«Թուրքիան ցանկացած պարագայում մեզ համար մնում է շատ խոշոր ախոյան»

by

7or.am
07.09.2009

-Թուրքիան ցանկացած պարագայում մեզ համար մնում է շատ խոշոր ախոյան,-կարծում է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ալեքսանդր Քանանյանը,- նրանք շատ հետևողականորեն իրականացնում են պետականորեն մեր վերջին նվաճումները չեզոքացնելու, ոչնչացնելու և ջլատելու քաղաքականություն և Հայաստանում մի այնպիսի իրավիճակի ստեղծում, որը մոտակա 10-30 տարիների ընթացքում կհանգեցնի հայոց պետականության վերջնական ոչնչացման։ Ուստի, թող նախ իրե՛նք դրսևորեն պատրաստակամություն՝ հանդուրժելու մեր գոյության իրավունքը։

Այլապես, ըստ Ա. Քանանյանի, սեփական անվտանգությունը (այդ թվում նաև՝ տնտեսական) թուրքական հսկողությանը հանձնելը Հայաստանի կողմից, մեղմ ասած, անմտություն է։

«Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամն այլ վտանգ էլ է տեսնում։ Օրինակ՝ նրա խոսքերով՝ Արցախի խնդրի կարգավորման հարցում ցանկացած ձգձգում կարող է Թուրքիայի համար հայ-թուրքական սահմանը կրկին փակելու պատճառ դառնալ.

-Այսօր՝ մեծագույն զոհողություններով, տնտեսության համար հավելյալ դժվարություններով հանդերձ, մենք հասանք այն իրավիճակին, երբ մեզ վրա ներազդելու Թուրքիայի միակ միջոցն ուղղակի մնացել է ռազմական ներխուժումը, որը նա դեռևս չի կարող իրականացնել։ Բացենք սահմանները, մեր տնտեսությունը կրկին դնենք թուրքական քաղաքական վարքագծի քմահաճույքի հսկողության տա՞կ։

One Response to “«Թուրքիան ցանկացած պարագայում մեզ համար մնում է շատ խոշոր ախոյան»”

  1. shoshanna Says:

    Եթե ձեռքիդ փայտ չունես շանը վրադ մի քսի տուր, իսկ եթե ձեռքիդ փայդ կա միանգամից խփի կատաղած շանը, ըսենց թե ընենց վրադ պիտի հարձակի առաջինը դու խփի:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: