«Հայ-թուրքական «ախպերության» փորձերը և օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են

by

«7  օր»
04.06.2010

Վերջերս իշխանության նախաձեռնությունների շուրջ բարձրացվող բողոքի ալիքը, ըստ «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանի, խոսում է այն մասին, որ իշխող վարչակազմը առաջնորդվում է մի հստակ ապազգային գաղափարախոսությամբ և դրանից բխող օտարամոլ մի համալիր ծրագրով, որոնք մերժվում են ժողովրդական լայն շերտերի կողմից: Նրա կարծիքով՝ հայ-թուրքական «ախպերության» փորձերը և վերնախավի համար օտարամետ դպրոցների ստեղծումը նույն քաղաքականության տարրերն են:
Այդուհանդերձ,  իշխանավորները կանխատեսելով հնարավոր հակազդեցությունը, անգամ գիտակցելով դրանից բխող՝ իրենց իշխանությանն ուղղված որոշակի սպառնալիքը, այնուամենայնիվ որոշել են գնալ մինչև վերջ:

Օտարալեզու դպրոցների վերաբերյալ նախագծի նախաձեռնությունը, ըստ Ա. Աղայանի, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինը չէ։

Այս նախագիծը կրթության նախարարության հետ շատ անուղղակի կապ ունի: Ամեն ինչ սկսվել է օտարամոլության և էլիտարացավի այնպիսի արատավոր դրսևորումից, ինչպիսին «Դիլիջանի միջազգային դպրոց» կոչվող գործարար, բայց ո՛չ միայն գործարար նախագիծն է: Սա էլ իր հերթին մաս է կազմում Դիլիջանը ֆինանսական մայրաքաղաք և էլիտար բնակավայր դարձնելու ավելի ընդհանրական ծրագրի, որի գաղափարախոսը, կարծում եմ, Տիգրան Սարգսյանն է: Օրենքը փոխելու անհրաժեշտությունը ծագել է վերոհիշյալ դպրոցի մեկնարկման առիթով և հետո է միայն ավելի ընդհանրական տեսք ստացել’ տարածվելով այլ դպրոցների վրա նույնպես,-նշել է Արմեն Աղայանը և հավելել, թե այն հանգամանքը, որ Աշոտյանն այդ գաղափարի սկզբնաղբյուրը չէ, նրան, ինչպես նաև դրան մասնակցող այլ պաշտոնյաների, պատասխանատվությունից չի ազատում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: