբողջությամբ: Բնությունը, Տիեզերքը, բոլոր մարմինները միասին վերցրած պետք է դիտել ոչպես կենդանի օրգանիզմ, Բնությունը կենդանի է և ծրագրավորված մի ամբողջական համակարգ է, հենց դա էլ Արարիչն է, ում Արիական հեթանոսությունում անվանում են ԱՐ կամ Արա /և սա ոչ միայն հայերի մոտ/, որ ծրագրել է ամենը, բայց զարգացումը գնում է արդեն ինքնուրույն: Արևը ոչ թե աստված է, այլ Աստծո խորհրդանիշը, դրսևորումներից մեկը, քանի որ մեր Արարիչը լույս է և ջերմություն, իսկ լույսի և ջերմության աղբյուրը Արևն է, և արևի միջոցով է Արարիչը ստեղծել կյանքը մոլորակի վրա: Աստվածները նույնպես կան, Արարչի կողմից ստեղծված, կենդանի են, բնության մեջ, ղեկավարում են Արարչի ստեղծած համակարգը, բնական բոլոր գործընթացներն ու բնության երևույթները: Մի այլ տեսության համաձայն Աստվածները մեր նախնիներից են եղել, մեզնից ավելի կատարյալ ապրած մարդիկ, ովքեր ֆիզիկական մահից հետո ոչ թե նորից վերածնվել են այլ մարմնում, այլ աստվածացել են և ոգեղեն տեսքով գոյություն ունեն բնության մեջ: Եվ աստավածանալու հնարավորությունը տրված է բոլորիս, դա արդեն կախված է մեր արած գործերից: Քանի որ մարդկային ոգին անմահ է, նոււյնիսկ գիտության կողմից ապացուցված է, որ ֆիզիկական մահվանից հետո մարդու մարմնից էներգիա է դուրս նետվում, որի հետևանքով մարմնի քաշը պակասում է 4 գրամով: դա էլ հենց ոգին է, ինքնագիտակցությունը, որ շարունակում է իր գոյությունը առանց մարմնի, հենց այստեղ` երկրի վրա կամ բնության մեջ, կարող է տեսնել և լսել մեզ, բայց մենք նրան չենք կարող տեսնել ու լսել, քանի որ ուրվական է, հաղորդակցվել նրանց հետ կարող ենք միայն մեր երազներում, քանի որ երազը դա հոգու ժամանակավոր անջատում է մարմնից: Եվ այդպես ոգին շարունակում է իր գոյությունը մինչև հաջորդ վերածնունդը /ռեինկորնացիա/, երբ հայտնվելով արդեն նորածնի մարմնում` նոր կյանք է սկսում` կորցնելով նախորդ կյանքից հիշողությունները, չնայած երբեմն մարդկանց հիշողության մեջ այնուամենայնիվ որոշ դրվագներ մնում են նախորդ կյանքից, ինչի վերաբերյալ նույնպես գրանցված դեպքեր ու փաստեր կան: Ըստ Արիական հավատքի` հաջորդ ծնունդը տեղի է ունենում նույն տոհմում, քո սերունդների մեջ, ինչը արդեն մարդուն դրդում է անպայման երեխաներ ունենալու, քանի որ դրանով ապահովում է իր շարունակելիությունը: Դա նույնպես ունի գիտական հիմնավորում, գենետիկան ապացուցում է, որ մարդու գենը, նաև երբեմն գենետիկ հիշողությունը փոխանցվում է հենց սերունդներին /կապ չունի արական թե իգական կողմով/, այսինքն Ձեր թոռան երեխան կամ թոռան թոռը կարող եք լինել կրկին Դուք, Ձեր ինքնագիտակցությունը և նույնիսկ դրվագներ Ձեր հիշողությունից: Վերածնունդի կամ ռեինկորնացիայի գաղափարը ընդունում է նաև Բուդդայականությունը, սակայն ի տարբեևրություն Արիական հեթանոսության` Բուդդայականությունը պարտադիր չի համարում նույն տոհմում վերածնվելը, այլ գտնում է, որ մարդ կարող է վերածնվել տարբեր տոհմերում, տարբեր ազգությունների մեջ, տարբեր երկրներում և տարբեր սեռի: Այս տեսությունն էլ հերքել չի կարելի, քանի որ 20-րդ դարի ընթացքում գրանցվել են մի քանի դեպքեր, երբ մարդկանց մոտ դժբախտ պատահարի կամ էլեկտրական հոսանքի ուժեղ հարված ստանալու հետևանքով արթնացել են հիշողություններ նախորդ կյանքից, այդ հիշողությունները ստւգվել են և հաստատվել, նույնիսկ գտնվել են նրանց նախորդ ընտանիքները: Եվ եղել եմ դեպքեր, երբ այդ նախորդ կյանքը եղել է ուրիշ երկրում, ֆրանսիացին հիշել է իր նախորդ կյանքն Իսպանիայում, նույնիսկ իսպաներեն է սկսել խոսել, ամերիկացի մանկահասակ մի աղջիկ` Մոլլի Ֆենչերը, հիշել է իրեն նախորդ կյանքում որպես տղամարդ և փնտրելով իր հիշած տվյալները` գտել է իր նախորդ ընտանիքը: Առեղծվածային դեպքերը շատ են, բայց դեռ վերջնական հիմնավորում են պահանջում: Իսկ Արիական հեթանոսությունը Հայաստանում եղել է /ինչքան էլ քրմերը պնդեն հակառակը/ մինչև մ.թ.ա. 4-րդ դարը: Ալեքսամդր Մակեդոնացու արշավանքից հետո աղջ Առաջավոր ասիայում, նաև Հայաստանում հաստատվեց հելլենիստական մշակույթը, քաղաքակրթությունը, նաև հունա-հռոմեական հեթանոսությունը: Նույնիսկ Աստվածներին հայերչը սկսեցին հունական անուններով անվանել, Աստղիկին նույնացրեցին Աֆրոդիտեի հետ, Միհրին` Հելիոսի և այլն /Գառնիի տաճարում առ այսօր կա Տրդատ Ա-ի հունարեն արձանագրությունը, որտեղ թագավորը տաճարն անվանում է ոչ թե Միհրի, այլ Հելիոսի տաճար/: Նաև մտավ Սպանդարամետի պաշտամունքը, որը չկա Արիական հեթանոսության մեջ: Սպանդարամետը նույնանում էր հունական Հադեսին, այսինքն` հանդերձյալ /ստորգետնյա/ աշխարհի տիրակալն էր: Իսկ եթե ընդունեցին հանդերձյալ աշխարհի գոյությունը, այսինքն տրամաբանորեն էլ չէին կարող ընդունել վերածնունդը, կյանքի շարունակելիությունը: Հետևաբար, դա արդեն Արիականություն չէր, այլ հունա-հռոմեական հեթանոսություն, նամանավանդ որ սկսեցին Աստվածներին կուռքեր կանգնեցնել, իսկ Արիականությունը բնապաշտություն է, պաշտում է կենդանի Աստվածներին բնության մեջ, այլ ոչ թե կուռքերի: Փաստորեն մոտ մ.թ.ա. 4-3-րդ դարերոում Արիական բնապաշտությունը Հայաստանում իր տեղը զիջեց հելլենիստական կռապաշտական հեթանոսությանը, որն էլ արդեն Արշակունիների ժամանակ, 2-րդ դարում վերածվեց Հայկական Մազդեականության` պարսկական Զրադաշտականության ազդեցության տակ ընկնելով: ԱՐ-ի կամ Արայի պաշտամունքը վերածվեց Արամազդի պաշտամունքի: Այսպիսով, Արիական հեթանոսությունը Հայաստանում անմիջապես չի նախորդել քրիստոնեությանը, և կարող ենք այն համարել ոչ թե նախաքրիստոնեական, այլ նույնիսկ նախահեթանոսական հավատք:
Ցավոք, քրիստոնյաները Հայաստանում 4-րդ դարում վերացրեցին հեթանոսական ողջ գրականությունը և այսօր մեզ չի հասել որևէ գրականություն, որ ճիշտ պատկերացում կազմենք, թե ինչպիսին է եղել Արիականությունը Հայաստանում: Ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում որոշ բաներ պահպանվել են: Առանձին տարրեր կարող ենք գտնել Հինդուսիտական Վեդաներում և Զրադաշտական Ավեստայում, բայց միայն փոքր տարրեր, քանի որ Զրադաշտականությունը և Հինդուիզմը ոչ թե Արիական հեթանոսություն են, այլ Արիականության հիման վրա առաջացած այլ կրոններ: Իսկ Արիականությունը կրոն չէ, այլ հավատք, հետևաբար, կարծում եմ ապրելու մասին պատվիրաններ չպետք է ունեցած լինի: Բոլոր հարցերի պատասխանները, կարծում եմ, ժամանակի ընթացքում կարող ենք գտնել ինքներս մեր մեջ, պարզապես պետք է զգալ: Օրինակ պարսկական Ավեստայում ասվում է, որ մարդու մեծագույն արծեքներից է ազատությունը, ու մարդ պետք է պաշտպանի իր ազատությունը: կարծում եմ Ավեստան դա հենց Արիականությունից է վերցրել: Իսկ եթե մարդն ազատ է, նաև ունի բանականություն, ուրեմն առանց որևէ պատվիրանների էլ ի վիճակի է բարին տարբերել չարից, լավը` վատից: Եթե Դուք մի վատ արարք եք անում, հետո Ձեր խիղճը սկսում է Ձեզ տանջել, դա արդեն Արարչի կողմից տրված բանականությունն է Ձեր մեջ խոսում, և ինքներդ ուղղում եք Ձեր սխալը: Բոլոր հարցերի պատասխանները, կարծում եմ, հենց մեր մեջ են: Ես ինքս պատրաստվում եմ սկսել ուսումնասիրել հնդկական վեդաները և Յոգայի ուսմունքը:
Թողնել պատասխան