“Բիբլիական գոհարներ” – Բիբլիայի ճակատագրական թերությունները

by

ՍԻՐԵԼ ԱՍՏԾՈՒՆ

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ
6
5Քո Տէր Աստծուն պիտի սիրես քո ամբողջ հոգով, քո ամբողջ էութեամբ ու քո ամբողջ ուժով։
ՄԱՏԹԷՈՍ
22

37Եւ Յիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։
ՄԱՐԿՈՍ
12
30եւ դու պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով եւ քո ամբողջ զօրութեամբ». սա՛ է առաջին պատուիրանը։
ՂՈՒԿԱՍ
10
27Սա պատասխանեց եւ ասաց. «Պիտի սիրես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով եւ քո ամբողջ հոգով եւ քո ամբողջ զօրութեամբ եւ քո ամբողջ մտքով. եւ պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը»։

ՎԱԽԵՆԱԼ ԱՍՏԾՈՒՑ

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ
6
13ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն։ Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր։
ՍԱՂՄՈՍ
33
8Տիրոջ հրեշտակների բանակն իր երկիւղածների շուրջն է եւ պահպանում է նրանց։
ԱՌԱԿՆԵՐ
8
13Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։
19
23Տիրոջ երկիւղը կեանք է մարդու համար. ով չունի այդ երկիւղը, մոլորուած շրջում է դռներին, ապրում է այն տեղերում, ուր յաւիտեան այցելու չի ունենայ։
22
4Տիրոջ երկիւղն իմաստութեան սկիզբն է. դա է ե՛ւ հարստութիւնը, ե՛ւ փառքը, ե՛ւ կեանքը։

ԵՍԱՅԻ
13Իրեն՝ Զօրութիւնների Տիրո՛ջը սրբացրէք, թող ձեր վախը Նա՛ լինի։
1 ՊԵՏՐՈՍ
2
18Յարգեցէ՛ք բոլորին, սիրեցէ՛ք եղբայրութիւնը, վախեցէ՛ք Աստծուց, պատուեցէ՛ք թագաւորներին
ՂՈՒԿԱՍ
12
5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։

ՍԻՐՈ ՄԵՋ ՎԱԽ ՉԿԱ

1 ՅՈՎՀԱՆՆԷՍ
4
18Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ։

Տէրը մեկ մեկ խաբում է

ԱՌԱԿՆԵՐ
30
5Իմացի՛ր, որ Աստծու բոլոր գործերն էլ ընտրեալ են։

3 ԹԱԳԱՒՈՐԱՑ
22

23Եւ ահա Տէրը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարէների բերանում, եւ Տէրը չարիք է որոշել քեզ համար»։
2 ՄՆԱՑՈՐԴԱՑ
18
22Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում»։
ԵՐԵՄԻԱ
4
10Ու ես ասում եմ. «Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ «Խաղաղութիւն պիտի լինի ձեզ», մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել։
7Տէ՛ր, խաբեցիր ինձ, ու ես խաբուեցի. յաղթեցիր ու զօրացար։ Ծաղր ու ծանակի առարկայ դարձայ, օրս մթնեցրի ծաղրի մէջ,
8
8Ինչո՞ւ էք ասում, թէ՝ «Մենք իմաստուն ենք, եւ Աստծու օրէնքները մեր մէջ են». ահա դրա համար էլ սուտ դուրս եկաւ օրէնսգէտների կարգը,
ԵԶԵԿԻԷԼ
14
9Եւ եթէ մի՛ մարգարէ խաբուի ու մի բան խօսի, թէ իբր ես՝ Տէրս եմ մոլորեցրել այդ մարգարէին, — ձեռքս իջեցնելու եմ նրա վրայ ու ոչնչացնելու եմ նրան Իսրայէլի իմ ժողովրդի միջից։

2 ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՆԵՐ
2
Դրա համար էլ Աստուած նրանց պիտի ուղարկի զօրաւոր մի մոլորութիւն, որ նրանք հաւատան ստին 11եւ դատապարտուեն բոլոր նրանք, որ չհաւատացին ճշմարտութեանը եւ հաճոյք գտան անօրէնութեան մէջ։
ԵԶԵԿԻԷԼ
20
25Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել։

Երկրորդ գալուստը

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
16
27Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»։
ՄԱՐԿՈՍ
8
39Եւ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ նրանցից, որ այստեղ են, կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ տեսնեն Աստծու արքայութիւնը՝ զօրութեամբ եկած»։
ՂՈՒԿԱՍ
9
27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

Չիրականացավ եւ չիրականանալու

ՂՈՒԿԱՍ
1
30Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ 31Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։ 32Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, 33ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։

Շատեր հավատալով թանկ վճառեցին

ՄԱՐԿՈՍ
16
17Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հաւատում են. իմ անունով դեւեր պիտի հանեն, լեզուներ պիտի խօսեն, 18իրենց ձեռքերին օձեր պիտի բռնեն, եւ եթէ մահացու թոյն խմեն, դա նրանց չպիտի վնասի. հիւանդների վրայ ձեռք պիտի դնեն եւ բժշկեն»։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: