Դաշնակցությունը հանգիստ է և կառուցողական

by

12.01.2010

Պարզվում է, որ Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ ՍԴ-ի որոշումը նրա կողմից դիվանագիտական մարտավարական քայլ էր, որպեսզի Թուրքիան ժամանակից շուտ չկարողանա օգտվել Հայաստանի դիրքորոշումներից: Նա նույնիսկ դրական բան է տեսնում այս որոշման մեջ. <դրականն այն է, որ միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով այս արձանագրությունների մեջ Հայաստանը որպես պայմանագրի առարկա տեսնում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, այլ ոչ թե այն, ինչ Թուրքիան է ուզում տեսնել>
Այսինքն Դաշնակցությունը ըմբռնումով է մոտենում ՍԴ-ի և նույնիսկ իշխանությունների քայլերին: Այդ դեպքում որն է ցույց, երթ, հանրահավաք անելու իմաստը: Գուցե 2012թ.-ին 5 տոկոս հաղթահարելը:

Նման խայտառաությունը վերահաստատում է այն ճշմարտությունը, որ  Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու ճանապարհին կա ոչ թե երկու, այլ երեք խոչընդոտ: Երրորդը, ավելի ճիշտ առաջինը, Դաշնակցությունն է, որը կեղծ է որպես ընդդիմություն և կեղծ է որպես ազգային ուժ: Հետո` ամբոխվարական, ռեվանշիստական, անգաղափար ընդդիմությունը` այսօր Կոնգրեսը: Եվ միայն վերջում դավաճան թալանչիների բռնապետական վարչակազմը:
Իշխանությանը ձեռնոց կարող է նետել և հաջողության հասնել միայն այն ազգային ուժը, որը նախ կկարողանա ազգային դաշտում ստվերել Դաշնակցությանը, հետո Կոնգրեսից խլել ընդդիմության առաջնորդությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: