Հինգ տարի անց պարոն Ֆասիեն, կարող է համոզվել, որ բնակչությունն ավելի է շատացել, ամրացել հողին

by

tert.am
07.07.2010

Արդյոք տեղի բնակիչները ինչ-որ կերպ իրենց զայրույթը կարտահայտե՞ն, կփորձե՞ն իրենց ասելիքը երես առ երես փոխանցել Փաստահավաք խմբի անդամներին՝ ,Առավոտիե հարցին պատասխանելով՝ Քարվաճառի բնակիչ, ,Սարդարապատե նախաձեռնության անդամ Ալեքսանդր Քանանյանն ասաց, որ 2005-ի հունվարին առաջին փաստահավաք առաքելության այցի ժամանակ ինքն անձամբ շփվել է և՛ Բեռնար Ֆասիեի, և՛ Յուրի Մերզլյակովի (այն ժամանակ ՌԴ-ն ներկայացնող համանախագահի) հետ։ Որոշակիորեն հետաքրքիր զրույց է եղել և ինչ որ կամեցել է փոխանցել ազատագրված տարածքներում բնակվողների վճռական կամքի վերաբերյալ՝ այն ժամանակ փոխանցել է։ Իսկ այսօր միայն հավելում է. ,Հինգ տարի անց պարոն Ֆասիեն, ով մեկ անգամ արդեն Քարվաճառում եղել է, կարող է համոզվել, որ թեև ոչ մեծ թվով, այնուամենայնիվ կառուցված են նոր շինություններ, բնակչությունն ավելի է շատացել, ամրացել հողինե։ Բոլոր բնակիչների մակարդակով որևէ բան չի կազմակերպվի, որովհետև մարդիկ իրենց առօրյայով են զբաղված և չափազանց հեռու են այս կարգի միջոցառումների մասին լիարժեքորեն իրազեկված լինելուց։ Մեկ-երկու բնակիչ թերևս հայտարարությունների տեսքով ինչ-որ բաներ անեն, գուցե նաև մի բաց նամակ հանձնվի համանախագահներին. ,Բայց ինչ-որ այլ միջոցառում կազմակերպելն Արցախում, զիտեք, բավական բարդ է, առավել ևս ազատագրված տարածքներում։ Օրինակ, ես չէի կամենա մի ցույց կազմակերպել, որը պիտի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աչքի առջև ցրի տեղի ոստիկանությունը՝ ենթարկվելով Երևանի այլանդակ հրամանինե։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: