Կարսի պայմանագրի վավերացման և հարակից հարցերի շուրջ

by

Ընդամենը երկու միջազգային համաձայնագիր կա գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալՄոսկվայի և Կարսի պայմանգրերը:

Ահմեդ Դավուդօղլու, Թուրքիայի  արտգործնախարար, Թուրքիայի ազգային մեծ ժողով,  21 հոկտեմբերի 2009թ.,

Այսօր արդեն ակնհայտ է` Հայաստան-Թուրքիա զույգ չարաբաստիկ արձանագրությունների վավերացուման գործընթացն ինչ ելք էլ ունենա, այլևս նախկին իրավիճակին վերադարձ չի լինի: Որոշ անհեռատես մարդիկ ջինը բաց են թողել քաղաքական սրվակից և այօր դժվար է կանխատեսել, թե ի՞նչ վարքագիծ կունենա այդ, մեզանից արդեն որևէ կախվածություն չունեցող, քաղաքական արարածը: Հետևաբար, մենք դեռ երեկվանից պիտի սկսեինք պատրաստվել բազմաթիվ քաղաքական, և հատկապես իրավական, հարցերի մոտալուտ վերարծարծմանը և վերարժեվորմանը: Հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումը, այդ հարցերի մեջ առանձնակի կարևորություն ունի Կարսի պայմանգրի իրավական կարգավիճակի հարցը: Չնայած հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ նշյալ փաստաթղթի ունեցած հույժ կարևոր դերակատարությանը առ այսօր Կարսի պայմանագիրը քննության չի ենթարկվել միջազգային իրավունքի տեսանկյունից: Եղած հրապարակումներն առավելապես գաղափարախոսական բնույթի են և վերլուծվում են պայմանագրի քաղաքական հետևանքները, առանց անդրադառնալու բուն պայմանագրի իրավական էությանը: Քանի որ Կարսի պայմանագրի իրավական կարգավիճակին վերաբերող հարցերը բազմաթիվ են ու բազմազան, ուստի, մեր ուժերի ներածին չափով, մի քանի հոդվածով  կփորձենք լուսաբանել որոշ հարցեր:

Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի 1921թ.) [1] երկկողմ պայմագիր է: Այն ստորագրել են, ինչպես գրված է պայմանագրի նախաբանում, Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիլիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից  Ռուսաստանի Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության մասնակցությամբ□ (տՐՌ ցփՈրՑՌՌ, with the participation):  Վերոշարադրյալից ակնհայտ է, որ ՌՍՖՍՀ-ն Կարսի պայմանագրի կողմ չէ, այլ զուտ մասնակից, այսինքն նա չի ստանձնում պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտավորություններն ամբողջությամբ, այլ նրան վերապահված է միայն որոշակի գործառույթ: Անշուշտ, այդ գործառույթը քաղաքական վերակացուի դերն էր, քանի որ բոլշևիկները դեռևս Մոսկվայի պայմանագրի (16 մարտի 1921թ.) 15–րդ հոդվածով  պարտավորվել էին հետևյալը. Ռուսաստանը ստանձնում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ  իրականացնել անհրաժեշտ քայլերորպեսզի ապահովի  վերջիններիս կողմից Թուրքիայի հետ կնքվելիք համաձայնագրում  սույն պայմանագրի այն  հոդվածների ճանաչումը, որոնք ուղղակիորեն վերաբերում են իրենց□: [Russia undertakes to take the necessary steps with the Transcaucasian Republics with a view to securing the recognition by the latter, in their agreement with Turkey, of the provisions of the present Treaty which directly concern them.][2]

Կարսի պայմանագրի վավերացման հարցը. Լայնորեն հայտնի փաստ է, որ Կարսի պայմանագրի վավերաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել 1922թ. սեպտեմբերի 11-ին Երևանում:[3] Կողմերից մեկը` քեմալականները, նշյալ պայմանագիրը վավերացվել է 1922թ., մարտի 16-ին (Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրենք # 207)[4] [առայժմ մի կողմ ենք թողնում այդ կառույցի լիազորությունների հարցը]: Սակայն Կարսի պայմանագիրը չի վավերացվել երկրորդ կողմ հանդիսացող, այսպես կոչված, երկրներից և ոչ մեկի` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, կողմից [առայժմ մի կողմ ենք թողնում նաև սրանց լիազորությունների հարցը]: Կարսի պայմանագիրը թուրքերի հետ նույն օրը` 1922թ. մարտի 16-ին, (Մոսկվայի /16.03.1921/ պայմանագրի առաջին տարեդարձի օրը) վավերացրել է Համառուսաստանյան կենտրոնական գործադիր հանձնաժողովը (ВЦИК — Всеросси́йский Центра́льный Исполни́тельный Комите́т).

Ըստ այդմ, այս վավերացումը երբեք չի կարող դիտարկվել օրինական, հետևաբար իրավական հետևանք ստեղծող, քանի որ ռուսաստանյան այդ կառոյցը ոչ ներքին, ոչ միջազգային օրենքի տեսանկյունից նման լիազորություն չուներ և չէր կարող ունենալ: Չի կարող մի երկրի կառույց վավերացնել մեկ այլ երկրի, կամ երկրների, ստորագրած պայմանագիրը: Հարավային Կովկասի երկրների ռազմակալումից հետո (Ադրբեջան, 1920թ. ապրիլ; Հայաստան, 1920թ. դեկտեմբեր; Վրաստան, 1921թ. փետրվար) մինչև 1922թ. դեկտեմբերի 30-ը, այսինքն մինչև ՍՍՀՄ ձևավորումը, վերոհիշյալ երեք երկրները, գոնե ձևականորեն, անկախ էին: Այսինքն, գոնե  պաշտոնապես առանձին էին և մաս չէին կազմում Ռուսաստանին: Օրինակ, Հայաստանի պարագային դա ամրագրված էր  Հայաստանի Հանրապետության և  ՌՍՖՍՀ ներկայացուցչի միջև 1920թ. դեկտեմբերի 2-ին ստորագրած իշխանության փոխանցման հայտարարագրի առաջին կետում, որով Հայասատանը հռչակվում էրանկախ սովետական սոցիալիստան հանրապետություն□:[5]

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ քեմալականների և բոլշևիկների կողմից Կարսի պայմանագրի, այսպես կոչված, վավերցման պահին (16 մարտի 1922թ.) արդեն գոյություն չուներ նշյալ պայմանագրի կողմերից մեկը: Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետությունները դադարել էին գոյություն ունենալ, քանի որ  դրանից չորս օր առաջ` 1922թ. մարտի 12-ին, ձևավորել էին նոր միավոր` Անդրկովկասի Սոցիալստական Սովետական Հանրապետությունների Դաշնային Միությունը (Федеративный  Союз Социалистических Советских Республик Закавказья — Закфедерация).

Ի դեպ այն, որ նորաստեղծ միավորն իրեն չէր դիտարկում ՌՍՖՍՀ կազմում կամ նրա ենթակայության տակ, ամրագրված է Դաշնային Միություն ստեղծելու մասին պայմանգրի (Союзный договор об образовании Федеративного союза социалистических советских республик Закавказья, 12.03.1922) 13-րդ հոդվածում. Հանրապետությունների միությունը ՌՍՖՍՀի հետ հարաբերությունները հաստատում է միութենական պայմանագրի հիման վրա□: [Союз республик устанавливает взаимоотношвния с РСФСР на основе союзного договора.][6]

Եզրակացություն. Կարսի պայմանագիրը չի վավերացվել Հարավային Կովկասի և ոչ մի երկրի կողմից` այդ թվում նաև Հայաստանի Սովետական Սոցիլիաստական Հանրապետություն միավորի կողմից, հետևաբար նշյալ, այսպես կոչված պայմանագիրը, իրավական հետևանքներ չի ստեղծում նրանց համար:

 Արա Պապյան

Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար

7 փետրվարի 2010թ.


[1] Договор о дружбе между Армянской ССР, Азербайджанской ССР н Грузинской ССР, с одной стороны, и Турцией — с  другой,   заключенный  при   участии РСФСР в Карсе . [Документы внешней политики СССР, т. 4, М., 1960, ст. 420-429.]

[2] Soviet Treaty Series, (ed. Leonard Shapiro), v. I, 1917-1928, Washington, 1950, p. 101;

[3] Soviet Treaty Series, Ýßí. ³ßË., ¿ç 136; Документы внешней политики СССР, т. 4, Москва, 1960, ст.  429; Հայաստանը  միջազգային դիվանագիրտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Երևան, 1972, էջ 527:

[4] .A. Gunduz Okcun, A Guide to Turkish Treaties (1920-1964), Ankara, 1966, p. 4.

[5] Международная политика новейшего времени в договорах, нотах и декларациях. Ч. 3. От снятия блокады с Советской России до десятилетия Октябрьской революции. Вып. 1. Акты Советской дипломатии / Сост. и ред. Проф. Ю.В. Ключников и А.В. Сабанин, М., ХКИД, 1928. ст. 75-76.

[6] Образование СССР, Сборник документов, Ì., 1972. ñò. 259.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: