«Այդ տարածքում առկա է հողին ամուր կառչած բնակչություն»

by

diplomat.am
13.10.2010

ԼՂՀ հարակից 7 շրջաններում իրականացված ԵԱՀԿ դաշտային առաքելությանն է այսօր անդրադարձել քաղաքագետ, պատմաբան Ալեքսանդր Քանանյանը։ Նա քննադատել է փաստահավաք առաքելությունը` որակելով այն որպես հայկական կողմի չափազանցված հանդուրժողականության արտահայտում։ Միաժամանակ՝ Քարվաճառի բնակիչ քաղաքագետն ընդգծել է, որ առաքելության մասնակիցները մեկ անգամ ևս հնարավորություն ունեցան տեսնելու, որ այս տարածքում առկա է հողին ամուր կառչած բնակչություն, որը ինքնասպան լինելու ցանկություն չունի և չի զիջի որևէ բան ի հաշիվ իր անվտանգության:

Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ ազատագրված տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն վերջին անգամ իրականցվել էր 2005 թվականի հունվարին։ Սույն թվականի հոկտեմբերի 4-14-ն իրականացված փաստահավաք առաքելությունը երթուղիների տեսանկյունից նախորդից չի տարբերվել։

Քաղաքագետ, պատմաբան ու Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանի փոխանցմամբ` հանդիպումների ընթացքում բնակիչներին ուղղված հարցերը հիմանկանում կրկնվում էին՝ այն է .Դուք փախստականնե՞ր եք, թե՞ Հայաստանից բերված վերաբնակիչներ։

Անկախ փաստից, որ այս տարածքներում բնակչության ճնշող մեծամասնությունը Ադրբեջանից բռնագաղթված փախստականներ են, ինչպես բազմիցս նշել է հայկական կողմը , Քանանյանն ինքնին վիրավորական է համարում նման մոտեցումն ու հարցադրումը։

Ըստ քաղաքագետի` ազատագրված տարածքների վերաբնակեցման խնդիրը պետք է լիներ պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի ռազմավարական ծրագրերի անհրաժեշտ բաղկացուցիչը, ինչը միջազգային իրավունքի տեսանկյունից քննադատության թիրախ չպետք է դառնա, քանի որ ըստ քաղաքագետի հայտնի են միջազգային մի շարք նախադեպեր։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: