Ո՞վ Կարգալույծ Կանի Կաթողիկոսին

by

 lragir.am
23.03.2011

Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի հոգևորականներ և աշխարհիկ մարդիկ` Հայ Առաքելական Եկեղեցու Արժանապատվության Խորհրդի անդամներ իրենց մտահոգությունն են հայտնում Մայր Աթոռից որոշ հոգևորականների կարգալույծ անելու վերաբերյալ ստացված տեղեկությունների առթիվ: Մասնավորապես նրանք հայտնում են իրենց անհամաձայնությունը այդ “կարգալուծությունների” համար օգտագործված որոշակի կոնկրետ բառերի և տերմինաբանությունների հետ: Նրանք նշում են, որ կարգալուծությունները տեղի են ունեցել Հայրապետական տնօրինման անվան ներքո, սակայն այս արտահայտության մեջ չեն մտնում ոչ Եկեղեցու, ոչ էլ Եպիսկոպոսական խորհրդի կամքը: Իրականում  Հայրապետական տնօրինումը մի գործողություն է, որը Կաթողիկոսին դարձնում է բացարձակ առաջնորդ, սակայն ոչ հայ ազգը, ոչ էլ Եկեղեցին, երբեք ոչ ոքի “բացարձակ իշխանություններ” չեն տվել, նշում են Արժանապատվության Խորհրդի անդամները:
 
Բացի այդ, նրանք նշում են, որ “կարգալույծ” բառը երբևէ գոյություն չի ունեցել հայերեն լեզվում և ավելացվել է միայն վերջին շրջանում: Գոյություն է ունցել “կարգաթող” բառը, սակայն ոչ “կարգալույծ”, քանի որ մեր եկեղեցու հայրերը նշել են, որ մարդը չի կարող մեկ այլ մարդու զրկել Աստծու շնորհից: Ըստ Ձեռնադրություն Մաշտոցի, որի միջոցով ձեռնադրվում են հայ քահանաները, Եպիսկոպոսը, ով իրականացնում է ձեռնադրման ծիսակարգը, պարզապես իրականացնում է պաշտոնական գործառույթ: 
 
Նրանք նշում են, որ դա շնորհվում է Աստծո կողմից, և ոչ ոք իրավասու չէ ուժը կորցրած ճանաչել, օրինակ, ինչ-որ մեկի կնունքը, կամ հայտարարել, որ նա այլևս քրիստոնյա չէ, այնպես ինչպես ոչ մի եպիսկոպոս, պատրիարք կամ կաթողիկոս չի կարող որևէ ձեռնադրված քահանայի կարգալույծ անել Հայրապետական տնօրինման միջոցով: Քահանան կարող է միայն ինքնակամ կարգաթող լինել:
 
Գարեգին Բ-ի կաթողիկոսության 10 տարիների ընթացքում բազմաթիվ սարկավագներ, քահանաներ, ամուրի քահանաներ և եպիսկոպոսներ են կարգալույծ արվել Հայրապետական տնօրինման միջոցով տարբեր պատճառաբանություններով — անհնազանդության համար, հնազանդության երդմանը չհետևելու համար, սեփական խնդրանքով և այլն:
 
Պետք է նշել, որ Հայ Առաքելական Եկեղեցու ոչ մի կաթողիկոս երբեք կարգալույծ չի արել, կամ այսքան շատ քահանաների կարգալույծ չի արել, ինչքան Գարեգին Բ-ն: Բացառություն է Վազգեն Ա-ն, ով սովետական տարիներին ստիպված էր “պաշտոնապես ազատել” այն քահանաներին, ովքեր փախչում էին:
 
Ըստ Հայկական Եկեղեցու կանոնների, 3 եպիսկոպոս են հարկավոր կաթողիկոսին կարգելու և նրա օրինականությունը հաստատելու համար: Հետեւապես հայկական եկեղեցում մի պարադոքս կա: Ինչպես կարող են 3 եպիսկոպոս ձեռնադրել Կաթողիկոսին (ով իրենցից բարձր է աստիճանով), բայց հազար եպիսկոպոս չեն կարող ձեռնադրել մեկ ամուրի քահանա (ով իրենցից ցածր է աստիճանով): 
 
“Իրավունքը պետք է հիմնված լինի ճշմարտության և արդարության վրա: Եթե ​​3 եպիսկոպոսներ կարող են ձեռնադրել կաթողիկոսին, արդյոք չեն կարող նրանք նաև կարգալույծ անել կաթողիկոսին նույն օրինական իրավունքով: Այս հարցը ողջամիտ և վավեր է: Հակառակ դեպքում, ո՞վ պետք է կարգալույծ անի կաթողիկոսին…”, նշում է Հայ Առաքելական Եկեղեցու Արժանապատվության Խորհուրդը:

Խմբ. կողմից-Արտահայտված կարծիքները եւ մտքերը միշտ չէ, որ համընկնում են Վահագնականչ-ի խմբագրության տեսակետի հետ: 
 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: