Դիլիջանի օտարալեզու դպրոցի փոչիկը պայթե՞ց, թե՞ հետո նորից փչելու են

by

15.07.2010

Այս պահին մենք ափսոսանքով, բայց լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Կարծում ենք, որ նույնիսկ առանց հավելյալ խոչընդոտների այս բարդ նախաձեռնության հաջող մեկնարկի և իրականացման համար, նույնիսկ պետության և հասարակության կողմից լիակատար աջակցության պայմաններում, հսկայական ջանքեր կպահանջվեն համոզել ծնողներին, որպեսզի որակյալ կրթություն ստանալու և բնակվելու համար իրենց երեխաներին ուղարկեն անծանոթ և անսովոր մի երկիր: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում:

http://tert.am/am/news/2010/07/15/dilijan/

Հետո մարդն ասում է.
«Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների խնդիրը չափազանց կարևոր է և շոշափում է հանրապետության բոլոր քաղաքացիների շահերը, սակայն, մեր կարծիքով, այս օրենքի քննարկումը պետք է նոր թափ հաղորդի ավելի խորը բանավեճի` Հայաստանի ապագայի և համաշխարհային տիրույթում նրա տեղի մասին: Հայաստանը և հայ ազգը իրենց հետագա զարգացման տեսլականը որոշելու համար պետք է մի քանի հարցերի պատասխանեն:

Սիրով պատասխանենք

Արդյո՞ք հայ ժողովուրդը ցանկանում է բարգավաճել և զարգանալ Ոչ չենք ցանկանում բարգավաճել, ոչ գագիկծառուկյանական, ոչ ռուբենվարդանյանական, ոչ արևմտաեվրոպական, ոչ կալիֆոռնիական, ոչ էլ էմիրաթական կամ այլ տարբերակներով: 

թե՞ ցանկանում է գոյատևել:Իհարկե գոյատևելը ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է բազմաթիվ ժողովուրդների համար, որոնք դրանով նույնիսկ չեն էլ մտահոգվում: Իսկ Հայ ժողովրդի համար այն թեև ավելի բարդ է, բայց լուծելու հավանականությունը ավելի մեծ է, որովհետև այստեղ շատերը կան, որ ուզում են, որ Հայ ազգը գոյատևի: 

Արդյո՞ք Հայաստանը կամենում է ներգրավվել համաշխարհային գործընթացներում,բոլորովին չենք ձգտում, չենք ուզում խաղաղապահ ուղարկել Իրաք կամ Աֆղանստան, ոչ էլ ուզում ենք Եվրամիության կանոններով ապրել, տարածաշրջանի հարևաններն էլ աչքներիս լույսը չեն, դեռ որոշ գործընթացներից էլ, որոնցում հիմարաբար ներգրավվել ենք (ԱՀԿ, ՄԱՀ, ԵԽ), դուրս գայինք վատ չէր լինի:

թե՞ գերադասում է մնալ որպես մեկուսացված պետություն` իր օրենքներով և կանոններով` ուշադրություն չդարձնելով իր սահմաններից անդին ընթացող համաշխարհային գործընթացների վրա: — իհարկե նախընտրում ենք, որ օրենքներն ու կանոնները մերը լինեն, այլ ոչ պարտադրված, և մեզ ինչ, թե ուրիշի տանը ինչ է կատարվում, ով, ում հետ, ինչ է անում: 

Այս երկու մոդելները գոյության իրավունք ունեն, սակայն նրանց միջև ընտրությունը պետք է կատարվի գիտակցված կերպով: Անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ ազգի կատարած ընտրությունը հանգեցնում է որոշակի հետևանքների` ինչպես դրական, այնպես էլ բացասական: Այս մոդելների վերլուծությունն առանձին և լուրջ խոսակցության առարկա է:
— Այո, գիտակցում ենք, վճարելիք գինն էլ պատկերացնում ենք ու վաղուց վճարում ենք ու դեռ երկար վճարելու ենք: Գիտենք, որ դուք, ձեր հայ և ոչ հայ գործընկերներով, վաղուց եք մեր ուղեղները հարդուկում` Ծաղկաձորում, մարզահամերգայինում, նույնիսկ մարզերում, տեղյակ ենք, որ ամեն տեղ ձախողվում եք ու չեք կարողանում էս հայերին «խելք սովորեցնել» ու երբեմն այդ հայերն են ձերուղարկած փորձագետներին խելք սովորեցնում:
Ոչինչ, կրկին փորձեք:

Հ.Գ.
Այս մարդու ասածից ստացվեց, որ Դիլիջանի դպրոցը հիմնականում օտար կամ սփյուռքահայ երեխաների համար էր: Խեղճերը նրանց ուզում էին Հայաստան բերել, որ հայերեն սովորեցնեին, իսկ մենք խանգարեցինք: Հիմա սրանց ասե՞նք, որ դրա համար օրենք փոխելու կարիք չկար, թե՞ թող չիմանան` շառից, փորձանքից հեռու:

Մեկնաբանություն

Չեմ կարծում, որ հեշտությամբ հանձնվեն… Ձևեր են թափում։ Оскорблённая невинность…
 
ԱԱ:Հաստատ ձևեր են թափում: Բայց ինչ են անելու դեռ չգիտեմ ու գուշակելու ցանկություն էլ չունեմ:
  
Մէդհեբ: Չեմ կարծում մեր կրթական համակարգին, Դիլիջանին շատ կխանգարեր 60 մլն ներդրումները, ու հենց դպրոցը սկսվեր, դիլիջանցիք կդառնային խոպանչի, կամ բոլորվ կտեղափոխվեին Երևան։ Չեմ կարծում որ վատ կլիներ, եթե օտարերկրյա երիտասարդ խելացի երեխեքը կրթվեին հայաստանում, ու հետո ցրվելով Աշխարհով մեկ, դառնային Հայաստանի յուրատեսակ դեսպանները՝ իսկ որ այդ ուսանողները հետագայում ամբողջ աշխարհում շատ բարձր դիրքեր ու պաշտոններ էին ղբազեցնելու՝ դա էլ է փաստ։
Արմեն ջան, չեմ հասկանում թե ինչու մենք պետք է խուսափենք համաշխարահյին հանրույթին, ումի՞ց կամ ինչի՞ց ենք վախենում։ Նաև ԱՀԿ, ԱՄՀ անդակամցությունն էլ կարելի խելքով օգտագործել, ու եթե չես կարողանում, ելքը դրանցից դուրս գալը չէ՝ այլ խելք հավաքելը։ Ես էտպես եմ կարծում 🙂
Մյուս կողմից էլ մի լավ բան կա էստեղ՝ հասարակության բողոքն ու պայքարը ինչ-որ օգուտ տվեց, միգուցե հաղթելու ու ինչ-ր բան փոխելու հավատը վերադառնա մեզ, ինչը ավելի կարևոր է, քան 60 մլն ներդրումն ու միջազգային դպրոցը, միգուցե…
 
ԱԱ: Իսկ ով ասեց, որ 60 միլիոնն էլ Դիլիջանին էին տալու կամ Հայաստանին: Բա ներմուծված ուսուցիչները ու մնացած միջազգային չափորոշիչներն ապահովելը: Երկրորդը ես չեմ հավատում օտարերկրյա խելացի երեխեքի Հայաստանում կրթվելու ցնդաբանությանը: Գուցե միայն հատուկենտ ռուսահայեր գային: Իսկ նախագիծը նախատեսված էր միայն ու միայն հայաստանյան վերնախավի լակոտների համար: Իսկ թե որքանով են օտար համալսարաններում մասթերսավորված ու PhD-ացածները, հատկապես մեր գլխին վերակացու կարգվածները, օգտակար լինում Հայաստանին, բոլորս էլ շատ լավ գիտենք:
Իսկ ով ասեց, թե նրանք, ովքեր դեմ են ԱՀԿ, ԱՄՀ-ներին անդամակցելուն, խուսափում են կամ վախենում ինչ-որ մեկից: Վախեցողները հենց անդամակցողներն են, որ անգամ չեն համարձակվում բացատրել, որ այդ կազմակերպությունների կոնկրետ այս կանոնները կամ այն խորհուրդները մեզ համար ընդունելի չեն այս կամ այն ծանրակշիռ ու շատ հիմնավոր պատճառով: Իսկ որ այդ պատճառները բազմաթիվ են, նույնպես հանրահայտ է:
Մատենավար գործընկերներից շատերը չեն հավատում, որ տվյալ պայքարը վերջնականապես հաղթանակով է պսակվել, ու կասկածում են, որ կա նոր խարդավանք: Ես նրանց հետ համամիտ եմ, այլապես այս «խռոված» նամակը չէր լինի: Միշտ ասել եմ, որ ամենակարեւոր հարցն այստեղ լեզուն չէ, այլ կայուն արեւմտամետ էլիտա ձեւավորելու ու երկիրը նրանց հանձնելու փորձերը: Սրա դեմ պայքարը դեռ շատ ջուր կտանի ու այն այնքան էլ բացառիկ երեւույթ չէ:
 
Մեդհեբ: Արմեն ջան, հրես 🙂
1. Դեռ մեծ հարց է ով է մեր երկրին ավելի մեծ վնաս տալիս՝ դրսում մասթերավորված ու փիէյջդի արածները, թե Համալսարանի իրավաբանականի դիպլոմը առած, կյանքում գիքր չբացած ու նույն ֆակուլտետում կաշառքի վրա մեծացած դատավորներն ու դատախազները։ Չնայած, հարց է՞ որ։
2. Հայաստանյան վերնախավի լակոտներն արդեն վաղուց սվորում են դրսում, իսկ ով էլ չի սովորում, արդեն մի կարգին պետական դիմպլոմ առել ու նստել է լավ աշխատանքի՝ իմ ու քո ճակատագիրն է որոշում։ Վերոնշյալ երկուսից և ոչ մեկին էլ պետք չի Դիլիջանի դպրոցը։
3. Մի քիչ անհասկանալի է, թե ինչի է Ռուբեն Վարդանյանը արևմտամետ էլիտա ձևավորում։ ահ ի դեպ, իմանալով էդ մարդու անցյալն ու արածը, ինչ-որ չեմ կարծում թե ինքը մի բանի մեջ թաթախվի, ինչի հաջողությանը չի հավատում՝ սա կապված արտասահմանցի երեխաների կրթության հետ։
4. ԱՀԿ, ԱՀՄ և մյուսների մասին համամիտ եմ հետդ՝ էդ կառույցները չեն ստեղծված որ մեզ զարգացնեն, դա ընդամենը միջազգային ինստիտուտներ են, որոնցից դուրս դու ուղղակի չես կարող լինել։ Նորից եմ ասում, հարցը նրանում է թե կարողանում ենք մենք խաղալ էտ կանոներով, ու ՀԱՂԹԵԼ։
5. Միջազգային չափորոշիչների մեջն երևի թե շատ վատ բան չկա, IMHO
 
 ԱԱ: 1.Մի վատով մյուսը չեն արդարացնում:
2.Դիլիջանի դպրոցը հենց նրանց համար է, որ դրսում չսովորեն, այլ ներսում ավելի ճիշտ նրանց մի թեւի, որի լիդերը Տիգրան Սարգսյանն է: Բայց բոլոր դեպքերում ես չէի ուզի, որ իմ երեխաները այդ դպրոցում սովորեին:
3.Հայաստան 2020-ից հետո, ինչու չես հավատում: Իհարկե հավատում է հաջողությանը, նույնիսկ հիմա, երբ խռոված պոզա է բռնել: Բայց այս նախագծի թիվ մեկը ինքը չէ, այլ վարչապետը:
4.ԵԹԵ ԽԱՂԱՆՔ, ցանկացած կանոններով կհաղթենք, բայց մեր խաղացողները ուրիշ խաղեր են նախընտրում խաղալ:
5.Միջազգային չափորոշիչներ չկան, կան օտարների ազգային չափորոշիչներ, որոնք իրենց համար լավ են, մեզ համար խիստ մասամբ, իսկ հիմնականում էլ ուղղակի անընդունելի: Բայց մերոնք, քանի որ գավառամիտներ են, հնարել են վերացական միջազգային չափորոշիչներ:

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: