Եկեղեցին բարեփոխվելու կարիք ունի

by

hraparak.am
21.04.2011
Մարինե Խառատյան

Մինչ Հայ առաքելական եկեղեցին կտրուկ պատասխաններ է տալիս Էջմիածնի որոշումներից դժգոհ Սփյուռքի հուզումներին, Սփյուռքում շարժում է սկսվել Առաքելական եկեղեցու բարեփոխման համար: Մեր խմբագրությունն օրերս կոչ-նամակ է ստացել մի խումբ ֆրանսահայերից, որը նախաձեռնող խմբի անունից ստորագրել է Փարիզի Հայ առաքելական եկեղեցու նախկին հոգաբարձու Ժակ Փանոսյանը, ով մի քանի ամիս առաջ հրաժարական է ներկայացրել հոգաբարձուի իր պաշտոնից:

Ըստ այդմ` ֆրանսահայերը շրջանառության մեջ են դրել տեղական եկեղեցիների կանոնադրության իրենց նախագիծը եւ առաքելական բոլոր եկեղեցիներին հրավիրում են քննարկման:

Ֆրանսահայերի կոչում ասվում է. «Մենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներ ենք, որ ունի ավելի քան 1700 տարվա ավանդույթ: Աշխարհը, հասարակությունն ընդհանրապես վերջին 100-ամյակի ընթացքում բավական փոփոխություններ է ունեցել: Հայ ազգը ցաքուցրիվ է եղել, հայերի 3/4-ն այսօր ծնվել եւ ապրում են իրենց նախնիների հայրենիքից շատ հեռու, նաեւ` քաղաքացի են մոտ 30 տարբեր երկրների: Այս հայերի կեսից ավելին հայերեն չեն խոսում:

Եկեղեցին այսօր այլեւս այն հաստատությունը չէ, որն առաջ ղեկավարում ու ներկայացնում էր հայ ազգը, սակայն շարունակում է լինել հայ ինքնության գլխավոր խորհրդանիշը: Եկեղեցին կարող է շարունակել լինել մեր ինքնության խորհրդանիշը հաղորդելու Քրիստոսի պատգամը` նորոգված լինելով իր ավանդական ժողովրդական բնույթով, պայմանով, եթե գիտակից լինի եւ կատարյալ ձեւով փոփոխվի` դառնալով մի հաստատություն, ուր բոլոր քաղաքացիները կարեւորվում են:

Միեւնույն ժամանակ միավորի թեմերը եւ անկախ տեղական եկեղեցիները, ուր եկեղեցականները լինեն հոգեւոր առաջնորդներ հավատացյալների ծառայելու համար: Մենք հավատում ենք, որ եկեղեցու պարտավորությունները հայ ժողովրդի հանդեպ, մասնավորաբար Սփյուռքի մեջ, մնում են կենսական կարեւորության: Նաեւ, որ եկեղեցին իր առջեւ ունի շատ մեծ մարտահրավերներ: Բայց եկեղեցին պետք է վերոնշյալ փոփոխությունը կատարի` նկատի առնելով հետեւյալը.

— Վերջ տալ եկեղեցու ղեկավարների կամայական կամ ավտորիտար որոշումներին:

— Եկեղեցին պետք է հարգի տեղական եկեղեցիների անդամների որոշումները, նաեւ այն մարմինների որոշումները, որ ընտրվել են տվյալ տեղական եկեղեցու անդամների կողմից:

— Հիշի, որ եկեղեցականի առաքելությունը կրոնական է, եւ աշխարհականներն են պատասխանատու աշխարհիկ, քաղաքացիական հարցերի համար:

— Եկեղեցին պետք է հրաժարվի ստիպելուց կանոնադրության այն ուղեցույցը, որն ընդունվել է 2009-ին: Մասնավորապես` պետք է հրաժարվի ստիպել այն խիստ եւ միատարր տարբերակը, որն ընդունվել է քննարկումների պարոդիայով, ու այդ քննարկումները եղել են մի ժողովում, որի մասնակիցների 2/3-ն արդեն Էջմիածնի ներկայացուցիչներ էին:

— Մենք գտնում ենք, որ եկեղեցու ղեկավարումը պետք է կատարվի ամենամեծ թափանցիկությամբ` սկսած տեղական եկեղեցիների կանոնադրության պատրաստման պրոցեսից»: Նախաձեռնող խումբն այս գրությանը կցել է տեղական եկեղեցիների կանոնադրության իր նախագիծը: «Սա նպատակ ունի, որ ամեն ոք առիթ ունենա հասկանա այն կետերը, որոնք իր համար անհրաժեշտ են, եւ… հնարավորություն ունենա ներկայացնելու իր անձնական առաջարկությունները…:

Մենք հրավիրում ենք Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներին, ովքեր կիսում են մեր մտահոգությունները, դիմել իրենց տեղական եկեղեցիների հոգաբարձությանը, որ տվյալ տեղական եկեղեցում կազմակերպվի մտքերի փոխանակություն տեղական եկեղեցիների կանոնադրության վերաբերյալ»,-առաջարկում են խմբի անդամները:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: