Տիեզերքի Արարիչն է մեր Միակ Տերը եւ Բարձրյալը, այլ ոչ թե մարդու զավակը, այն էլ` հրեածին
Քրիստոնեական շուրջ 1700-ամյա ժամանակաշրջանն այդպես էլ չկարողացավ իսպառ ջնջել հայի գենետիկ հիշողությունը, հայոց փառահեղ անցյալն ու առաքելությունը…
Պարթեւ Գրիգորի (լուսավորիչ հորջորջվող) գլխավորությամբ նպատակայնորեն ավերվեցին Հայոց տաճարներն ու մատյանները, եղծվեցին ու կեղծվեցին Հայոց պատմությունն ու առաքելությունը, տիեզերաճանաչ էությունը: Թուլացավ ազգի ցեղակրոն արիական ոգին եւ կործանվեց Հայոց հզոր պետականությունը…
Հուդայածին քրիստոնեությունը հրով ու սրով մտավ Հայաստան եւ դարձավ հետագա խաչակրաց ու ավերիչ արշավանքների նախերգանքը: Հայ Արիական հզոր տեսակը մասնատվեց ու դարձավ ջհուդական աստված Եհովայի հլու կամակատարը: Քրիստոնեական գլոբալացումը աստիճանաբար տիրեց աշխարհի մեծ մասին, իսկ այսօր արդեն էկումենիստական (հոգեւոր մասոնական) շարժմամբ վերջնական ձուլման է տանում ազգերն ու հավատքները:
Հայ Առաքելական եկեղեցու եւ Կիլիկիո թեմի ներկայիս՝ Գարեգին ու Արամ կաթողիկոսներն այդ շարժման ջատագովներն են, եւ ծառայում են համաշխարհային գաղտնի ուժերին (կամա, թե ակամա): Սա է ապացուցում նաեւ նրանց մեղմ ասած կրավորական կեցվածքը՝ այսպես կոչված սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման՝ իրականում մարդկանց համարակալման գործընթացի վերաբերյալ, աղանդավորական կամ սեռամոլագարական (նաեւ՝ համասեռական) շարժումների մեզանում ծավալման, ինչպես նաեւ տարաբնույթ ապազգային օրենքների ու երեւույթների թափանցման նկատմամբ: Նման անտարբերության են արժանանում նաեւ հայությանը եւ Հայաստանին վերաբերող, միջազգային կոչված, ամենատարբեր պարտադրանքները:
Քրիստոնեությունը եւ մյուս համաշխարհային կրոնները դաժան գործիքներ են դարձել բնական ազգերին ձուլելու-ոչնչացնելու գործում, դարձել են չարի ու չարիքի կրոններ, սրանք խաղաթղթեր են ջհուդա-մասոնական ու սիոնական մութ ուժերի, համաշխարհային կառավարիչների ձեռքին, որոնց հետեւորդները կուրորեն գնում են ինքնակործանման՝ ինքնաբերաբար վտանգելով ազգի ու պետության ապագան…
Ժամն է շրջվելու դեպի Հայ Աստվածները, դեպի Հայոց Ակունքները:
…Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)՝ Արմանը կամ Արմենը: Մենք Աստծո կամոք Արարվել ենք Արարատյան Լեռնաշխարհում եւ միայն Արարչին, Հայ Աստծուն (Աստվածներին) ապավինելով կվերականգնենք մեր հոգեւոր տիեզերաընկալունակ զորությունը, որն էլ կնպաստի ազգի եւ հայրենիքի բարգավաճմանն ու վերամիավորմանը:
Ժամն է առաքինանալու եւ մեր առաքելությամբ առաջնորդվելու: Փոքր Մհերի ժայռակերտ դուռը մեր արարչական-աստվածային հավատքի դարձին է սպասում, որպեսզի բացվի եւ բացի Հայոց Նոր Հավերժախորհուրդ Վերածնունդը:
Մեզ բարի հավատադարձ եւ բարի վերադարձ Հայ Աստվածներին…
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Թողնել պատասխան