Մեջ եմ բերում նաև Վարպետյանի գրքի աղյուսակի հաջորդ հայկական այբուբենը, որ նա անվանում է “Եդեսսյան”, և որն, ըստ հեղինակի, գործածվել է մ.թ.ա մոտ 300-ից մինչև երիկրի քրիստոնեացումը: A – Ա ⌂ – Բ ջ – Գ ʠ – Դ Ե Է – Ե Է զ – Զ @ – Թ L – Ի 7 – Լ Ψ – Խ ծ – Ծ ʞ Կ – Կ Հ – Հ Ղ – Ղ Մ – Մ ヨ – Յ ն – Ն ʖ – Շ ʘ – Ո ɔ – Չ ƣ – Ռ Ր Ս – Ս ƴ – Վ ∞ – Տ o-o – Ց Φ – Փ ㄌ – Ք Եթե Վարպետյանի գրքի աղյուսակի այս այբուբենն էլ պարզվի, որ հիմնավոր է, ապա պարզ երևում է, որ ներքևում բերված առաջին Հայկազյան այբուբենում /որը նախորդել է այս մեկին/ մի քանի տառ լիովին համապատասխանում են մեսրոպյանին, իսկ արդեն այս Եդեսսյան այբուբենում տառերի կեսից ավելին են համապատասխանում: Փաստորեն մեր տառերն աստիճանաբար են զարգացել, ձևափոխվել և արդյունում ստացվել է մեսրոպյան այբուբենը, ուղակի Մեսրոպ Մաշտոցն իր կողմից 9-10 տառ ավելացրել է, քանի որ, ինչպես նկատում ենք, մի շարք տառեր բացակայել են` Ժ, Ը, Ձ, Պ, Ջ, ւ: Կարելի է ենթադրել, որ այս հնչյունները գրվել են 2 ուրիշ տառերի միացությամբ, ինչպես օրինակ անգլերենում Շ -sh, Չ – ch, կամ ել մի տառը տարբեր հնչյունների տեղ է օգտագործվել, ինչպես օրինակ պարսկերենում “ﺭ” տառով կարող են գրվել թե “ու”, թե “օ”, և թե “վ” հնչյունները, կարդացողն ինքը ըստ բառի և կոնտեքստի հասկանում է, թե որտեղ այս նիշը որ հնչյունն է արտահայտում: Ալեքսանդր Վարպետյանն իր “Ի վերջո, ովքեր են Արիացիները” գրքում մեջ է բերում մի ցուցակ, որտեղ իրար հետ է համեմատում մի քանի տասնյակ հին լեզուների այբուբեններ` դրանց ծագման մեջ գտնելով ընդհանրություններ: Այդ գրային համակարգերի թվում մեջ են բերված նաև, ըստ հեղինակի, նախամեսրոպյան հայկական 3 գրային համակարգ` պայմանականորեն անվանված Հիքսոսյան /մ.թ.ա 1900/, Հայկազյան /մ.թ.ա.1900-մ.թ.ա 300/ և Օդեսսյան /ենթադրում եմ` Եդեսյան/` մ.թ.ա մոտ 300 – մ.թ.301: Ներկայացնելող այս նիշային համակարգերը` հեղինակը դրանց դիմաց գրել է մեսրոպյան այբուբենում դրանց համարծեքները, սակայն ցավոք չի նշել, թե ով և երբ է հայտնաբերել այդ նիշերը և ինչպես է վերծանել դրանք: Ինքը նշում է այդ նիշերից միայն երկուսի ծագման մասին` Ա և Ծ տառերի /♉ ծ/, որ Ա-ն առաջացել է ցուլի գլխի, իսկ ծ-ն` խոյի գլխի պատկերից: Նաև հավաստիության համար գոնե մեջ չի բերված հայտնաբերված որևէ գրություն, այդ նիշերով գրված որևէ հայերեն բառ: Ունենալով այդ աղյուսակը` փորձեցի համակարգչում տառատեսդակներ ստեղծել դրանցով, բայց համապատասխան ծրագիր չունենալու պատճառով չկարողացա: Սակայն ուսումնասիրելով համակարգչային word ծրագրում առկա` տարբեր լեզուների տառատեսակներն ու տարբեր սիմվոլները` գտա Վարպետյանի մեջբերած ցուցակի նիշերին լրիվ համապատասխան, կամ գոնե շատ նման նիշեր: Ըստ այդմ, եթե հավատանք Ալեքսանդր Վարպետյանի մեջբերած ցուցակին, նախամեսրոպյան մեր այբուբեններից մեկն ունեցել է մոտավորապես հետևյալ տեսքը. ♉ – Ա ⌂ – Բ ᄀ √ – Գ d – Դ է – Ե Է ⌛ – Զ @ – Թ σ – Ի Թ – Լ ⋔ – Խ ծ- Ծ Ψ – Կ ᄇ – Հ Ղ – Ղ ♒ 3 – Մ ヨ – Յ ն – Ն ∆ – Շ o – Ո c – Չ 8 – Ռ Ր ♓ – Ս Y – Վ ♁ – Տ ∞ – Ց Φ – Փ ㄌ – Ք Քանի դեռ չունեմ տեղեկություն, թե որտեղից է Վարպետյանը վերցրել այս ցուցակը, երբ է հայտնաբերվել, ինչպես և ում կողմից է վերծանվել, չեմ կարող պնդել այս նիշային համակարգի հավաստիության մասին, սակայն ցանկալի կլիներ, որ հավաստի լիներ: Օրինակ, Արտակ Մովսիսյանի գրքում էլ այս և նման այլ շատ ավելի նիշեր կան, սակայն Մովսիսյանը դա ներկայացնում է որպես ոչ թե տառային, այլ հիերոգլիֆային համակարգ, որտեղ, ըստ նրա, 200-ից ավելի հիերոգլիֆ է օգտագործվել: Սակայն Վարպետյանը ներկայացրել է որպես այբուբեն` մեսրոպյան այբուբենում յուրաքանչյուր այս նիշին համարժեքով: Ուստի, եթե որևէ մեկն ավելի շատ ինֆորմացիա ունի այս մասին, միգուցե ծանոթ է այն աղբյուրին կամ գրականությանը, որից օգտվել է Վարպետյանը կամ ունի հայտնաբերված տառային հմակարգերի այլ տարբերակներ, խնդրում եմ գրել և նշել: Կուզեի ավելի մանրամասն ուսումնասիրել: Հարգելի արիներ: Հավանաբար կարդում եք կայքում տեղադրված հատվածները Ուխտագրքից, որը իհարկե գրված է քրմերի` այսինքն մեր նման մարդկանց ձեռքով: Սակայն ինձ մոտ մի հարց է առաջանում. մի թե այդ գիրքը գրող մարդիկ չեն գիտակցում, որ հիմա ոչ թե մ.թ.ա 6-րդ, այլ մ.թ. 21-րդ դարն է, մարդիկ շատ ավելի զարգացած են, ունեն այլ ապրելակերպ և ցանկացած մարդ, ով կյանքում մի քանի գիտական գիրք է կարդացել, հեռուստացույց է նայել և գոնե մի փոքր ծանոթ է գիտության նվաճումներին, չի կարող հավատալ, որ օրինակ ամբողջ հնդեվրոպական ռասսան առաջացել է երկու մարդուց` Արիից և Արփիից /ըստ Ուխտագրքի/: Այսինքն Արարիչը ոչ թե ծրագրավորել է ողջ բնական գործընթացները, նաև էվոլյուցիայի գործընթացները, այլ ստեղծել է ընդհամենը 2 մարդ? Ստացվում է նույն Բիբլիան` Ադամն ու Եվան, նույն քրիստոնեությունը, լավ է չեն գրում, որ աշխարհն էլ յոթ օրում է ստեղծվել: Իսկ ուր մնաց էվոլյուցիոն պրոցեսը, որ հիմա էլ ընթանում է բնության մեջ և գիտության կողմից վաղուց ապացուցված է?: Միայն այն, որ այսօրվա մարդը ինտելեկտով շատ ավելի բարձր է, քան մի քանի հազար տարի առաջ ապրածը, դա արդեն էվոլյուցիա է, մարդը գնալով զարգանում է: Իսկ այս դեպքում եթե մեր ռասսան ստեղծվել է ընդհամենը 2 մարդուց, ինչ է ստացվում? Արին ու Արփին ունեցան երեխաներ, իսկ այդ երեխաներն ումից երեխա ունեցան? Իրարից? Դա արդեն կկոչվի ինցեստ ու այլասերվածություն և մենք էլ կլինենք գենետիկական “ուռոդներ”, նույնը, ինչ որ քրիստոնեության կամ հուդայականության մեջ: Չգիտեմ ով կհավատա դրան, բայց ես հավատում եմ այն տվյալներին, որոնք հաստատված են գիտականորեն, իսկ Արիա-հեթանոսությունը պիտի լինի գիտության տվյալներին մոտ բնապաշտություն: Հոգու առկայությունը և ֆիզիկական մահվանից հետո ագեղեն գոյությունը նույնպես արդեն ունի գիտական հիմնավորումներ, ինչպես նաև ռեինկորնացիան, նամանավանդ որ ըստ արիական հեթանոսության մարդը կարող է վերածնվել իր իսկ տոհմում, ինչի համար պետք է սերունդ տա և իր շարունակելիությունն ապահովի: Դա նույնպես հիմնավոր է, նաև գիտականորեն հիմնավոր, քանի որ մարդու գեները փոխանցվում են սերունդներին, փոխանցվում է նաև գենետիկ հիշողությունը: Արիական այս տեսությունը համարում եմ լիովին ճշմարտացի ու հիմնավորված, սակայն Ուխտագրքում ասվում է, որ մարդու վերածնվելու համար տոհմի շարունակելիությունն ապահովվում է միայ արական կողմով, և կինն էլ չի համարվում իր ծնողների տոհմի շարունակողը, այլ միայն իր ամուսնու և երեխաների տոհմին է պատկանում: Ինչից վերցրեցիք դա, հարգելի հեղինակներ? Չէ որ կա գիտություն, արն ապացուցել է, որ մարդու ԴՆԹ-ն բաղկացած է 46 քրոմոսոմից և մարդը իր յուրաքանչյուր ծնողից ստանում է 23 քրոմոսոմ, այսինքն յուրաքանչյուր մարդ հավասարապես թե իր հոր և թե մոր գեների կրողն է /այն, որ տոհմի ազգանունները փոխանցվում են հայրական կողմով, դա զուտ հայրիշխանության դրսևորումն է և գենետիկայի հետ որևէ կապ չունի/, և տվյալ մարդու ոչ միայն որդին, այլ նաև դուստրը և դստեր զավակները նույնպես հանդիսանում են իր տոհմի շարունակողներն ու գեների կրողները, հավասարապես, ինչպես և արական կողմով: Սա փաստ է հարգելիներս, մի գնացեք գիտությանն ընդդեմ, մենք արդեն բավական խելացի ենք ու գիտելիքներ ունենք, որ հավատանք փաստերին: Այնպես որ Ուխտագրքի այս տողը “Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ Տոհմի սերունդն է սեփականացնում” համարում եմ կատարյալ հիմարություն. տոհմի աղջկանից ծնվածը հավասարապես նաև այդ տոհմի սերունդ է, ձեզնից նոր գիտություն մի հորինեք և նաև ձեզ դատապարտողի իրավունք մի վերագրեք:Եվս մի անտրամաբանական հատված /տոհմի և ընտանիքի մասին կանոնների մասում/: Այդ ինչից վերցրեցիք, որ “Լիարժեք չէ այն ընտանիքը, որի զույգը առնվազն իր կրկնապատիկը չի սերնդածնում”?: Իսկ այդ ով այսօր Հայաստանում 4 երեխա ունի? Մարդիկ նույնիսկ երկրորդ երեխան են դժվարությամբ ունենում, քանի որ չկա կյանքի այն մակարդակը, որ մարդ ի վիճակի լինի 4 երեխաների նորմալ պահել: Պարոնայք քրմեր, դուք երկնքում եք սավառնում, իջեք երկրի վրա, նայեք իրականությանը: Անդրադառնանք Ուխտագրքում արծարծված` բազմակնության հարցին: Ուզում են բազմակնություն թույլատրել, բայց մոռանում են, որ բազմակնությունը հատուկ է այն հասրակաություններին /մուսուլմանական/, որտեղ բացարձակ հայրիշխանություն է` բռնակալության հասնող, և կինը նսեմացված վիճակում է: Իսկ հեթանոսական Հայքում բացարձակ հայրիշխանություն լինել չէր կարող: Նախ` մեր հավատքում կին Աստվածուհիների /Անահիտ, Աստղիկ, Նանե/ առկայությունը արդեն խոսում է հասարակության մեջ կնոջ ունեցած դերի մասին, նաև այն, որ բոլոր հեթանոսական կրոններում կանայք նույնպես զբաղեցրել են հոգևոր պաշտոններ, եղել են քրմուհիներ, դա ևս փաստում է նրանց իրավունքների մասին: Շատ կարևոր մի այլ փաստ` Արտաշիսյան գահատոհմում եղել է թագուհի` Էրատոն, ուշադրություն դարձեք` ոչ թե թագավորի կին, այլ թագավորի դուստր և գահի կին-ժառանգորդ: Մի թե սա վերջնականապես չի ապացուցում կանանց իրավունքներն այդ հասրակությունում?: Եվ նաև անհեևքելի փաստ է, որ մ.թ.ա. 4-րդ դարից սկսած Հայաստանում իշխել է հելենիստական քաղաքակրթությունն ու ապրելակերպը, մշակույթը, այդ են փաստում բոլոր մշակութային հուշարձաններն ու պահպանված արձանագրությունները /օրինակ Գառնիի տաճարի կառուցման մասին հունարեն արձանագրությունում Տրդատ 1-ինն այն անվանում է Հելիոսի տաճար, և հենց այն, որ ունենալով սեփական գիր, սակայն պետական լեզուն եղել է հունարենը, իսկ ահյերեն գրերն օգտագործվել են միայն մեհյաններում և ժողովրդի մեջ/: Եվ երևի բոլորս էլ լավ ծանոթ ենք հելենիստական քաղաքակրթությանն ու ազատ ապրելակերպին, նաև ակնհայտ է, որ նման հելենիստական ոճի հասարակությունում կինը չէր կարող նսեմացված լինել, իսկ բազմակնության մասին խոսք գնալ չէր կարող: Չկա որևէ փաստ, որ Հայաստանում կարող էր լինել բազմակնություն, այլ բոլոր փաստերը վկայում են հակառակը: Իհարկե, դուք կասեք, որ Տիգրան Բ Մեծը /մ.թ.ա.95-55/, ունենալով, կին, կնության բերեց Կլեոպատրային, սակայն եկեք չմոռանանք, որ երկու կին է ունեցել նաև Արշակ Բ թագավորը /350-368/` փառանձեմ և Ոլիմպիադա: Իսկ Արշակ Բ քրիստոնյա էր: Այսինքն` թագավորների, նաև Տիգրան Բ-ի երկու կին ունենալը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդել և որևէ կապ չի ունեցել կրոնի հետ: Բացի այդ, լինելով բնապաշտական հավատք, Արիականությունը պետք է պաշտի այն ամենն ինչ բնական է, իսկ բնականը դա 1 կին- 1 տղամարդ հարաբերությունն է, միաժամանակ երկուսին չեն սիրում, 2 կին ունեցող տղամարդը չի կարող երկուսին էլ սիրել, այդ ընտանիքները չեն կարող հիմնված լինել սիրո վևա, հետևապես չի լինի առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, իսկ նման մթնոլորտում չեն կարող մեծանալ բարոյապես և հոգեպես առողջ երեխաներ: Եվ եվս մի դիտողություն. Տոհմի և Ընտանիքի մասին օրենքների բաժնում գրված է. “Տոհմի եւ Ընտանիքի միջեւ ծագած հակասության դեպքում՝ իրավունքը Տոհմինն է”, “Ընտանիքը պատասխանատու է Տոհմի, Ազգի, Ցեղի եւ Արայի առաջ”, “Դատապարտելի է այն Տոհմը, որի ընտանիքներում հարսի Տոհմն է տնօրինում”. այսինքն, ուզում եք ասել` փեսայի տոհմը կարող է այդ ընտանիքում տնօրինել? Եթե տղամարդն ընտանիք է կազմում և նրա ընտանիքում պետք է տնօրինեն և իր ընտանիքի որոշումները կայացնեն ծնողներն ու բարեկամները /կապ չունի տղամարդու թե կնոջ/ կամ ազգի այլ ներկայացուցիչներ, ապա դա կնշանակի, որ այդ ընտանիքում ուղակի չկա տղամարդ, այլ կա մի մեծ երեխա, որն ընդհանրապես պատրաստ չէ ինքնուրույն կյանքի: Ընտանիքը պետք է լինի անկախ տոհմից և ազգից, ինքնուրույն կայացնի իր բոլոր որոշումները, որպեսզի լինի լիարժեք, որպեսզի ամուսինները լինեն արդեն հասուն և ինքնուրույն մարդիկ, այլ ոչ թե մեծ երեխաներ: Բացի այդ, պարոնայք քրմեր, եթե դուք գտնում եք, որ ընտանիքը պետք է կախման մեջ լինի տոհմից, ինչու հաշվի չեք առնում այն բազմաթիվ դեպքերը, երբ տոհմը սեփական էգոիստական ինչ-ինչ պատճառների հիման վրա դեմ է լինում միմյանց սիրող երիտասարդների ընտանիք կազմելուն, և երիտասարդներն այնուամենայնիվ ամուսնանում են տոհմի կամքին հակառակ?: Ուրեմն, ըստ ձեզ, մարդիկ պետք է իրենք իրենց զրկեն իրենց սիրելիի հետ ընտանիք կազմելու ու երջանիկ լինելու հնարավորությունից, ինչ է թե տոհմին դեմ չգնան? Չեք զգում, որ 21-րդ դարում փտած միջնադարյան գաղափարներ եք քարոզում? Եվ այդ ով ձեզ խաբեց, որ հետամնաց տոհմական ապրելակերպը որևէ կապ ունի մեր ազատ բնապաշտական Արիականության հետ? Ես` որպես Արիացի, հեթանոս, բնապաշտ, մերժում եմ մարդկանց ձեռքով գրված “Ուխտագիրք Արորդյաց”-ը, քանի որ այդտեղից քրիստոնեական, նաև իսլամական տարրերի հոտ եմ առնում, նաև դեմ եմ արտահայտվում հեթանոսությունը հավատքից կրոնի վերածելու փորձին: Հարգելի հավատակիցներ, կոչ եմ անում լինել ողջամիտ, հազիվ ենք դուրս եկել բիբլիական ճահճից, եկեք նորից չխրվենք նույն ճահճի մեջ: Շնորհակալություն ուշադրության համար:
18 Մարտի, 2011, ժ. 3:01 ե. |
Ուխտագրքի այս տողը “Դատապարտելի է այն Տոհմը, որն իր աղջկանից ծնված ուրիշ Տոհմի սերունդն է սեփականացնում” համարում եմ կատարյալ հիմարություն. տոհմի աղջկանից ծնվածը հավասարապես նաև այդ տոհմի սերունդ է, ձեզնից նոր գիտություն մի հորինեք և նաև ձեզ դատապարտողի իրավունք մի վերագրեք:
The most respectfull other of these words you are wrong by calling these wise words absurd. Only a man can pass Y chromosome.DNA in the Y chromosome is passed from father to son. As you know DNA is responsible for so many things, no one can take other nations’ DNA and say it is ours- remember blood is talking and more- blood is not water.