“Եթե ճշմարտությունը այդքան տգեղ է — որ է—- ուրեմն մենք պետք է զգույշ լինենք ճշմարտությունը հաղորդելու ձեւի մեջ: Բայց ինչ որ պատճառով ասել, որ պետք է խուսափենք ճշմարտությունը ասելուց, որովհետեւ մարդիկ կարող են վատ ընդունել այն, տարօրինակ է թվում”:Չակ Սկորո, Սբ. Պողոս Կաթողիկե եկեղեցու սարկավագ
Ամեն անգամ, երբ զրուցում եմ քրիստոնյա ծանոթներիս հետ եւ մատնանշում “հին կտակարան”-ում գոյություն ունեցող բազմաթիվ անհեթեթությունները, անարդարությունները, բռնությունը, անհանդուրժողականությունը, անբարոյականությունները եւ անմարդկային անգթությամբ կատարված ոճիրները (բոլորն էլ վավերացված Եհովայի կողմից) ու հարց տալիս, թե ինչու է տակավին եկեղեցին պահպանում այդ գիրքը, որ համահունչ չէ հայ ազգի էությանը եւ նկարագրին, ստանում եմ մոտավորապես հետեւյալ պատասխանը. թե “հին կտակարան”-ը “մեզ” համար հեղինակություն չէ, պահպանվում է միայն այն պատճառով, որ այնտեղ գտնվում են “մեր տեր Հիսուս Քրիստոսի” մասին եղած մարգարեությունները, ըստ որում Հիսուսի ծննդից հարյուրավոր տարիներ առաջ Աստվածային հրաշքով մարգարեություններ կատարվեցին “Փրկչի” ծննդի մասին:
Արտաքինից դատելով` “հին կտակարան”-ում բազմաթիվ գրքեր կան, որոնք քրիստոնյաները մատնանշում են վկայակոչելու Հիսուսի մասին եղած մարգարեությունները: Քրիստոնյաները հաճախ պնդում են, որ “նոր կտակարան”-ում իրականացված “հին կտակարան”-ի ենթադրյալ մարգարեությունները անխոցելի ապացույց են ապահովում` փաստելու քրիստոնեական վարդապետության ճշմարտացիության մասին: Իրականում այդպես չէ: Ժամանակը ցույց է տվել, որ այս մռայլ մարգարեությունները լիովին դատարկաբանություններ են եւ չի գտնվել ոչ մի այսպես կոչված մարգարեության, իրականացում: Այդ ենթադրյալ մարգարեությունները նույնիսկ մարգարեություն չեն, այլ հատվածներ՝ առնված ենթատեքստից դուրս կրոնամոլների կողմից եւ մեկնաբանված հարմարացվելու քրիստոնեական դավանանքին՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Մինչդեռ երբ այսպես կոչված մարգարեական հատվածները` կարդանք ենթատեքստում, ապա անզեն աչքով էլ տեսանելի է, որ դրանք չեն վերաբերում Հիսուսին:
Նկատի առնելով, որ այդ մարգարեությունների մերկացումը խլելու է հսկայական տեղ եւ կարող է շեղել ընթերցողի ուշադրությունը, ես պիտի անդրադարնամ մեկին` ամենահայտնի եւ ամենաշատ գործածվող “մարգարեության”, որ գտնվում է մարգարեություն Եսայի կոչվող գրքում եւ որին էլ անդրադարձել է “Ավետարան ըստ Մատթէոս”-ի կոչվող գրքի հեղինակը:
“Ավետարան ըստ Մատթեոսի”-ն սկսում է հետեւյալ` 1Գիրք ազգաբանութեան Յիսուս Քրիստոսի՝ Դաւթի որդու, Աբրահամի որդու խոսքերով, ապա սկսվում է “ծնավ”ների շարք, մինչեւ հասնում ենք 16-րդ համարին, որտեղ կարդում ենք 16Յակոբը ծնեց Յովսէփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կոյս Մարիամը, որից ծնուեց Յիսուս, որ անուանուեց Քրիստոս, եւ 18-րդ համարում կարդում ենք 18Յիսուս Քրիստոսի ծնունդը այսպէս եղաւ. նրա մայրը՝ Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց:
Եթե Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրը չէր, բայց միայն Մարիամի ամուսինը, ինչպես Մատթէոսի 1:16-ն ու 1:18-ն են ասում, ուրեմն Մատթէոսի 1:1-16-ը չէ եւ չի կարող լինել Յիսուս Քրիստոսի ազգաբանությունը: Բայց եթե Հովսեփը Հիսուսի կենսաբանական հայրն է, ինչպես կիրառվում է ուրիշ տեղերում, այդ դեպքում կույսից ծնվելը հակասություն է:
Հետեւաբար Հիսուս չէր կարող սերած լինել Դավթից եւ միեւնույն ժամանակ ծնվել կույսից: Ամենակարեւորը, եթե Հիսուսը ծնվել էր կույսից եւ, հետեւաբար, չէր սերել Դավթից, այդ դեպքում Պետրոսի խոսքերը Գործք 2:29-30 սխալ են- 29Ով եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ:
Եթե Հիսուսը Աստծո որդին էր “Սուրբ Հոգի”-ի միջոցով, ինչպես գրված է Մատթէոսի 1:18-20-ում, ապա Հիսուսը կամ Քրիստոսը չէ, կամ էլ Եհովա Աստվածը սուտ երդում տվել էր Դավիթին: Կամ էլ Հիսուսը Հովսեփի որդին է, Դավթի որդին, Աբրահամի որդին եւ, հետեւաբար, կարող Է լինել “Քրիստոսը”, բայց այդ դեպքում, չի կարող լինել Աստծո որդին “Սուրբ Հոգի”-ից եւ ծնված լինել կույսից:
Չերկարացնենք ավելի եւ վերադառնանք մեր բուն թեմային՝ Հիսուսի ծննդի մասին եղած “մարգարեության”, որ հիմքն է “Ավետարան ըստ Մատթէոսի” կոչված գրքի, որի մասին կարդում ենք նույն գրքի առաջին գլխի 22-րդ եւ 23-րդ համարներում. 22Սակայն այս ամէնը եղաւ, որպէսզի կատարուի, ինչ որ Տիրոջ կողմից ասուել էր Եսայի մարգարէի բերանով. 23″Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ”:
Նույնիսկ առանց հղում անելու “հին կտակարան”-ին, արդեն կանգնում ենք մի խնդրի առաջ. Նրան չկոչեցին էմմանուէլ, այլ Եշուա, որ նշանակում է փրկություն, որ թարգմանվելով վերածվեց եւ եղավ Հիսուս: Այն փաստը, որ Էմմանուել նշանակում է Աստուած մեզ հետ, ոչինչ չի նշանակում, եբրայերենի, ինչպես նաեւ արաբերենի մեջ կան հարյուրավոր անուններ, որոնք ընդգրկում են աստված բառը ուղղակի կամ ներիմաստով: Ավելին, “Նոր կտակարան”-ում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Հիսուսին դիմեն որպես Էմմանուել:
Լավ, ուղղվենք դեպի “հին կտակարան”, որտեղ գտնվում է այն հատվածը, որից օգտվել է “Ավետարան ըստ Մատթէոս”-ին, որը գտնվում է Եսայի գրքի 7-րդ գլխի 14-րդ համարում՝ “Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի”:
Ուրեմն, “Ավետարան ըստ Մատթեոս”-ի կոչվող գրքի հեղինակը, վերցնելով այս հատվածը “Մարգարեություն Եսայա” գրքից, մեկնաբանել է, որ խոսքը Հիսուսի եւ Մարիամի մասին է եւ հազար տարուց ավելի թութակի նման կրկնվում է քրիստոնյա աշխարհում:
Նախ անդրադառնալով բովանդակությանը` հարկ է նշել, որ “կույս” բառը թարգմանվել է եբրայերեն ալմահ բառից, որ նշանակում է “ջահել կին” եւ անպայման չի նշանակում կույս. ամենաճիշտ բառը նկարագրելու երբեւիցե սեռային հարաբերություն չունեցած աղջկան` բետուլա-ն է: Եթե Եսային ուզում էր, որ մենք հասկանաք, թե կույս մի աղջիկ երեխա էր ունենալու, իր տրամադրության տակ ուներ շատ ավելի հարմար բառ, նկատի առնելով նաեւ, որ այս եզակի դեպք էր լինելու բոլոր մարդկանց բոլոր ժամանակների համար. ինչպես կարող էր մարդկանց անորոշության մատնել եւ կասկածների տեղիք տալ: Ավելին, Եթե Աստված իրոք ուզում էր մարդկանց համոզել, որ Հիսուսը իսկականն է, եզակին, անկրկնելին, արդյո՞ք չԷր մղելու Եսայուն, որ լիներ ավելի հստակ` օգտագործելով ավելի դիպուկ բառ հաղորդելու մեծագույն մարգարեությունը:
Գալով ենթատեքստին` պատմությունը հետեւյալն է — Սիրիայի թագավորը եւ Իսրայելի թագավորը միասին սկսել են պատերազմ Հրեաստանի թագավոր Ահազի դեմ եւ իրենց բանակներով առաջանում են դեպի Երուսաղեմ:
Այստեղ փակագծերը բացելով ասեմ, որ Սողոմոնի մահից հետո, Հրեական պետությունը բաժանվեց 2 միապետությունների. մեկը կոչվում էր Հուդայի թագավորություն, որի մայրաքաղաքը Երուսաղեմն էր, իսկ մյուսը կոչվում էր Իսրայելի թագավորություն եւ որի մայրաքաղաքը Սամարիան էր: Հուդայի թագավորությունը հետեւում էր Դավիթի գծին, իսկ Իսրայելի թագավորությունը Սավուղի գծին, եւ այս 2 հակառակորդ միապետությունները հաճախ կատաղի պատերազմ էին մղում իրար դեմ:
Այս իրավիճակում Եսայի “մարգարեն” դիմում է Հրեաստանի թագավոր Ահազին եւ տիրոջ անունով հաղորդում, որ իր դեմ ելած այդ 2 թագավորները պիտի ձախողվեն: Եվ որպեսզի վստահեցնի Ահազին, որ այդպես է լինելու, ավելացնում է` “քեզ համար նշան խնդրիր քո Տէր Աստծուց”, Ահազը մերժում է ասելով. 12″Չեմ խնդրի եւ Տիրոջը չեմ փորձի”: Ինչին Եսայի Մարգարեն պատասխանում է. 14″Դրա համար էլ Տէրն ինքը ձեզ նշան է տալու: Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի, եւ նրա անունը պիտի լինի Էմմանուէլ”: 16″Դրա համար մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ պիտի անարգի չարը եւ ընտրի բարին, եւ այն երկիրը, որից դու վախենում ես, պիտի լքուի երկու թագաւորների պատճառով”:
Ահավասիկ նշանը եւ սահմանափակ ժամանակը խոստումի կատարման, որն է մանուկը բարին կամ չարը ճանաչելուց առաջ : Ծաղրելի եւ անիմաստ վիրավորանք պիտի լիներ Եսայիի համար, եթե այդ նշանը (Ահա կոյսը պիտի յղիանայ ու որդի ծնի) որով Եսային Ահազին վստահեցնում էր, որ իր դեմ ելած նախահարձակ 2 թագավորները պիտի ձախողվեն, կատարվելու էր Ահազի մահվանից 700 տարի հետո…
Եսային, իր ուժերից վեր պարտավորության տակ մտնելով, եւ խուսափելու համար կեղծ մարգարե կոչվելուց, իր հետեւանքներով հանդերձ, ստիպված գործի լծվեց, որպեսզի նշանը երեւա: Վստահաբար, դժվար չէր որեւէ ժամանակ գտնել մի աղջիկ երեխայով, կարող է եւ մտքում կար մեկը, որովհետեւ չեմ ենթադրում, որ այն ժամանակ մարգարեները ավելի ազնիվ էին, քան այսօրվա կղերականները: Հաջորդ գլխի 2-րդ համարում կարդում ենք` 2 Ինձ համար վկաներ կը կարգես հաւատարիմ մարդկանց՝ Ուրիա քահանային եւ Բարաքիայի որդի Զաքարիայինե: 3Եւ ես մերձեցայ իմ մարգարէուհի կնոջը. նա յղիացաւ ու մի որդի ծնեց:
Ահավասիկ, ամբողջ պատմությունը այս երեխային եւ այս կույսին, եւ այս պատմության բացահայտ խեղաթյուրման եւ աղավաղման վրա է, որ “Ավետարան ըստ Մատթէոսի”-ի կոչված գրքի հեղինակը եւ կղերականների կեղտոտ ու անազնիվ շահերը հորինեցին մի տեսություն, որին կոչում են ավետարան, կիրառեցին այս պատմությունը, որպեսզի իմաստ տան այն մարդուն, որին կոչում են Հիսուս Քրիստոս, հոգուն դարձրին նրա հայրը, որին կոչում են սուրբ, մի կնգա միջոցով, որին կոչում են կույս, այս հիմար պատմությունից 700 տարի հետո:
Այս է ամբողջ պատմությունը “Մեր տեր Հիսուս Քրիստոս”-ի մասին եղած “մարգարեության”: Այս գրքի այս հատվածից ելնելով է, որ “Ավետարան ըստ Մատթէոս”-ի կոչվածը եւ մյուսները ստեղծեցին իրենց տեսությունը, որի առաջին զոհերը դարձանք մենք, որը շարունակվում է մինչ օրս: Սա ամենաստոր, ամենասարսափելի հանցագործությունն է, որ կատարված է մարդկության դեմ ընդհանրապես եւ հայ ազգի դեմ մասնավորապես: Ի վերջո մենք ենք, որ աշխարհով մեկ հպարտությամբ, բարձրաձայն եւ լիաթոք գոռում ենք, թե առաջինն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, քրիստոնեության համար Ավարայրի ճակատամարտ ենք մղել… Իրականում սակայն հպարտության ոչ մի առիթ էլ չկա:
Քրիստոնեությունը մի գեղեցիկ երազի իրականացումը չէր, այլ` մեր մղձավանջը եւ դժբախտությունը, որ ի սկզբանե մահ եւ ավեր բերեց մեր գլխին:
Ես համոզված եմ, որ երկրորդ կարծիք չի կարող լինել այս հրեշավոր ստին: Որեւե մեկը, որ կարդա Եսայի 7-րդ եւ 8-րդ գլուխները, պիտի համոզվի, որ այդ հատվածը մարգարեություն չէ Հիսուս Քրիստոսի մասին: Համոզված կարող եմ շեշտել, որ մյուս բոլոր այսպես կոչված մարգարեություններն էլ ունենալու են նույն ճակատագիրը եւ հարմար առիթով կարող ենք անդրադառնալ… չնայած, որ կարիքը չկա` նկատի առնելով, որ մենք խոսում ենք Աստվածաշնչի մասին…:
Այո, ճշմարտությունը ցավացնում է, բայց մի կարճ ժամանակով, իսկ սուտը արդեն 1700 տարուց ավելի է…
“Հայ” քրիստոնյա եկեղեցին թող հերքի այստեղ նշվածը, իսկ եթե անկարող է, ապա պետք է սկսի ապաշխարության գործընթացը: Սկսելու համար իրենց խորհուրդ կտամ արգելք չդառնալ, որ օգոստոսի 11-ը դառնա Հայ ազգի ծննդյան Տոն եւ նշվի պետականորեն ու բոլոր մակարդակներով ամենուր` Հայաստանում եւ Սփյուռքում, ու անհապաղ դուրս գալ Միջեկեղեցական Էկումենիկ Ուղեգծից` հրաժարվելով բոլոր պարտավորություններից, որին ենթակա է եւ որի դառը պտուղները արդեն իսկ ճաշակում ենք աղանդների տեսքով, ինչպես նաեւ չեղյալ համարելով այն փաստաթուղթը, որով ճանաչում են մի այլազգի ընտրյալությունը եւ որի համար պայքարելու են…
Ավարտելու համար երեւի պետք է գոհացնեմ ուշադիր ընթերցողի հետաքրքրությունը, որ պիտի ցանկանա իմանալ, թե ինչպես ավարտվեց այդ պատերազմը, որ դրդապատճառն էր այդ “մարգարեության”: Այսպես կոչված Եսայի մարգարեի եւ իր Եհովա աստծո բախտը չբերեց ու, բնականաբար, հայտնի պատճառով այդ պատմության վերջամասը կարդում ենք ոչ թե Եսայու գրքում, այլ 2-րդ Մնացորդաց գրքի 28-րդ գլխում, որտեղ տեսնում ենք, որ փոխանակ այդ 2 թագավորները ձախողվեն, ինչպես Եսային ասել էր Տիրոջ անունով, հաջողեցին: Ահազ թագավորը պարտվեց եւ կործանվեց, իր մարդկանցից 120.000-ը կոտորվեցին, Երուսաղեմը թալանվեց, իսրայելցիները Հուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարյուր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում ավար առնելով նրանցից՝ տարան Սամարիա…
Ռաֆֆի Պապիկյան
“Հայրենիք-Սփյուռք նախաձեռնության” ղեկավար
“Լուսանցք” Թիվ 131, դեկտեմբերի 25 — 31, 2009թ
26 Մայիսի, 2013, ժ. 3:12 ե. |
Նախ և առաջ կույրերից չես կարող պահանջել տեսնել քանի որ նա չի կարողանում տեսնել , և եթե կույրին հարցնես ինչ է Լույսը ոչինի չպիտի քեզ պատասխանի քանի որ չգիտի թե ինչ է Լույսը, ապա նմանապես մի կույր մարդ, որ կարող էր տեսնել և չցանակացավ տեսնել կամ մի ժամանակ տեսնում էր և հետո որոշեց հանել իր աչքերը որոնք իր հոգու պատուհաներն էին որոնց միջոցով լույսն էր ներս թափանցիում լուսավորելու համար իր ներս բնակարանը , ցավոք այս կույրը , որ փորձում է իր դատարկան սոփեստական մտքերով խոսել Լույսի մասին, որը ոչ սկիզբ ունի ոչ վերջ, այլ մշտագո է . ինչպես կարող ես ասել թե գիտես տիզերքի չափ?. կամ եթե չես կարող ասել տիզերքի չափը ապա ինչպես կկարող ես այդ նույն տիեզերքի Արարչին քննել և ինչպես չես կարող քննել Արարչին նմանապես չես կարող քննել նրա գործերի . սակայն Նա մարդուն հայտնի է դարձնում իր գործերը և բացատրելի այնքանով որքանով. ՄԻ ԽԱՓԵՔ ԻՆՔՆԵՐՏ ՁԵԶ ՁԵՐ ԻՍԿ ՁԵՌԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՁԵԶ ԱՍՏՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՎ ԴՐԱՆՔ ԸՆԴԱՄԵՆԸ ԴԵՎԵՐԻ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐ ԵՆ: ՈՐ ՄԵՐ ԱԶԳԻ ՄԵՋ ՔՐԻՍՏՈՍԻ ՓՐԿՉԱԿԱՆ ԼՈՒՅՍԸ ՏԱՐԱԾԵԼՈՎ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ ՔԱՆԴԵՑ ԵՎ ԱՎԵՐԱԿՆԵՐ ԴԱՐՁԱՆ ՔԱՆԻ ՈՐ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔԻ ՁԵՌԱԿԵՐՏՆԵՐ ԵՆ ԴՐԱՆՔ ԵՎ ԴՈՒՔ ԼԱՎ ԳԻՏԵՔ ՈՐ ԴՐԱՆՔ ՁԵՐ ԻՍԿ ՁԵՌՔԻ ԳՈՐԾԵՐՆ ԵՆ :
Հարգելի հայրենակից բացա արա պատուհաներդ հոգուդ թույլ տուր Լույսը մտնի հոգուցդ ներս և զարդարի քեզ ու ազատի քեզ այս հիմար մտածելակերպից որի պատչառով դարձել ես չարի ծառա ; : չես կարող չարին ծառայել ու բարու մասին քարոզել քո լարած թակարդները քեզ չեն զարդարի հետ կանգնիր քո այս գործերց և այլևս մի հիմարացի …..
Տիգրան Սարգսյան
11 Հունվարի, 2013, ժ. 3:23 ե. |
Ես ՀԱԵ-ի հետևորդ եմ և չեմ հարում վորևէ հերձվածքի:Բայց:Ես իմ հոգու խորքում վաղուց զգացել եմ,որ նա ուրիշ բան է ասում:1712 տարի այս մոլախոտը խոր արմատներ գցեց,դժվար կլինի քաղհանել:Կուրորեն հավատալը`հանցագործություն է,երբևիցե ձեզ հարց տվել էք,թե գիքորը հանուն իր կրոնի ինչու մի ամբողջ ազգ ու մշակույթ կործանեց,եթե նա բարություն էր քարոզում և ինչու մեր ազգի գլխին արհավիրքը սկսեց 301-ց հետո, մինչ օրս:Տհաճ է մեր “հայրերի” բերանից սուտ հեքիաթներ լսել,նրանց քարոզից խղճուկ դառնալ:Կամ մեր ազգային ծիսակարգերը,ինչպես են աղավաղել ու աղավաղում:Կամ ինչու էք ձեր հորը թողել,հարևանին էք սիրում,էնել թլպատված ջհուդի:Չկասկածեք:Ես էլի եմ գնում եկեղեցի,բայց որպես ազգի տաճար:ՀԱԵ-ն պետք է վերանայի իր քաղաքականությունը ազգի հանդեպ,հաշվի առնի ազգային բոլոր ծեսերը անխտիր,ընդունի իր մեղքերը,ընդհուպ`կաթողիկոսների անեծքները:Դառնա լիարժեք,իր ասածին համապատասխանող ազգային կրոն,վանի բոլոր ջհուդական հեքիաթները,այ այդժամ չեն լինի նաև հերձվածներ,իսկ եթե ոչ,սպասեք նոր ցեղասպանության:
11 Հունվարի, 2013, ժ. 5:22 ա. |
Նախ ուզում եմ անդրադառնալ ձեր այս հոդվածին. Դուք շատ լավ իմանալով, թաքցնում էիք այն հանգամանքը,որ Մարիամը ևս սերում է Դավթի տոհմից։ Եթե ձեր խոսքերով ճշմարություն եք փորձում բացահայտել, ապա անկեղծ եղեք ձեր ընթերցողի հետ։ Ցույց տվեք Աստվածաշնչում ինձ մի տեղ, որտեղ մայրական կողմով է հաշվվում տոհմածառը։
Կարծում եմ, որ ընթերցողների մեծ մասը տիրապետում է ռուսերենին… Ձեզ կներկայացնեմ Հին Կտակարանից մի քանի մարգարեություն ու ամենայն ուշադրությամբ կսպասեմ ձեր պատասխանին…
Вот, Отрок Мой, Которого Я держу за руку, избранный Мой, к которому благоволит душа Моя. Положу дух Мой на Него, и возвестит народам суд;
2 не возопиет и не возвысит голоса Своего, и не даст услышать его на улицах;
3 трости надломленной не переломит, и льна курящегося не угасит; будет производить суд по истине;
4 не ослабеет и не изнеможет, доколе на земле не утвердит суда, и на закон Его будут уповать острова…. Я, Господь, призвал Тебя в правду, и буду держать Тебя за руку и хранить Тебя, и поставлю Тебя в завет для народа, во свет для язычников,
7 чтобы открыть глаза слепых, чтобы узников вывести из заключения и сидящих во тьме — из темницы.
8 Я Господь, это — Мое имя, и не дам славы Моей иному и хвалы Моей истуканам (Исайя Глава 42)
…………………………………………………………………………………….
то что есть человек, что Ты помнишь его, и сын человеческий, что Ты посещаешь его?
6 Не много Ты умалил его пред Ангелами: славою и честью увенчал его;
7 поставил его владыкою над делами рук Твоих; все положил под ноги его:
8 овец и волов всех, и также полевых зверей (Пс.8:5-7)
………………………………………………………………………………………..
Исайя Глава 53 1-12
………………………………………………………………………………….
Видел я в ночных видениях, вот, с облаками небесными шел как бы Сын человеческий, дошел до Ветхого днями и подведен был к Нему.
14 И Ему дана власть, слава и царство, чтобы все народы, племена и языки служили Ему; владычество Его — владычество вечное, которое не прейдет, и царство Его не разрушится.-Даниил Глава 7:13,14
………………………………………………………………………………………..
12 И скажу им: если угодно вам, то дайте Мне плату Мою; если же нет, — не давайте; и они отвесят в уплату Мне тридцать сребренников.
13 И сказал мне Господь: брось их в церковное хранилище, — высокая цена, в какую они оценили Меня! И взял Я тридцать сребренников и бросил их в дом Господень для горшечника.
Захария Глава 11: 12-13
…………………………………………………………………………………………..
А на дом Давида и на жителей Иерусалима изолью дух благодати и умиления, и они воззрят на Него, Которого пронзили, и будут рыдать о Нем, как рыдают об единородном сыне, и скорбеть, как скорбят о первенце
Захария Глава 12:10
………………………………………………………………….
Իսկ եթե փորձեք ժխտել Հիսուսի նմանությունը, կամ ասեք, որ Մեսսիայի մասին այս բոլոր մարգարեությունները նրան չեն վերաբերվում, ես ձեզ բազմապիսի ապացույցներ կբերեմ հենց Նոր Կտակարանից, որտեղ բազմաթիվ անգամ Հիսուսը շեշտում է, որ մարգարե չէ, այլ նրանցից բարձր…Կարծում եմ, դուք այդ տողերը ոչ պակաս լավ գիտեք, ուստի ձեզ խորհուրդ կտամ, ոչ թե անիմաստ դատարկաբանությամբ և ամպագորգոռ վերնագրեր գրեք. այլ միքիչ ազնիվ լինեք… Եվ ի վերջո, ես արդեն գիտեմ դուք ինչ հակափաստարկներ եք բերելու, կենտրոնանալով այն հանգամանքի վրա, որ մեջբերումները ռուսերեն են կատարված կամ որ հայեր ուղղագրության մեջ սխալներ են կատարված և ձեր պատասխանի ուղղությունը հենց այդ ուղիով տարածելու…
Դուք նման եք փարիսեյների, որոնք բաժակի ներսը կեղտոտ թողնելով ուշադրություն ենք դարձնում դրսի տեսքի վրա, ուշադրություն դարձրեք մարդու մտքի վրա, և ոչ այլ մանրուքների…
Եթե իսկապես դուք ճշմարիտ եք, դուք այնպայման կկարողանաք գտնել ճիշտ խոսքեր պատասխանի համար։ Աստված ձեր հետ և ինչպես ասում էր Հիսուս. «Մարդու Որդու հանդեպ ասած խոսքը կներվի, իսկ Սուրբ հոգու հանդեպ ասած խոսքը չի ներվի ոչ այս դարում, որ մյուսում»։
11 Հունվարի, 2013, ժ. 2:09 ե. |
Ըստ մի քրիստոնեա աստվածաբանի, որեվե մարգարեություն լինելու համար ընդունելի եւ հիմնավորված, պետք է ընդգրկի հատուկ մանրամասներ եւ ոչ թե անորոշ ու աղոտ ընդհանրություններ կամ հեռավոր հավանականություններ:
Եթե մենք ազնվորեն եւ մանրակրկիտ քննության ենթարկենք “Նոր Կտակարան’-ի հեղինակներին, ապա ոչ մի մարգարեություն չի բավարարելու վերոհիշյալ պատմաբանի պայմանը:
42 Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան։ Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն։ Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի։ 2Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, 3անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու։ 4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ։
Հակառակ որ համաձայն չեմ հեթանոս բառի բիբլիայի մեկնաբանության, միտքս արտահայտելու համար պիտի ընդունեմ այդ մեկնաբանությունը: Այսօր ավելի քան մեկ միլիարդ մարդ որոնց նախահայրերը հեթանոսներ էին հույսը դրել են Մոհամետի վրա այլ ոչ թե Հիսուսի եւ շատ ավելի ուժեղ հավատացյալներ են քան քրիստոնեաները որոնց ազդեցությունը ակնհայտ նվազում է աշխարհով մեկ:
4Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը։
Նկատի առնելով որ դեռեվս չի կատարվել այս “մարգարեությունը”, իմաստ չեմ գտնում քննարկելու:
Դանիէլ 7:13-14-ը Իսրայելի մասին է: Գիրքը գրվել է մթա 2-րդ դարու կեսերին Պաղեստինում, մի մարդու կողմից որ սպասում էր որ Աստված հիմնելու է հավիտենական թագավորություն որին ինքը ականատեսն է լինելու…
Զաքարիա 11:12-13
12Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»։ Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ։ 13Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ։
Մատթէոս 27:9 9Այն ժամանակ կատարուեց, ինչ ասուել էր Երեմիա մարգարէի բերանով. «Եւ առան երեսուն կտոր արծաթը՝ վաճառուածի գինը, որ նշանակուել էր իսրայէլացիներից,
Ինչպես տեսնում ես Մատթէոսի հեղինակը մեջբերում է անում Զաքարիայից բայց տալիս Երեմիայի անունը: Երեմիայի գրքում ոչ մի տեղ չենք հանդիպում այս համարին: Զարմանալի: Մի մարդ ներշնչված աստծու կողմից եւ առաջնորդված սուրբ հոգու կողմից թույլ է տալիս նման վրիպում…
Ավելին, այստեղ Զաքարիան խոսում է իր հետ պատահած մի դեպքի մասին եւ ոչ մի առնչություն չունի մարգարեության հետ եւ ոչ մի մատնություն կամ դավաճանություն առկա չէ այստեղ: Եւ ավելին, Զաքարիայի գրքի սկզբնական ձեռագրերում չկա “բով” բառը այլ օգտագործվում է “գանձարան” –ը որը ավելի տրամաբանական է բայց վնաս է հասցնում “մարգարեության”…
Մատթէոս 26:15 Եվ նրանք կշռեցին իմ վարձը` երեսուն արծաթ: Հիսուսի ժամանակ
ա. արդեն 300 տարի էր որ դադարել էր արծաթ կտորների օգտագործումը որպես դրամ:
բ: Հիսուսի ժամանակ արժույթը չէին կշռում այլ օգտագործում էին մետաղադրամ…
Մատթէոսի “խասյաթն” է, հնարել դեպքեր իր ավետարանում որ համընկնեն հին կտակարանի “մարգարեությունների” հետ:
Մատթէոսն ու ուրիշներ արել են ավելին: Հհին կտակարանում “տեղադրել” են բաներ որ գոյություն չունի ընդհանրապես:
ա.Մատթէոս 2:23 23եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։
Չկա նման մարգարեություն Հին Կտակարանում: Խնդրում եմ մի ասա որ դա վերաբերում է Դատավորաց 13:5-ին: Այդ համարը նկարագրում է մի հրեշտակ որ խոսում է Սամսոնի մոր հետ նրան ասելով որ իր երեխան լինելու է Назорей որ ոչ մի կապ չունի назареянин-ի հետ որ նշանակում է նազարեթի բնակիչ: Назорей-ն մի հրեա է որ ուխտել է զերծ մնալ օղուց, գինուց եւ այլ բաներից: Մի բան որ չի կարող վերաբերվել Հիսուսին որ խմեց գինի “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլեւս որթատունկի բերքից չեմ խմելու մինչեւ այն օրը, երբ կը խմեմ նոր գինին Աստծու արքայութեան մէջ»…
բ:Ղուկաս 18:31-33 31Եւ Տասներկուսին, առանձին, մի կողմ տանելով՝ նրանց ասաց. «Ահաւասիկ ելնում ենք դէպի Երուսաղէմ, եւ մարգարէների միջոցով մարդու Որդու մասին բոլոր գրուածները պիտի կատարուեն. 32որովհետեւ նա պիտի մատնուի հեթանոսներին եւ պիտի ծաղրուի. 33նրան պիտի ձաղկեն ու սպանեն, եւ երրորդ օրը յարութիւն պիտի առնի»։
Չկա նման մարգարեություն հին կտակարանում:
գ:Ավետարան ըստ Հովհաննեսի 5:46 46որովհետեւ, եթէ դուք հաւատայիք Մովսէսին, կը հաւատայիք այդ դէպքում ուրեմն եւ ինձ, քանի որ նա հէնց իմ մասին է գրել.
Չկա նման բան գրված Մովսեսի կողմից հնգամատյանում:
դ:Ավետարան ըստ Հովհաննեսի 19 38Այս պատահեց, որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ նրա ոսկորը չպիտի փշրուի։
Չկա նման բան գրված Հին Կտակարանում:
Բոլոր այսպես կոչված մարգարեներն ու մարգարեությունները ոչինչով չեն տարբերվում բախտագուշակներից եւ բախտագուշակություններից: Կարող է մեկ-մեկ ճիշդ բաներ ալ ասեն … Ի վերջո պետք չէ մոռանալ որ կանգնած ժամացույցն ալ օրը երկու անգամ ճիշդ ժամն է ցույց տալիս…
ՀԳ “Դուք նման եք փարիսեյների”
Կարծում էի ձեր կրոնը չի թույլատրում դատել (մի դատեք որ չի դատվեք…) կամ այդ մանրուքը գուցե ձեզ չի վերաբերվում…
10 Հունվարի, 2013, ժ. 11:35 ե. |
yes chitem paron hexinak te vor axandin ek patkanum,uxxaki nervers chherikec minchev verj es antaxand hodvac@ kardai,mi angam el kardacek astvacashunch,u kardaluc araj axotek yev xndrek Astcun vor chat ujeric zez azati,,miguce haskanak Hin u Hor ktkaranneri imst@,,,,,,,,,
10 Հունվարի, 2013, ժ. 5:57 ե. |
“Սա ամենաստոր, ամենասարսափելի հանցագործությունն է, որ կատարված է մարդկության դեմ ընդհանրապես եւ հայ ազգի դեմ մասնավորապես: Ի վերջո մենք ենք, որ աշխարհով մեկ հպարտությամբ, բարձրաձայն եւ լիաթոք գոռում ենք, թե առաջինն ենք, որ ընդունել ենք քրիստոնեությունը, քրիստոնեության համար Ավարայրի ճակատամարտ ենք մղել… Իրականում սակայն հպարտության ոչ մի առիթ էլ չկա:”
Հարգելի Հեղինակ եթե մենք չընդունեինք քրիստոնեություն ապա մեր ազգը կվերանար… մենք կձուլվեինք մեզ շրջապատող ազգերին հետ:
Ես ֆանատիկ հավատացյալ չեմ , բայց դա գիտեմ: Ուսումնասիրեք մեր պատմությունը հրեաների պատմության պոխարեն:
11 Հունվարի, 2013, ժ. 5:40 ե. |
Խորհուրդ տալուց առաջ ինքդ հետևիր խորհրդիտ սկզբից… մեր պատմության ուսումնասիրողը չի կարող քրիստոնեության ընդունումը Հայաստանում (այն կերպ ինպես եղավ) համարել բարիք, դա ըստ էության պետական հեղաշրջում էր, ու ըստ էության ոչնչացրեց հայոց անկախ պետականությունը՝ առավել ցանկացած փորձ այն վերականգնելու հանդիպել է եկեղեցիականների դիմադրությանը: Դա է պատճառը որ հիմա տոնում են Ավարայրի ճակատամարտը (ըստ էության անիմաստ) մոռանալով նույն Ակոռիի ճակատամարտի մասին, կղերի կողմից պատմության համաձայն է, որ Վասակը դավաճան է համարվում, իսկ Պապ թագավորի սպանությունը նույն եկեղեցիականների կլանի կողմից ներկայացվում է բյուզանդացիների կողմից կատարված, միչդեռ դավադիր են եղել իրենք՝ ուժեղ աշխարհիկ իշխանությունը երբեք եկեղեցուն պետք չի եղել և դիտարկվել է որպես մրցակից: Ավելի ուշ օրինակներից — Մլեհ Ռուբինյանը ըստ եկեղեցիական պատմագրերի դավաճան ու գազան է, միչդեռ դժվար է պատկերացնել հայող պետականության վերականգնման առավել հետևողական ու անհանդուրժող պետական գործչի, որը նույնպես դավադրաբար սպանվեց և կազմակերպիչների պարագլուխներից մեկը եկեղեցու ներկայացուցիչն էր:
8 Հունվարի, 2013, ժ. 5:54 ե. |
Որովհետեւ մեզ համար մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունը կլինի Նրա ուսի վրա, եւ Նրա անունը կկոչվի Սքանչելի, Խորհրդական, Հզոր Աստված, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան:
Եսայի 9.6
Զգույշ եղեք Ձեր յուրաքանչյուրի բառի մեջ: Խորհուրդ կտայի ավելի լավ ուսումնասիրել Աստվածաշունչը: Գիտության պակաս կա…
10 Հունվարի, 2013, ժ. 1:58 ե. |
Եվ ի՞նչ: Նշված մեջբերումը ոչինչ չի ապացուցում, բացի մեկնաբանողի մոտ առկա հավատի ավելցուկից:
Հոդվածի հեղինակն ավելի քան լավ է ուսումնասիրել նյութը, նրա կարծիքն ունի ստույգ տրամաբանություն և հետևողականություն, ինչն, ավա՜ղ, բացակայում է այն գրքում, որը հիշատակված է այս հոդվածում: