Դիմադրություն

by

14.09.2009

Հայեր,

Դաշնակցության նստացույցը, որ սկսվում է սեպտեմբերի 15-ին, ընդհանուր առմամբ գովելի միջոցառում է: Սակայն նստացույցերը ընդհանրապես թույլերի ակցիաներ են և սովորաբար աստիճանաբար մարող ընթացք են ունենում: Հույս ունենանք, որ այն չի սահմանափակվի կուսակցական երիտասարդության մասնակցությամբ և կողքից ուրիշ երիտասարդներ էլ կմիանան և միջոցառումը մի քիչ ավելի բազմանդամ ու տևական կդառնա:

Առաջարկում եմ նստացույցի սկզբին հաջորդող օրերին կազմակերպել այլ ակցիաներ նույնպես, որոնց կարողանան մասնակցել նրանք, ովքեր հնարավորություն չունեն օրերով կառավարության կամ ԱԳՆ աստիճաններին նստել, բայց կարող են մասնակցել մի քանի ժամանոց միջոցառման, հավաքի կամ երթի: Սկսելու համար բավական հարմար են թվում շաբաթ, կիրակի և երկուշաբթի (սեպտեմբեր 21) օրերը: Հաջողության դեպքում նման ակցիաները կարելի է պարբերական դարձնել հոկտեմբերի ընթացքում:

Երթերի դեպքում կարելի է երթուղին կառուցել այնպես, որպեսզի երթի մասնակիցները ուղջունեն նստացույցի մասնակիցներին, ցուցադրելով պայքարի ընդհանուր ճակատ, հետո անպայման գնալ նախագահական: Հավաքների դեպքում ապահովել մասնակցության և բանախոսների հնարավորինս լայն սպեկտր:

Նման ակցիաների արդյունքում մի գուցե հնարավոր դառնա հոկտեմբերին ՀԱԿ-ից ավելի բազմամարդ հանրահավաք կազմակերպել: Պահն այնպիսին է, որ մեր ակցիաները միաժամանակ վարչախմբի և լևոնենց դեմ են լինելու: Այսօր մեկին դեմ գործելով մյուսի ջրաղացին ակամա ջուր չենք լցնում: Այս օրերը կարող են դառնալ ՀԱԿ-ի վերջին օրերը, եթե կարողանանք ժողովրդին ցույց տալ, թե ով է Հայաստանում իրական ընդդիմությունը: Այսօր մեր կրակած յուրաքանչյուր գնդակ երկու նապաստակ է խփելու: 

Եթե այլ գաղափարներ կամ կոնկրետ առաջարկություններ կան, միջոցառումների բնույթի, հնարավոր մասնակիցների, վայրերի, ժամանակացույցի մասին, մեջներդ մի պահեք, արտահայտվեք և մի ուշացրեք:

Մեկնաբանություն

Նոնի: 1. որպեսզի ամեն ինչ չլինի հայավարի՝ այսինքն, ամեն մեկն իր գլխու, կարծում եմ, ճիշտ կլինի, որ բոլոր ուժերը միավորվեն նույն ուղղությամբ տարվող որևէ այլ ուժի/կազմակերպության գործողություններին։ ՀԱԿ-ը հաշիվ չի, նրանք իներցիայով մայմունություն են անում։ Տվյալ դեպքում դաշնակցությունը քանի որ արդեն վաղվանից նստացույց է անում, կարծում եմ, ճիշտ կլինի միանալը՝ ցերեկը, առավոտը, երեկոյան՝ ում երբ հարմար է։ Իսկ ձեր առաջարկած երթերը և այլնը նույնպես կարելի է փորձել կոորդինացնել այլ կուսացկությունների հետ՝ գոնե 3-4 կուսակցություն այս պահիս հստակ դիրքորոշում ունեն, նրանց բոլորի քանակը պատկառելի թիվ կարող է կազմել, գումարած սովորական քաղաքացիները
2. կարծում եմ պետք է հրավիրել հանդիպումների տարբեր պատգամավորների, ու նրանց հետ տանել աշխատանք՝ բացատրական, լոբբինգ, միևնույնն է, հասկացնելու, որ ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ

ԱԱ: 1. Տվյալ դեպքում <հայավարին>, որ բացասական իմաստով ես գործածում, իրականում շատ էլ դրական է: Նկատի ունեմ բազմաթիվ կենտրոնններով գործելը: Դաշնակցությունը 100 հոգանոց միջոցառում կանի, թե 100 հազարանոց, գնահատվելու է մոտավորապես այսպես. Դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, Սփյուռքի հետ կապված, դե նա գործում է իր իմիջից ելնելով և վերջ: Երևույթը չպետք է ընկալվի որպես Դաշնակցության բողոք, այլ բոլորի կամ առնվազն շատերի, հատկապես երիտասարդների: Մյուս պատկառելի թիվ ունեցող 3-4 կուսակցություններին չեմ ճանաչում: Եթե մեկը Ժառանգությունն է, նա թիվ չունի: Ով որ կարող է մասնակցել նստացույցին, լավ է որ մասնակցի Դաշնակցության կազմակերպածին: Եթե նրանց դրոշակից խրտնում է, թող իրենը բռնի, նստի: Բայց մեծ թվով մարդիկ կան, որ պատրաստ են ավելին անել, քան ստորագրություն հավաքելն է, բայց չեն կարող օրերով նստել: Դրանց համար պետք է հնարավորություն ստեղծել:
2. Պատգամավորների հարցում դեմ չեմ, բայց լավատես էլ չեմ: Կարծում եմ չեն գա, չեն համոզվի, միայն համոզողների նյարդերը կքայքայեն:Կարելի է նամակներով արշավել, զգուշացնելով, որ վավերացումը դավաճանություն է և իրենք անամբ պատասխանատու են: Իսկ որ ընտրողները դեմ են, պետք է ցույց տանք փողոցներում և դահլիճներում:

Նոնի: 1. հաջորդ երկուսը հնչակներն ու ռամկավարներն են — այս 3 կուսակցությունները սփյուռքում արդեն համախմբել են և համատեղ հայտարարությունով հանդես եկել։ կարելի է ցույցերը համարել ոչ թե դաշնակների, այլ դաշնակների կազմակերպած, որին մասնակցում են բոլորը, ում անհանգստացնում է երկրի ապագան՝ անկուսակցական, այլ կուսակցության ներկայացուցիչ, թոշակառու կամ ուսանող — կարևորը մասնակցելն է։
2. նամակ՝ ԱԺ կայքում կան նրանց բոլորի էլ-փոստերի հասցեները, ես գրել եմ, բայց ոչ մի պատասխան բնականաբար չի ստացվել։ Հավանաբար կարելի է բարգավաճի վրա շեշտը դնել, քանի որ հանրապետականներն անհույս են։ ամեն կերպ պետք է բարգավաճի դարձնել թիրախ՝ խոսք հասկացնելու, արժանապատվություն մեջներն արթնացնելու համար։
պետք է նաև հենց կուսակցությունների գրասենյակներ զանգահարել՝ անընդհատ, նամակներ գրել…

ԱԱ: 1. Ցավում եմ, բայց այս երկուսը Ժառանգությունից էլ քիչ անդամ ունեն: Երեքը միասին մի 50 հոգի, որ 2 ժամով մի տեղ հավաքեն, մեծ հաջողություն կլինի: Բայց հաշվի առնենք, որ Ժառանգությունը կործանման եզրին է, ռամկավարներին վերջերս հերթական անգամ պառակտեցին, իսկ հնչակները դեռ Կնգրեսից դուրս չեն եկել: Համեմատության համար` դաշնակները Երևանում մի 1000 անդամ ունեն, իսկ ընդամենը` մոտ 4000: Իսկ միտինգի, եթե շատ մեծ փողեր չեն ծախսում, կարողանում են հանել մոտ 1500 հագու:
2. ԱԺ-ում քվեարկությունը տապալել շատ քիչ հավանական է: Ժառանգությունը առնվազն 2 շատ լուրջ պատճառ ունի, որ դեմ չքվեարկի: Նախ, այդ դեպքում նա կհալածվի, կվռնդվի կոալիցիայից և կարող է հաջորդ խորհրդարան չմտնել: Երկրորդը` նրանց պապա Ռոբերտ Քոչարյանը հայ-թուրքական ախպերության նույնպիսի ջատագով է: Բնական է, որ չեն պատասխանելու ոչ նրանք, որ էլ հանրապետականներն ու օրինացները: Բայց նամակների նպատակը նրանց համոզելը չպետք է լինի, այլ քունները խանգարելը: Մարդիկ պետք է իմանան, որ կոճակը սեղմելով հանցանք են գործում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: