ԵՎՐԱԻՆՏԵԳՐԱՑԻԱ

by

21.05.09

Եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը Հայաստանում նորություն չէ: Թվում է, թե ոչ ոք դրա դեմ լրջորեն չի առարկում: Ավելին, ընդդիմությունն այս հարցում կարծես մրցում է իշխանությունների հետ, քննադատում է նրանց միայն այն բանի համար, որ նրանք բավականաչափ անկեղծ չեն դեպի Եվրոպա իրենց ձգտումներում, նրանց ջանքերը ձևական են և անբավարար: Հայաստանի լիարժեք անդամակցումը եվրոպական ընտանիքին շարքային քաղաքացիների գիտակցության մեջ նույնացվում է հարուստ ապրելու հետ` եվրոպացիների նման: Քաղաքական գործիչների համար կարևոր է նաև ժողովրդավարությունը, զանազան իրավունքներն ու ազատությունները: Իսկ նրանք, ովքեր փորձում են դեմ արտահայտվել, ավելի լուրջ բան չգտնելով, գլխավորապես դժգոհում են համասեռամոլության տարածվածությունից: Երբեմն խոսվում է Եվրոպայում տիրապետող արժեհամակարգի մերժելիության մասին, սակայն միշտ չէ, որ ճշտվում է, թե կոնկրետ որ արժեքներն են, որ համատեղելի չեն հայկականի հետ:

Եվ ահա, քաղաքական վերնախավի ընդհանուր համաձայնության պայմաններում, մեր գնացքը սլանում է դեպի Եվրոպական միություն: Օրերս Եվրահանձնաժողովի կողմից այսպես կոչված Արևելյան Եվրոպայի 6 երկրների` Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին նաև Հայաստանին առաջարկվել է ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական ավելի սերտ համագործակցության նոր ծրագիր։

«Եկել է ժամանակը` նոր փուլ բացելու մեր արևելյան հարևանների հետ հարաբերություններում», — նշել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի և Եվրոպական հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները: Նա նաև ընդգծել է, որ Արևելյան համագործակցության ծրագիրը, որը նախատեսում է լայնածավալ ֆինանսական օգնություն դրանում ընդգրկված երկրներին, «դա ներդրում չէ Արևելյան Եվրոպայի երկրներ, դա ներդրում է Եվրամիության համար»:

Իսկ ի՞նչ շահ է հետապնդում Եվրամիությունը նման լայնածավալ ներդրում կատարելիս: Ինչո՞վ են նրան հրապուրում, օրինակ, Լուկաշենկոյի ղեկավարած Բելառուսը կամ միացյալ Եվրոպայի հետ ընդհանուր սահման չունեցող և բավական անկայուն հարավկովկասյան երկրները: Դժվար է հավատալ, թե եվրոպացիներին առաջ է մղում այս երկրներում ժողովրդավարություն և հաշտություն հաստատելու անսահման ձգտումը: Բրյուսելի իրական մղումները հասկանալու համար պետք է ուրիշ աչքով նայենք Եվրամիությանը և նրա ներքին խնդիրներին:

Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական ժողովուրդները, որ արդեն հասցրել էին գաղութացնել գրեթե ողջ աշխարհը ու հոգնել էին միմյանց հետ պատերազմելուց, որոշեցին միասին անցնել թոշակի և վայելել թալանածը: Նյութապաշտ և ռազմատենչ ժողովուրդների նման որոշումը խոսում էր եվրոպական քաղաքակրթության ծերության և մոտալուտ մահվան մասին: Ֆեմինիզմը փոխեց կնոջ, իսկ որպես հետևանք նաև տղամարդու դերը հասարակությունում: Սեռական հեղափոխությանը հետևող երիտասարդությունը հակադրվեց ծնողներին և «ազատագրվեց» նրանցից: Սոցիալական ապահովության զարգացած համակարգն ընտանեկան կապվածությունից ազատեց նաև թոշակառուներին: Արդյունքում` անիմաստ դարձած ընտանիքի քայքայում և ծնելիության խայտառակ անկում: Սակայն որպեսզի ծերացած եվրոպացիները բարձր թոշակ ստանային, նրանց չծնված երեխաների փոխարեն ինչ-որ մեկը պետք է աշխատեր: Եվրոպան սկսեց էժան աշխատուժ ներմուծել աղքատ երկրներից և բախվեց նոր խնդրի: Ներգաղթյալները, որոնց մեծ մասը մահմեդականներ էին, բավականաչափ արագ չէին ձուլվում: Չհասցնելով մարսել ներգաղթյալների հոսքը` եվրոպական պետությունները սկսեցին որոշ սահմանափակումներ կիրառել, այդ թվում` թույլ չտալ կամ հետաձգել Թուրքիայի մուտքը Եվրամիություն: Սակայն պետք էր ինչ-որ կերպ լրացնել աշխատուժի պակասը: Կապիտալի արտահանումը և արտադրությունների կազմակերպումը երրորդ աշխարհի երկրներում, ինչպես նաև պետությունների միավորման արդյունքում աշխատատեղերի զանգվածային կրճատումը բավարար չէր: Եվրոպացիները ծառաների կարիք ունեին, սակայն իրենց այդ կարգավիճակում չէին պատկերացնում: Որտեղից գտնել աղքատ եվրոպացիներ, որոնք կհամաձայնվեն ծառայել և հեշտությամբ կձուլվեն: Ահա այստեղ է, որ հետխորհրդային ժողովուրդները դիտվում են որպես հարմար սնունդ եվրոպացի վամպիրների համար: Ու կարևոր չէ, թե Բելառուսում ժողովրդավարություն կա կամ չկա: Կարևոր է, որ նրանք կհամաձայնվեն աշխատել որպես դայակ, սևագործ բանվոր, աման լվացող, հավաքարար կամ աղբահավաք և միաժամանակ մահմեդական գլխաշոր չեն կրի, արագ կսովորեն լեզուն, կկենակցեն ում հետ պատահի և շուտով լիարժեք եվրոպացի կդառնան ճիշտ այնպես, ինչպես եվրոպացի են դարձել լեհերը, ռումինացիները, լիտվացիները: Իսկ ավելի կենսունակ հարավկովկասյան ժողովուրդները կարող են նաև որոշ չափով լրացնել առնականության պակասը: Ի վերջո, արևելյան հարևանության վեց երկրներն իրենց 75 միլիոն բնակչությամբ կարող են մի հիսուն տարով հետաձգել եվրոպական քաղաքակրթության ժողովրդագրական վախճանը: Ահա թե ինչու ենք մենք անհարժեշտ մահացող Եվրոպային:

Մի՞թե սա չի հասկանում Հայաստանի քաղաքական վերնախավը, որը տարաձայնություն չունի եվրոպական կողմնորոշման հարցում: Իսկ եթե հասկանում է, ապա ինչո՞ւ է գլխապատառ նետվում Եվրոպայի գիրկը:

Համարձակվենք ենթադրել, որ եվրոպական կողմնորոշման հարցը հայ հանրության համար ոչ թե վաղուց լուծված է, այլ, ըստ էության, դեռ չի էլ քննարկվել: Պարզապես սառը պատերազմում ԽՍՀՄ պարտության արդյունքում նրա բեկորները պետք է շարժվեին դեպի հաղթանակած Արևմուտք, դեպի և : Այս ամենը կար Եվրոպայում, իսկ ԱՄՆ-ն հեռու էր: Բացի այդ Եվրոպան առաջարկում էր իրեն միանալու բազմաստիճան մեխանիզմ, որը չէր բացառում նաև անկախ ձևանալու հնարավորությունը: Ուստի` անկախությանն անվարժ քաղաքական վերնախավերի համար ներկայանում էր որպես միակ այլընտրանք:

Սակայն հիմա, երբ Հայաստանի ընդգրկումը Եվրահամայնք ավելի իրական է դառնում, ու նաև հստականում են նախապայմանները, ստիպված ենք ավելի շատ խորհել եվրաինտեգրացիայի հնարավոր սպառնալիքների մասին: Իսկ դրանք քիչ չեն և հայ ժողովրդի համար կարող են Ցեղասպանությունից ավելի կործանարար լինել:

Արդեն հիմա Եվրամիությունը քննարկում է արևելյան հարևանների համար աշխատաշուկան բացելու հնարավորությունը, դյուրացնում է վիզային ռեժիմը: Ուրեմն` պետք է ենթադրել, որ աշխատանքային անվերադարձ միգրացիան Հայաստանից դեպի Եվրոպա որակապես ավելի մեծ ծավալներ կընդունի: Կրթական միգրացիայի արդյունքում, որը քաջալերվում է նաև Հայաստանի կառավարության կողմից, մենք կբախվենք նաև ուղեղների զանգվածային արտահոսքի հետ: Եվրոպացիներն իրենց անվտանգությունն ու կայունությունը կապում են նաև մեզ մոտ տեղի ունեցող իրադարձությունների հետ և որոշել են միջամտել, հաշտեցնել մեզ ադրբեջանցիների հետ, իսկ հետո նաև միմյանց ինտեգրել Հարավային Կովկասի երկրների, ինչպես նաև Եվրամիության թեկնածու Թուրքիայի տնտեսությունները: Հայերի համար դա նշանակում է ինտեգրում և աստիճանական ձուլում թուրքական շրջապատին:

Որպեսզի չդիմադրենք և հեշտությամբ հրաժարվենք մեր ինքնությունից և անկախությունից, մեզ առաջարկվում է շռայլ ֆինանսական վարձատրություն և եվրաանդամության մոտալուտ հեռանկար, այդ թվում` Ղարաբաղյան կարգավորման և Թուրքիայի հետ հաշտության հարցում զիջողական կեցվածը խրախուսելու համար:

Հարց է առաջանում, թե պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդը դառնալ: Եթե ոչ, ուրեմն ժամանակն է լրջորեն խորհելու եվրոպական կողմնորոշումը վերանայելու մասին: Իսկ նրանց համար, ովքեր, այնուամենայնիվ, ուզում են հարուստ եվրոպացի դառնալ, կարծում ենք` Եվրամիությունը կառաջարկի նաև անհատական համագործակցության ծրագիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s


%d bloggers like this: