Արցախ-ԱՆԿԱԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻԱՑՈՒՄ

by

21.02.2009

Հայաստանցի-ղարաբաղցի պառակտման խորքային պատճառները

-Հայաստանցիները պատրաստ են Արցախը հանձնել, միայն թե իրենք լավ ապրեն: Լևոնին ընտրելով նրանք դավաճանում են արցախցիներին,-ասում են ոմանք Ստեփանակերտում:
-Ղարաբաղյան հանցագործ կլանը թալանում է երկիրը, ոտնահարում է մարդկանց իրավունքները: Նրանցից անհրաժեշտ է շտապ ազատվել, իսկ ղարաբաղցիները նրանց պաշտպանում են, այնտեղի զինվորականները գալիս են Երևանում ցույցեր ճնշելու,-հակադարձում են Երևանում:
Որտեղի՞ց գոյացավ այս անհասկացողությունը: Ինչքանո՞վ են հիմնավոր փոխադարձ մեղադրանքները: Ի՞նչ է իրականում կատարվում մեզ հետ: Պարզ է մեկ բան. Բերձորից այս կողմ և այն կողմ մարդիկ սկսել են տարբեր կերպ մտածել, տարբեր դիտանկյուններից են նայում քաղաքական խնդիրներին, գտնվում են քարոզչական տարբեր տիրույթներում: Համարձակվենք ենթադրել, որ դրա գլխավոր պատճառներից մեկը <> գոյությունն է: Անբնական մի վիճակ, որն ինքներս ենք ստեղծել: Սուտ, որ նախատեսված էր օտար դիվանագետների համար, բայց ինքներս դրան խաբվեցինք ու մինչև հիմա հավատում ենք:
1988թ. Արցախի ժողովուրդը պայքարի էր դուրս եկել <> և ոչ թե <> կարգախոսով: ԽՍՀՄ վերջնական փլուզումից դեռ երկու տարի առաջ մենք ընդունեցինք Արցախը Հայաստանի հետ վերամիավորող դեկտեմբերմեկյան համատեղ որոշումը: Դրա հիման վրա արցախցիները, որպես Հայաստանի լիարժեք քաղաքացիներ, ընտրեցին հայոց խորհրդարանի իրենց պատգամավորներին ու նրանք, Հայաստանի մյուս շրջանները ներկայացնող իրենց գործընկերների հետ միասին հռչակեցին Հայաստանի անկախությունը: Ինչո՞ւ դրանից հետո, պատերազմի ամենասկզբում, հանկարծ անհրաժեշտ դարձավ արհեստականորեն բաժանել մեզ: Ո՞ւմ պատվերով կազմակերպվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: Եվ հատկապես ումի՞ց էին ուզում անկախացնել Արցախը` Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից:
Գաղտնիք չէ, որ հանձնարարականը եկել էր Երևանից: Հիմնավորումները երկուսն էին: Նախ ենթադրվում էր, թե միջազգային ճանաչման համար Արցախը Ադրբեջանի կազմից պետք է դուրս գար ԽՍՀՄ օրենքի տառին համապատասխան: Բացի այդ, որպեսզի Ադրբեջանը չկարողանա հարցը ներկայացնել որպես տարածքային վեճ, Երևանում նպատակահարմար էին համարում, որ Ստեփանակերտը հանդես գա որպես հակամարտության ինքնուրույն կողմ: Ենթադրվում էր, որ այս թատրոնը մենք պետք է խաղայինք արտաքին աշխարհի համար, իսկ ինքներս մեզ համար մնալու էինք մեկ ազգ, մեկ բանակ և մեկ պետություն: Բայց ստացվեց հակառակը:
Միջազգային հանրությանը խաբել չհաջողվեց: Պարզվեց, որ ոչ ոք չի պատրաստվում հայ ժողովրդին ընկալել որպես երկգլխանի վիշապ և առանձին բանակցել յուրաքանչյուր գլխի հետ: Իսկ մենք համառորեն շարունակում ենք խաղալ <> անիմաստ խաղն ու արդեն մոռացել ենք, որ դա ընդամենը խաղ էր: Իսկ հայոց ազգային և պետական միասնությունը շարունակում է քայքայվել: Ուրեմն ո՞ւմ էր պետք ԼՂՀ-ի Հայաստանից անկախ լինելը:
Գալով իշխանության, Ղարաբաղյան շարժման երևանյան առաջնորդները սկսեցին վախենալ միջազգային հանրությունից: Տեր-Պետրոսյանը բոլորովին չէր ուզում դառնալ <> պետության ղեկավար: Նա կամավոր հրաժարվում էր ռազմական հաղթանակների փառքից, որպեսզի խուսափի երևակայական միջազգային պատասխանատվությունից: Գլխավոր գործողությունների թվականները երևանյան շտաբը դիտավորյալ համընկնեցնում էր նախագահի արտասահմանյան այցերի թվականներին, որպեսզի դրանց իրականացման մեղքը թողնի <> վրա: Իսկ Շուշիի ազատագրումը ձգեցին մինչև մայիսի 9-ը, որպեսզի ոչ ոք գլուխ չհանի, թե հայերը այդ ո՞ր հաղթանակն են տոնում:
Այս ծամածռությունները հանճարեղ դիվանագիտություն համարողները չեն նկատում, որ դրանով իրեն ՀՀ հիմնադիրը համարող նախկին նախագահը մեր ազատագրական պատերազմը հակադրեց միջազգային իրավունքին, և մենք արդեն քանի տարի է ստիպված ենք արդարանալ օտարների առջև չգիտես թե ո՞ր մեղքի համար: Երևանն արդարանում է, թե ինքը ընդհանրապես պատերազմին չի մասնակցել, թե իբր ԼՂՀ-ն անկախ պետություն է` սեփական բանակով: Ստեփանակերտն արդարանում է, թե ինքը ուրիշի տարածքներ է գրավել միայն կրակակետեր լռեցնելու համար և իր սահմանների շուրջ անվտանգության գոտի է ստեղծել: Ու ոչ Երևանի և ոչ էլ Ստեփանակերտի ասածները ոչ ոք լուրջ չի ընդունում: Այնինչ կարելի էր ասել ճշմարտությունը` որ Հայաստանը և Ադրբեջանը խորհրդայնացվել էին անորոշ սահմաններով, վիճելի տարածքները բոլշևիկները հանձնել են Բաքվին, դրանց մեծ մասը հայաթափվել են, իսկ դեռ հայաբնակ մասը վերադարձնելու հայության խաղաղ փորձին ադրբեջանցիները պատասխանեցին բռնություններով և պատերազմով, որը հայերի համար վերածվեց ազգային-ազատագրական պայքարի, իսկ այդ ընթացքում ազատագրված տարածքը մեր հայրենիքի մի մասն է: Հարցը հայ-ադրբեջանական տարածքային հակամարտություն ներկայացնելու դեպքում մեր նկատմամբ ճնշումը այսօրվանից հաստատ ավելին չէր լինի: Փոխարենը կխուսափեինք երկիմաստ վիճակներից: Բայց մենք ճշմարտությունն ասելու քաջությունը չունեցանք:
Սա հհշ-ական վախկոտության միակ վնասը չէր: Արցախը Հայաստանից <> հետևանքներից մեկն էլ եղավ այն, որ Հայաստանն էլ որոշ չափով ազատվեց Արցախի համար կռվելու պարտավորությունից: Հրապարակային զորահավաք չհայտարարվեց: Իսկ տղամարդկանց որսը Երևանի փողոցներում չէր կարող փոխարինել դրան ոչ քանակապես, ոչ էլ, առավել ևս, որակապես: Արդյունքում պատերազմը, դրա զրկանքների մեծ մասը, նաև հաղթանակները մնացին հիմնականում արցախցիներին: Իսկ <> նրանց կողմից սկսեցին ընկալվել, լավագույն դեպքում, որպես <>, իսկ վատագույն դեպքում` դասալիքներ, ովքեր բիզնես էին անում խաղաղ երկնքի տակ, երբ իրենք կռվում էին և զոհվում:
Խնդիրների նոր փունջ ի հայտ եկավ, երբ Տեր-Պետրոսյանը Երևան հրավիրեց Ռոբերտ Քոչարյանին: Այստեղ պետք է ավարտվեր ԼՂՀ անկախության միֆը, քանի որ, պարզ է, որ որևէ անկախ երկրի նախագահ չէր համաձայնվի հարևան երկրում վարչապետ աշխատել: Սակայն չավարտվեց: Հետագայում Քոչարյանը, ՀՀ նախագահ ընտրվելիս, փոխանակ հայտարարելու, որ ԼՂ-ը ՀՀ-ի մաս է, նախընտրեց շարունակել անիմաստ խաղը և ակնհայտ կեղծ տեղեկանք ներկայացրեց իր բնակության վայրի մասին: Այդ և այլ սխալների պատճառով նա դարձավ խիստ քննադատության թիրախ:
Ով էլ լիներ նախագահ, կարող էր նույնքան քննադատվել, մասնավորապես իրեն համերկրացիներով շրջապատելու համար: Այլ դեպքերում ժողովուրդը կպայքարեր ոչ թե ղարաբաղյան, այլ ասենք ապարանյան, արարատյան կամ էջմիածնյան կլանի դեմ: Բայց քանի որ նախագահը պարզապես Հայաստանի մի շրջանից չէր, այլ <> պետությունից, այն էլ պալատական հեղաշրջման մասնակից, կեղծ տեղեկանքով և ընտրակեղծիքներով ընտրված, ուրեմն բավական հեշտ էր նրան <>: Դրանից վարպետորեն օգտվեցին որոշ ընդդիմադիրներ: Նրանք այսօր էլ շարունակում են հակաարցախյան տրամադրություններ սերմանել:
Դրան հակառակ, Ստեփանակերտում <> պետությունը սկսեցին համարել անհուսալի դաշնակից, որն առիթը բաց չի թողնի Արցախին ու արցախցիներին դավաճանելու համար: Արցախցիների զգալի մասը արդարացված է համարում երկիրը ցանկացած գնով <> իշխանության ներքո պահելը: Նրանք փաստորեն վստահում են միայն Երևանում իշխող իրենց համերկրացիներին, հաճախ արդարացնելով նրանց հակաժողովրդական և նույնիսկ ղարաբաղյան կարգավորմանը առնչվող դավաճանական գործողությունները:
Դատապարտելի է թե մեկը, թե մյուսը: Պետք է հաստատենք, որ Հայ ժողովուրդը, փաստացի, երկու ոտքով ընկել է տարիներ առաջ հհշ-ական նախագահի լարած թակարդը: Դա չեն նկատում ոչ նրա մոլեռանդ երկրպագուները, ոչ էլ երդվյալ հակառակորդները: Ստեփանակերտում, օրինակ, շարունակում են հպարտանալ տեր-պետրոսյանական <> ծնունդ <>, չհասկանալով, որ հենց այդ պատճառով են այսօր ոտնահարված իրենց քաղաքացիական իրավունքները: Չէ՞ որ Երևանում իշխող համարվող ղարաբաղցիները իրականում զրկված են ՀՀ իշխանության մարմինների ձևավորմանը մասնակցելու հնարավորությունից:
Անհրաժեշտ է շտապ վերականգնել Հայաստանի Հանրապետության արցախաբնակ քաղաքացիների ընտրական իրավունքը, որից նրանք զրկված են սկսած 1991թ-ից: Փոխանակ Ադրբեջանին սպառնալու, թե կճանաչենք ԼՂՀ անկախությունը, անհրաժեշտ է առանց որևէ սպառնալիքի ԼՂՀ-ը կամ Արցախի մարզը, իր ներկա սահմաններով ներառել ՀՀ սահմանադրական տարածքի մեջ: Դրանից էլ շուտ անհրաժեշտ է փոխել քարտեզները պաշտոնական կայքերում, դասագրքերում և հեռուստաեթերում, որպեսզի մեր երեխաները մեկընդմիշտ մոռանան 29.8 հազ.քառ.կմ-ը: Անհրաժեշտ է միավորել քաղաքական դաշտերը, որպեսզի երևանյան քաղաքական գործիչները արցախցիներին նույնպես վերաբերվեն որպես ընտրողների և ավելի ականջալուր լինեն նրանց պահանջներին, իսկ ստեփանակերտյան քաղաքական գործիչները ստիպված չլինեն կեղծ տեղեկանքներ ներկայացնել: Մի խոսքով անհարժեշտ է ավարտել Արցախի միավորումը Հայաստանին: Միայն այդպես է հնարավոր վերջ դնել <> խայտառակ պառակտվածությանը:

Արմեն Աղայան
21 փետրվարի 2009թ

Թողնել մեկնաբանություն