Հայ Ազգայնականները Հայկ Դեմոյանին առայժմ միայն կոչ են անում ներողություն խնդրել

by

Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրավիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ՝ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրելու, եւ գիտական բանավեճի մակարդակի անցնելու համար:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:

Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
14.04.2011թ.

Advertisements

2 Responses to “Հայ Ազգայնականները Հայկ Դեմոյանին առայժմ միայն կոչ են անում ներողություն խնդրել”

  1. Տիգրան Says:

    Մեկ անգամ պարզապես տեսնելով Հայկ Դեմոյան կոչվածի նկարը կայքում, նրա տեսքը արդեն ասում է թե ով է նա: Կարող է մի փոքր կոպիտ հնչել, բայց հնարավոր է, որ նրա ազգանվան մեջ բաց է թողնված միջանկյալ ն տառը, որը և բնորոշում է մարդու էությունը և այրված հոգեբանությունը: Նա պարզապես անգիտակից ու անկամք տիկնիկ է կառավարության ձեռքին, ինչպես շարժեն այնպես էլ կշարժվի: Նմանները միշտ թաքնվում են քարերի մեջտեղում ու սպասում, որպեսզի կարողանա ըմբռնել, թե դեպի որ կող գնա, ինչպես որ մեր հին Զանգեզուր ֆիլմի մեջ է ցուցադրված: Անպայման միաբանվել է պետք, հայը պետք է գիտակցի, որ միյայն սեփական կարիքները հոգալով նա վաղը կկործանվի ու այլևս հետադարձ ճանապարհ չի ունենա: Պետք է անպայման միաբանվել մի արդար ազգային գաղափարախոսության շուրջ և թելադրել ողջ ազգի կամքը ՀՀ կառավարությանը: Միյայն այդ կերպով կհասնենք արդարության հաղթանակի, այլ ելք պարզապես չկա…

  2. Լեւոն Պողոսյան Says:

    Իշխանություններին բողոք.?.. դարանք բոլորն էլ նույն բնի ձագերն են ու մի ծրագիր են իրականացնում: Ժամանակն է միաբանվել, գործի անցնել, մենք լռում ենք` դրանք լռբանում ու լռբանում են: Արյունով Հայեր, էլ ի?նչ պետք է այս կենդանիները մել գլխին անեն, որ հասկանանք միաբանվել է պետք:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: