“Հայկական Ժամանակ”
03.02.2011
Ըստ «Հայկական ժամանակ» թերթի` միջազգային «Մանկավարժ» հիմնադրամի տնօրեն, Հայ առաքելական եկեղեցու նախկին սպասավոր տեր Սահակը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր ամբողջությամբ պատկանում ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին և նրա երբորը` Մոսկվայի թեմի առաջնորդ տեր Եզրասին:
«Իրենք ինչ ուզում են, անում են, ոչ ոք չի կարող ձայն հանել: Բարձրաստիճան հոգևորականության ցանկը ամբողջությամբ փոխված է, նրանք լուրջ եկեղեցականներից ազատվում են: Այսօր արքեպիսկոպոս ես դու, քահանա, դպիր, միևնույն է` դպիրի կարգավիճակում ես: Երկու հոգին ամբողջությամբ եկեղեցին կառավարում են, եկեղեցում գործում են քրեական օրենքները, ոչ մի բանով եկեղեցին չի տարբերվում այդ աշխարհից»,- ասել է տեր Սահակը: Նա նշել է, որ եկեղեցին իր առաքելությամբ զբաղվելու փոխարեն զբաղված է բիզնեսով, փողերի լվացմամբ ու չարչիությամբ:
«Էջմիածնում բարձրաստիճան հոգևորականներ կան, որ երթուղային տաքսիներ են դրել գծերի մեջ, աշխատեցնում են: Անուններ չեմ ասում, նրանք լավ կհասկանան` ու մասին է խոսքը: Այս է եկեղեցին»,- ասել է տեր Սահակը: Նա նաև խոսել է մարտի 1- ի և քաղբանտարկյալների մասին: Ըստ նրա, եկեղեցիներում վախենում են խոսել այդ թեմաներով, միակ բացառությունը Կաթողիկե եկեղեցին էր, որ պատարագ մատուցեց 10 զոհերի համար:
Բայց, ըստ տեր Սահակի ճշտած տեղեկությունների, դրա համար նշված եկեղեցին խնդիրներ է ունեցել Էջմիածնի հետ:
Խմբ. կողմից-Արտահայտված կարծիքները եւ մտքերը միշտ չէ, որ համընկնում են Վահագնականչ-ի խմբագրության տեսակետի հետ:
27 Մարտի, 2011, ժ. 3:15 ա. |
Չգիտես տխրես թե ուրախանաս:
Տխուր է, որ այս ամենը կապված է իմ ազգի հետ և միևնույն ժամանակ շատ ուրախալի է որ քրիստոնեական գաղափարախոսությունը բարձր ամբիոնից ի լուր բոլորին հայտարարում է իր անկման մասին: