Ի՞նչ կարող են ԼՏՊ-ին հակադրել «համաժողովրդական» հորջորջված շարժման նախկին մասնակիցները…

by

Ի՞նչ կարող են ԼՏՊ-ին հակադրել «համաժողովրդական» հորջորջված շարժման նախկին մասնակիցները, նրանք, ովքեր այս կամ այն փուլում, այս կամ այն չափով սատարել են ԼՏՊ-ի վերակենդանացմանը: Բոլորն էլ «մանդակունիավարի» կամ «չեմբրլենավարի» պատասխաններ են ստանալու և քաղաքական իմաստով լիովին արժանի են այդ պատասխաններին:

Ժամանակին այդ գործիչների մեծ մասը հրաժարվեցին իրենց նախկին սկզբունքներից միայն այն պատճառով, որ նրանց թվաց, թե ԼՏՊ-ն վայելում է ժողովրդի աջակցությունը: Այսօր սակայն այդ ժողովրդի ամբոխացման գործընթացը ավարտին է հասցվել և զանգվածը` ճիշտ ստալինյան տարիների լյումպենի նման էքստազ է ապրում «չեմբրլենին» պատասխանելիս: Սա լավ դաս է առաջնորդի հավակնություն ունեցող բոլոր գործիչներին, որ էլ երբեք չգնան ժողովրդի հետևից, հատկապես նրա այն հատվածի, որին առաջնորդում է մի խնդրահարույց անձնավորություն: Իրական առաջնորդների գործը ժողովրդին սեփական ճշմարիտ ուղի առաջարկելն է, անհրաժեշտության դեպքում մոլորություններից հեռու պահելը, կազմակերպելը: Բայց մարդիկ մի քանի հազարանոց զանգված են տեսնում Օպերայում հավաքված ու նրանց չոքերը թուլանում են, որոշում են, որ այդքան մարդ հավաքողը հաստատ ազգային գործիչ է, սուրբ է, փրկիչ է, հավատում են, որ նա ընդամենը գործիք է, բայց ամենախայտառակ ձևով իրենք են օգտագործվում ու հետո դեն շպրտվում:

Հիմա այս օգտագործված ու շպրտվածները փորձում են այլընտրանք ձևակերպել: Ինչպե՞ս: ԼՏՊ-ին առաջարկություններ են ներկայացնում կամ խնդրում են ելույթի իրավունք և մերժվում, հեղափոխության, իրականում ԼՏՊ-ի իշխանության գալու, այլընտրանքային էքստավագանտ մեթոդներ են մշակում տարբեր ֆորումներում, միաժամանակ շարունակում են գլխաքանակ ապահովել ԼՏՊ-ին փառաբանող հանրահավաքներին: Է, հետո՞:

ԼՏՊ-ին իրական այլընտրանք դառնալու ներուժ ունեն միայն նրանք, ովքեր երբեք չեն սատարել ԼՏՊ-ին, բաց ճակատով միշտ ասել այն, ինչ մտածել են այդ գործչի ու նրա նախաձեռնած շարժման մասին, և միաժամանակ երբեք չեն ծառայել հենց նույն ԼՏՊ-ի հիմնադրած «ավազակապետական» ռեժիմի հաջորդ երկու ներկայացուցիչներին: Իսկ ԼՏՊ-ին հետևելու, նրան փառաբանելու մեղքերը գործածները, իրական այլընտրանքին միանալու համար ստիպված են մեղա գալ` սրտով, խոսքով և գործով:

Մեկնաբանություն

Քուչաք: Նժդեհը այսպիսի մի խոսք ունի. <Իսկական առաջնորդը նա է, ով պետք եղած պահին կարող է դուրս գալ ժողովրդի դեմ, և ժողովրդին տանել իր ուղղով

ԱԱ: Այո, բայց հարցը միայն կարողանալը չէ: Անգամ եթե այս պահին չես կարող, ինչ-ինչ պատճառներով, միևնույն է, դա չի նշանակում, որ պետք է հետևել հոտին, որին սխալ հովիվ է առաջնորդում:

Ալբի: սխալ հովիվ-ը մեղմ ես ասում, հովիվ բառն ինքնին դրական երանգ ունի, լևոնի դեպքում ոչ մի դրական բան չկա…

Կարեն: Արմեն ջան, շատ տեղին ու դիպուկ ես գրել: Ավելացնելու բան չես թողել:

ԱԱ: Բայց տղերքը ավելի ծանր են տանում, քան սպասում էի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: