«Ազատագրված տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որն աճում է»

by

haynews.am
13.10.2010

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԼՂ-ում անցկացրած դաշտային առաքելության մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է քաղաքագետ, պատմաբան, Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Ըստ քաղաքագետի` այս առաքելությունը խոսում էր Հայաստանի ու ԼՂ իշխանությունների թուլության մասին: Վերջիններս, Քանանյանի կարծիքով, չպետք է թույլ տային իրականացնել դիտարկումներ, այնպես ինչպես դա արեց Ադրբեջանն` արգելելով Շահումյանում ու հայկական այլ տարածքներում դիտարկումներ իրականացնել:
Ըստ քաղաքագետի` ԵԱՀԿ առաքելության դրական կողմն այն էր, որ համանախագահները հնարավորություն ունեցան տեսնելու, որ տարածքները որոշակի չափով արդեն յուրացված են հայ բնակչության կողմից, որ <<այդ տարածքում առկա է հողից ամուր կառչած բնակչություն, որն աճում է>>:
Քաղաքագետը նշել է, որ առաքելության մասնակիցները հասկացան, որ հայկական կողմից առավելագույն զիջումը ներկայիս հրադադարի գիծն. հայկակն կողմն ինքնասպան չէ ու որևէ տարածք չի զիջելու մեր անվտանգության հաշվին. <<Նրանք համոզվեցին, որ տարածքն ունի կայացած հայկական բնակչություն և արդեն քաջ գիտակցում են թե ինչ կարող է լինել այն հայ իշխանավորին, որը կփորձի մի օր մթագնած գիտակցությամբ ազատագրված հողերը թուրքին հանձնել` ինչ-որ չակերտավոր երիաշխիքների դիմաց>>:
Քանանյանը նաև նշել է, որ այս առաքելությունն ընդամենը ժամանակ ձգելու միջոց էր ու արդյունք տալ չէր կարող: Իսկ ԼՂ հիմնախնդրի լուծումը, ըստ քաղաքագետի, երկարատև գործընթաց է

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: