Պահանջում ենք

by

Մենք՝ հայ-արիականներս, մի շարք միջոցառումներում, նաև մա­մուլով, հարց ենք բարձ­րացրել, որ­պես­զի հանրակրթական դպրոցնե­րում մեր երեխաներն իրենց հա­վատքին համա­հունչ հոգևոր դաս­տի­ա­րա­կու­թյուն ստանան: Սա նաև ՀՀ Սահմանադ­րության հոդված 23-ի պահանջն է. “Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանան­քի ա­զատության իրավունք: Կրոնի և համոզմունքների արտահայտման ա­զատու­թ­յու­նը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված՝ Սահմանադրության 45 հոդվածում նախա­տեսված հիմքերով”, այս­ինքն՝ ռազմական դրության ժամանակ: Մենք ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված “Արորդիների Ուխտ”-ի (նշված է որպես հեթանոսական կազմակերպու­թյուն) հետևորդներ ենք: Ուստի, մեր երեխա­ները կնքված լինելով Գառ­նո արի­ական-հեթանոսական տաճարում որպես արորդիներ, լուրջ հա­կասության մեջ են հայտնվում, երբ դպրո­ցում պարտադրվում է “Հայ եկեղեցու պատմու­թյուն” կոչված առարկան, որի ժամանակ առավելա­պես քրիս­տո­նե­ական կրոնի պատմու­թյուն և օտար մի ազգի գերակա­յության սին տեսությունն է դասավանդվում, քան՝ եկե­ղեցու պատմու­թյուն: Նույնիսկ քրիստոնեական աղիողորմ աղոթքներ են պարտադ­րում սովորել հայ-արի­ա­ցի հպարտ ու զինապարտ երեխաներին: Եթե դասավանդվեր բոլոր կրոնների ընդ­հանուր պատմություն, ապա գոնե հասկանալի կլիներ, որ ճանաչողական խնդիր է լուծվում: Բայց այդ­պես չէ, ուստի եթե սա դի­տարկ­վում է հայ եկեղեցու պատմություն, ա­պա ինչու՞ է այն առանձնացվել հայոց պատմությունից, գուցե սա իրո՞ք օ­տար պատմություն է, եթե՝ ոչ, ապա մենք պահանջում ենք, որ զուգահեռ դասավանդվի նաև “Հայ տաճարի պատմություն”, կամ էլ՝ մեր երեխաներին պիտի դասավանդվի “Ուխտագիրք”-ը, որն արորդի­ների Աստվա­ծաշունչն է, և դա ամրագրված է “Արորդիների Ուխտ”-ի կանոնադրության մեջ: Մենք մի շարք դեպքերում արգելել ենք մեր երեխաներին սովորել քրիստոնեական հեր­թական “խաչա­կրաց” գրավոր պարտադրանքը: Սակայն, եթե հարցը վերջնական լուծում չստանա, ապա ստիպված ենք լինելու որպես բողոքի նշան հրապարակայնորեն այրել այդ դա­սագրքերը:

2 Responses to “Պահանջում ենք”

  1. Նորայր Ասրյան Says:

    Քրիստոնեությունը մեր ազգի վզին փաթաթելով սուլթան Տրդատն ու Գրիգոր փաշան իրականացրին հայ ժողովրդի պատմության մեջ առաջին ցեղասպանությունն ու մշակութային եղեռնը (Ագաթանգեղոսի պատմությունը դրա ամենամեծ վկայությունն է):Ավելի քան 17 դար այդ գործընթացը շարունակվել է ու հիմա Սերժ Սարգսյանի պարագլխությամբ նոր ու էլ ավելի կործանարար մասշտաբներ է ստանում:Քրիստոնյա ստահակները շատ լավ հասկանում են, որ իսկական արիացի լինելու համար արիական արյուն ունենալը քիչ է, պետք է ունենալ նաև արիական գիտակցություն: Հայկական դպրոցներում այդ հրեական արժեքների դասավանդումը հայատյացության գագաթնակետն է: Ադամորդիները հարվածում են մեր ապագային` երեխաներին, որպեսզի փոխեն նրանց գիտակցությունը: Ադամորդիների պատերազմը արորդիների դեմ լայն թափ է ստանում ու դրա դեմը պետք է առնել, քանի ուշ չէ:

  2. shoshanna Says:

    “Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և դավանան­քի ա­զատության իրավունք:«
    Դավանանքը իրավունք չունի հայկական դպրոց մտնելու, իսկ դավանանքը դպրոց մտցնող ղեկավարները իրավունք չունեն հայ ազգը ղեկավարելու:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: